twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երեւանը կեղծիքի սարդոստայնում Եվ Գրիգորյանի անհամապատասխանությունները

01 Հունիսի 2023 16:52

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ, Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ GLOBSEC 2023 ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ կրկին փորձել է՝ «Ղարաբաղի հայերի իրավունքներ» թեմայի շահարկումներով մոլորեցնել միջազգային հանրությունը։ Նա նույնիսկ պահանջել է, որպեսզի այդ նույն «Ղարաբաղի հայերի իրավունքները» քննարկվեն միայն «Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցություններում և միջազգային հանրության ներգրավմամբ»։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղում հայկական անօրինական զորամիավորումների մնացորդներին, որոնք ավելի քան երկու տարի առաջ, Եռակողմ հայտարարության համաձայն, պետք է այն լքեին, պարզվում է, որ դրանք ոչ մի կերպ զինված մարդկանց հրոսակախմբեր չեն, այլ, ինչպես ասել է Գրիգորյանը,- «պաշտպանության բանակ է»։

«Այնտեղ կա միայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որն անհրաժեշտ է, քանի որ այնտեղ ապրող մարդիկ ընդհարվում են անվտանգության հետ կապված խնդիրների հետ։ Եթե Ադրբեջանը ուզում է փոխել այս իրավիճակը, ապա պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի մարդիկ չզգան պաշտպանության բանակի կարիքը»,- հայտարարել է հայաստանցի պաշտոնյան։

Հասկանալի է, որ ադրբեջանական կողմից այս երկու անհեթեթ և ամենևին ոչ նոր հայտարարություններին Գրիգորյանը ստացել է հստակ և միանշանակ պատասխան Հիքմեթ Հաջիևի շուրթերից, ով հիշեցրել է, որ Բաքուն պատրաստ է Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում ապահովել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, սակայն դա ցանկացած դեպքում երկրի ներքին գործն է։ Երեւանում, ըստ երեւույթին, չեն ցանկանում ընտելանալ, որ դա խնդրի լուծման միակ և օրինաչափ տարբերակն է, որի հիմնավորումը հանդիսանում է ոչ միայն համաշխարհային հանրության, այլ նաև հենց Հայաստանի կողմից այն ճանաչումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի բաղադրիչ մասն է։ Ոչ ավելի վաղ, քան անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Երևանում կայացած մամուլի ասուլիսում, հրապարակավ հայտնել է՝ Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք պաշտոնապես ճանաչելու Երևանի պատրաստակամության մասին։ Սա առաջինն է: Երկրորդը, Հաջիևի հետ զրույցի ժամանակ Գրիգորյանը նույնպես հաստատել է, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը, ի դեպ, հակասում է «Ղարաբաղի հայերի իրավունքների» վերաբերյալ իր իսկ հայտարարությանը։

Առավել քան ակնհայտ է, որ հայկական կողմը միտումնավոր է անհիմն մեղադրանքներ ներկայացնում Բաքվին՝ իր առջեւ նպատակ դնելով հնարավորինս շատ արգելքներ ստեղծել բանակցային գործընթացի ճանապարհին։ Իսկ ուրիշ ինչպես պետք է հասկանալ Գրիգորյանի հետեւյալ հավակնությունները։ Նրա խոսքով, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ տես նախագահ Ալիեւը չի ասել, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ինչը առաջացնում է Երեւանի մտահոգությունը։ Իսկ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը, թե «սահմանը մենք ինքներս կարող ենք անցկացնել», Երևանում առհասարակ ընկալվել է որպես սպառնալիք իր համար։

Այո, Ադրբեջանի նախագհը Լաչինի շրջանի բնակիչների հետ վերջերս հանդիպմանը իրոք հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է անցկացվի Բաքվի պայմաններով։ Բայց, չէ որ, այս պայմանները ամենևին չեն հակասում միջազգային իրավունքի նորմերին և ոչ մի կերպ չեն ոտնահարում Ղարաբաղի հայերի քաղաքացիական իրավունքները։

«Սահմանների սահմանազատումը պետք է լինի մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային օրենքների վրա, պետք է բացվի ճանապարհ դեպի Նախչըվան։ Ղարաբաղից պետք է դուրս բերվեն Հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները։ Սրանք են մեր պայմանները»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։

Ադրբեջանի պետության ղեկավարի առանցքային թեզերում դրված են բոլոր այն կարևորագույն սկզբունքները, որոնք տեղավորվում են Բաքվի կողմից հետևողականորեն առաջ մղվող խաղաղ գործընթացի տրամաբանության մեջ և համապատասխանում են եռակողմ պայմանավորվածություններին, որոնց հետ համաձայնվել է նաև Հայաստանի վարչապետը։ Հետևաբար, նախագահ Ալիևի որ խոսքերում և ինչի հիման վրա են սպառնալիք տեսել Հայաստանի ղեկավարները՝ բացարձակապես անհասկանալի է։ Սակայն պարզ է, որ Երևանում փորձում են Բաքվից հնչող հայտարարություններին տալ այնպիսի ագրեսիվ քաղաքական երանգավորում, որպեսզի բոլորն անմիջապես անհանգստանան ոչ միայն Ղարաբաղի, այլ ընդհանրապես բոլոր հայերի ճակատագրով։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Հիքմեթ Հաջիևը շընդգծել է, որ Հայաստանը վերջապես սկսել է ավելի լավ հասկանալ «տարածքային ամբողջականություն» բառակապակցությունը և դրա էությունը։ «Երբ Փաշինյանը գնաց Ղարաբաղ և հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջակետ», դա բանակցային գործընթացի լիակատար տապալում էր»,- հիշեցրել է Ալիևի օգնականը՝ իր ընդդիմախոսին մատնանշելով Հայաստանի վարչապետի և՛ նախկին, և՛ ներկա դիվանագիտական սխալները։ .

Իսկ ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի բանակի» մասին առասպելին, ապա այն պայթել է դեռևս 2020 թվականին՝ Ղարաբաղում Հայաստանի պարտությունից հետո, իսկ այսօր խոսքը Ղարաբաղում հայ ավազակների մասին է, ովքեր խրամատավորվել են Ղարաբաղում և զինված սադրանքներ են ստեղծում Ադրբեջանի ԶՈւ-ի դեմ, սրելով լարվածությունը տարածաշրջանում։ Ահա թե ինչու այս տարվա մարտին նախագահ Ալիևը, ելույթ ունենալով Անկարայում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, ընդգծել է, որ «չնայած նրան, որ Հայաստանը 2022 թվականին Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նա մինչև հիմա իր զորքերը դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից, Ղարաբաղում մնում են հայկական անօրինական ավազակախմբեր և հանցավոր տարրեր», և միջազգային հանրությանը տեղեկացրել է այն, որ Հայաստանը շարունակում է անտեսել ձեռք բերված Եռակողմ պայմանավորվածությունները։

Ադրբեջանն իր կոնկրետ գործողություններով ցույց է տալիս իր հավատարմությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պարտավորությունների կատարմանը, առաջարկելով որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը և ձգտելով ուղիղ կապ հաստատել Ղարաբաղի հայերի հետ։ Իսկ Երևանը Բաքվի բոլոր կոչերին և խաղաղ առաջարկներին պատասխանում է կամ մերժումով, կամ ընդհանրապես խուսափում է պատասխանից։ Ադրբեջանը նպատակաուղղված առաջ է քաշում խաղաղության օրակարգը բոլոր հնարավոր բանակցային հարթակներում, անկախ նրանից, թե որտեղ են դրանք անցկացվում՝ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, թե Եվրոպայում։ Անպայման, Բաքվի սկզբունքային դիրքորոշումը կրկին կհնչի վաղը Քիշնևում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի, ինչպես նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի շրջանակներում «մեծ հանդիպման» ժամանակ։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո, Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել Քիշնևում։ Սակայն, հաշվի առնելով կեղծ խոստումների հակված Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, չի բացառվում, որ այս հանդիպման ընթացքում Փաշինյանը փորձի օգտվել իր եվրոպացի սյուզերան՝ Ֆրանսիայի ներկայությունից և նույնիսկ, հնարավոր է, եվրոպացիներին տարակուսանքի մեջ գցի Բաքվի հասցեին հերթական անհեթեթ հայտարարություններով, որպեսզի այս բանակցային ուղու վրա էլ խանգարի խաղաղության օրակարգին։

Caliber.Az
Դիտումներ: 220

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

236
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

206
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

198
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

159
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

151
06 Մայիսի 2025 09:43
6

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

136
06 Մայիսի 2025 09:22
7

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

135
08 Մայիսի 2025 08:59
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

130
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

65
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

65
06 Մայիսի 2025 22:30
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading