twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Արևմուտքը անվստահության քվե է հայտնել Փաշինյանին «The Economist»-ի վարկանիշը

16 Մարտի 2023 15:22

Բրիտանական «The Economist» շաբաթաթերթը հրապարակել է վերլուծություն, որտեղ Ռուսաստանի բարեկամներին բաժանել է երեք հիմնական կատեգորիաների՝ կախված նրանից, թե նրանք ինչպիսի աջակցություն են ցուցաբերում այդ երկրին։ Հրատարակությունը հաստատում է, որ նման աջակցության արդյունքում 39 երկիր հրաժարվել է հավանություն տալ ՄԱԿ-ի բանաձեւին, որոնք փետրվարի 23-ին՝ ներխուժման առաջին տարելիցին նախորդող օրը դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։

Թերթերը, վերլուծական կենտրոնները և մեկնաբանները ցավում են՝ Ռուսաստանին մեկուսացնելու, կամ զարգացող երկրների զգալի հատվածին իր կողմը գրավելու Արևմուտքի անկարողության համար: «The Economist»-ի կողմից կազմված «Պուտինի ընկերների» ինդեքսը, որտեղ հավաքված են ռազմական, տնտեսական և դիվանագիտական գործունեության լայն շրջանակի մասին տվյալներ՝ ավելի մշուշոտ պատկեր է կազմում։ Ինդեքսը դիտարկում է աջակցության, կամ հարկադրանքի ներուժի 11 տարբեր ցուցանիշներ երեք լայն ոլորտներում: Առաջինը՝ դիվանագիտական է։ Արդյո՞ք նրանք դեմ են քվեարկել Ռուսաստանին, կամ ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի առանցքային բանաձևերին, թե՞ Ռուսաստանի հետ առնվազն երկու անգամ քվեարկել են այդ բանաձևերի վերաբերյալ:

Երկրորդը՝ ռազմական է։ Նրանք արդյո՞ք հանդիսանում են Ռուսաստանի պայմանագրային դաշնակիցներ։ Նրանց տարածքում գտնվում են արդյո՞ք ռուսական զորքեր, կամ վարձկաններ։ Պատերազմի սկզբից նրանք զենք մատակարարե՞լ են Ռուսաստանին։ Նրանք կախված են արդյո՞ք ռուսական զենքից։ Պատերազմի սկզբից նրանք մանևրել են արդյո՞ք Ռուսաստանի հետ:

Երրորդ հարցը վերաբերում է էներգետիկային և տնտեսությանը։ Նրանք հենվում են արդյո՞ք ռուսական գազի վրա, կախված են արդյո՞ք ռուսական ատոմակայաններից կամ տեխնոլոգիաներից։ Արդյո՞ք մեծ է Ռուսաստանի հետ առևտրի մասնաբաժինը նրանց առևտրի ընդհանուր ծավալում։ Ավելացել է արդյո՞ք պատերազմից հետո արտահանումը Ռուսաստան։

Ամենաբարձր միավորներ հավաքած կես դյուժին երկրները՝ այն երկրներն են, որոնք Ռուսաստանի հետ կապված են հիմնականում քաղաքականությամբ, պատմությամբ և աշխարհագրությամբ, ինչպիսիք են՝ Հայաստանը, Բելառուսը, Իրանը և Ղրղզստանը: Դրանց տակ գտնվում է՝ Ռուսաստանի հետ ավելի թույլ կապերով երկրների երկար ցուցակը, ներառյալ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, և այնպիսի փոքր երկրներ, ինչպիսիք են Բոլիվիան և Մալին:

«The Economist»-ը առաջարկում է Ռուսաստանի հետ կապեր ունեցող աշխարհի երկրները կոնցեպտուալ նպատակներով բաժանել երեք խմբի. «Անհաջողակների կոալիցիա», «ԽՍՀՄ-ի հիշողության հասարակություն» և «օպորտունիստների առանցք»։

Թղթի վրա Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ունի հինգ պաշտոնական դաշնակիցներ. Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Նրանք բոլորը ըստ պայմանագրի պարտավոր են հարձակման դեպքում օգնության հասնել միմյանց։ Սակայն ՀԱՊԿ-ի անդամներից ոչ մեկը զորքերով չաջակցեց Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին։ Բելառուսը թույլ է տվել իրեն օգտագործել որպես ռազմաբազա, բայց իր զորքերը այնտեղ չի ուղարկել։

Փոխարենը ՀԱՊԿ-ի որոշ անդամներ փորձում են իրենց հեռու պահել պատերազմից։ Հայաստանը վրդովված է նրանով, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր տարածքում գտնվող 3500 ռուս զինվորականները օգնության չեն հասել։ Նա հրաժարվեց այս տարի իր մոտ ընդունել ՀԱՊԿ-ի ռազմական խաղերը և այժմ, կարծես, հեջավորում է իր խաղադրույքները, երբ խոսք է գնում քաղաքական հովանավորների մասին՝ Ադրբեջանի հետ սահմանը վերահսկելու համար հրավիրելով ԵՄ-ի առաքելությանը:

Եվ, այնուամենայնիվ, փաստերի ամբողջության համաձայն, Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության ամենամոտ բարեկամներից մեկը։ Այսինքն՝ չնայած «քարերի երկրի» վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքում իր ընկերոջ դերում հայտնվելու բոլոր ճիգերին, Հայաստանը գնահատում են այնպիսին, ինչպիսին կա՝ Ռուսաստանի կցորդ։ Ինչպես և սպասվում էր, «The Economist»-ի «Պուտինի ընկերներ» վարկանիշում առաջին տեղում է Բելառուսը (11 միավոր), իսկ տես երկրորդում՝Հայաստանն է ( 9 միավոր)։ Ռուսաստանի լավագույն ընկերների եռյակը եզրափակում է Ղրղզստանը (8 միավոր)։ Վարկանիշում են նաև Իրանը, Տաջիկստանը, Ղազախստանը (6), Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան (5), Նիկարագուան, Հնդկաստանը, Ուզբեկստանը (4):

Ինչպես տեսնում եք, Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից «դուրս բերելու» Փաշինյանի բոլոր փորձերը ըմբռնում չգտան Արեւմուտքում, որտեղ հիանալի հասկանում են քայլող վարչապետի երկակի խաղը։

Caliber.Az
Դիտումներ: 176

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Քանի՞ դպրոց կբացվի Ադրբեջանի ազատագրված տարածքներում։

352
11 Սեպտեմբերի 2025 17:56
2

Ադրբեջանն ու Հայաստանը՝ Վաշինգտոնից հետո մեկ ամիս անց Հուսեյնովն ու Քոչինյանը՝ Caliber.Az-ի եթերում

247
11 Սեպտեմբերի 2025 16:47
3

Առաքելություն հանուն խաղաղության Ադրբեջանի դերը համաշխարհային կոորդինատային համակարգում

243
11 Սեպտեմբերի 2025 17:13
4

Քանի՞ ուսանող կսովորի Ղարաբաղի համալսարանում։ ԹՎԵՐ

234
11 Սեպտեմբերի 2025 17:49
5

Բաքուն և Բելգրադը քննարկել են էներգետիկայի, պաշտպանության և կրթության հարցեր

233
11 Սեպտեմբերի 2025 17:35
6

Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են կապերի զարգացումը

180
12 Սեպտեմբերի 2025 09:31
7

Խաղաղությունը պահանջում է կամք Հայկական վերնախավերը և սահմանադրական հարցը

177
12 Սեպտեմբերի 2025 12:24
8

Հայտարարվել է Ադրբեջանի ազատագրված տարածքներում ստեղծվելիք ջրային պաշարների ծավալը

172
11 Սեպտեմբերի 2025 16:46
9

Պարտվածի հռետորաբանությունը Սարգսյանի երազանքները՝ իշխանության և իրական Հայաստանի մասին

172
12 Սեպտեմբերի 2025 15:32
10

Մեծ վերադարձ. 24 ընտանիք տեղափոխվել է Հադրութ ավան և Բադարա գյուղ

164
12 Սեպտեմբերի 2025 10:36
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading