twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Վրաստանի իշխանությունների գործելակերպից գոհ են նույնիսկ Սիմոնյանը և Կանդելակին։ Սա խայտառակություն է» Թենգիզ Աբլոթիան՝ Caliber.Az կայքում

26 Մայիսի 2022 18:05

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի քաղաքագետ, վերլուծաբան Թենգիզ Աբլոթիայի հետ։

—Վրաստանը և ԱՄՆ-ը հաստատել են 10 տարի ժամանակահատվածով ռազմական համագործակցության հայեցակարգ։ Դա խոսում է արդյո՞ք այն մասին, որ Թբիլիսին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ռազմավարական ընտրությունը տեղափոխում է կոնկրետ ԱՄՆ-ի հետ։

—Վրաստանը արդեն վաղուց է կատարել այդ ընտրությունը, սակայն հաշվի առնելով ներկա իշխանության առանձնահատկությունները՝ շատ հարցեր են ծագում. «Վրացական երազանքը» ձգտում է միաժամանակ նտել երկու աթոռների վրա, հռետորական հայտարարելով արևմտամետ ուղուն հավատարմություն, բայց դրանով հանդերձ չափազանց եռանդով են ձգտում չբարկացնել Ռուսաստանին։

Ընդհանրապես, գործող վարացական իշխանությունները նախապատվում են Մոսկվան, քան Վաշինգտոնը, կամ Բրյուսելը, մեկ հասարակ պատճառով՝ Ռուսաստանը նրա առջև չի դնում բարեփոխումներ, նորմալ ընտրություններ, դատական համակարգում փոփոխություններ անցկացնելու հետ կապված պահանջներ։ Միաժամանակ, երբ Արևմուտքը, ընդհակառակը, միշտ շեշտում է բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը։ Բանը նրանում է, որ ազատ դատական համակարգի և արդար ընտրությունների պայմաններում ներկայիս իշխող կուսակցությունը առաջին իսկ ընտրություններում կպարտվի։

Համապատասխանաբար, Մոսկվայի հետ նրանց հարմար է, քան Արևմուտքի, բայց լիովին փոխել արտաքին քաղաքական կողնորոշումը նրանք չեն կարող. նախ, դա չի ընդունվի հասարակական կարծիքի կողմից, երկրորդը, Վրաստանի ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի կապիտալի հիմնական մասը տեղադրված է Արևմուտքում։ Նա հիանալի հասկանում է, որ եթե հատի կարմիր գիծը, որը ուղիղ վերակողմնորոշում է դեպի Ռուսաստան և դրա հետևանքով ներքին քաղաքականության խստացում, Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի իր դեմ, որոնք, ի տարբերություն Ռուսաստանի, նրան ոչ ոք չի օգնի շրջանցել։

Համապատասխանաբար, երկու աթոռների վրա նստելը հաջողությամբ շարբունակվում է, իսկ ռազմական համագործակցության հայեցակարգը հանդիսանում է այդ քաղաքականության մի մասը։

— «IDS Borjomi Georgia» ընկերությունը ապրիլի 29-ին հայտարարել է ֆինանսական խնդիրների պատճառով Վրաստանի երկու գործարաններում արտադրության ժամանակավոր դադարեցման մասին։ Բացի դրանից, որոշ երկրներ քաղաքական պատճառներով հրաժարվել են ընկերությունից գնել հանքային ջուր։ Դուք իրավիճակից դուրս գալու ինչպի՞սի ելք եք գտնում։

—Ելքը երևի մեկն է՝ ընկերության ազգայնացում, նրա հետագա սեփականաշնորհման հետ, և ընկերության վաճառք, հավանաբար տեղականը, որը պատժամիջոցների տակ չի գտնվում և կապ չունի Ռուսաստանի հետ։

—Ձեր վերաբերմու՞նքը Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության ձևաչափի նկատմամբ։

—Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության ձևաչափը ամենաճիշտն է, ինչը միասին կարող են անել մեր երեք երկրները։ Հատկապես, եթե հաշվի առնել, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայից հետո իրավիճակը միջազգային տրանսպորտային քարտեզի վրա կտրուկ փոխվել է՝ Չինաստանը նոր ուղիներ է փնտրում ապրանքները Եվրոպա առաքելու համար, և սա այդ շուկայում տեղ գտնելու համար մեծ հնարավորություն է բոլորիս համար։

Երկրներից ոչ մեկը, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, առավել ևս ոչ Վրաստանը չի կարողանա դա միայնակ անել, և այստեղ համակարգումը շատ կարևոր է։Նման շանս դարըում մեկ անգամ է տրվում, եթե հիմա չօգտվենք դրանից՝ոչ մի տրանսպորտային միջանցք չի լինի, և Չինաստանը կկորցնենք։

—Իշխող «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն երկրի ներսում և դրսում իր հակառակորդներին հրապարակայնորեն հորդորել է ձևակերպել, թե ինչով են արտահայտվում Ուկրաինայի «անբավարար աջակցության» մեղադրանքները։ Իսկ դուք անձամբ ի՞նչ եք կարծում՝ Թբիլիսին արդյո՞ք բավականաչափ է պաշտպանել Կիևին։

—Բացարձակապես անբավարար։ Առավել ևս, Ուկրաինայի նկատմամբ գործող իշխանության գործելակերպը առաջացրել է այնպիսի խիստ անցանկալի քարոզիչների գոհունակությունը, ինչպիսիք են Մարգարիտա Սիմոնյանը և Թինա Կանդելակին։ Սա իսկական խայտառակություն է, թե ինչպես են նրանք իրենց պահում։ Ինչպես արդեն նշվեց, նրանք սովոր են նստել երկու աթոռների վրա, իսկ խաղաղ ժամանակ դա ոչ մեկի մոտ կարող էր վրդովմունք չառաջացնել, բայց հիմա սև-սպիտակ պատերազմ է, որում կիսերանգների համար ժամանակ չկա։

«Վրացական երազանք»-ը կարծես թե աջակցում է Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հաշվի է նստում ավելին, քան պահանջվում է, օրինակ՝ իշխանությունները չեն եղել Լվովի սիմֆոնիկ նվագախմբի կանանց մասի համերգին։ Հասկանալի է, որ նույնիսկ ամենավերջին խենթը պետք է հասկանար, որ Ռուսաստանը համերգի պատճառով չի ռմբակոծի Վրաստանը, բայց, այնուամենայնիվ, «Վրացական երազանք»-ից ոչ մեկը այնտեղ չկար։

Վրաստանի ներկայիս իշխանությունները ուկրաինական իշխանությանը ավելի շատ թշնամի են համարում, քան Պուտինին, քանի որ Կիևը լավ է վերաբերվում Սահակաշվիլիին՝ համապատասխանաբար, «Վրացական երազանքի» համար ավելի վատ բան չի կարող լինել։ Նրանց համար Զելենսկին ավելի շատ թշնամի է, քան Պուտինը։ Ընդհանրապես, Ուկրաինայի առումով Վրաստանի ներկայիս իշխանությունները իրենց ծածկել են անջնջելի խայտառակությամբ։ Կարծում եմ, պատերազմից հետո նրանց դա կհիշեցնեն։

—Ձեր կարծիքով, որքա՞ն երկար Վրաստանը պետք է սպասի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցությանը։ Ձեզ չի՞ թվում, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դռների մոտ այդքան երկար սպասելը կարող է հուսահատեցնել այդ կազմակերպություններին անդամակցելու հավանական թեկնածուներին։ Վրաստանում կա արդյո՞ք նման թերահավատություն։

—Սպասել, իհարկե, ստիպված ենք երկար ժամանակ, և, բնականաբար, դա թերահավատություն է առաջացնում, սակայն, մյուս կողմից, հասկանալի է, որ մեծ նպատակները հեշտ չեն տրվում։ Ինչպես տեսնում ենք, աշխարհում իրավիճակը փոխվում է, և այն, ինչ երեկ անհնար էր, լիովին հնարավոր է, որ վաղը կարող է իրականություն դառնալ։ Հարկավոր է պարզապես կատարել իր գործը, իր առջև դնել բարձր նպատակներ և չնահանջել:

—Ադրբեջանը ու Հայաստանը միաժամանակ կազմել են սահմանների սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովներ, արդեն կայացել է սահմանին առաջին հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հարցում։

—Ես հայ-ադրբեջանական հարաբերություններում մասնագետ չեմ, բայց կասկածում եմ, որ գործընթացը կձգձգվի։ Հայաստանում դեռ չկա առկա իրողությունները ընդունելու հասարակության զանգվածային պատրաստակամություն, առայժմ այնտեղ դեռ ուժեղ են ռևանշիստական տրամադրությունները, այն համոզմունքը, որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունը տհաճ թյուրիմացություն է, որը կարող է շտկել նոր իշխանությունը։

Հավանաբար, որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի հայերը հասկանան, որ տարածքային հարցը փակված է, և Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքները վերադարձնելու համար Երևանը ոչ մի հնարավորություններ չունի, նույնիսկ տեսականորեն։ Նրանք որքան շուտ դա հասկանան, այնքան շուտ իրավիճակը կսկսի փոխվել դեպի լավը։ Բայց դրա վրա շատ ժամանակ կպահանջի: Հատկապես հաշվի առնելով այն, որ ներկա ժամանակ Փաշինյանի քաղաքականությունը դարձել է հայ հասարակության մի մասի կողմից բուռն քննադատության օբյեկտ։

Caliber.Az
Դիտումներ: 403

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

123
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

104
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

81
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

72
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

66
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

61
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

53
21 Դեկտեմբերի 2024 12:29
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

53
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

53
20 Դեկտեմբերի 2024 10:09
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading