twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը հատուկ ջոկատայինները ուժեղացնում է նոր զենքերով և պատրաստվում է պատերազմի Վերլուծություն և եզրակացություններ Caliber.Az-ում

19 Մարտի 2025 13:54

Մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք Ֆրանսիայից և Հնդկաստանից Հայաստանի աճող ռազմական գնումների մասին։ Այս անգամ մեր ուշադրությունը գրավել է՝ հայկական հեռուստատեսության «Զինուժ» ռազմա-վերլուծական հաղորդաշարի սյուժեն, որը ցուցադրում էր՝ Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի (ՀԳՈՒ) սպառազինության մեջ ներառված հնդկական «Tonbo Imaging» ընկերության արտադրության «Spartan-S» ջերմացուցիչային նշանառուները։
 
Հայաստանը արդեն երկրորդ անգամ բացահայտ ցուցադրում է հնդկական արտադրության սպառազինությունը։ Առաջին նման ցուցադրումը կայացել է 2025 թվականի հունվարի 28-ին՝ Հայաստանի զինված ուժերի ստեղծման տարեդարձին զուգադիպված փոքրիկ շքերթի ժամանակ։ Այդ ժամանակ ուշադրություն գրավեցին՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավված ստորաբաժանումների կողմից օգտագործվող «AK-74» գրոհային հրացանների վրա տեղադրված այդ նույն «Tonbo Imaging» ընկերության «Arjun» նշանառուները:
 
Բայց եթե առաջին գնումները կարելի էր բացատրել ստանդարտ սպառազինության արդիականացման ձգտումով, ապա հայկական հատուկ նշանակության ջոկատների զինանոցում «Spartan-S»-ի հայտնվելը այլ բանի մասին է վկայում։
 
«Spartan-S» ջերմացուցիչային նշանառուն՝ժամանակակից հսկողության համակարգ է, որը նախատեսված է արդյունավետ թիրախանշման և գիշերային տեսողության կարիք ունեցող մարտավարական ստորաբաժանումների համար: Սարքը նախագծված է «Clip-On» ստանդարտով, ինչը նշանակում է, որ այն կարող է տեղադրվել ցանկացած հրազենի, ներառյալ դիպուկահարային և գրոհային հրացանների վրա:
 
«Spartan-S»-ի առանցքային բնութագիրը
 
Կոմպակտություն ու թեթևություն՝ քաշը ընդամենը 300 գրամ է, ինչը այն դարձնում է հարմար փոխադրելու և օգտագործելու համար՝ առանց զենքի կամ հանդերձանքի ավելորդ բեռնավորելուն:
 
«Quick Detach» տեխնոլոգիան թույլ է տալիս ակնթարթորեն հանել և տեղադրել նշանառուն՝ առանց կարգավորումները խախտելու, ինչը մարտիկներին հնարավորություն է տալիս արագ հարմարվել մարտական տարբեր պայմաններին։
 
«TUVE»-ի առանց փակաղակի ջերմացուցիչային միջուկն ապահովում է պատկերի բարձր մանրամասնավորում նույնիսկ դժվար եղանակային պայմանների դեպքում, ինչպիսիք են մառախուղը, անձրևը և ձյունը:
 
Սարքը կարող է օգտագործվել որպես հսկողության ինքնուրույն սարքավորում կամ տեղադրվել մարտավարական սաղավարտի վրա՝ օգտագործման մեջ առավելագույն ճկունության համար:
 
Պատկերների բարելավված մշակումը մարտիկներին թույլ է տալիս տեսնել ոչ միայն թշնամու ջերմային սիգնատուրները, այլ նաև շրջակա տեղանքի ավելի մանրամասնացված պատկերը:
 
Անաղմուկ կառավարումը կարևոր գործոն է թաքուն գործողությունների համար, քանի որ ռեժիմները փոխելու ժամանակ սարքի կոճակները ձայներ չեն արձակում :
 
Հայաստանի կողմից գնված «Spartan-S» տարբերակը մատակարարվում է փայլատ կանաչավուն պատյանում։ Այս սարքը մարտիկների համար առավելություն է ապահովում գիշերը և թույլ է տալիս  սահմանափակ տեսանելիության պայմաններում արդյունավետորեն հայտնաբերել թիրախները։
 
Բացի «Spartan-S»-ից տեսանյութերում նկատել են. 
 
«Trijicon ACOG® 4x32» կոլիմատորային նշանառու (ԱՄՆ), որը նախատեսված է միջին հեռավորությունների վրա բարձր ճշգրտությամբ նշանառություն ապահովելու համար, օգտագործվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտավարական գործողություններում:
 
«Cadex» դիպուկահարային հրացաններ (Կանադա) «Nightforce» օպտիկայով (ԱՄՆ), բարձր ճշգրտությամբ հեռահար հրացաններ են, որոնք՝  1000 մետրից ավելի հեռավորության վրա թիրախները խոցելու բարձր ճշգրտություն ունեն։
 
Անաղմուկ հատուկ դիպուկահար հրացան «Վինտորեզ» և հատուկ ինքնաձիգ «Վալ», որոնք նախատեսված են գաղտնի գործողությունների համար, ունեն ներկառուցված խլացուցիչներ և օգտագործում են հատուկ ցածր աղմուկի ՍՊ-5/ՍՊ-6 փամփուշտներ:
 
ՌՊԳ-26 «Ագլեն» նռնականետեր՝ մեկանգամյա օգտագործման հակատանկային նռնականետեր են, արդյունավետ են թեթև զրահատեխնիկայի և ամրացված դիրքերի դեմ։
 
