twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Թշնամության կողպեքներից դեպի խաղաղության կամուրջներ Աբու Դաբիում պատմական հանդիպման առաջին արդյունքները

11 Հունիսի 2025 15:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աբու Դաբիում հանդիպումը, առանց չափազանցության, դարձավ Հարավային Կովկասի նորագույն պատմության ամենանշանակալից պահերից մեկը։ Շատ ամիսների ընթացքում առաջին անգամ Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը դարձավ՝ ոչ միայն խաղաղ պայմանագրի ստորագրման, այլ նաև երկու պետությունների կայուն, կանխատեսելի և փոխշահավետ համակեցության նոր փուլ անցնելու համար իրական հնարավորություն բացող այդչափ խորը, բովանդակալից և կառուցողական լրացում։ 
 
Բաքվի նախաձեռնությունները՝ տարածաշրջանում խաղաղության ուղի են
 
Պաշտոնական Բաքուն միշտ հետևողականորեն ընդգծել է, որ խաղաղ պայմանագրի ստորագրումը անհնար է առանց Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելուն, որտեղ մինչ այժմ ամրագրված են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Հատկապես այս կետն է՝ առանցքային խոչընդուտներից մեկը բանակցություններում։
 
Սակայն նման խոչընդոտի առկայությունը ամենևին չի նշանակում այն ամենի ուժեղացման անհրաժեշտության բացակայություն, ինչը կարագացնի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։ Եվ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպման արդյունքները հստակ և պարզ հաստատեցին դա։
 
Օրակարգը կենտրոնում կար երեք հիմնական ոլորտներ՝ պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, Զանգեզուրի միջանցքի բացում և զարգացում, խաղաղ պայմանագրի նախաստորագրման նախապատրաստում։ Այս թեմաները երկար ժամանակ մնացել էին օդում կախված և հաճախ օգտագործվում էին որպես պատրվակներ լարվածության սրման համար, այդ թվում նաև Հարավային Կովկասում քրոնիկ անկայունության վիճակի պահպանում ցանկացող երրորդ դերակատարների կողմից։
 
Բայց իրականությունը թելադրում է նոր կանոններ. այսօր երկու երկրները ավելի քան երբևէ հետաքրքրված են նրանում, որպեսզի հետևում թողնել անցյալը։ Հատկապես այդ պատճառով Աբու Դաբիում քննարկումները չափազանց անկեղծ էին։ Չսահմանափակվելով դիրքորոշումների ավանդական փոխանակմամբ, կողմերը գնացին ավելի հեռու՝ հնչեցին կոնկրետ առաջարկներ, նախաձեռնություններ և մոտեցումներ, որոնք ուղղված են խոչընդոտների վերացմանը և շահերի հավասարակշռության որոնմանը։
 
Ադրբեջանի դիրքորոշումը ծայրահեղ պարզ է. խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո մեր երկիրը կստանա Հայաստանի կողմից իրավաբանորեն ճանաչված սահման, որը կբացառի ապագայում տարածքային պահանջների հնարավորությունը և հուսալի հիմք կստեղծի հարևանության համար, իսկ Զանգեզուրի միջանցքի իրականացումը Ադրբեջանի համար Թուրքիա ուղիղ տրանսպորտային ելք կբացի և կստեղծի նոր լոգիստիկ ուղիներ։
 
Եթե ավելի լայն քննարկենք, ապա կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում քաղաքական և տնտեսական կայունությունը կձևավորի բարենպաստ միջավայր ներդրումների հոսքի, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության և զբոսաշրջության համար։
 
Ոչ պակաս կարևոր է նաև հետևյալ կետը. տարածաշրջանում խաղաղության վերջնական հաստատումը կլինի ինչպես բարոյական, այնպես  էլ ռազմավարական հաղթանակ, որը կամրապնդի Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները։
 
Ահա թե ինչու պաշտոնական Բաքուն նախաձեռնեց Հայաստանի հետ խաղաղության գործընթացը, և Աբու Դաբիում հանդիպումը՝  ևս մեկ մեծ քայլ է դեպի դրա տրամաբանական ավարտը։
 
Պատմական հնարավորություն Հայաստանի համար
 
Հաղորդակցությունների ապաշրջափակումը օգտակար է նաև Հայաստանի համար, որը  այդպիսով մուտք է ստանում միջազգային շուկաներ, ներառյալ Թուրքիայի։
 
Իր սեփական մեղքով տարիներ շարունակ մեկուսացված վիճակում մնացած Հայաստանը՝ խաղաղ պայմանագրի ստորագրման ճանապարհին կոնկրետ քայլեր ձեռնարկելուց հետո, իր տարածաշրջանները վերականգնելու համար արտաքին օգնությունը ներգրավելու իրական հեռանկարներ կստանա։
 
Բացի այդ, այս հանրապետության մոտ՝ իր հարևանների՝  ինչպես Ադրբեջանի, այնպես  էլ Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու պատմական շանս  է ի հայտ եկել։
 
Եվ, դատելով պաշտոնական Երևանի վերջին հայտարարություններից, այնտեղ գիտակցում են  իրական քայլերի կարևորությունը նոր պատերազմի սպառնալիքի վերացման ուղղությամբ, որը միանաշանակ իր մեջ կրում է աղետալի ռիսկեր՝ հայկական պետականության համար։
 
Արտաքին դերակատարների դերը և ջանքերի համախմբումը
 
Խաղաղ պայմանագիրը, որին ձգտում են Բաքուն ու Երևանը՝ ոչ պարզապես իրավական ակտ է, այն՝ ռազմավարական ճյուղավորում է, որից կախված է Հարավային Կովկասի ապագան։ Եվ այս համատեքստում չպետք է հաշիվներից դուրս նետել արտաքին դերակատարներին։ Պետք է հաշվի առնել այն փաստը, որ կան տարածաշրջանում ինչպես խաղաղության կողմնակիցներ, այնպես  էլ  հակառակորդներ։
 
Առաջինները՝ դա նրանք են, ովքեր շահագռգռված են կայունության, տրանսպորտային միջանցքների զարգացման, առևտրի և խաղաղ համակեցության մեջ։ Երկրորդները՝ դրանք  այն ուժերն են, որոնք խաղաղ գործընթացը դիտարկում են որպես իրենց սեփական աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական ֆիասկո։ Ահա և նրանք էլ կփորձեն անկայունացնել իրավիճակը, խափանել բանակցությունները, խաղալ հանրային վախերի և տրավմաների վրա։
 
Իսկ այսօրվա դրությամբ կարելի է արձանագրել, որ Աբու Դաբին դարձել է ոչ միայն պարզապես երկխոսության հարթակ՝ այն դարձել է հնարավորության խորհրդանիշ։ Երկարատև հակամարտության բանալին կողպեքի մեջ շրջելու և խաղաղության ու բարգավաճման դարաշրջանի դուռը բացելու հնարավորություն Ադրբեջանի և Հայաստանի համար։  Նման հնարավորությունը հազվադեպ է լինում՝ այն չի կարելի բաց թողնել։ Եվ մնում է հույս ունենալ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա կգիտակցի վերջնականապես և անշրջադարձելի։

Caliber.Az
Դիտումներ: 325

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի չինական HQ-9BE-երը և պակիստանյան JF-17C Block III-երն՝ ընդդեմ Հայաստանի հին S-300-ի Forbes-ը Կովկասում նոր իրականության մասին

134
14 Նոյեմբերի 2025 14:43
2

Ի՞նչ են արձանագրել ցարական-ռուսական աղբյուրները Իրևանում «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

123
15 Նոյեմբերի 2025 14:33
3

Ռևանշիզմ ընդդեմ պրագմատիզմի. ո՞ւմ կողմն են այսօր հայ ընտրողները Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

118
14 Նոյեմբերի 2025 18:27
4

Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը ՀՀ քաղաքացիների համար պահանջել է ազատազրկում ԼՈՒՍԱՆԿԱՐ

114
14 Նոյեմբերի 2025 09:54
5

Լ.Ալիևը դատապարտել է՝ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հերթական հրթիռային հարվածը Հեռախոսազրույց Զելենսկու հետ

107
14 Նոյեմբերի 2025 17:20
6

Երկաթե բռունցքն ավելի ծանր է դարձել. ի՞նչ ցույց տվեց աշխարհին ադրբեջանական ուժի շքերթը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

86
14 Նոյեմբերի 2025 09:36
7

Հավատում եմ, որ Ադրբեջանի և Պաղեստինի միջև համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ. Ալիև

65
15 Նոյեմբերի 2025 14:30
8

Մամեդ Ահմեդզադեն՝ Շուշա քաղաքի վերակառուցման մասին

64
14 Նոյեմբերի 2025 11:10
9

Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցումն ավարտվել է 68 տոկոսով

64
14 Նոյեմբերի 2025 09:21
10

«Մեծ վերադարձ». Աղալըն կընդունի տասնյակ նոր ընտանիքների ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
14 Նոյեմբերի 2025 10:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading