twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը կհասցնի արդյո՞ք ցատկել հնարավորությունների գնացքի վերջին վագոնի մեջ Խոսքից գործ

05 Մարտի 2022 17:15

Աշխարհը չհասցրեց խորը շունչ քաշել ծանրագույն սոցիալ-տնտեսական հետևանքներ բերած COVID-19 համավարակի ավելի քան երկու տարվա տիրակալությունից, երբ որոտաց ռուս-ուկրաինական պատերազմը, որը սպառնում է ոչ միայն տասնյակ երկրներին առճակատման հորձանուտի մեջ քաշելուն, այլ նաև ավարտվել նրանով, որ երկրագունդը վերածվի ռադիոակտիվ մոխրակույտի։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով աշխարհում իրավիճակն փոխվում է կալեիդոսկոպիկ արագությամբ, և ոչ ոք չի կարող վաղվա օրվա համար նույնիսկ մոտավոր կանխատեսում տալ։ Այդ թվում նաև մեր տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հետ կապված, որը ցանկացած պահի նորից կարող է վերածվել վառոդի տակառի։

Այո, ավելի քան 32 տարի տևած ղարաբաղյան հակամարտությունը 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը ավարտվեց Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրմամբ և հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրմամբ։ Սակայն, չնայած Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից հայտարարության ստորագրամանը, չնայած Բաքվի կողմից հայկական կողմին պատերազմի «կացինը թաղելու» կոչերին՝ ո՛չ հայ-ադրբեջանական սահմաների սահմանազատում/սահմանագծումը, ո՛չ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրը, ո՛չ ադրբեջանական տարածքներից ավազակախմբերի մնացորդների դուրս բերումը, և՛ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կես տարի անց այդպես էլ տեղի չունեցավ։ Իսկ դա, առանց չափազանցության բիքֆորդյան քուղ է Հարավային Կովկասի անվտանգության, խաղաղության և կայունության վրա, որին, չնչին անհրառեշտության դեպքում լուցկու մոտեցնելը առանձնահատուկ դժվարություն չի ներկայացնում։ Եվ մեր շուրթերից այս խոսքերը , որքան էլ ոմանց տարօրինակ թվան, բայց այսօր տարածաշրջանային կայունություն մասամբ կախված է նաև Հայաստանից։ Ավելի ճիշտ՝ խաղաղության մեջ ապրելու, իր երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման նրա ցանկությունից։ Համաշխարհայինի վերաճելուն սպառնացող պատերազմը փոթորկում է բոլորովին մեր կողքին, և արդեն այժմ Հայաստանի համար անհրաժեշտ է որոշում ընդունել։ Որոշում, որից կախված կլինի անձամբ նրա հետագա զարգացումը։ Երևանում պետք է գիտակցեն աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, հարկավոր է դեն նետել ռևանշի մասին նույնիսկ միտքը, որը նրան կբերի ծայրահեղ ողբալի հետևանքների։ Եվ առավել ևս Երևանին հարկավոր է որքան կարելի է արագ հրաժարվել Ռուսաստանի կողմից աջակցությունների հույսերից։ Մենք բոլորս տեսնում ենք, թե այսօր ինչ վիճակում է հայտնվել Մոսկվան։ Պատերազմ, պատժամիջոցներ, անխուսափելի տնտեսական խնդիրներ։ Ռուսաստանը այսօր ունի շատ խնդիրներ և հոգսեր, և ակնհայտ է, որ մոտ հեռանկարում նա Հայաստանին աջակցելու ժամանակ չի ունենա։ Ինչպես ռազմական, այնպես էլ ֆինանսական պլանով։ Եվ նշանակում է, որ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշում կայացնի այն մասին, թե ինչպես դրսևորել իրեն։

Մենք արդեն վերն ասել ենք, թե ինչ է հարկավոր մեր տարածաշրջանում խաղաղության համար՝ հայ-ադրբեջանական սահմանների արագ սահմանազատում/ սահմանագծում, Ղարաբաղում հայկական զորքերի մնացորդների դուրս բերում, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և, ամենագլխավորը, համապարփակ խաղաղ պայմանագիր՝ նրա ստորագրող պետությունների տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Կարելի է նույնիսկ ասել, որ Հայաստանի կառավարությունում ցանկացած ողջամիտ մարդ պարտավոր է հասկանալ, որ հենց ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա կործանարար հետևանքներն են, որ պետք է Երևանին մղեն դեպի Ադրբեջանի հետ շուտուփույթ խաղաղության։ Հիմա հենց այդ պահն է։ Հետո կարող է ուշ լինել, ուստի չպետք է բաց թողնել պատմական շանսը։

Ի դեպ, վերջերս Երևանից որոշակի դրական ազդակներ գալիս են։ Այսպես, Հայաստանի նախագահ ընտրվելու նախօրեին՝ Ազգային ժողովի պատգամավորների առջև ելույթ ունենալով՝ Վահագն Խաչատրյանը հայտարարել է այն մասին, որ «հարևանների հետ հարկավոր է ապրել խաղաղ»։ Նրա կարծիքով, պետք է ձգտել տարածաշրջանում կայունության հաստատման։ «Աշխարհում իրադարարձությունները ցուցադրում են, որ խաղաղությանը այլընտրանք չկա։ Հայաստանը չպետք է լինի մեկուսացման մեջ։ Ղարաբաղում 44-օրյա պատերազմը դրա լավագույն հաստատումն է»,- նշել է Խաչատրյանը, հավելելով, որ նա լիովին աջակցում է Հայաստանի կառավարության խաղաղ օրակարգին, քանզի երկրի համար զարգացման ուրիշ ճանապարհ չի տեսնում։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Դիվանագիտության օրվան և ՄԱԿ-ում Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրաված միջոցառմանը՝ նույնպես հայտարարել է. «Կառավարությունը ղեկավարվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ամենագործունակ երաշխիքը խաղաղությունն է։ Մեկնարկել են հատուկ ներկայացուցիչների մակարդակով հայ-թուրքական բանակցությունները, օրակարգում դրված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը, Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին հարցը։

Երևանից այս հուսադրող մեսիջները աննկատելի չմնացին։ Ցանկանում ես հավատալ, որ սրանք դատարկախոսություններ և ժամանակ ձգձգելու փորձեր չեն, որ վերջապես Հայաստանում սկսել են գիտակցել, թե ինչպիսի վտանգավոր սահմանագծին է մոտեցել աշխարհը, և մասնավորապես մեր տարածաշրջանը։ Հատկապես հիմա է տարածաշրջանի առջև բացվում հնարավորությունների պատուհանը, որով հայերը պետք է օգտվեն հանուն ապագա սերունդների։ Կարելի է նույնիսկ ասել, սա հնարավորությունների գնացքի պոչի վագոնն է, որի մեջ նրանք դեռևս կարող են ցատկել։ Հատկապես դրա համար էլ, վերջին օրերին Երևանից դրական ազդակները չպետք է մնան նկատառումներ դատարկ հռչակագրման մակարդակին, այլ պետք է անցնեն գործնական և շոշափելի հարթակ։ Արդյունքում դրանից կշահի այդ թվում նաև հենց Հայաստանը։

Caliber.Az
Դիտումներ: 319

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

233
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

202
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

151
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

80
10 Մայիսի 2025 11:18
5

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

78
13 Մայիսի 2025 10:12
6

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

77
13 Մայիսի 2025 09:50
7

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

75
10 Մայիսի 2025 09:36
8

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

73
10 Մայիսի 2025 13:29
9

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

73
12 Մայիսի 2025 12:48
10

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

71
10 Մայիսի 2025 10:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading