Ժողովրդավարություն՝ արյան համով Ինչպես է դարբնվում «Հույսի փարոսի» մասին սուտը
Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել՝ Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանում։ Եվ նա այնտեղ խոսել է այն մասին, որ ժողովրդավարությունը՝ «հույսի փարոս է»: Սա նոր գաղափար չէ, այն վաղուց շահագործվում է նրանց կողմից, ովքեր փորձում են արդարացնել իրենց ծրագրերը, իսկ երբեմն նաև ժողովրդավարական աշխարհի ներկայացուցիչ հանդիսացողների ձախողումները։ Այո, պաշտոնական Երեւանի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ փաշինյանական Հայաստանը ներկայացրել են որպես «հույսի փարոս»։
Անմիջապես ասեմ, որ վիրավորական պետք է լինի հարեւան Վրաստանի բնակիչների համար։ Չէ որ երկար տարիների ընթացքում, տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետության կարգավիճակում, մի տեսակ տարածաշրջանային «հույսի փարոս», հատկապես Միխաիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք, փորձում էին դիրքավորել հատկապես Վրաստանին։ Արդյունքում Միխաիլ Նիկոլոզովիչը հիմա նստած է բանտում, և դա չի կարող չմտահոգել Նիկոլ Վովաևիչին, ում «խորովածային հեղափոխությունից» հետո սկսեցին համեմատել Սահակաշվիլիի հետ՝ իրականում, այդպիսով վիրավորելով Վրաստանի նախկին նախագահին։
Համենայնդեպս, ոչ միայն ոմն Մինասյանն է իր ելույթում «հույսի փարոսի» վերաբերյալ արտահայտությունը օգտագործում Հայաստանի հետ կապված։ Մենք նման բան լսել ենք նաև այդ երկրի ֆրանսիացի հովանավորներից։ Իբր, Հայաստանը՝ «ժողովրդավարության փարոս» է Հարավային Կովկասում։ Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանում իրական ձեռքբերումների բացակայությամբ հանդերձ սկսում են առասպելներ հորինել։ Եվ «ժողովրդավարության փարոսի» մասին առասպելը՝ հենց դա է։ Իսկ իրականությունը «քարերի երկրում» բոլորովին այլ է։ Այնտեղ Երկրի ղեկավարության դիրքորոշման հետ անհամաձայնների նկատմամբ իրականացվում են քաղաքական դաժան բռնաճնշումներ։ Ընդ որում, քաղաքական ճնշում է գործադրվում նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա համախոհների և նույնիսկ երեկվա հայ նախարարների վրա։ Բավական է հիշել Արթուր Վանեցյանին և Վահան Քերոբյանին։ Բայց ես ուշադրություն չէի դարձնի ոմն Լիլիթի ելույթին, եթե նա կենտրոնանար՝ ժողովրդավարությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համատեքստում գնահատելու վրա։ Սակայն նա որոշել է ձեռք բարձրացնել մի բանի վրա, որը իրականում նրա ուժերից վեր է գնահատել: Եթե տիկին Մինասյանը ինքնակրթվելու ժամանակ ունենա, ապա նրան խորհուրդ եմ տալիս վերընթերցել, կամ առաջին անգամ կարդալ Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպը։ Այնտեղ կա մի կերպար, ով սիրում է օղու հետ խնջույքի ժամանակ գնահատել Էնգելսի և Կաուցկու նամակագրությունը՝ իր եզրակացություններով խենթացնելով պրոֆեսոր Պրեոբրաժենսկուն։ Այստեղ զուգահեռներն առավել քան ակնհայտ են։
Որովհետև Մինասյանը բացարձակ անհեթեթություն է դուրս տալիս։ Նա պնդում է, որ «ժողովրդավարական ազգերը պատերազմի չեն ձգտում»։ Անմիջապես նշեմ, որ «ժողովրդավարական ազգեր» չեն լինում։ Լինում են ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական պետություններ։ Այս հայազգի տիկինը, ըստ ամենայնի, շատ քիչ է կրթված։ Հակառակ դեպքում նա հիանալի կիմանար, որ աշխարհի շատ երկրների, ներառյալ համաշխարհային առաջատար տերությունների կյանքում եղել են բոլորովին այլ ժամանակաշրջաններ։ Գերմանիայում եղել է Հիտլերի կառավարման ժամանակահատված, Իսպանիայում՝ Ֆրանկոյի, Իտալիայում՝ Մուսոլինիի, Պորտուգալիայում՝ Սալազարի։ Դե հիմա ի՞նչ անենք, գերմանացիներին, իսպանացիներին, իտալացիներին և պորտուգալացիներին անվանենք «ժողովրդավարական ազգեր», թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի հովանավոր, նրան պատերազմի նախապատրաստող Ֆրանսիայի մասին։ Նրա վարչապետն է եղել մարշալ Պետենը, ով 1940 թվականի հուլիսին Վիշիում հռչակվեց «Ֆրանսիական պետության ղեկավար»։ Այս դիկտատոր-կոլլաբորացիոնիստը ակտիվորեն համագործակցում էր Հիտլերի հետ։ Այս փաստը հաշվի առնելով, ինչպե՞ս վարվել տիկին Լիլիթի «ժողովրդավարական ազգերի» մասին պոստուլատի հետ։ Այո, Փաշինյանի և Հայաստանի մյուս ղեկավարների օրինակով մենք մեկ անգամ չէ, որ տեսել ենք, որ այնտեղ անգրագիտությունը և դիլետանտությունը համարվում են ոչ թե արատ, այլ առաքինություն։ Բայց չէ որ ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա։ Առավել ևս, որ բուն Հայաստանի պատմության մեջ ամեն ինչ եղել է ավելի քան խայտառակ։
Եթե ելնենք հայերին «ժողովրդավարական ազգ» ներկայացնելու Մինասյանի փորձից, ապա ի՞նչ կասեք՝ երկու նախկին ղարաբաղցի անջատողականներ և պատերազմական հանցագործներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածնների մասին։ Թե՞ հայ ազգը այն ժամանակ միայն «հղի» էր ժողովրդավարությամբ։ Թե՞ նրանք բոլորովին էլ հայ չէին։ Այդ դեպքում թող այդպես էլ գրեն Հայաստանի պատմության դասագրքերում։ Թող այս հայ տիկինը ինքն էլ հայտարարի։ Իբր, Հայաստանում «ժողովրդավարական ազգը» ծնվել է «խորովածային հեղափոխության» արդյունքում։
Ճիշտ է, դա կլինի կեղծիք և անհեթեթություն: Որովհետև Հայաստանը չի կարելի անվանել ժողովրդավարական երկիր, իսկ հայերին՝ ժողովրդավարական ազգ։ Քանի որ այս ժողովրդի համաձայնությամբ և նրա ակտիվ մասնակցությամբ էր Հայաստանը օկուպացրել Ադրբեջանի տարածքի 20%-ը, իրականացրել է էթնիկ զտումներ, ցեղասպանություն է իրագործել Խոջալիում, աջակցել է անջատողականությանը մեկ այլ պետության տարածքում։ Հայաստանի քաղաքականության հետևանքով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձան փախստականներ և հարկադիր վերաբնակներ։ Այդ Հայաստանն է ավերակների վերածել իր կողմից օկուպացված ադրբեջանական քաղաքները, և «Կովկասի Հերուսիմայի» անուն ստացած Աղդամը դրա ապացույցն է: Հայաստանը հրաժարվեց կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի բանաձևերը, որոնք պարունակում էին՝ բոլոր հայկական անօրինական զինված խմբավորումները Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու մասի պահանջներ։ Հավանաբար, ըստ Մինասյանի տրամաբանության, սա նույնպես Հայաստանի և հայության «ժողովրդավարականության» ապացույցն է։
Դրա համար էլ, պետք է ենթադրել, «դեմոկրատ» Փաշինյանը բղավել է թե «արցախը Հայաստանն է, և վերջակետ», նախ հրահրել է 2020 թվականի հուլիսին Թովուզի ուղղությամբ ռազմական բախումները, իսկ հետո նաև 44-օրյա պատերազմը։ Այդ «Ժողովրդավարության» նկատառումներից էր, որ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ընթացքում հրաման տվեց հրթիռային հարվածներ հասցնել ադրբեջանական խաղաղ քաղաքներին, որոնց արդյունքում զոհվեցին ու վիրավորվեցին ծերեր, կանայք և երեխաներ։
Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։ Բայց վերը նշվածն էլ բավական է, որպեսզի հասկանալ, թե որքան կեղծ ու տգետ է հանդիսանում տիկին Մինասյանի՝ օկուպացիոն պետությունը դրական լույսի ներքո ներկայացնելու փորձը։ Սակայն, դրանով մեղանչում է ոչ միայն նա։ Նման կանխորոշված անհաջող ելքով հնարք են փորձում անել նաև արտասահմանյան քաղաքական գործիչները։ Օրինակ, պարոն Մակրոնը Ֆրանսիայից։
Աքպեր Հասանով