ՊԿՄ գնդացիրներ՝ ունիվերսալ գնդացիրներ են, որոնք օգտագործվում են որպես հետևակային ստորաբաժանումներին աջակցելու հիմնական միջոց։
 
Այսպիսով, մենք տեսնում ենք՝ հստակ միտում հայկական հատուկ նշանակության ջոկատներին ժամանակակից հսկողության սարքերով, դիպուկահար համակարգերով և գաղտնի գործողությունների համար նախատեսված զենքերով զինելու ուղղությամբ։ Եվ այստեղ հարց է առաջանում. ինչո՞ւ է՝ խաղաղությանն իր հավատարմությունը հայտարարող երկիրը  հարձակողական և դիվերսիոն գործողությունների համար նշանակված էլիտար ստորաբաժանումներ ստեղծում։
 
Սպառազինություն և ռազմավարություն. ինչի՞ է տանում Հայաստանը։
 
Հայաստանը ոչ թե պարզապես զենք է գնում, նա ձևավորում է՝ հատուկ գործողությունների ուժերի զարգացմանը կողմնորոշված նոր ռազմական դոկտրին։ Դա հաստատվում է ձեռք բերված սպառազինության բնույթով, որը նախատեսված է՝ փոքր պատերազմներ, քողարկված գործողություններ և մարտավարական հարձակողական գործողություններ վարելու համար։
 
Բացի Հնդկաստանի մատակարարումներից, Հայաստանն ակտիվորեն սպառազինություն է ստանում Ֆրանսիայից, այդ թվում նաև զենիթահրթիռային համակարգեր, զրահատեխնիկա և հրետանի։ Այս ամենը վկայում է ռազմական ներուժի հետևողական աճի մասին, ընդ որում այն ուղղություններով, որոնք դուրս են գալիս սովորական պաշտպանության արդիականացման շրջանակներից:
 
ՀԳՈՒ-ի ստեղծումը՝ բարդ և թանկ նստող գործընթաց է: Նման ստորաբաժանումները կազմավորվում են կոնկրետ նպատակների համար, և դա ակնհայտորեն ոչ միայն սահմանների պաշտպանություն է։ Համեմատության համար՝ Ադրբեջանը կոմանդոսը ստեղծեց ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը ապահովելու համար։ Իսկ ի՞նչ խնդիրներ են կոչված լուծելու այս նոր կազմավորումները Հայաստանում։
 
Եզրակացություն. ակնհայտ ուղի դեպի էսկալացիա
 
Զենքի համակարգված գնումներ, նորաստեղծ ուժերի մարտունակության ցուցադրում, հատուկ սպառազինությունների զինանոցի ավելացում՝ այս ամենը մատնանշում է այն, որ Հայաստանը պատրաստվում է ուժային սցենարի։ Եթե խոսք գնար բացառապես պաշտպանական միջոցների մասին, ապա նախապատվություն կտրվեր հակաօդային պաշտպանության միջոցներին, զրահատեխնիկային ու սպառազինության դասական տեսակներին։
 
Այս բոլոր փաստերը կասկածի տակ են դնում Հայաստանի ղեկավարության խաղաղասեր հռետորաբանությունը։ Հայաստանի ռազմականացումը շարունակվում է, և այն փաստը, որ երկիրը դրա համար ներգրավում է ավելի ու ավելի շատ միջազգային գործընկերներ՝ միայն հաստատում է նրա ծրագրերը։ Հնդկաստան, Ֆրանսիա, արևմտյան ռազմական տեխնոլոգիաներ՝ այս բոլոր տարրերը կազմում են մեկ պատկեր, որում պատերազմի նախապատրաստությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում:

Caliber.Az
Դիտումներ: 408

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Բաքվում դատավարության ժամանակ ուսումնասիրվել են Շուշայի օկուպացիայի վերաբերյալ Սարգսյանի տեսագրությունները

205
28 Ապրիլի 2025 17:26
2

Փեզեշկիան. Թեհրանը կձգտի ռազմավարական հարաբերություններ կառուցել Բաքվի հետ

167
28 Ապրիլի 2025 17:56
3

«Մեծ վերադարձ». 33 ընտանիք տեղափոխվում է Խոջալու ԼՈՒՍԱՆԿԱՐ

94
28 Ապրիլի 2025 09:49
4

Ալիևը և Փեզեշքիանը քննարկել են՝ Արազ գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման կարևորությունը

89
28 Ապրիլի 2025 20:59
5

«Խաղաղության» թեստի ձախողում. Հայաստանի վրայով ճախրում է «Մոնթե Մելքոնյանի ոգին» Այսպես են հերոսացնում ահաբեկիչներին

81
29 Ապրիլի 2025 12:54
6

Իրանի նախագահը Բաքվում ադրբեջաներեն լեզվով բանաստեղծություն է արտասանել ՏԵՍԱՆՅՈՒԹ

73
29 Ապրիլի 2025 09:22
7

Ադրբեջանին հաջողվել է միջազգային հետախուզում հայտարարել՝ Մակրոնի անձնական անվտանգության նախկին ղեկավարի նկատմամբ Աղմկահարույց սկանդալի մանրամասներ

67
28 Ապրիլի 2025 13:34
8

Լեյլա Ալիևան հանդիպել է Նեպալի նախագահի հետ

62
28 Ապրիլի 2025 09:43
9

Բաքվում «Գլոբալ հարավի ՈԿԿ հարթակ է ստեղծվել

59
28 Ապրիլի 2025 14:02
10

Պահեստազորայինները կատարել են հետախուզական առաջադրանքներ ԱՀ ՊՆ տեսանյութը

57
28 Ապրիլի 2025 17:59
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading