twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ի՞նչ է խոստանում «հանդիպումը Բյուսելում» Caliber.Az-ի ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

03 Ապրիլի 2024 22:02

Հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, ապրիլի 5-ին Բրյուսելում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Էնթոնի Բլինքենի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը նախատեսվում է՝ եվրաանտլանտյան տարածքին Երևանի ինտեգրման նպատակով Երևանին քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար օգնության ծրագրի հաստատում։ Այդ թվում նաև ակնկալվում է անվտանգության ոլորտում ԱՊՀ երկրների համար աննախադեպ համագործակցության շուրջ համաձայնեցում։

Ուրեմն, կիբերտարածության մեջ համագործակցության ոլորտում կողմերը պլանավորում են գործարկել՝ ԱՄՆ-Հայաստան և ԵՄ-Հայաստան կիբեր երկխոսության ձևաչափը։ Այս ձևաչափը դառնալու է նաև հարթակ կիբեր սպառնալիքների և ճգնաժամային ենթակառուցվածքների պաշտպանության հարցերում կանոնավոր խորհրդակցությունների համար։ Երեւանը արեւմտյան գործընկերների օգնությամբ մտադիր է ուժեղացնել համակարգչային միջադեպերին արագ արձագանքման խմբերի հնարավորությունները։ Այս քայլը փաստորեն կարող է հանգեցնել Հայաստանի համացանցի և ՏՏ ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության փոխանցմանը նրա արևմտյան գործընկերներին։ Դրա հետ մեկտեղ, հիբրիդային և կիբեր սպառնալիքների դեմ պայքարում եվրոպացիները Երևանին կառաջարկեն՝ համագործակցել Ռազմավարական հաղորդակցությունների եվրոպական օպերատիվ աշխատանքային խմբի՝ «STRATCOM»-ի հետ։

Էներգետիկ անվտանգության ոլորտում Վաշինգտոնն ու Բրյուսելը մտադիր են Հայաստանին օգնել Մեծամորի ատոմակայանը շահագործումից հանելու հարցում, դրա շահագործման ավարտից հետո։ Հանդիպմանը Երևանին կխոստանան նոր ատոմակայանի կառուցման համար ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տեխնոլոգիաների, սարքավորումների և ֆինանսական ռեսուրսների մատակարարում։ Բացի այդ, Փաշինյանի կառավարությունը շահագրգռված է՝ Հայաստանում էներգոկուտակիչների և մոդուլային միջուկային ռեակտորների տեղադրմամբ։ Հարկ է նշել, որ անցած տարեվերջից Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդեն՝ միջուկային էներգետիկայի շուրջ շրջանակային համաձայնագրի՝ այսպես կոչված «Համաձայնագիր 123»-ի կնքման հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացվում։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն նախատեսում են նաև՝ Փարիզյան համաձայնագրի դրույթների համապատասխան աջակցել Հայաստանի անցմանը «կանաչ» էներգետիկային և օգնություն ցուցաբերել վերականգնվող էներգիայի զարգացման մեջ՝ ներդրումներ կատարելով արևային և հիդրոէլեկտրակայանների շինարարության մեջ։ Այս ամենը մատնանշում է ի պատասխան Երևանի դավաճանությանը՝ Ռուսաստանի կողմից էներգետիկ շրջափակմանը նախապատրաստվող Հայաստանին աջակցության ծրագրի իրականացմանը։

Երևանին եվրոպական աջակցության առանցքային տարրերից մեկը կլինի հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ընդգրկումը՝ գլոբալ մասշտաբով առևտրի և ներդրումների զարգացման և ենթակառուցվածքների ու կանաչ էներգիայի զարգացման նախագծերում ներդրումներ ենթադրող, ԵՄ-ի առևտրային քաղաքականության մի մասը հանդիսացող ԵՄ-ի «Global Gateway» ռազմավարության մեջ։ Այդ նպատակների համար սկզբնական փուլում ԵՄ-ն պատրաստ է միանվագ հատկացնել 20 մլն եվրո։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն պարտավորվում են աջակցել Հայաստանի միացմանը տարածաշրջանային տնտեսական և ենթակառուցվածքային նախաձեռնություններին, ինչպիսիք են Էլեկտրոհաղորդումների սևծովյան ստորջրյա գծի և սևծովյան լայնաշերտ ցանցի նախագծերը: Բացի այդ, ԵՄ-ն և Հայաստանը մտադիր են կարճագույն ժամկետում երկխոսություն սկսել վիզային ռեժիմի ազատականացման և բանակցություններ սկսել «Կրկնակի հարկման համաձայնագրի» շուրջ։

Բրյուսելի հանդիպման նշանային ձեռքբերումը կդառնա՝ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների հատկացումը Հայաստանին բյուջետային աջակցություն տրամադրելու համար, որպեսզի Երևանը կարողանա հաղթահարել տնտեսական և սոցիալական հետևանքները՝ Ռուսաստանի կողմից սահմանափակող միջոցառումների դեպքում: Մասնավորապես, արևմտյան գործընկերները մտադիր են Հայաստանի համար ապահովել առաջնային ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմավարական սպառողական ապրանքների անխոչընդոտ հասանելիություն, բացի այդ, աջակցել ցածր իրացելիության և բարձր գնաճի ռիսկերը մեղմելու ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին: Հայաստանի ֆինանսական կայունությունը բարելավելու նպատակով նախատեսվում է քննարկել Երևանի արտաքին պարտքի շտապ դուրսգրման, կամ դրա վերակառուցման տարբերակները։ Իրացման ավանդական շուկաներում ֆորսմաժորային հանգամանքների ծագման դեպքում ԵՄ-ն նախատեսում է դիտարկել հայկական գյուղմթերքների քվոտաների վերաբերյալ դրույթները՝ Ուկրաինայի անալոգիայով: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը ու ԵՄ-ն պատրաստ են Հայաստանին օգնել ստեղծել վառելիքի ռազմավարական պաշարներ՝ ճգնաժամային իրավիճակների դեպքում էներգիայի մատակարարումն ապահովելու համար։ Հայկական էլեկտրացանցերի արդիականացման և էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման միջոցով նախատեսվում է ստեղծել էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար աջակցության հատուկ հիմնադրամ։ Բացի այդ, ակնկալվում է պայմանավորվածություն ձեռք բերել՝ Հայաստանին էներգառեսուրսների մատակարարումների դիվերսիֆիկացման և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու հարցում օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Այսպիսով կգործարկվի Հայաստանը Արևմուտքի պարենավորման վրա տեղափոխելու ծրագիրը՝ նմանակերպ նրան, ինչ իրականացվեց Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո։

Սակայն, ամենամեծ հետաքրքրություն է առաջացնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Հայաստանին ռազմական համագործակցության և ռազմական աջակցության ցուցաբերման ծրագրերը, ներառյալ առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների և սպառազինության համակարգերի փոխանցումը, հայ զինվորականների համար ուսումնական ծրագրերի քանակի ավելացումը և համատեղ զորավարժությունները։ Մասնավորապես, Հայաստանի ռազմական կարիքներն ապահովելու համար ԵՄ-ն պարտավորվում է օգտագործել Խաղաղության եվրոպական հիմնադրամի (European Peace Facility) մեխանիզմը, որը ներկա պահին հանդիսանում է առանցքային գործիք՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային ռազմական աջակցության ֆինանսավորման համար։

Հանդիպման արդյունքում կհամաձայնեցվի՝ ամերիկյան Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հայկական բանակին առաջադեմ ռազմական տեխնիկա և տեխնոլոգիաներ տրամադրելու ծրագիրը։ Սկզբնական փուլում ԱՄՆ-ը նախատեսում է Հայաստանին մատակարարել ժամանակակից հակադրոնային և ՀՕՊ համակարգեր։ Իսկ ԱՄՆ-ի Միջազգային ռազմական կրթություն և նախապատրաստման ծրագրի միջոցով ծրագրվելու են ամերիկյան ռազմաուսումնական հաստատություններում հայ զինվորականների վերապատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ միջոցառումներ։ Ամերիկացիները խոստանում են օգնել նաեւ հայկական բանակի սերժանտական կազմի մասնագիտական պատրաստության ոլորտում։ Բացի այդ, ակնկալվում է հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների քանակի ավելացում, ԱՄՆ-ի զինված ուժերի հետ հայկական զորամասերի մարտունակության և փոխգործունակության մակարդակի բարձրացման նպատակով։ Հետագայում ԱՄՆ-ը կվարժի նաև Հայաստանի հատուկ նշանակության ուժերին, մասնավորապես՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումը, որը իբր ստեղծված է երկրի տարածքով անցնող միջազգային հաղորդակցությունների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով։ Հայաստանի հատուկ ծառայության և արևմտյան գործընկերների միջև սերտ համագործակցություն հաստատելու ծրագրերը երևում են նաև Frontex-ի (ԵՄ-ի Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալություն) և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մաս կազմող հայ սահմանապահների միջև ծրագրված երկխոսությունից: Դրա հետ մեկտեղ ակնկալվում է Բրյուսելի և Երևանի համատեղ ջանքերի համախմբում, Հայաստանում ԵՄ-ի առաքելության երկարաժամկետ գործունեությունը և հնարավորությունների ընդլայնումն ապահովելու նպատակով։

Հարկ է նշել, որ գագաթնաժողովի արդյունքներով կողմերը կսկսեն աշխատել՝ ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունների մակարդակը մինչև ռազմավարական գործընկերության հասցնելու ուղղությամբ, ինչպես նաև կարագացնեն ԵՄ-Հայաստան համագործակցության նոր ընդլայնված ծրագրի ընդունումը։ Այս ուղղությամբ Բրյուսելը և Երևանը պլանավորում են սկսել կանոնավոր խորհրդակցություններ անվտանգության և պաշտպանության հարցերով:

Ֆրանսիական հետախուզությանը մոտ կանգնած «Intelligence Online» մեդիա ռեսուրսի տեղեկությունների համաձայն՝ Պենտագոնը արդեն սկսել է մասնավոր ռազմական ընկերությունների միջոցով Երևանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, ինչպես հաստատում է պարբերականը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ենթակապալառու Վիրջինիայից «Culmen International Group» ընկերությունն արդեն աշխատում է՝ Հայաստանի ռազմական ենթակառուցվածքը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Այս ընկերությունը Հայաստանի Պնախարարությանը խորհրդատվություն է տրամադրում ռազմավարական պլանավորման և ապահովման, զենքի գնման, լոգիստիկ մատակարարման շղթաների ստեղծման հարցերում։ Ընկերության առջև դրված է խնդիր՝ ապահովել հայկական բանակի անցումը «խորհրդային մոդելից» «արևմտյան չափանիշներին»։ Առկա է Ուկրաինայում Արևմուտքի կողմից մարմնավորած սցենարի կրկնությունը, որտեղ ուկրաինական բանակի վարժեցման համար ի սկզբանե տեղափոխվել էին Պենտագոնի հետ կապված Ռազմականացված մասնավոր ընկերություններ։

Այսպիսով տեղի է ունենում Հայաստանի «ուկրաինացում»-ը՝ վտանգավոր խաղ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում հաշվեկշռի խախտմանը, միանշանակ կառաջացնի կոշտ արձագանք Մոսկվայի և Թեհրանի, ինչպես նաև Բաքվի և Անկարայի կողմից, որոնք ուշադիր հետևում են տեղի ունեցողին , եւ կհանգեցնի Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի ստեղծմանը:

Caliber.Az
Դիտումներ: 1972

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

295
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

117
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

114
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

106
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

96
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

88
08 Հունիսի 2025 13:42
7

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

84
08 Հունիսի 2025 09:23
8

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

83
08 Հունիսի 2025 09:22
9

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

82
08 Հունիսի 2025 16:37
10

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

79
09 Հունիսի 2025 17:01
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading