twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի եվրաինտեգրում. առասպելներ, իրականություն և մի քիչ ֆանտազիա Ի՞նչ է այնտեղ կատարվում մեր աշխարհագրական հարևանների հետ:

14 Հունվարի 2025 18:41

Հայաստանում ակտիվությունը մերթ մարում է, մերթ հորդում է աղբյուրի պես: Ահա և հունվարն էլ մեր աշխարհագրական հարևանների մոտ սկսվել է Երևանի համար բավականին հնչեղ թեմայից՝ 2025 թվականի կառավարության առաջին նիստում հավանություն է տրվել՝ «ԵՄ-ին անդամակցելու գործընթացն սկսելու մասին» օրինագծին։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «այս հարցով որոշում ընդունելը անհնար է օրենքի կամ նույնիսկ կառավարության որոշման մակարդակով», և այն պետք է կայացվի երկրի քաղաքացիների կողմից՝ հանրաքվեի միջոցով։
 
Դե և սկսվել են հայ հասարակության մեջ այս հարցի շուրջ քննարկումները։ Օրինակ՝ որոշ փորձագետներ զարմացել են այս որոշումից, քանի որ «մի քանի ամիս առաջ Փաշինյանը վստահ չէր ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ճիշտության մեջ»։ Ցանկացած դեպքում, «քայլի հեռանկարը մշուշոտ է և կարող է դաժան կատակ խաղալ երկրի հետ»։ Բացի այդ էլ, Կրեմլի հայտարարությունը շատ կոշտ է ստացվել, ինչը միանգամայն սպասելի էր, քանի որ «ինտեգրման միավորների միջև  շարունակվում է մրցակցությունը»։ Որի հետևանքով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև այլևս չի լինի «և, և»-ը, քանի որ հարկավոր է ընտրել «կամ, կամ» սկզբունքով։ Հենց դրա մասին է վկայում «մոսկովյան արձագանքը»։ Սակայն, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի «Հայաստանի տնտեսության կրախին»։ Այս կարծիքի կողմնակիցների կարծիքով, Հայաստանը հանդիսանում է «ավելի համեղ պատառ հավաքական Արևմուտքի համար», քան Վրաստանը, քանի որ «ցամաքային սահման ունի Իրանի հետ և հարմար է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից վտարելու ցատկահարթակի դերի համար» և իրանցիների հետ պատերազմի նախաձեռմամբ։
 
Հայաստանի փորձագիտական հանրության մյուս մասը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դեռ չի նշանակում եմ-ի անդամ դառնալը «տեսանելի ապագայում, քանի որ հարցի դրական լուծման համար անհրաժեշտ է, առաջին հերթին Բրյուսելի քաղաքական կամքը»: Դե, իսկ հայ քաղաքագետներից մեկը արտահայտվել է այն ոգով, որ Փաշինյանը  իր «ռազմավարական կողմնորոշումը» փոխում է «նոր դաշնակիցներից» օգնություն ստանալու նպատակով։ «Ուրեմն մենք և  կտեսնենք,- շարունակել է այդ անձը,-  ֆրանսիական լեգեոնը կամ ԱՄՆ-ի արագ արձագանքման ուժերը կժամանեն Հայաստան պաշտպանության համար»:
 
Այս տեսանկյունից հայ հասարակությանը ծանոթացել է նաև այն տեսակետի հետ, որ «Հայաստանը չի մտնում այն երկրների շարքը, որին սպասում են Եվրամիությունում, իսկ եվրաինտեգրմանը իշխանությունների ձգտումները ներքաղաքական միավորներ վաստակելու փորձի տեսք» ունեն: Նույն շարքում կարելի է ներառել նաև այն համոզմունքը, որ «հայերի որոշումները ինքնին ԵՄ-ի համար անտարբեր կլինեն», քանի որ Բրյուսելի համար «կարևոր է ինտեգրացիոն ճանապարհային քարտեզի իրավաբանական ձևակերպում, որը ԵՄ-ին կօգնի գործարկել քաղաքական և տնտեսական մանիպուլյացիայի լիովին հղկված մեխանիզմը»։ Ինչի համատեքստում «մեզ առաջարկում են անտեսել իրականությունը և հավատալ այն առասպելին, որ Հայաստանին կընդունեն ԵՄ»։
 
Իսկ արդյո՞ք վերը ներկայացված տողերի կողմնակիցները չեն մտածել, որ դրանց հեղինակներից կարող է նեղանալ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով օրեր առաջ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է՝ «Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը»։
 
Զուգահեռաբար Երևանում շարունակվում է քննարկվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արևմտյան Ադրբեջանի նկատմամբ բեկված վերջին հարցազրույցի ուղվածությունը։ Ինչպես նշվում է, «այս փուլում խոսք է  գնում առաջին հերթին Երևանի վրա համակարգված տեղեկատվական-հոգեբանական և քաղաքական-դիվանագիտական ճնշման արշավի մասին»։
Զուգահեռաբար որոշ մարդիկ համարել են, որ «Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահները պետք է ՌԴ ԱԳՆ-ին դիմեն՝ «ֆաշիստական պետության» առնչությամբ Ալիևի ելույթներին գնահատական տալու կոչով»։
 
Զարմանալի է, սակայն։ Առաջինը, այստեղ ի՞նչ կապ ունի Մոսկվան։ Իսկ երկրորդը, մի՞թե Խոջալուի ցեղասպանությունը չի հանդիսանում ֆաշիզմի դրսևորում, և ադրբեջանցիների բռնի վտարումը իրենց պապենական հողերից, որոնք այժմ գտնվում են Հայաստանի տարածքում, ռասիզմ և այլատյացություն չէ, որը վերածվել է այդ նույն ֆաշիստական իրողությունների:
 
Ճիշտ է, մինչ մենք հետաքրքրվում էինք Կրեմլի պարտադրված արձագանքով, Ադրբեջանի ղեկավարի՝ հայկական վարչակարգերը որպես ֆաշիստական որակելու վերաբերյալ, Հայաստանից հասել է պատասխան։ Ստացվում է, որ «ֆաշիստական պետության» դաշնակիցը նույնպես կարելի է համարել «ֆաշիստական պետություն»։ Եվ քանի որ Ռուսաստանն այդպիսին էր Հայաստանի համար, նշանակում է, որ նա էլ պետք է «միջամտի»։
 
Միանգամայն  հատկանշական է, որ ներհայկական հարթակում նման հայտարարությունները համահունչ են արտաքին դաշտում հակաադրբեջանական ձեռագրին, մասնավորապես՝ Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանի կողմից, ով կողմնակալ կերպով բարձրաձայնել է, թե ստացվում է, որ այդ Բաքուն է, իբր «խաթարում  տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու փորձերը»։ Ընդհանրապես, Եվրախորհրդարանը իր միակողմանի դերում է, թեկուզ երեք անգամ «ուղղված»։
 
Եվ հենց այստեղ հայտնվել է ոչ այլ ոք, քան Հայաստանի կառավարության նախկին ղեկավար Խոսրով Հարությունյանը, ով ոչ մի կերպ չցանկանալով շեղվել թերաճ նարատիվներից։ Այլապես ինչպե՞ս կարող ենք ընկալել նրա հայտարարությունը այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր լուծարումը «չի բացառում համաշխարհային տերությունների ղարաբաղյան խնդրին ապագայում վերադառնալը»։ Այդ ինչպիսի նման ապագայում, նա, իհարկե, չի ճշտել։ Ուստի այս թխումը թողնենք առանց հատուկ մեկնաբանությունների։
 
Դե, այս ֆոնին, Իջևանում (Քարվանսարայ) տնտեսական զարգացման առաջնահերթություններին և բարեփոխումների օրակարգին նվիրված հանդիպմանը Փաշինյանը «խաղաղության գործընթացը, թվայնացումը և կոռուպցիայի դեմ պայքարը» ուրվագծել է որպես «իր համար առաջնային շարժիչ ծրագրեր»։ Մենք, իհարկե, չգիտենք, թե ինչ և ինչպես է դա վերջին երկու կետերի առումով, բայց Հայաստանի սահմանադրությունը դեռևս պարունակում է ագրեսիվ հակաադրբեջանական դրույթ։ Եվ քանի դեռ այն չի վերացվել այս փաստաթղթից, Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի մասին խոսելը, պարզապես արդիական չէ։ Փաշինյան այս մասին բնականաբար տեղյակ է։ Ինչպես արտահայտվել է, թեկուզ ոչ այս համատեքստում, ոմն Արշակ Մուրադյանը՝ «այստեղ նախքան խոսելը, պետք է լավ մտածել՝ սա Ջասթին Թրյուդոյին գուլպաներ նվիրելը չէ»։
 
Անկասկած, այստեղ անմիջապես  հիշվում է Իլոն Մասկը,  Թրյուդոյի «աղջկա» մասին իր հատվածով։ Բայց հարցն անկասկած շատ ավելի խորն է։ Հայաստանում պատրաստ են արդյո՞ք Հարավային Կովկասում առկա իրողությունները ճանաչելուն։ Թե՞ երկրի իշխանությունները կշարունակեն իրենց քաղաքականությունը, որի շրջանակներում այդպես էլ չի հետևելու սահմանադրության վերաբերյալ հստակ ու հասկանալի որոշումը։

 

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 175

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հանդուրժողականություն հայկական ոճով. ավերված մզկիթներ և վանդալիզմ սինագոգում Շմուլևիչը և Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

149
10 Փետրվարի 2025 18:40
2

Կայսերական ամբարտավանության գինը. Մոսկվան շանտաժի է ենթարկում Բաքվին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

145
10 Փետրվարի 2025 10:05
3

Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին

134
10 Փետրվարի 2025 09:27
4

Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի. նոր փաստեր Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

130
10 Փետրվարի 2025 15:31
5

Մովսումով. Ադրբեջանը արտաքին օգնությունից կախված երկրից վերածվել է այն տրամադրող երկրի

112
10 Փետրվարի 2025 14:26
6

«Անկյուն քշված Փաշինյանը ամեն ինչ արագ ստորագրում է» Մամեդովն ու Պետրովը` Caliber.Az-կայքում

95
10 Փետրվարի 2025 17:45
7

ԱՀ ԱԳՆ. Փաշինյանը մոլորեցնում է համաշխարհային հանրությանը

91
11 Փետրվարի 2025 13:08
8

ԱՀ ԱԳՆ. Պատգամավոր Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան

88
10 Փետրվարի 2025 15:43
9

Ադրբեջանի ՌՕՈՒ-ն օդ են բարձրացրել գրոհային ինքնաթիռներ զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ

83
10 Փետրվարի 2025 18:41
10

«Ռուսական տուն»-ը Բաքվում. Դադարեցնում ենք մեր գործունեությունը

82
11 Փետրվարի 2025 16:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading