twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ցայտնոտից հոգնած Փաշինյանը հետաձգո՞ւմ է խաղաղությունը

19 Մարտի 2025 12:31

Լրատվամիջոցների և փորձագիտական հանրության ներկայացուցիչները չհասցրին վայելել Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ողջ տեքստի համաձայնեցումը, երբ Հայաստանի զինված ուժերը գնդակոծեցին ադրբեջանական բանակի դիրքերը պայմանական սահմանին։ Դա տեղի ունեցավ մարտի 16-ին, եւ դրանից հետո հայկական կողմի սադրանքները մինչև այսօր չեն դադարում։ Եվ կրկին նման դեպքում հարց է ծագում. ո՞վ է կազմակերպել սադրանքները սահմանին՝ իշխող թիմը, թե՞ այլ ուժեր, ներառյալ արտաքին։
 
Նման քայլը մի կողմից ձեռնտու է ինքնին Փաշինյանին։ Մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ Փաշինյանի նպատակը՝ իշխանության ղեկին ավելի երկար մնալն է։ Եվ նույնիսկ այնպիսի համարձակ և կոպիտ քայլը, ինչպիսին է հին ազգայնական գաղափարախոսության կոտրումը և «իրական Հայաստանի» նոր գաղափարախոսության ձևավորումը, կապված է ոչ այնքան անձամբ վարչապետի անկեղծ համոզմունքների հետ (եթե այդպիսիք կան), որքան այն փաստի ըմբռնման հետ, որ առանց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման՝ Հայաստանին միջնաժամկետ հեռանկարում սպասում է լճացում և ամայացում։ Այստեղ պետք է ավելացնել նաև Հայաստանի վարչապետի հպարտությունը, ով կցանկանար պատմության մեջ մտնել որպես հիմքերի տապալող (քանի որ արդեն չի ստացվել դրանք դարձնել որպես «միացումի» պաշտպան):
 
Դրա հետ մեկտեղ Փաշինյանը ստիպված է հաշվի նստել իր ընտրազանգվածի ռեւանշիստական տրամադրություններով մասի հետ, հետևաբար, քայլ անելով Ադրբեջանին ընդառաջ, սովորաբար վախից անմիջապես փորձում է այն  փոխհատուցել ինչ որ գործողությամբ կամ ռեւանշիստական բնույթի հայտարարությամբ։ Ահա և հիմա էլ նա, միանգամայն հնարավոր է, որ կարող էր սադրանք կազմակերպել առնվազն նրա համար, որպեսզի ռեւանշիստներին հաճոյանալու համար արգելափակել խաղաղ գործընթացը։
 
Կարող է թվալ, որ սադրանքը կարող էր կազմակերպվել ոչ թե հրահանգով, այլ Փաշինյանի դեմ Հայաստանի զինված ուժերում այն ուժերի կողմից, որոնք համակված են ռեւանշիստական գաղափարներով և որոնք մոտ են ընդդիմությանը, կամ Փարիզին, որն ցավագին չի ցանկանում, որպեսզի խաղաղություն հաստատվի Բաքվի և Երևանի միջև։ Սակայն դա ինձ քիչ հավանական է թվում, առաջինը վերը նշված պատճառով, իսկ երկրորդը, որովհետև Փաշինյանին հաջողվել է մաքրել հայկական բանակի բարձրագույն սպայական կազմը և այնտեղ բերել իրեն հավատարիմ կադրեր։ Այսինքն նման հանգամանքների դեպքում երրորդ ուժերի ազդեցության հավանականությունը նվազագույն է։ Սակայն, արտաքին ուժերի շահերը, նույնիսկ եթե  այդ նրանք են նախաձեռնել սադրանքները, այս համատեքստում լիովին համընկնում են Փաշինյանի շահերի հետ։
 
Ցանկացած դասավորության դեպքում, ու չնայած սահմանին սադրանքներին, հարկավոր է դրականորեն  գնահատել առաջընթացը խաղաղ գործընթացում։ Հիշենք, որ գրեթե երեք ամիսների ընթացքում այն բանից հետո, երբ նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց պայմանագրի տեքստի վերաբերյալ Բաքվի վերջին երկու պայմանները՝ Երևանը ամեն կերպ փորձում էր հրաժարվել դրանք ընդունելուց, որից հետո, ըստ երևույթին, հասկացավ նման մոտեցման անհեռանկարությունը։
 
Պետք է հիշել այն մասին, որ պայմանագրի տեքստի վերջին կետերի համաձայնեցումը ինքնին դեռ ամուր հարթակ չի ձևավորում համապարփակ խաղաղություն կնքելու համար։ Բաքուն մի անգամ չէ, որ հայտարարել է այն մասին, որ դրա համար Երևանը պետք է կատարի ևս երկու պայման, դրանք են՝ փոխել սահմանադրությունը, որպեսզի դրանից հանի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ և համաձայնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Հենց այս երկու քայլերն են, որ իրավական և խորհրդանշական մակարդակով կնշանակեն Ադրբեջանի նկատմամբ հայկական պետության և հասարակության հավակնություններից հրաժարում։
 
Դրա հետ մեկտեղ, պետք է հասկանանք, որ հատկապես այս քայլերն են՝ Հայաստանի գործող իշխանության համար հանդիսանում ամենադժվար հասարակական պայմանագրի պահպանման համատեքստում։ Այս առումով տրամաբանական է թվում, որ Փաշինյանը սահմանադրության հանրաքվե չի հայտարարի նախքան ընտրություններում հաղթելը (հաղթելու դեպքում), այսինքն՝ մինչև 2026 թվականը։
 
Սահմանին սադրանքները կարելի է  այսպիսով որակել որպես խաղաղ գործընթացը հետաձգելու փորձ՝ մինչև սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը։ Որպես այդպիսին, դրանք մեծ վտանգ չեն ներկայացնի խաղաղ գործընթացի համար։ Իրավիճակը, սակայն, կարող է փոխվել այն դեպքում, եթե Փաշինյանն ու ընկերությունը, մի կողմից իրենց վարկանիշը բարձրացնելու նկատառումներով մյուս կողմից՝ արտաքին խաղացողներից դրդված, մրադրվեն «փոքրիկ բլից-կրիգ» սկսել Ադրբեջանի դեմ։ Իսկ սա, ինչպես գրել էինք, միանգամայն հավանական է։
 
Սակայն, նման դեպքում Փաշինյանն էլ ավելի մեծ ռիսկ է անում։ Հայկական բանակի վերջնական ջախջախումը այս անգամ նրա վրա հաստատ շատ թանկ կնստի։ Հարցն այն է, թե նա ելք ունի արդյո՞ք այն ցայտնոտում, որի մեջ ինքն է իրեն ներքաշել։

Caliber.Az
Դիտումներ: 280

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Բաքվում դատավարության ժամանակ ուսումնասիրվել են Շուշայի օկուպացիայի վերաբերյալ Սարգսյանի տեսագրությունները

206
28 Ապրիլի 2025 17:26
2

Փեզեշկիան. Թեհրանը կձգտի ռազմավարական հարաբերություններ կառուցել Բաքվի հետ

168
28 Ապրիլի 2025 17:56
3

«Մեծ վերադարձ». 33 ընտանիք տեղափոխվում է Խոջալու ԼՈՒՍԱՆԿԱՐ

95
28 Ապրիլի 2025 09:49
4

Ալիևը և Փեզեշքիանը քննարկել են՝ Արազ գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման կարևորությունը

90
28 Ապրիլի 2025 20:59
5

«Խաղաղության» թեստի ձախողում. Հայաստանի վրայով ճախրում է «Մոնթե Մելքոնյանի ոգին» Այսպես են հերոսացնում ահաբեկիչներին

82
29 Ապրիլի 2025 12:54
6

Իրանի նախագահը Բաքվում ադրբեջաներեն լեզվով բանաստեղծություն է արտասանել ՏԵՍԱՆՅՈՒԹ

74
29 Ապրիլի 2025 09:22
7

Ադրբեջանին հաջողվել է միջազգային հետախուզում հայտարարել՝ Մակրոնի անձնական անվտանգության նախկին ղեկավարի նկատմամբ Աղմկահարույց սկանդալի մանրամասներ

68
28 Ապրիլի 2025 13:34
8

Լեյլա Ալիևան հանդիպել է Նեպալի նախագահի հետ

64
28 Ապրիլի 2025 09:43
9

Բաքվում «Գլոբալ հարավի ՈԿԿ հարթակ է ստեղծվել

60
28 Ապրիլի 2025 14:02
10

Պահեստազորայինները կատարել են հետախուզական առաջադրանքներ ԱՀ ՊՆ տեսանյութը

59
28 Ապրիլի 2025 17:59
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading