twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

AZAL-ի ինքնաթիռի վթարը. մեզ հայտնի են մեղավորների անուններն ու կոչումները

Հարցազրույց
A+
A-

«Երևանը իր նախաձեռնությունների թակարդում» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

24 Հունվարի 2025 14:26

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության խարտիան, ինչպես նաև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող են դառնալ վերջին կարմիր գծեր Մոսկվայի համար՝ այսպես են կարծում մի շարք փորձագետները՝ ելնելով փաստաթղթի վերլուծությունից և Երևանի վերջին հայտարարություններից։ Բանը նրանում է, որ փաստաթղթի կետերից մեկի համաձայն՝ Երևանն ու Վաշինգտոնը մտադիր են ստեղծել երկակի նշանակության ապրանքներին հետևելու հատուկ հանձնաժողով, բայց չէ որ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները հանդիսանում են Երևանի և Մոսկվայի միջև ապրանքաշրջանառության հիմքը։ Մոսկվայի կարմիր գիծը հատելու մյուս ռիսկը կայանում է՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ակտիվ աշխատանքում, որը նույնպես, մի շարք ռուս քաղաքական գործիչների կարծիքով, անընդունելի իրավիճակ է ստեղծում Մոսկվայի համար՝ չէ որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ և այս կազմակերպության շրջանակներում օգտվում է ծանրակշիռ արտոնություններից: Այսպես, մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Երևանին արդեն ակնարկել են՝ երկու աթոռի վրա նստելու անհնարինությունը։
 
Միևնույն ժամանակ, Caliber.Az-ի թղթակցի հետ զրույցում, տնտեսական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն նշել է, որ հայ-ամերիկյան խարտիայի տեքստի  վերաբերյալ ռուս և օտարերկրյա փորձագետների մեկնաբանությունները, կանխատեսելու փորձերը, թե այս փաստաթուղթը ուր կարող է տանել Հայաստանը, ինչպես նաև Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը, դարձել են քննարկվող թեմա։
 
«Դրանով հանդերձ գնահատականների դիապազոնը չափազանց լայն է. կանոնադրությունը որպես հռչակագիր գնահատելուց, որին ոչ մի իրական հետևանք չի հաջորդում, և մինչև պնդումներն այն մասին, որ Հարավային Կովկասում սկսվում է պատմության նոր ժամանակաշրջան, քանի որ Հայաստանը կդառնա ցատկահարթակ ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար տարածաշրջանում իրենց քաղաքականությունը անցկացնելու համար: Հայ զինվորականների և իրավապահների ուսուցանում ու վերապատրաստում, ինչպես նաև պետական սահմանների մոնիտորինգ նախատեսող իր «ռազմական դրույթներով» խարտիայի ստորագրումից բացի,  Երևանը վերջին օրերին հայտարարել է նաև Եվրոպական միությանն անդամակցելու ընթացակարգի մեկնարկի մասին։ Դրանով հանդերձ կտրուկ փոխվել է Ռուսաստանի կողմից համագործակցության և օգնության վրա խարսխված Հայաստանի բազմամյա ռազմավարությունը։
 
Ես կհայտնեմ այս իրադարձության վերաբերյալ իմ գնահատականը։ ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի Վաշինգտոն այցը, հեռացող պետքարտուղար Բլինկենի հետ նրա բանակցությունները  և նրանց կողմից ստորագրված փաստաթուղթը՝ դարձան Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքական աջակցության խորհրդանիշ, Բրյուսելի և Վաշինգտոնի երախտագիտության նշան այն բանի համար, որ Երևանը բռնել է «Մոսկվայից հեռանալու» ուղին։ Սա չափազանց վտանգավոր ուղի է, և արդեն հիմա Երևանում հաստատվում է համոզվածություն նրանում, որ խարտիային ու ԵՄ-ի անդամակցության բանակցություններին ուղեկցող վարկանիշը վնասում է Հայաստանի շահերին տարածաշրջանում և ողջ Եվրասիայում»,- նշել է պրոֆեսորը։
 
Նրա կարծիքով, պատահական չէ, որ վերջին օրերին ակտիվացել են Մոսկվայի և Երևանի միջև քաղաքական ամենաբարձր մակարդակով շփումները։
 
«Փաշինյանը հունվարի 17-ին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրան ներկայացրել Հայաստանի մտադրությունների սեփական մեկնաբանությունը։ Իսկ հետո Հայաստանի ԱԳՆ ղեկավար Միրզոյանը հայտարարեց հունվարի 21-ին Մոսկվա այցելելու իր պլանների մասին։ Կարծում եմ, նման գործողությունները դարձել են արձագանք՝ Ռուսաստանի ղեկավարության՝ Երևանի անբարյացակամ կուրսի մասին միանգամայն միանշանակ հայտարարություններին։ Իրոք, վերջին տարիներին հայ-ռուսական առևտրի ծավալը գրեթե եռապատկվել է, շատ բանում շնորհիվ ԵԱՏՄ-ին երկու երկրների անդամակցությանը, ինչպես նաև Ռուսաստանի և արտաքին աշխարհի միջև առևտրում Հայաստանի միջնորդական դերով, այդ թվում նաև պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներով։ Հայաստանի տնտեսության աճի տեմպերը և այս պետության արտաքին առևտրի ծավալների ավելացումը հետխորհրդային շրջանի ռեկորդներն են, և դրա հիմնական պատճառը՝ Ռուսաստանի հետ համագործակցությունն է։ Ռուսական շուկայից զրկվելը, պատժամիջոցների հետ բախվելը կործանարար է Հայաստանի տնտեսության համար։ Ռուսաստանին, որպես գործընկեր փոխարինելը այսօր չեն կարող ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ ընդհանուր առմամբ G7-ի երկրները։
 
Հետևաբար հարցը կարմիր գծերի մասին, որոնք կարող է հատել Երևանը՝ շարունակելով սիրախաղ անել արևմտյան մայրաքաղաքների հետ, ամենևին էլ անպարդյուն  չէ։ Մոսկվայում հույս ունեն, որ այս ամբողջ «արևմտամետ կուրսը» հանդիսանում է՝ ընդամենը հայ հասարակության մեջ՝ Ղարաբաղում կրած պարտությամբ առաջացած դժգոհությունը նվազեցնելու փորձ։ Կարծում եմ, որ մինչ ռուսական համբերության բաժակը դեռ չի լցվել, Մոսկվայում պատրաստ են մի փոքր էլ սպասել՝ հուսալով, որ Երևանը շուտով կվերադառնա Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ բարեկամական և դաշնակցային քաղաքականությանը։ Իսկ եթե դա տեղի չունենա, ապա Հայաստանի տնտեսության և ընդհանուր առմամբ պետականության համար հետևանքները կարող են լինել ամենաանբարենպաստ»,- համոզված է Ս. Տկաչենկոն։
 
Ռուսաստանցի քաղաքագետ և տնտեսագետ, Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն Վասիլի Կոլտաշովը կարծում է, որ եթե Հայաստանում, ԱՄՆ-ի հետ ստորագրված կանոնադրության համաձայն՝ ավելի խիստ վերահսկողություն սահմանվի Ռուսաստան ուղարկվող պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների նկատմամբ, ապա դա կհանգեցնի նրան, որ Մոսկվան հայկական պետության նման անբարյացակամ քաղաքականությանը կարձագանքի հայկական ապրանքների մուտքը ռուսական շուկա սահմանափակելու միջոցով։
 
«Եվ այն փաստը, որ Հայաստանը դեռևս գտնվում է ԵԱՏՄ-ում, չի կանգնեցնի տնտեսական հարաբերությունների վատթարացումը, պարզապես այն պատճառով, որ Մոսկվայից Երևանի հեռանալը հասել է բավականին նշանակալի փուլի, և Հայաստանից Ռուսաստան  և հակառակ ուղղությամբ ապրանքների մատակարարման մեջ արհեստական դժվարությունների ստեղծումը՝ դա այն է, ինչը կարող է առաջացնել Մոսկվայի շատ լուրջ բացասական արձագանքը»,- նկատել է քաղաքագետը։
 
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին օրինագիծը իրենից ներկայացնում է բավականին ստանդարտ փաստաթուղթ։
 
«Դա, իհարկե, նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է հեռանալ Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից, և այս միությունում նրա գտնվելը կրում է ժամանակավոր բնույթ։ Սակայն առայժմ կարելի է ասել, որ այս հարցում Երևանը դեռ չի հատել վերջին կարմիր գիծը, և ԵՄ-ին անդամակցելու խոսակցություններն ու մտադրությունները, բացի այդ էլ ունենալով չսահմանազատված սահման՝ մի բան են, իսկ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ֆորմալ դուրս գալը՝ բոլորովին այլ է։ Փաշինյանը  Ռուսաստանի համբերության սահմանը դեռ չի հատել, բայց նրա կողքին հավասարակշռում է, մեկ անշնորհք քայլ, և Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կարող են արմատապես վատթարանալ։ Բայց  ահա հարցն այն մասին, թե կոնկրետ ինչպես է գործելու Ռուսաստանը, եթե այդ վերջին գիծը հատվի,- բարդ հարց է։ Որովհետև Հայաստանը հեռու է Ռուսաստանից և նրա հետ ընդհանուր սահմաններ չունի։ Բայց Ռուսաստանը կարող է սկսել Վրաստանի հետ քննարկել Հայաստանի վրա ազդեցության միջոցների կիրառումը։ Եվ եթե, օրինակ, Վրաստանը շարունակի գնալով ավելի անկախ քաղաքականություը ԱՄՆ-ից և ԵՄ-ից, զարգացնելով տնտեսական և քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ և արձագանքի Մոսկվայի առաջարկին, ապա Հայաստանը կարող է լինել մեկուսացված ԵՄ-ից և ուժի այլ կենտրոններից և պարզապես կկորցնի գրավչությունը Արևմուտքի համար։ Ահա թե ինչից պետք է զգուշանա Երեւանը»,- ընդգծել է քաղաքագետը։
 
Այնպես որ, նրա խոսքով, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ շարունակելու է մշակել ԵՄ-ին անդամակցելու իր երազանքը՝ չունենալով այդ ծրագրերը իրականացնելու հնարավորություն։
 
«Հայաստանը լինի ԵՄ-ում, թե ոչ՝ որոշվում է Թբիլիսիում, և եթե Վրաստանը շարունակի մերձենալ Ռուսաստանի հետ, արձագանքի Երևանի վրա ազդեցության նրա խնդրանքներին, ապա Հայաստանը վտանգում է հայտնվել անելանելի վիճակում։ Եվ հենց որ Փաշինյանը վտանգի կտրել Ռուսաստանի հետ այս բարակ պորտալարը, ամեն ինչ կարող է փլուզվել՝ սկսած ազգային արժույթի փոխարժեքից, վերջացրած տնտեսության ընդհանուր աճով՝ ապացուցելով, թե որքան խելագար է Եվրամիությանն անդամակցելու Երևանի գաղափարը»,- ընդգծել է Վ. Կոլտաշևը։
 
Միևնույն ժամանակ, ռուսաստանցի քաղաքագետ Վլադիսլավ Գերդինի կարծիքով, Երևանը արդեն ընկել է իր նախաձեռնությունների թակարդը, և շուտով հնարավոր կլինի տեսնել Փաշինյանի ջղաձգական մարմնաշարժումները քաղաքական և տնտեսական հակասությունների խճճվածությունից դուրս գալու իր փորձերում։
 
«Բանը նրանում է, որ Մոսկվայում, մի կողմից, արդեն սովոր են Երևանի սիրախաղերին Արևմուտքի այս կամ այն քաղաքական ուժային կենտրոնների, Հայաստանի տարբեր քաղաքական պիրուետների հետ՝ դրանք եղել են նաև Փաշինյանից առաջ, մասնավորապես, Սերժ Սարգսյանը նույնպես նման բախումներ էր ստեղծում Մոսկվայի համար։ Սակայն այն ժամանակ շատ ակնհայտ էր, որ Երևանը չէր ձգտում անցնել Ռուսաստանի կարմիր գծերի վրայով, Սարգսյանը Մոսկվայի մտահոգությանը վերաբերվում էր չափազանց զգույշ և պատրաստ էր հետ խաղալ։ Փաշինյանը նկատելիորեն ավելի հեռու գնաց՝ վերջին տարիներին նա որքան կարող էր իր անհնազանդ բնավորությունը դրսևորեց՝ էապես վիրավորելով Մոսկվային, սակայն առայժմ գործը վերաբերվել է միայն Երևանի տարբեր ցայտուն հայտարարություններին՝ Ռուսաստանը արձագանքել է բավական զուսպ։
 
Իսկ հիմա էլ խոսք է գնում արդեն ոչ թե պոպուլիստական հայտարարությունների, այլ կոնկրետ գործողությունների մասին, որոնք կարող են վնասել Ռուսաստանի տնտեսական ցուցանիշներին և հաստատ բարեկամական չեն հանդիսանում։ Այնպես որ, Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծվող պատժամիջոցային ապրապնքներին հետևելու համատեղ հանձնաժողով ստեղծելու Երևանի փորձը հավանաբար Մոսկվային կստիպի  պատասխան գործողությունների: Եվ եթե ԵՄ-ի հետ Հայաստանի սիրախաղի առնչությամբ Մոսկվան առայժմ կարող է զսպել իր արձագանքը՝ այնտեղ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, և շատ բան հարցականի տակ է, ապա առևտրաշրջանառության վերահսկողության հարցում, եթե Հայաստանը իսկապես սկսի իրականացնել նման պայմանագրեր՝ Մոսկվան անմիջապես կբարձրացնի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մնալու հարցը՝ և ահա այդ ժամանակ Երևանի համար կգան ծայրահեղ բարդ, անհանգիստ ժամանակներ»,- ամփոփել է Վ. Գերդինը։

Caliber.Az
Դիտումներ: 61

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Երեւան. երկու աթոռի վրա նստելու փորձ Արդյո՞ք կստացվի

334
21 Հունվարի 2025 14:18
2

Ալիևը շնորհավորել է Թրամփին

304
21 Հունվարի 2025 15:30
3

AZAL-ի ինքնաթիռի վթար. երբ ճշմարտությունը փոխարինվում է ցինիզմով Caliber.Az YouTube ալիքի տեսանյութը

295
21 Հունվարի 2025 09:51
4

AZAL-ի ինքնաթիռի վթարը. մեզ հայտնի են մեղավորների անուններն ու կոչումները Caliber.Az-ի բացառիկը

243
24 Հունվարի 2025 18:42
5

Եվրալրտեսները Հայաստանում հագնում են կամուֆլյաժ ու զինվում են Caliber.Az-ի էքսկլյուզիվը

162
23 Հունվարի 2025 11:55
6

Ալիևը Դավոսում հանդիպել է Զելենսկու հետ

162
22 Հունվարի 2025 15:37
7

Անկայունություն տարածաշրջանու՞մ Ընդհակառակը, կայունությունն արդեն այստեղ է

161
22 Հունվարի 2025 14:10
8

Հրաժարական, վերընտրություններ. ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը Կարապետյանն ու Ժավորոնկովը՝ Caliber.Az-կայքում

153
21 Հունվարի 2025 12:08
9

Սաստկացող ազգայնականություն «Հին աշխարհի հիստերիկները»

152
22 Հունվարի 2025 18:35
10

Բաքվում շարունակվում է՝ Ադրբեջանի դեմ կատարված ռազմական հանցագործությունների գործով դատավարությունը ԼՈՒՍԱՆԿԱՐ

106
22 Հունվարի 2025 09:36
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading