twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երևանըայլևս չի հավատում ղարաբաղյան հայերի արցունքներին. Նրանք մեզ միայն կթում են Ուշ կռահու՞մ

19 Փետրվարի 2022 11:47

Հիշում եք, 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից անմիջապես հետո Երևանի կենտրոնում հայաստանցիների (Հայաստանի հայեր) և ղարաբաղցիների միջև տեղի ունեցավ բախում, որի ընթացքում վերջիներից բաց տեքստով հետաքրքրվեցին, թե նրանք ի՞նչ են անում այնտեղ և ինչու՞ չեն զոհվում Ղարաբաղում ։ Այդ վեճը առաջին անգամ չէր և, ինչպես ժամանակը ցույց տվեց, ոչ էլ վերջինը՝ երևանյան հայերի մոտ ղարաբաղցիների նկատմամբ չափազանց շատ դժգոհություններ են կուտակվել՝ Հայաստանում «ղարաբաղյան կլանի» կառավարման տարիների ընթացքում, Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների համար, երբ Սարգսյանին իշխանություն փոխանցած Քոչարյանը Ղարաբաղից կանչեց նրան հավատարիմ զորամասեր, որոնք ոչ միայն դաժանորեն ճնշեցին Երևանում հանրահավաքները, այլ միաժամանակ զբաղվեցին նաև կողոպուտով, հրդեհումներով և երևանցիների գույքի ոչնչացմամբ։

Հայության երկու ճյուղերի միջև ճեղքվածքը ավելացավ 44-օրյա պատերազմի օրերին, և հատկապես դրանից հետո։ Հիշենք, թե ինչպես Հայաստանի քաղաքներ ու գյուղեր հասած ղարաբաղյան հայերին հրաժարվում էին վարձակալությամբ բնակարաններ տալ, կամ, օրինակ, ինչպես նրանց քաղաքավարի, բայց համառորեն խնդրեցին ազատել Երևանի թիվ 1 Մանկավարժահոգեբանական կենտրոնի շենքը։ Բավական է ընթերցել հայկական որոշ ՏԳ ալիքները և սոցիալական ցանցերում հայաստանցիների մեկնաբանությունները, որպեսզի հասկանալ նրանց ատելության մասշտաբները ղարաբաղցիների նկատմամբ, ովքեր Ղարաբաղում պատերազմին մասնակցելու փոխարեն, իրենց կահ-կարասիքով և ապամոնտաժված ունիտազներով լցրեցին Հայաստանը, և մի բան էլ ավել՝ թափահարում են իրենց իրավունքները և Երևանին մեղադրում իրենց բոլոր դժբախտությունների մեջ։ Բնական է, մոռանալով այն մասին, թե ինչպես 1988 թվականի փետրվարին իրենք էին այդ ժամանակվա Ստեփանակերտի (այժմ Խանքենդի) փողոցներում աղաղակում «միացում», բռունցք սեղմած ձեռքերը վերև բարձրացնում և գորովանքի արցունքներ էին թափում «Մայր Հայաստանի հետ միանալու» մասին մտքից։

Caliber.Az-ի հայաստանցի ընթերցողներից ով կարող է մեզ մեղադրել հայաստանցիների և ղարաբաղցիների միջև տարաձայնությունների մասշտաբների չափազանցեցման և ուռճացման մեջ։ Իբր, եթե տարաձայնություններ նույնիսկ եղել են, ապա ոչ մեծ։ Ինչ արած, ինչպես մեր բոլոր հեղինակային հոդվածներում մենք կօգտվենք միայն ու միայն փաստերով։ Ընդ որում հենց հայկական աղբյուրներից վերցրած փաստերով։ Այսինքն, թշնամուն հենց նրա զենքով էլ կխփենք։

Ինչպես արդեն հայտնել է Caliber.Az-ը, այսօր Երևանում կայացել է ղարաբաղյան հայերի հերթական բողոքի հանրահավաք, ովքեր Հայաստանի կառավարությունից՝ լկտիաբար տաքուկ տեղ են պահանջել իրենց համար։ Իբր, բնակարանի շինարարության համար և վարկեր տարեկան 12%-ով, և Փաշինյանի կառավարությունը նրանց վրա ուշադրություն չի դարձնում, և նրանց 25 000-նոց ամենամսյա նպաստը կտրել են մինչև 20 000-ի։ Ուշադրություն դարձրեք այդ հանրահավաքներից տեսագրությունների վրա՝ մոտիկից անցնող մռայլ երևանցիները ոչ մի ուշադրություն չեն դարձնում նրանց վրա։ Անցնողների դեմքերին մի կաթիլ կարեկցանք անգամ չի երևում։ Եվ սա շատ բանի մասին է ասում։ Առավել ևս, իրենք երևանցիները դժվարությամբ են ապրում, նրանք նույնպես պետության կողմից իրենց համար սոցիալական հոգատարություն են տենչում, իսկ արի ու տես ղարաբաղցիները այստեղ հատուկ արտոնություններ են պահանջում։ Այստեղ և Գյումրին (Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը) երկրաժարժից 34 տարի անց, ոչ մի կերպ չեն կառուցում և ժամանակավոր ապաստարաններից ու վագոններից տասնյակ ընտանիքներին չեն տեղափոխում, և ղարաբաղցիներն էլ ջանում են կառչել հայկական խղճուկ պետբյուջեից։

Իհարկե, քոչարյանամետ և սարգսյանամետ լրատվամիջոցները և ՏԳ ալիքները ձեռքից բաց չեն թողել ղարաբաղյան հայերի հանրահավաքը Փաշինյանին վարկաբեկման համար օգտագործելու հնարավորությունը։ Բայց մենք վերևում պատահականորեն չենք նշել հայաստանցիների և ղարաբաղցիների միջև այդ նույն ճեղքվածքի մասին, որը ընլանվում է ոչ թե օրերով, այլ ժամերով։ Ուստի, նույնիսկ «ղարաբաղյան կլանով» սնված լրատվամիջոցներին չհաջողվեց քամել Հայաստանի բնակչության հիմնական զանգվածի արցունքները, որը տվյալ դեպքում ազատություն է տվել իր հակաղարաբաղյան զգացմունքներին։

Ահա օրինակ «Հայաստանի Հանրապետություն» ՏԳ ալիում գրառումը, որը պատկանում է հայ հայտնի լրագրող Ռոման Բաղդասարյանին։

«Այսօր միտինգ անող Արցախի փախստականները 15 ամիսների ընթացքում ստացել են՝ միլիարդներ կառավարությունից, փոխհատուցումներ բոլորից և ամեն ինչի համար, ծովի չափ օգնություն հարազատներից ու բլոգերներից...

Երբ բոլորից ինչ կարելի է քամեցին, որոշեցին Եվրոպայում բնակվել, որպես փախստականներ և նստել եվրոպական երկրների հարկատուների գլխին։

Երևի դրա համար ենք կորցրել Արցախի կեսը, որովհետև միշտ մտածում ենք, թե ումի՞ց փող պոկենք»,- գրում է ալիքի ադմինը (ուղղագրությունը, առանձնահատուկ ոճը և Ադրբեջանի Ղարաբաղի մարզի հայկականացված անունը պահպանվել են)։

Էլ ավելի հեռու գնացին ալիքի բաժանորդները, ովքեր չեն ամաչել ղարաբաղյան հայերի մասին իրենց արտահայտություններում։ Ստորև կմեջբերենք այդ մեկնաբանությունների սքրինշոթները, որոնցից ամենաուժեղը, ըստ էության, եղել է հետևյալը. «Նրանց պատճառով 30 տարի որքան հայ մայրեր են իրենց որդիներին կորցրել»։

Սա Հայաստանի բնակիչների կողմից՝ Ղարաբաղի շուրջ հենց հայերի կողմից նախաձեռնված հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքների դառը, բայց անկեղծ խոստովանումն է։ Ովքեր դրա պատճառով կորցրեցին ամեն ինչ, այդ թվում նաև երիտասարդների մի ամբող սերունդ։ Կցանկանայինք հավատալ, որ խոստովանքի հետ միասին Հայաստանի հայերը կկռահեն և կգիտակցեն նաև այն, որ և՛ ղարաբաղյան հայերը, և՛ այդ նույն «ղարաբաղյան կլանը» ուզում են շարունակել, նրանց որպես պատանդներ պահել»։

Caliber.Az
Դիտումներ: 642

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

«Ժողովը կօգնի մեզ» Համահայկական գործկոմի նոր նպատակը

100
05 Սեպտեմբերի 2024 16:24
2

Շոշափել Եվրոպային Հայաստանում ուզում են հանրաքվե անցկացնել

59
06 Սեպտեմբերի 2024 14:51
3

Էներգետիկա, ռեկրեացիա, գյուղոլորտ. Քելբեջարը «Մեծ վերադարձի» մեկնարկին

59
05 Սեպտեմբերի 2024 09:55
4

Լկտիությունը, իհարկե, երկրորդ երջանկությունն է Բայց այն շատ խաբուսիկ է

57
06 Սեպտեմբերի 2024 18:36
5

Նախագահ Ի.Ալիևը նշել է ԵԽԽՎ-ից «էմբարգոն» հանելու պայմանը

52
06 Սեպտեմբերի 2024 17:47
6

Գյուլթեքին Քերիմովա. Ես վերադառնում եմ Շուշա՝ 35 տարի անց

51
05 Սեպտեմբերի 2024 11:47
7

Ադրբեջանի ՊՆ. հայերը գնդակոծել են Քելբեջարը

48
05 Սեպտեմբերի 2024 12:02
8

«Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է» Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

47
06 Սեպտեմբերի 2024 13:50
9

Նախագահ. Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

44
06 Սեպտեմբերի 2024 17:40
10

Նավթ գտա՞ք։ Արա, կորցրեցինք! «Հին աշխարհի հիստերիկները»

44
06 Սեպտեմբերի 2024 15:18
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading