Ականային ահաբեկչությունը՝ որպես Երեւանի վրեժի զենք Կյանքին սպառնալիք, խաղաղությանը խոչընդոտ
Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ասկեր Նիջաթ օղլու Մուսաևը զոհվել է՝ Ջաբրայիլի շրջանում պայթելով ականի վրա։ Ադրբեջանի դեմ Հայաստանի ականային ահաբեկչությունը մնում է հետհակամարտային ժամանակաշրջանի լուրջ խնդիրներից մեկը։ Ադրբեջանի խաղաղ քաղաքացիները շարունակում են զոհվել ու ծանր վիրավորվել։
Ադրբեջանը Հայաստանից բազմիցս պահանջել է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ, որպեսզի ապահովել նախկին բռնի տեղահանվածների անվտանգ վերադարձը իրենց հայրենի հողեր և վերականգնել շուրջ երեսուն տարվա օկուպացիայի հետևանքով վնասված շրջանները: Սակայն հայկական կողմը շարունակում է լկտիաբար պնդել, թե իբր Ադրբեջանին հանձնել է ականապատ դաշտերի իր մոտ ունեցած բոլոր քարտեզները, ինչը լիովին հակասում է իրականությանը։
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը օրերս հանդես է եկել նման կեղծ հայտարարությամբ։ Նա հայտարարել է, որ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանի կարգով, առանց նախապայմանների Ադրբեջանին է ներկայացրել ականապատ դաշտերի 972 քարտեզ։
Թվերի կասկածելի վիճակագրությունը Երևանի կողմից հնչել է՝ ի պատասխան Բաքվի հիմնավորված մեղադրանքին այն մասին, որ Հայաստանը Ադրբեջանին տրամադրել է ականապատ տարածքների ոչ բոլոր քարտեզները։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն «Envoy» ամսագրին տված հարցազրույցում ասել է այն մասին, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս։
«Ականների պայթյունների վերջին դեպքերի ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել՝ այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
«Չնայած Հայաստանի քարտեզները ցույց են տալիս Ադրբեջանի տարածքներում մոտ 400 000 ականների տեղակայում, իրական թիվը մոտենում է 1,5 միլիոնի», - ասել է Հաջիզադեն։
Մեր երկրի կառավարությունը ամենատարբեր միջազգային հարթակներում համաշխարհային հանրությանը պարբերաբար տեղեկացնում է այն մասին, որ Ադրբեջանը չունի՝ Հայաստանի մոտ առկա ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզների ամբողջական ցանկը։
Տարածքների ականազերծումը հանդիսանում է բարդ գործընթաց, հատկապես ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ չունենալու պատճառով: Նախագահ Իլհամ Ալիևը պատահականորեն չի նշել, որ Ադրբեջանն աշխարհի ականներով ամենաաղտոտված երկրների շարքում է։
Պետության ղեկավարը 2022 թվականի հոկտեմբերին Աստանայում կայացած՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի 6-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում ընդգծել է, որ նախնական հաշվարկներով՝ Հայաստանը օկուպացիայի ժամանակահատվածում Ադրբեջանի տարածքում տեղադրել է ավելի քան մեկ միլիոն ական, որոնց ականազերծման համար կպահանջվի շպւրջ 30 տարի և 25 միլիարդ ԱՄՆ դոլար։
2022 թվականի ապրիլին Ադրբեջանը առաջարկել է ստեղծել Ականների դեմ պայքարի գլոբալ նպատակային հիմնադրամ։ Այդ մասին տեղեկացրել է նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Բաքվում «Ականազերծման հումանիտար գործողություն և կայուն զարգացման նպատակներ» թեմայով միջազգային համաժողովում։
Բաքվին ճշգրիտ ականային դաշտերի քարտեզներ տրամադրելուց պաշտոնական Երևանի հրաժարվելը՝ ակնհայտորեն ցույց է տալիս, որ հայկական կողմը միտումնավոր շարունակում է մեր երկրի դեմ ագրեսիայի քաղաքականություն և պատրաստ չէ դադարեցնել ականային ահաբեկչությունը խաղաղ ադրբեջանցի քաղաքացիների դեմ։
2020 թվականին Ղարաբաղում կրած պարտությունից հետո, Երևանը փորձում է ականային ահաբեկչությունը օգտագործել որպես վրեժի զենք Ադրբեջանի խաղաղ բնակիչների դեմ, ինչը, առանց որևէ կասկածի հանդիսանում է ռազմական հանցագործություն, որն արժանի է համապատասխան պատժի միջազգային իրավունքի շրջանակներում։
Հայկական կողմի «թարմ» հայտարարություններն այն մասին, թե իբր 2024 թվականի սկզբին Երևանը Ադրբեջանին հանձնել է ականապատ դաշտերի նոր քարտեզներ՝ կատարյալ անհեթեթություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու՝ Հայաստանի իշխանությունների հերթական փորձ։
Ադրբեջանի ականապատ տարածքներում խաղաղ բնակիչների ականի վրա պայթյունների վերաբերյալ ամենամյա աճող վիճակագրությունը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի կողմից տրամադրված քարտեզագրական նյութերը հեռու են ճշգրիտ լինելուց։
Ադրբեջանի Աղդամի շրջանում վերջերս տեղի ունեցած ևս մեկ ողբերգական դեպքը, որի հետևանքով ականի վրա պայթեց տեղի 57-ամյա բնակիչը՝ հանդիսանում է ականային ահաբեկչության հերթական հաստատում։
2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր ականներից տուժել է Ադրբեջանի 387 քաղաքացի, նրանց շարքում կան և՛ զոհվածներ, և՛ նրանք, ովքեր ստացել են ծանր վնասվածքներ։
Այս խնդիրը վերացնելու համար երկրի պետական բյուջեում հատկացվում են հսկայական ֆինանսական միջոցներ։ 2021 թվականին Ղարաբաղի ազատագրված տարածքներում ականազերծման գործողություններ անցկացնելու համար հատկացվել է ավելի քան 100 մլն մանաթ։ Դրանով հանդերձ, Հայաստանի զինված ուժերի կողմից երկարամյա օկուպացիայի հետևանքով Ադրբեջանի ավերված քաղաքների վերականգնման համար Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից 2021 թվականին հատկացվել է 48,9 մլն մանաթ։
Միայն անցած ամիս Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) երկրի մի շարք շրջաններում ականազերծման գործողությունների ընթացքում հայտնաբերել և վնասազերծել է 331 հակահետևակային, 105 հակատանկային ական և 9755 չպայթած զինամթերք։ Արդյունքում՝ այս ժամանակահատվածի ընթացքում ականներից մաքրվել է 4556 հեկտար ադրբեջանական տարածք։
Հայաստանը, անտեսելով՝ ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու Բաքվի պահանջները, կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և սկզբունքները, այդ թվում նաև Ժնևի 1949 թվականի կոնվենցիան։
Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել Հայաստանի ականային ահաբեկչության քաղաքականությունը՝ պաշտոնական Երեւանին ստիպելով Բաքվին փոխանցել ճշգրիտ տեղեկատվություն ականապատված ադրբեջանական տարածքների աշխարհագրության մասին։
2021 թվականի հոկտեմբերին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում ամերիկացի փաստաբան Դոնալդ Ֆրենսիս Դոնովանը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման համար Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ լսումների ժամանակ՝ Միջազգային դատարանին կոչ արեց անհապաղ կարգով ապահովող բնույթի միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։
Ադրբեջանը այս տարվա սկզբին, 1979 թվականի Բեռնի կոնվենցիայի հիման վրա՝ Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան է ներկայացրել՝շրջակա միջավայրին հասցված վնասի և Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի եզակի բնության ոչնչացման համար փոխհատուցման պահանջով դատական հայց: Նմանակերպ դատավարություն է սպասվում Հայաստանին նաև Ադրբեջանի դեմ ականային ահաբեկչության հետ կապված, որը ոչ միայն զրոյացնում է Հայաստանի իշխանությունների ամպագոռգոռ հայտարարությունները խաղաղությանն իրենց հավատարմության մասին, այլ նաև դանդաղեցնում է ողջ տարածաշրջանի զարգացումը։ Վաղ թե ուշ Հայաստանը ստիպված կլինի պատասխան տալ իր կատարած յուրաքանչյուր հանցագործության համար։