Գրիգորյան-շոու, կամ հերթական հայկական կրկես Փարիզում ... իսկ ծաղրածուները մնացել են
Կորցնելով որևէ արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու բոլոր հնարավորությունները՝ Հայաստանը փորձում է այն նմանակերպել։ Հատկապես պատրաստակամորեն Երևանը իրենից շինում է խաղաղության կողմնակից, որն ունի քաղաքական կշիռ և նշանակություն։
Հասկանալի է, իհարկե, որ իրենից օկուպանտի, մարդասպանի և կողոպտողի խարանը լվանալը բավականին դժվար է, իսկ ահա փորձել «խաղաղարարի» թիկնոցը, կարելի է փորձել։ Օրինակ, այս կերպարով կեցվածք ընդունել գոնե Ֆրանսիայի առջև, իրեն բարձրացնել ֆրանսիացիների աչքում և մխիթարել իր ինքնասիրությունը: Բայց տես ինչումն է հանելուկը՝Վաշինգտոնն ու Բրյուսելը, ի տարբերություն Փարիզի, վաղուց են Երևանի խաղերին նայում դեն նետելով վարդագույն ակնոցները: Ահա թե ինչու այդպիսի գունատ տեսք ունեն Երեւանի հապճեպ բեմադրված եւ բոլորովին ոչ համոզիչ ներկայացումները։ Մնում է միայն շատ պոպկորն վերցնել և հեգնանքով հետևել, թե ինչպես է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շրջագայում Փարիզում, այնտեղի քաղաքական գործիչներին՝ հանրության հետ միասին վստահեցնելով, որ Հայաստանը պատրաստ է ավանդ ներդնել ... տարածաշրջանի անվտանգության մեջ։ Հնչում է պարադոքսային և ծիծաղելի, բայց ամեն ինչ հենց այդպես է։
Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, Ֆրանսիայում աշխատանքային այցի շրջանակներում Գրիգորյանը արդեն հանդիպել է երկրի բազմաթիվ պաշտոնյաների, մասնավորապես մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով նախագահի խորհրդական Իզաբել Դյումոնի, ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնի, Ֆրանսիայի Պնախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, փոխծովակալ Քրիստոֆ Լուկոի, արդեն նախկին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ։ Զրուցակիցները, ինչպես նշում են նույն լրատվամիջոցները, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև նշել են՝ «Վերջերս ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման դինամիկան»։
Դե այստեղ ի՞նչ կարելի է ասել, ինչպե՞ս կոչել այս էժանագին խեղկատակությունը։ Կարելի է միայն կարեկցել ֆրանսիացի հարկատուներին, որոնց դժվարությամբ վաստակած գումարներից պահումները նման կերպով թափվում են ավազի մեջ։ Իսկ հատկապես ջանասերներին արժե այնուամենայնիվ դրա համար հարցնել ծիծաղելի քաղաքական շոուի կազմակերպիչներին՝ ո՞ւմ և ինչի՞ համար է դա հարկավոր։ Չէ որ դժվար է հասկանալ և բացատրել, թե ագրեսորը և երեսուն տարի ադրբեջանական տարածքները պահած օկուպանտը, այսինքն՝ Հայաստանը ինչ կապ ունի «անվտանգություն» հասկացողության հետ։ Եվ այդ ինչից է նա հավակնում նման կարևոր ոլորտում ինչ-որ, նույնիսկ ամենաաննշան դերի վրա: Անհնար է հասկանալ, թե ինչպես Հայաստանը կարող է ընդհանրապես հանդես գալ որպես քաղաքական դերակատար և առավել եւս երաշխավորել ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի անվտանգությունը, եթե մինչ օրս նա ամեն կերպ խուսափում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից՝ խաթարելով այդ նույն քաղաքական կայունությունն ու փոխըմբռնումը, որը երդվում է պահապանել: «Անվտանգություն» բառի հետ բոլորովին չեն համապատասխանում Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական պայմանական սահմանին անընդհատ անցկացվող հրետակոծությունն ու զինված սադրանքները և ստորագրված փաստատթղթերին բոլորովին հակառակ՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում ավազակային կազմավորումների մնացորդները դուրս բերելուց հրաժարվելը։ Թեև, ինչպես հիշում եմ, Հայաստանը պարտավորվել էր դա անել դեռ 2020 թվականի նոյեմբերին՝ իր բանակի պարտությունից և Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Այսինքն Երեւանին վստահել տարածաշրջանի անվտանգությունը, նույնն է, ինչ ֆինանսական հոսքերի վերահսկողությունը վստահել պրոֆեսիոնալ խարդախին ու գողին։ Արդյունքը ակնհայտ է։
Եվ ահա ինչն է նաև հետաքրքիր, որ հայկական կողմը իսկապես քաղցր պատրանքների գերության մեջ է, որ քննարկում է «երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի ակտիվացման մասին»։ Միայն նման բարբաջանքի ֆոնին կարելի է իրեն թույլ տալ այս ողջ պոպուլիստական դեմագոգիան «տարածաշրջանի անվտանգության» մասին։ Այսինքն՝ ակտիվանում են հարաբերությունները Փարիզի հետ, որոնք, ինչպես Երևանն է ըստ երևույթին ենթադրում, միայն կամրապնդվեն ու կզարգանան։ Բայց տես հանկարծ ուրիշ կերպ չլինի: Չէ որ Ֆրանսիային Հայաստանը հենց այդպես պետք չի եղել։
Ինչպես հայտնի է, Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կարգի հիմքերից մեկը հանդիսանում է Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև համագործակցությունը։ Այս երեք երկրներին կապում է քաղաքական կապերի և գլոբալ ներդրումների երկար պատմությունը: Եվ հիմա Ֆրանսիան, հետևելով, թե ինչպես է համագործակցության այս պարադիգմը, որի հետ ստիպված է հաշվի նստել նույնիսկ Ռուսաստանը՝ հաջողությամբ ձևավորում է Հարավային Կովկասում ժամանակակից խաղաղության օրակարգը, նախանձով հառաչում է։ Այս համատեքստում հասկանալի է Փարիզի տրամաբանությունը. Ֆրանսիան որոշել է ցատկել մեկնող գնացքի ոտնակին՝ երազելով այն մասին, որ նա էլ կարող է փորձել ստեղծել ինչ-որ քաղաքական դաշինք, գոնե ամեն ինչում իր հետ համաձայնվող և ամեն ինչում ծառայելուն, կռանալուն պատրաստ Հայաստանի հետ։ Այս իմաստով, Ֆրանսիան, հիշելով այն մասին, որ նա նման ռեսուրս ունի Հարավային Կովկասում, թվացել է, որ այս տարածաշրջանի ներկայիս առաջնորդների հետ մրցելու շանսեր այնուամենայնիվ կան։ Այն մասին, որ Փարիզը ունի տարածաշրջանում Ֆրանսիա-Ռուսաստան-Հայաստան դաշնակցային կոնֆիգուրացիա ստեղծելու ծրագիր՝ ասում են Մոսկվայի հետ հարաբերությունները մինչև վերջ պահպանելու Մակրոնի համառ փորձերը, չնայած այն նրան, որ Ուկրաինայի հետ պատերազմ սանձազերծելուց հետո, ամբողջ եվրոպական աշխարհը հրաժարվել է Ռուսաստանի հետ բարձր մակարդակի շփումներից:
Արդեն ակնհայտ է, որ Հարավային Կովկասում եռակողմ դաշինքին ինչ-որ այլընտրանք ստեղծելու Մակրոնի գաղափարները դատապարտված են ձախողման մի շարք գործոնների պատճառով, որոնցից մեկը՝ ինքնին Ֆրանսիայի նախագահի քաղաքական անհեռատեսությունն է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի ներքին քաղաքականության և միջազգային հանրության մոտ Հայաստանի իմիջի մասին նրա մակերեսային պատկերացումը։ Նա կարծես թե տեղյակ չէ, որ Երեւանը միջազգային իրավունքի ձեւաչափում չափազանց թունավոր գործընկեր է։ Եվ որ աշխարհի քաղաքակիրթ երկրների մեծ մասն այսպես թե այնպես հասկանում են, թե ով է իրականում օկուպանտ, ով է իր հողերի ազատողը։ Եվ դժվար է շրջվել ՄԱԿ-ի չորս բանաձեւերից, որոնք պահանջում են ազատագրել ադրբեջանական Ղարաբաղը Հայաստանից, Հայաստանին «արցախ» բառը մոռանալ և որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիրը ստորագրել առաջարկող Բրյուսելի ու Վաշինգտոնի ներկայիս դիրքորոշումից։ Եթե Փարիզում ու Երևանում ինչ-որ մեկը հույսը դնում է ֆրանկոֆոնիայի հայամետ աշխարհի վրա, որը, ըստ իրենց մտահաղացման, լոբբինգ է անելու հայերի շահերը, ապա նրանք բացահայտ մոռանում են այն մասին, որ տարբեր եվրոպական երկրների խորհրդարանների հակաադրբեջանական բանաձևերից առանց թաքցնելու հրաժարվում են այդ նույն երկրների կառավարությունները՝ հայտարարելով, որ մտադիր չեն փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Այսինքն իր ֆրանկո-հայկական խաղում ինքնին Մակրոնի ձեռքերն ու ոտքերն էլ գործնականում կապված են՝ չէ որ նույնիսկ Ֆրանսիայի ԱԳՆ-ն է հայտարարում, որ չի պաշտպանում իր խորհրդարանի անբովանդակ հակաադրբեջանական բանաձեւերը։
Երկրորդ կարևոր գործոնը Եվրոպայի շահագրգռվածությունն է Բաքվի հետ էներգետիկ համագործակցության մեջ, որը արմատապես ջնջում է ֆրանկո-հայկական ցանկացած ցանկությունն ու ինտրիգը: Այժմ Եվրոպայի համար ավելի կարևոր է կայուն հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ՝ զարգացնելով էներգետիկ տարանցումը, քան օգնել Մակրոնին իրականացնել իր հավակնությունները Հարավային Կովկասում։ Պարզապես դրա ժամանակը չէ: Բրյուսելն ու Լոնդոնը խաղադրույք են կատարում Ադրբեջանի վրա՝ սա պարզ ու հասկանալի է, իսկ եվրոպական վարկերը հաջողությամբ լափող, հավերժ աղերսող, «բազմաչարչար» Հայաստանը լուծ է վզին։ Հիմա, երբ Եվրոպան ինքն տառապում է էներգետիկ ճգնաժամից, սառչում է, փաթաթված է ցեց կերած մեծ տատիկի շալով, բազմաչարչար Հայաստանի տառապանքների ժամանակը չունի։
Այնպես որ, Հարավային Կովկասում իր ներկայությունը մղելու Մակրոնի ցանկացած ծրագիրը անցողիկ է, չունի իրական հիմքեր և միայն մեկ բանի հոտ ունի՝ Երևանի լիակատար մեկուսացումը տարածաշրջանում այն բանից հետո, երբ Փարիզը բավականին խաղալով իր հայ մկան հետ, կսկսի զբաղվել իսկապես արդյունավետ պետությունների հետ համագործակցության իրականացմամբ։