Հայկական եկեղեցին՝ ընդդեմ Փաշինյանի և Կովկասում խաղաղությանը «Քարերի երկրի» տոթակեզ ամառը
Հայաստանի ղեկավարության և Հայ եկեղեցու միջև արդեն անդառնալի պայքարի բնույթ ընդունած հակամարտությունը առաջին տեղն է գրավում ինչպես հայ հասարակության մեջ, այնպես էլ մեդիա տարածքում։ Չնայած նրան, որ, ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները՝ Փաշինյանը գնացել է արձակուրդի՝ նրա և եկեղեցու միջև առճակատումը շարունակում է մնալ որպես տեղեկատվական օրակարգի գերիշխող միտում։
Այսպես, հայկական հրատարակություններից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է հետևյալը. «Նիկոլ Փաշինյանը առայժմ չի հրաժարվել կաթողիկոսի նստավայր մտնելու և նրան պաշտոնից հեռացնելու իր մտադրությունից։ Մեր տվյալներով, Փաշինյանը իր թիմին ասել է, որ դա պետք է արվի ստուգված և հանգամանորեն հաշվարկված պլանի համաձայն, որը բացառում է ձախողումը, և որ նստավայր մուտք գործել հասնելու դեպքում նրանք պետք է ապահովեն 100 տոկոսանոց արդյունք», դրանով հանդերձ նշելով, որ վաղ թե ուշ կաթողիկոսին հեռացնելու վարչապետի պլանը իրականացվելու է։
Այն թեման, որ վարչապետը մտադիր է «հարձակում» իրականացնել Գարեգին Բ կաթողիկոսի նստավայրի վրա, ակտիվորեն չափազանցվում է հայ հասարակության մեջ, ընդհուպ մինչև նրան, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ստիպված եղավ օրերս հրապարակավ հերքել այդ տեղեկատվությունը։
«Ես միանշանակ բացառում եմ հարձակումը։ Սա անհեթեթություն է ժողովրդավարական երկրում։ Խոսքը ավելի շուտ այն մարդկանց հետ աշխատելու խնդրի մասին է, ովքեր ցուցաբերում են կեղծ բարեպաշտություն», - հայտարարել է նա՝ կոչ անելով չվստահել ասեկոսներին և չբացառել այն, որ Գարեգին II-ը կարող է կամավոր ընդունել հեռանալու մասին որոշումը։
Բացարձակապես ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները և Հայ եկեղեցին երբեք դաշնակիցներ չեն եղել։ Վարչապետը եկեղեցական հոգևորականներին պարբերաբար քննադատել է ղարաբաղյան կլանի հետ կապերի համար, իսկ եկեղեցին կասկածանքով է վերաբերվել արևմտամետ ՈԿԿ-ների հետ աշխատանքի փորձով վարչապետի մերձավոր շրջապատին։ Անվստահությունն ու թյուրըմբռնումը բացահայտ հակամարտության վերածվեցին 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Հենց այդ ժամանակ էլ կաթողիկոսը վարչապետին կոչ արեց հրաժարական տալ՝ դրանով իսկ իրեն փաստորեն հայտարարելով նրա քաղաքական հակառակորդ։
Հետագայում իրավիճակը սկսեց ավելի սրվել։ Գարեգին II-ը հրաժարական տալու մասին Փաշինյանին ուղղված իր կոչը անվանեց անժամկետ, որին որպես պատասխան հաջորդեց վարչապետի կտրուկ ուղերձը այն մասին, որ եկեղեցին չի կարող լինել պետությունից վեր։
«Եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքական գործունեությամբ, ապա Հայաստանը՝ ժողովրդավարական երկիր է, և նրանք կարող են ստեղծել քաղաքական կուսակցություն», - հայտարարել է նա։
2024 թվականի գարնանը Հայաստանի ղեկավարը հայտարարեց՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկի և Բաքվին չորս գյուղ վերադարձնելու որոշման մասին։
Դրան հաջորդեց «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժումը, որի առաջնորդը դարձավ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի կառավարիչ Բագրատ արքեպիսկոպոսը (Վազգեն Գալստանյան):
«Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը պետք է կանգնեցնել, դադարեցնել ինչպես Տավուշում, ինչպես նաև ուր էլ որ լինի», - նման պահանջով է այդ ժամանակ հանդես եկել այդ շարժումը: Բագրատի գլխավորությամբ հարյուրավոր տեղացի բնակիչները սահմանամերձ գյուղից երթ սկսեցին դեպի Երևան: Հայաստանի իշխանությունները, իրենց հերթին, հոգևորականությանը և եկեղեցուն անվանեցին «պատմական ժամանակներից ի վեր ազդեցության գործակալներ»:
Հայաստանի ղեկավարության և Առաքելական եկեղեցու միջև առճակատումը անպարկեշտ բառապաշարի կիրառմամբ «թեժ փուլի» է անցել այս տարի: Փաշինյանը հայտարարեց, որ հայ եկեղեցիները նման են «հնոտիքով լի խորդանոցների», որից հետո սոցիալական ցանցերում հրապարակել է կոշտ գրառում, որում արքեպիսկոպոսներից մեկին մեղադրեց սեռական անառակության մեջ՝ պահանջելով, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր քահանաները զրկվեն հոգևոր աստիճանից: Իր հերթին, Հայ Առաքելական եկեղեցին վարչապետին մեղադրեց «ամոթալի հակաեկեղեցական արշավի» մեջ և իրավասու պետական մարմիններին կոչ արեց՝ կանխել այս «անօրինական և անհեռատես քաղաքականությունը»:
՝
Մոտավորապես նույն ժամանակաշրջանում Հայաստանի վարչապետը կտրուկ արտահայտվեց կառավարության և Հայ եկեղեցու միջև առկա հակամարտությունը արտաքին ազդեցության հետ կապելու փորձերի մասին. «Հայ առաքելական սուրբ եկեղեցին կեղծավորների և փարիսեցիների գերությունից ազատագրելու գործընթացում ոմանք փորձում են տեսնել թուրքական կամ ադրբեջանական հետք: Սա և կա փարիսեցիության ուղղակի դրսևորում, երբ նրանք նման փաստարկներն օգտագործում են որպես միջոց՝ իրենց անմաքրությունը հայ հասարակությունից թաքցնելու համար», - գրել է իր Ֆեյսբուքյան էջում Փաշինյանը՝ հերքելով լուրերն այն մասին, որ նա՝ նոր կաթողիկոսի պաշտոնի համար իր սեփական թեկնածու ունի։
«Ցավոք, ես չունեմ նման թեկնածու», - ընդգծել է նա և ուրվագծել իր տեսլականը այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Հայ Առաքելական Եկեղեցու ապագա ղեկավարը. «Ես ունեմ կաթողիկոսի նկարագրություն. մարդ, որը հավատում է Աստծուն և հանդիսանում է Հիսուս Քրիստոսի հետևորդ, այլ ոչ թե խարդախ վաշխառու, մարդ, որը ծառայում է եկեղեցուն, բարեպաշտ քահանա է, այլ ոչ թե կոչման տակ թաքնված անառակ։ Եվ մենք կունենանք բարեպաշտ և աստվածավախ կաթողիկոս»։
Այնուհետև հետևել է պետական հեղաշրջման փորձ, որի մասնակիցների թվում էին նաև հայ հոգևորականության ներկայացուցիչներ: Իշխանության զավթման փորձի գործի շրջանակներում ձերբակալվել է 14 մարդ, այդ թվում նաև վերոնշյալ արքեպիսկոպոս Բագրատը։
«Ոստիկանության աշխատակիցները խափանեցին՝ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը անկայունացնելու և իշխանությունը զավթելու քրեաօլիգարխիկ հոգևորականության լայնածավալ և չարագործ ծրագիրը», - այն ժամանակ իր Տելեգրամ ալիքում գրել է վարչապետը։
Պարզ է լույսի պես, որ ի դեմս եկեղեցու և ղարաբաղյան կլանի առաջնորդների՝ Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները ամեն կերպ խթանող Փաշինյանի հակառակորդները առաջիկայում ևս, անկախ ամեն ինչից, չեն հրաժարվելու Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ներկայիս կառավարության քաղաքականության դեմ հասարակությանը տրամադրելու իրենց փորձերից։
Չնայած, մյուս կողմից, Հայաստանում ընդդիմության և հոգևորականության բողոքի ցույցերը ոչ մի անգամ զանգվածային բնույթ չեն ստացել (և սա խոսում է այն մասին, որ հասարակության ճնշող մեծամասնությունը վստահում է գործող իշխանությունների քաղաքականությանը), և կան բոլոր հիմքերը կարծելու, որ Հայաստանի ղեկավարությունը այնուամենայնիվ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում դիմանալու և ժողովրդի լիակատար աջակցությունը ստանալու շանսեր ունի:
Կարծես ամենևին էլ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց գաղափարախոսական աշխատանք՝ հայ ժողովրդին համոզելով նրանում, որ նա սկսել է ապրել շատ ավելի լավ, քան մինչև իր իշխանության գալը։
«Ոմանք նյարդայնորեն են արձագանքում իմ այն հայտարարություններին, որ մարդիկ սկսել են մոտ 50%-ով ավելի լավ ապրել։ Հուլիսի 27-ին միայն Սևանա (Գոյչա - նշ. խմբ.) լճի ափին կար ավելի քան 50 հազար մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը Երևանի և 9 մարզերի բնակիչներ էին։ Ընտանիքի հետ Սևանի ափ գալը՝ դա ծախս է, ընդ որում զգալի։ Որտեղի՞ց են գալիս այդ ծախսերը, և ինչո՞ւ նախկինում դա այդքան մեծ մասշտաբով չի եղել», - օրերս հարցրել է Հայաստանի վարչապետը՝ նշելով նաև, որ 2018 թվականից ի վեր Հայաստանի քաղաքացիների ԵՄ երկրներ կատարվող ուղևորությունների թիվը աճել է երկրաչափական պրոգրեսով։
«Հասկանու՞մ եք՝ երկրաչափական պրոգրեսով։ Յուրաքանչյուր ուղևորությունը՝ ծախս է, շոշափելի և զգալի։ Որտեղի՞ց են գալիս այդ ծախսերը, և ինչո՞ւ նախկինում դա այդքան մեծ մասշտաբով չէին անում», - գրել է նա սոցիալական ցանցում։
Այսպիսով, ամփոփելով ասվածը, կարող ենք ասել, որ կան իրական նախադրյալներ, որ վարչապետը և նրա թիմը առաջիկայում ևս հետևողականորեն առաջ կմղեն խաղաղության օրակարգը՝ չնայելով որևէ ռևանշիստական տրամադրությունների վրա։ Բայց արդյոք Փաշինյանը կկարողանա քաղաքական կամք դրսևորել և բանակցությունները հասցնել իրենց տրամաբանական ավարտին՝ խաղաղ պայմանագրի ստորագրմանը, ցույց կտա ժամանակը։