twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Paroles, paroles… Եվ այո, դարձյալ սահմանադրության մասին

13 Հունիսի 2024 12:29

Կառավարության ժամին նախորդած լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ խաղաղ գործընթացի առնչությամբ ուշագրավ հայտարարություն է արել. « Խաղաղ պայմանագրի տեքստը այս պահին լիովին հասունացել է և բնորոշ գծերի շտկելու դեպքում կարող է վերջնական տեսքի բերվել՝ նախկինում հաստատված և ստորագրված երկկողմ համաձայնությունների հիման վրա։ Ինչ վերաբերում է սահմանադրության հետ կապված փոփոխություններին, ապա ես համարում եմ, որ այս հարցի շաղկապելը, այն բանակցային սեղանի վրա դնելու փորձերը՝ խաղաղ գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ Հայաստանի ներքին գործերին միջամտելու և Հայաստանում որոշակի ապատեղեկատվության վրա հիմնված գործընթացներ նախաձեռնելու որոշակի միտումներ կան»։

Այսպիսով, Հայաստանի վարչապետը հրաժարվել է առասպելական Հայաստանը իրական Հայաստան բերելու իր նախաձեռնությունից։ Հարևանների համար մարտահրավերներ ներկայացնող Հայաստանի սահմանադրության դրույթների հետ կապված մարտահրավերների առնչությամբ նրա բոլոր նախկին հայտարարությունները իզուր եղան։ Սակայն, կարող ենք ենթադրել, և մենք այս մասին արդեն մեկ անգամ չէ, որ գրել ենք, որ նման շրջադարձի գլխավոր պատճառը՝ սահմանազատման դեմ բողոքի ակցիաների ֆոնին Փաշինյանի ձգտումներ են՝ ընտրազանգվածին ցույց տալ, որ Երևանը «միշտ չէ» որ դիմում է Բաքվին զիջումների։

Մինչդեռ արժե ուշադրություն դարձնել նրա վրա, որ Փաշինյանը իր համար մանևրելու տեղ է թողնում։ «Սահմանադրության փոփոխության մասին ես խոսել եմ դեռ 2018-ին, հետո 2019-ին, և մեր օրակարգը կապված է բացառապես ժողովրդավարական բարեփոխումների հետ, և մենք ասել ենք, որ սահմանադրության փոփոխությունը չի կարող լինել բանակցությունների մաս»,- ասել է Փաշինյանը։ Իսկ դա նշանակում է, որ հիպոթետիկորեն սահմանադրության փոփոխության թեման դեռ մնում է օրակարգում։ Եվ եթե Փաշինյանի հիմնական նպատակը այնուամենայնիվ՝ իսկապես սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառելն է, ապա հիմնական օրենքում մեկ լրացման ընդունմամբ այն չի վերջանա՝ ստիպված կլինեն նոր սահմանադրություն ընդունել։ Միայն այս կերպ հնարավոր կլինի արդարացնել «միացումային» կետերի բացակայությունը։

Բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ նշանակում է, որ այս տարվա ընթացքում խաղաղ պայմանագրի ստորագրման հավանականությունը նվազում է։ Երեւանին, իհարկե, ձեռնտու կլիներ արագ անցնել սահմանադրության թեմայից ու շեփորի ձայնի տակ խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ։ Այստեղից էլ՝ հայտարարությունների մի ամբողջ հեղեղ այն մասին, որ խաղաղությունը կարող է ստորագրվել շատ շուտով։ Այս իրավիճակում հայկական կողմը փորձում է կրկին Ադրբեջանին մեղավոր դարձնել խաղաղ գործընթացի ձգձգման մեջ։ Իբր Ադրբեջանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, մինչդեռ խաղաղության հաստատման համար տեսանելի խոչընդոտներ չեն մնացել։

Մինչդեռ անզեն աչքով երեւում է, որ խոչընդոտ կա եւ շատ լուրջ։ Երևանի նկատմամբ՝ տարածքային պահանջներով կետերը հեռացնելու Բաքվի պահանջը չի հանդիսանում միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Բոլորովին ընդհակառակը, սա Ադրբեջանի ներքին գործերին միջամտելը դադարեցնելու պահանջ է։ Որովհետև Ղարաբաղը՝ Ադրբեջան է, և ամբողջ աշխարհը ընդունում է դա։ Պատկերացնենք, որ Բելգիայի սահմանադրությունը պարունակեր հավակնություններ հյուսիսային Ֆրանսիայի տարածքի նկատմամբ։ Իմաստ չունի, կարծում եմ, շարունակել։

Ադրբեջանը գերադասում է կենտրոնանալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի վրա, որպես խաղաղության գործընթացի կարևոր փուլի՝ օգտագործելով տրամաբանությունը՝ ավելի լավ է առաջ շարժվել այնտեղ, որտեղ հնարավոր է։ Եվ իրոք, սահմանազատման և սահմանագծման գործընթացն արդեն սկսում է մի տեսակ մակարդի դեր ծառայել մեծ խաղաղ գործընթացում: Սակայն չի բացառվում, որ օրենսդրության փոփոխության նման ռազմավարական կարևոր հարցեր քննարկելու Երևանի կողմից հրաժարվելը ի վերջո կարող է հանգեցնել սահմանազատման գործընթացի տեղապտույտին: Իսկ սա արդեն բոլորովին չի բխում Փաշինյանի շահերից, քանի որ դա ստվեր է գցելու Հայաստանի տխրահռչակ 29-հազար քառակուսի կիլոմետրից մի քիչ ավել տարածքի վրա սահմանների անվտանգությունը ապահովելու նրա ձգտումների վրա։ Ադրբեջանը չի պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, սակայն սահմանազատված սահմանի բացակայությունը, մի կողմից, սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ պահանջների չհանելը՝ մյուս կողմից, շատ հստակորեն լուսաբանում են՝ Հայաստանի, որպես հարևանների նկատմամբ ագրեսիվ ծրագրերով լի և դրանով հանդերձ այդ ծրագրերի համար վճարելու ռիսկով պետության անվայել պատկեր։ Սա փակուղի է։

Ահա այսպիսի իրավիճակում է հայտնվել Փաշինյանը։ Եվ այս իրավիճակում նրան ամենից շատ պակասում է հասարակության ակտիվ աջակցությունը։ Հատկապես շատ մարդկանց բարձր ձայնը. քաղաքական գործիչների, դիվանագետների, փորձագետների, քաղաքացիական հասարակության, սփյուռքի ներկայացուցիչների։ Եթե նրանք ժամանակին պաշտպանեին՝ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Փաշինյանի նախաձեռնությունը, ապա, գուցե հիմա վարչապետը ստիպված չէր լինի հերքել սեփական գաղափարները։ Արմատական, բայց անհրաժեշտ միջոցների քաղաքացիական հստակ հավանության բացակայությամբ Հայաստանի իշխանությունը, ինչպես դա եղել է նախկինում, նորից իր լավագույն նախաձեռնությունները կխեղդի խոսքերի, խոսքերի, խոսքերի մեջ...

Դժբախտաբար ողջ Հայաստանի համար։

Caliber.Az
Դիտումներ: 419

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև

140
30 Դեկտեմբերի 2025 10:37
2

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

138
02 Հունվարի 2026 11:09
3

Այսօր աշխարհում մեծ հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին. Իլհամ Ալիև

126
01 Հունվարի 2026 11:26
4

Հինգ տարի առաջ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակը հավերժ կմնա մեզ հետ. նախագահ

117
01 Հունվարի 2026 14:42
5

Ադրբեջան՝ աշխարհաքաղաքականության և արդյունքների միջև Թեյմուր Աթաևի ակնարկը

75
30 Դեկտեմբերի 2025 16:51
6

ԵՀ. Եվրամիությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի հետ Ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ

72
30 Դեկտեմբերի 2025 09:56
7

Ադրբեջանցիները նշում են Համերաշխության օրը

70
31 Դեկտեմբերի 2025 10:06
8

Բաքվի բուլվարում տեղի կունենա Ամանորի հրավառություն

69
30 Դեկտեմբերի 2025 13:24
9

Խանքենդիում տոնական համերգ է անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

68
30 Դեկտեմբերի 2025 12:17
10

Ադրբեջանի աշխատանքի նախարարությունը 115 բնակարան է տրամադրել նահատակների ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց

68
30 Դեկտեմբերի 2025 15:36
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading