twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ղարաբաղի հայերը անջատողական հանցախմբի պատանդ են Բայց աշխարհը դա չի տեսնում

31 Մայիսի 2023 18:33

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) ժամանակավոր պատասխանատվության գոտում նկատվում է հայկական ավազակախմբերի մնացորդների բարձր ակտիվություն։ Ադրբեջանական կողմը բազմիցս արձանագրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղափոխում, դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքներ։ Բացի դրանից, բառացիորեն խաղաղապահների քթի տակ, հայ զինյալների ճամբարներում կազմակերպվել են վարժանքային հավաքներ և այլ սադրիչ գործողություններ։

Իսկ մայիսի 26-ին Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին՝ Զանգիլանի շրջանի Ռազդյար գյուղի մոտ, ադրբեջանցի սահմանապահները կասեցրել են՝ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից պետական սահմանը խախտելու փորձը։ Զինծառայողները ժամանակին հայտնաբերել են խմբին և բերման են ենթարկել երկու դիվերսանտի։

Այս ամենը մատնանշում է այն մասին, որ Ղարաբաղում ՌԽՔ-ի ժամանակավոր պատասխանատվության գոտում հայ անջատողականները ինտենսիվորեն նախապատրաստվում են լայնածավալ սադրանքների, որոնց անօրինական վարչակարգն իր ողջ ուժով փորձում է ներգրավել խաղաղ բնակչությանը, նույնիսկ կանանց և երեխաներին։

Մինչդեռ, Ղարաբաղում ապրող հայերը ականատես եղան 44-օրյա պատերազմին և այսօր նրանք նվազագույն ցանկություն չունեն նորից հայտնվել ռազմական գործողությունների էպիկենտրոնում։ Անջատականների կույտի կողմից պատակհականորեն մշակվող կեղծ հայրենասիրական կարգախոսները դադարել են ազդել խաղաղ բնակչության վրա: Նրանք հասկանում են, որ Հարությունյանի և համախոհների հրոսակախումբը, որպեսզի պահպանի գողացված հարստությունը, փորձում է խաղաղ բնակչությանը գցել հրակնատի մեջ և վերածել թնդանոթային մսի։ Հենց այս տխուր առիթով է և բացատրվում Ղարաբաղում ապրող հայերի` Հայաստան կամ նույնիսկ ավելի հեռու տեղափոխվելու փորձերը։ Սակայն վերջին ժամանակներից սկսած անջատողական ռեժիմը նրանց զրկել է Ադրբեջանի տարածքը լքելու հնարավորությունից։ Ավելին, նրանք նույնիսկ չեն կարողանում հասնել պաշտոնական Բաքվի կողմից տեղադրված «Լաչին» սահմանային անցակետին։ Ապրիլի սկզբին Ղարաբաղի անջատողականների ղեկավարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել ՌԽՔ-ի ժամանակավոր տեղակայման գոտուց դուրս գալու վրա։ Այսօրվա դրությամբ Ղարաբաղը կարելի է լքել միայն «բացառիկ անհրաժեշտության» դեպքում։ Ընդ որում, ինչը բնորոշ է, անհրաժեշտության աստիճանը որոշվում է առանց բնակչության կարծիքի հաշվառմամբ սահմանված չափանիշներով։ Ավազակախմբերի ղեկավարները, հոխորտելով բնակչության պաշտպանության մասին բարձրագոչ հայտարարություններով, որոշել են այդպիսով բնակչությանը պահել իրենց շահերի պատանդ։ Այժմ Ղարաբաղի հայերը կարող են Ադրբեջանի տարածքը լքել միայն Հարությունյանի հրոսակախմբի և ՌԽՔ-ի հրամանատարության թույլտվությամբ։

«Այսուհետ Ղարաբաղից Հայաստան հնարավոր կլինի մեկնել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (Հայաստանում հարազատի մահ, հուղարկավորություն, ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրաբուժական միջամտություն և այլն)»,- հայտարարել է այսպես կոչված «արցախի պետնախարար» Գուրգեն Ներսիսյանը։

Նման ձևով Ղարաբաղում ապրող հայերի ճնշող մեծամասնությանը փաստորեն պահում են մեկուսացված: Սակայն Ղարաբաղը լքելով ավազակների իշխանությունից ազատվել ցանկացողների թիվն օրեցօր աճում է։

Թվում է, թե ոչ լեգիտիմ ռեժիմի անօրինական գործողությունները հանդիսանում են բավականին ծանրակշիռ առիթ միջազգային մասնագիտացված կառույցների համապատասխան արձագանքի համար, սակայն, ինչպես տեսնում ենք, կանխակալ օտարերկրյա «դիտորդները» կարող են զայրանալ միայն Լաչինում ադրբեջանական սահմանային անցակետի տեղադրման առնչությամբ և ավանդաբար անտեսում են իրական կամայականությունը տեղում:

Ղարաբաղում ապրող հայերը փաստորեն պատանդ վիճակում են գտնվում ինքնակոչերի ոհմակի մոտ, ովքեր իրենց հերթին անխոհեմ շարունակում են «ինքնորոշման» և «անկախության» վտանգավոր խաղը։ Հատկանշական է, որ մարդու իրավունքների այս աղաղակող խախտումը տեղի է ունենում ՌԽՔ-ի ժամանակավոր պատասխանատվության գոտում։ Ղարաբաղի հայ բնակչությանը առանց քաշվելու սահմանափակում են իրենց բնակության վայրը փոխելու իրավունքի մեջ, նույնիսկ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հանկարծաստեղծ գետտոյի պահպանման մեջ շահագրգռված են և՛ անջատողականների պարագլուխները, և՛ խաղաղապահները։

Չնայած հայկական կողմից՝ Ադրբեջանին Լաչինի ճանապարհը «փակելու» մեջ մշտական և անհիմն մեղադրանքներին, ակնհայտ է դառնում, որ սահմանային անցակետում ստեղծված են անարգել մուտք ու ելք ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները։ Պաշտոնական Բաքուն շահագրգռված չէ և մտադիր չէ հայ բնակչությանը դուրս քշել Ղարաբաղից, բայց ոչ ոք չի պատրաստվում նաև նրանց այնտեղ ուժով պահել։ Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չափազանց հստակ է և միանգամայն իրավաչափ։ Բաքվում ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ Ղարաբաղում բնակվող հայերին ներկայացվել է ազատ ընտրություն երկու հնարավոր տարբերակների շրջանակներում՝ ընդունել մեր քաղաքացիությունը, կամ լքել Ադրբեջանի տարածքը։ Միջազգային իրավական նորմերի տեսանկյունից սա առավելագույնս պարզ և միաժամանակ անթերի սխեմա է՝ անկախ իրականությունը այլ կերպ մեկնաբանելու որևէ մեկի փորձերից։ Եվ Ադրբեջանը՝ անջատողականության դեմ պայքարի շրջանակներում միջոցներ կձեռնարկի ելնելով բացառապես այս իրողությունից։

Caliber.Az
Դիտումներ: 314

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հայկական ցնորք հատված խաղաղության մասին Իսկ սահմանադրությու՞նը։

171
30 0Հոկտեմբերի 2024 11:37
2

Նավթալանն ու Ղարաբաղի առողջարանները. Ադրբեջանում բուժական զբոսաշրջության առաջնահերթությունները Խազար Ախունդովի ակնարկը

160
30 0Հոկտեմբերի 2024 17:37
3

Պատերազմի դեսպանը խոսում է խաղաղության մասին Դեկոտինին պատռում է իր վրայի վերնաշապիկը

105
31 0Հոկտեմբերի 2024 11:52
4

Գաջիև - The Washington Post. Ստոր քարոզչությունը միայն զզվանք է առաջացնում

100
30 0Հոկտեմբերի 2024 15:47
5

Ադրբեջանի դեսպանը և Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը

98
30 0Հոկտեմբերի 2024 11:05
6

Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն. երսապաշտների դուետ Ոմանք ավերում էին, մյուսները լռում էին

98
31 0Հոկտեմբերի 2024 16:23
7

Հերցոգը կժամանի Բաքվում COP29-ին

96
30 0Հոկտեմբերի 2024 15:52
8

ԽարԴավանք Էմին Գալալիի մտորումները

89
31 0Հոկտեմբերի 2024 18:57
9

COP29-ը Բաքվում և COP17-ը Երևանում. Ինչու՞մն է տարբերությունը. Պարզաբանում է Caliber.Az-ը

88
01 Նոյեմբերի 2024 15:48
10

ՄԱԿ-ում Սամոայի մշտական ​​ներկայացուցիչ. COP29-ը մոլորակի ապագան փրկելու հնարավորություն է

82
30 0Հոկտեմբերի 2024 19:13
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading