Մեհդի Սոբհանիի ճակատագրի հեգնանքը Իրանի դեսպանի նոր սադրանքը
Ինչպես հայտնի է, ավանդույթները տարբեր են լինում։ Օրինակ, «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» կատակերգական ֆիլմի հերոսները ավանդաբար Նոր տարվա գիշերը գնում էին բաղնիք։ Բայց ահա Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի մոտ կա ուրիշ միտում՝ հանդես գալ անտեղի հայտարարություններով Ադրբեջանի հասցեին՝ այդ էլ սադրիչ բնույթի։ Հերթական անգամ այդ դիվանագետը «աչքի է ընկել» հայ լրագրողների հետ շփումների ժամանակ։
Հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անասելի ուրախությամբ՝ Սոբհանին ասել է, որ «Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջին գագաթնաժողովից հետո ընդունված կոմյունիկեի որոշ դրույթները, որոնցում օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող մոգոնված ձևակերպումներ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը»։ Դեսպանը միանգամայն լրջորեն պնդում է, որ այս փաստաթուղթը արտացոլում է միայն Ադրբեջանի տեսակետը և ամենևին ոչ անպայման՝ գագաթնաժողովին մասնակցող երկրների դիրքորոշումները։
Անմիջապես նշենք հետևյալը. բառացիորեն օրերս մենք ականատես եղանք, թե ինչպես Սոբհանին արդարացավ իր կողմից արված՝ ճշմարտությունից շատ հեռու հայտարարության համար։ Այսպես, ավելի վաղ նա ասել էր, որ իբր «Թեհրանը ունի տեղեկություններ այն մասին, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ժամանակ իսրայելական անօդաչու թռչող սարքերի ոչ մեծ քանակությունը Իրանի տարած է ներթափանցել հարևան երկրներից, մասնավորապես՝ Ադրբեջանից»։ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կոշտ և օրինաչափ արձագանքից հետո այդ դիվանագետն ասել է, որ «Ադրբեջանի տարածքի օգտագործման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա, և չի կարելի հիմնավորվել միայն լրատվամիջոցների տվյալների հիման վրա»։
Այս ամենը տեղի էր ունենում Մասուդ Փեզեշքիանի այն հայտարարության ֆոնին, որ պնդումներն այն մասին, թե որոշ հարևան երկրներ, իբր, աջակցել են Իսրայելին Իրանի վրա հարձակումների ժամանակ՝ չեն հաստատվել Իրանի անվտանգության ծառայությունների կողմից։ ԻԻՀ նախագահը հատուկ չի մատնանշել մեր երկիրը, բայց ակնհայտ է, որ նա նկատի է ունեցել հատկապես Ադրբեջանը, ինչը հերթական անգամ ապացուցեց դեսպան Սոբհանիի հակվածությունը՝ մեր պետության մասին բացահայտ ստեր հնչեցնելու նկատմամբ: Բայց այս իրանցի դիվանագետը, ինչպես համոզվում ենք, միանգամայն հետևողական է իր նախասիրություններում և այս անգամ հորինել է՝ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտող ինչ որ հնարովի ձևակերպումներ»:
Սկսենք նրանից, որ ձևակերպումը մտքին բանավոր ձև տալն է, այսինքն, պարզ ասած, սրանք՝ բառեր են։ Եվ ինչ-որ կերպ շատ դժվար է պատկերացնել որևէ պետության տարածքային ամբողջականության խախտում այս լեզվական միավորի միջոցով: Մեր կարծիքով, նման բան ապրիորի անհնար է:
Այնուհետև։ Խանքենդիի գագաթնաժողովում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց հավատարմությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման զարգացմանը, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, տարածաշրջանում կայուն զարգացման առաջամղմանը: Այս ամենը ո՞ր կողմից է ասպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Պատասխանը՝ ոչ մի։
Համաժողովում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ միջազգային տարանցիկ միջանցքների (ներառյալ Անդրկասպյան), երկաթուղային և ճանապարհային երթուղիների զարգացման, մաքսային ընթացակարգերի թվայնացման և առևտրի դյուրացման վերաբերյալ։ Այո՛, Հայաստանը հայտնվեց այս նախագծերի շրջանակից դուրս, բայց սա հանդիսացել է՝ այս երկրի կողմից ավելի քան երեք տասնամյակ առաջ կատարած ընտրության տրամաբանական արդյունքը, երբ նա ընտրեց ագրեսիայի և ադրբեջանական տարածքների օկուպացիայի ուղին։
Ուրեմն ի՞նչն է իրանցի դիվանագետին դրդել նման, մեղմ ասած, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների: Իսկապե՞ս Սոբհանին այնքան մտահոգված է այն փաստով, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը աջակցություն է հայտնել Ղարաբաղի տարածաշրջանի վերածննդի ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին: Կամ նրա սրտում տխրություն է նստել նրա համար, որ ազատագրված Խանքենդիում գագաթնաժողովի անցկացումը դարձել է տարածաշրջանային կայունության և զարգացման խորհրդանիշ: Հասկանալի է, որ այս ամենը մոլեգին խելագարության է հասցնում այն հայ ազգայնականներին և «ռևանշիստներին», ովքեր շարունակում են երազել «ստեփանակերտի» (Խանքենդի - նշ. խմբ.) մասին և զայրույթից արմունկներն են կծում, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը ադրբեջանական Խանքենդի քաղաքում անցկացնելը՝ Ադրբեջանի ինքնիշխանության ցուցանիշ է այն տարածքի նկատմամբ, որը Հայաստանը տասնամյակներ շարունակ համարել է «իրենը»: Բայց ամբողջ հարցն այն է, որ հայերից բացի ոչ ոք այդպես չէր կարծում, այդ թվում նաև Իրանը, որի շահերը, ի դեպ, Սոբհանին պետք է ներկայացնի Հայաստանում:
Կամ էլ դեսպան Սուբհանին լրջորեն նյարդայնացել է կոմյունիկեի ձևակերպման պատճառով, որտեղ ուղղակիորեն ասվում է. «Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատեցին նրանց (արևմտյան ադրբեջանցիների - խմբ.) իրենց ծագման վայրեր խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադառնալու» անկապտելի իրավունքը: Բայց թույլ տվեք, հատկապես ո՞վ է ոտնձգություն անում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Փաստաթղթում սևով սպիտակի վրա նշված է, որ խոսքը վերադարձի մասին է, որը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի լիակատար համապատասխանությամբ։
Իսլամական Հանրապետության դեսպանի նման վարքագիծը առնվազն տարօրինակ է թվում, չէ որ ավելի տրամաբանական է ենթադրել, որ նրա սրտում ցավը պետք է առաջանա այն փաստից, որ հայ օկուպանտները Շուշա քաղաքում ոչնչացրել են 17 մզկիթներից 16-ը: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է իր իրանցի գործընկեր Մասուդ Ղեզեշքիանին, ով, ի դեպ, իր երկիր վերադառնալուց հետո, տեղական լրատվամիջոցներին հայտարարել է այն մասին, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ իր հանդիպումների ընթացքում բանակցությունները եղել են կառուցողական և անցել են բարեկամական և դրական մթնոլորտում։
Ամբողջ վերոնշյալից կազմավորվում է հստակ տպավորություն, որ Մեհդի Սոբհանին վերջնականապես շփոթել է Իրանի և Հայաստանի դիվանագետների դերերը։ Այս դեսպանը անշեղորեն հետևում է՝ բացահայտ հակաադրբեջանական հայտարարություններ անելու ավանդույթին, որոնց բովանդակությունից ակամա ծագում է այն միտքը, որ շատ ավելի լավ կլիներ, եթե նա հետևեր Ռյազանովի կատակերգության հերոսների սովորույթին և գնար ... բաղնիք։