twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական դիվանագիտության 911-ը Օսկանյանը նորից ուզում է ամեն ինչ փրկել

08 Նոյեմբերի 2023 12:42

«Ձայն բարբառո հանապատի»,- այսպես է, ըստ երեւույթին, իրեն դիրքավորում Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Արդեն քանի անգամ է այս գործիչը դուրս սողացել իր խորհուրդներով և մղվել է դիվանագիտական մարտի, որպեսզի «փրկի արցախը»։ Դա տեղի է ունեցել Բաքվի յուրաքանչյուր վճռական գործողությունից հետո, ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական դաշտում։ Եվ ամեն անգամ նրան՝ դժբախտին, ոչ ոք չի լսում։

Եվ ահա, սեպտեմբերի 19-20-ի պատմական հակաահաբեկչական միջոցառումներից և Ղարաբաղից հայերի Հայաստան կամավոր վերաբնակվելուց հետո, Օսկանյանը նորաոճ սև բաճկոնով և սպիտակ վերնաշապիկով նորից հայտնվում է եթերում և հաղորդում այն մասին, որ ամեն ինչ կորած չէ։

Փրկության ողջ գաղտնիքը պարզ է՝ հայկական դիվանագիտության նախկին ղեկավարի կարծիքով, հայերի Ղարաբաղ վերադարձի հարցը պետք է պահել միջազգային օրակարգում, դրա համար անհրաժեշտ է մտածել համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Մտքներումս պահում ենք «ինստիտուցիոնալ մեխանիզմները», - դրանց մասին մենք դեռ կխոսենք ստորև և կլսենք Օսկանյանի հայտարարության այլ մանրամասները։

«Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք ձգտում են խաղաղության, ապա նրանց համար հիմնական նախապայմանը պետք է լինի համաձայնությունը Ղարաբաղի հայերի վերադարձին` որոշակի միջազգային երաշխիքներով և ինչու չէ, որևէ աստիճանի ինքնավարությամբ, որպեսզի նրանք կարողանան ապահովել իրենց անվտանգությունը եւ իրենց հանգիստ զգան իրենց հայրենիքում»,- հայտարարել է Օսկանյանը:

Հետաքրքիր է։ Ուրեմն, նրա կարծիքով, Բաքուն հիմա պետք է անի այն, ինչ հրաժարվում էր անել՝ գտնվելով Ղարաբաղում հայկական բանակի մնացորդների պարտությունից առաջ նվազ շահեկան վիճակում։ Ես նկատի ունեմ միջազգային երաշխիքներն ու ինքնավարությունը։ Բաքուն արդեն բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի հայերին երաշխավորվելու են այն նույն իրավունքները, ինչը և Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիներին։ Հենց այսօր իր հոդվածում նույն միտքն է հնչեցրել Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլլաևը։ Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների հավասարությունը՝ անկախ էթնիկ, կրոնական և լեզվական պատկանելությունից։ «Հրատապ հարցերից մեկը կապված է ադրբեջանական հասարակությանը Ղարաբաղի հայ բնակիչների ինտեգրման գործընթացի հետ։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթներում բազմիցս ընդգծել է, որ այդ հարցը հանդիսանում է ադրբեջանական պետության ներքին գործը, Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն երկրի սահմանադրության համապատասխան»,- հայտարարել է դատավորը։

Բացի այդ, եկեք շեղվենք միջազգային երաշխիքների թեմայից։ Օսկանյանը արդյո՞ք Ղարաբաղը լքած հայերին հարցրել է, թե արդյոք նրանք ցանկանում են վերադառնալ միջազգային երաշխիքների ներքո։ Եթե նա սա աներ, ապա հավանաբար կստանար բացասական պատասխան։ Չէ որ հայերը Ղարաբաղից հեռացել են ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը նրանց սպառնացել է։ Պարզապես նրանք ամենայն հստակությամբ հասկացել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Իսկ մարդիկ, ովքեր մեծացել են նրա նկատմամբ ատելության մեջ՝ չեն ցանկանում ապրել Ադրբեջանում։

2020 թվականին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ քանակակազմի տեղակայումը հայերի մոտ ստեղծել էր՝ նրանց և ադրբեջանական պետության միջև հավերժ կենդանի վահանի պատրանքը, իսկ նշանակում է նաև նրա հետ որևէ կապի բացակայություն, էլ չասած ադրբեջանցիների հետ կենցաղային շփումների մասին։ Սակայն, ինչպես միջազգային իրավունքի սկզբունքների խստիվ պահպանման, այնպես էլ ուժի համարժեք կիրառման վրա հիմնված Բաքվի կշռադատված քաղաքականության արդյունքում՝ Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության լիովին վերականգնումը դարձել է իրականացված փաստ։ Այն համառ վճռականության մեջ, որով հայերը հավաքեցին իրենց իրերը և շարան-շարան ձգվեցին դեպի պայմանական սահմանը՝ զգացվում էր լուռ բողոք. «Մենք այլևս չենք հավատա միացումի մասին պատրանքին։ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ մեզ երեսուն տարի խաբել են»։ Եվ հիմա նրանք իրենց հույսերը ինչ-որ միջազգային առաքելությունների առնչությամբ՝ չեն կապի քաղաքական գործիչների շահարկումների հետ։

Այսպիսով, Օսկանյանի ռազմավարությունը ջարդուփշուր է լինում ոչ միայն միջազգային մասնակցության հարցում Բաքվի անզիջում դիրքորոշմամբ, այլ նաև հենց հայերի` իրենց քաղաքական գործիչների և գաղափարախոսների վերջին հեքիաթներին հավատալու դժկամությամբ:

Սակայն, եկեք չխաբվենք Օսկանյանի նպատակներում։ Նա չէ որ այնուամենայնիվ հիմար մարդ չէ և վաղուց հասկացել է, թե բանը ինչումն է։ Նախկին նախարարի հիմնական նպատակը հանդիսանում է Փաշինյանի դեմ արշավը։ Զարմանալի չէ, որ այս անգամ էլ նա չի զլանել վարչապետին ներկայացնել որպես «միացումի» փլուզման գլխավոր մեղավորի։ Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո, միջազգային հանրությունը արել է ամեն հնարավորը, որպեսզի բացառվի հակամարտության ուժային լուծումը և արդիական պահել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն «Փաշինյանն ու նրա իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի այդ հարցը լինի մոռացված»։

Բայց Օսկանյանը ինքն էլ բարեհաջող «մոռանում» է, որ Փաշինյանը, ընդհակառակը, ցուցադրել է հնարամտության բոլոր հնարավոր հրաշքները, որպեսզի դիմադրել Ադրբեջանի ինքնիշխանության հաղթանակին։ Նա շարունակում է վարչապետին ներկայացնել որպես դավաճան, ով իբր հակառակ «ամբողջ աշխարհի» դիմել է Հայաստանի շահերը հանձնելու գործին։ «Հիմա աշխարհը պատրաստ է նպաստել նրան, որպեսզի Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տներ։ Նրանք միջազգային իրավունքի համաձայն ունեն դրա իրավունքը, բայց Փաշինյանն ու երկրի իշխանությունները ուզում են մեկընդմիշտ փակել այդ հարցը։ Հետևաբար, ղարաբաղցի հայերի հետ միասին պետք է մտածենք այնպիսի ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք կօգնեն այս թեման պահել ուշադրության կենտրոնում»,- եզրափակում է իր ելույթը Օսկանյանը։

Հետաքրքիր է, այդ ինչպի՞սի ինստիտուցիոնալ մեխանիզմների մասին է խոսում նախկին նախարարը։ Ղարաբաղցի հայերից կազմված ինչ-որ կազմակերպությունների, կարդա գործող իշխանությանը ընդդիմության նոր ճակատի ստեղծման մասի՞ն: Հույսը, ինչպես երևում է, նրա վրա է, որ անկարգավորվածությունից զայրացած ղարաբաղցիները կսկսեն ավելի ոգեւորվածությամբ, քան փայփայված երեւանցիները՝ հասնեն Փաշինյանին ու նրա թիմին հեռացնելուն։ Նման կերպով, Քոչարյանի խմբավորումը, որին պատկանում է Օսկանյանը, շարունակում է վարչապետին նսեմացնելու արշավը և առավել ևս, փաստորեն նոր ժամանած ղարաբաղցիներին կոչ է անում՝ դառնալ վառելիք հայկական հերթական հեղափոխության հրդեհի համար, որը կհանգեցնի ղարաբաղյան կլանի իշխանության վերականգնմանը։ Նայելով այս տեսանկյունից, պարադոքսալ է, բայց ղարաբաղյան կլանի համար ավելի ձեռնտու է Ղարաբաղի տարածաշրջանից ներգաղթյալներին տեսնել Երևանում, քան Խանքենդիում։ Սկզբունքորեն, ղարաբաղյան կլանի իշխանության վերադառնալու համար դժվար է պատկերացնել ավելի հարմար պահ, քան հիմա՝ Ղարաբաղն արդեն «հանձնվել է» Փաշինյանի կողմից, «միացումի» հետ արդեն ոչինչ հնարավոր չէ անել, և ընհակառակը, հայության համար այս ցնցումը կարելի է օգտագործել ներքաղաքական իրավիճակը սրելու համար։ Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, հիվանդ է, այո և արդեն «երկու հայկական թագավորությունների կայսրի» կաշվում լինելուց հետո, նա դժվար թե ցանկանա անձամբ ղեկավարել (ներողություն բառախաղի համար) «գլխատված» Հայաստանը։ Իսկ տես, իր մարդու միջոցով երկիրը հսկողության տակ առնելը՝ հենց այն է, ինչ պետք է տվյալ իրավիճակում:

Դե ինչ, դեռ վաղ է ինչ-որ կանխատեսումներ անել հնարավոր բողոքի ակցիաների առնչությամբ։ Շատ բան կախված է նրանից, թե Փաշինյանի կառավարությանը որքանով կհաջողվի լուծել ժամանողների հումանիտար խնդիրները։ Սակայն վստահությամբ կարելի է ասել, որ Երևանի արևմտյան գործընկերները այս հարցում նրան ամեն կերպ կօգնեն։

Caliber.Az
Դիտումներ: 231

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Փաշինյանը շատախոսում է, Ադրբեջանը ակնկալում է գործողություններ Առանց Բաքվի պայմանների կատարման՝ խաղաղ պայմանագիր չի լինի

243
15 Ապրիլի 2025 11:00
2

Աբրամյանը՝ Շուշայի հրթիռակոծության մասին. նրանց նպատակը բնակչությանը ոչնչացնելն էր

242
14 Ապրիլի 2025 16:56
3

Աբրահամյան. Երևանից զենքը ադրբեջանական տարածքներ ուղարկում էր Վազգեն Սարգսյանը

231
14 Ապրիլի 2025 21:03
4

36 «մոլորված» կոնգրեսականները ընդդեմ Ադրբեջանի Պոլոսկովան և Վելիզադեն՝ Caliber.Az-կայքում

215
15 Ապրիլի 2025 14:18
5

Բրյուսելյան պոպուլիզմ և առասպելական «հայկական միջանցքները» Չեռնովն ու Ախմետովը՝ Caliber.Az-կայքում

147
14 Ապրիլի 2025 12:05
6

Արայիկ Հարությունյանը դատավարության ժամանակ պատմել է ադրբեջանցիների սպանությունների մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

146
15 Ապրիլի 2025 11:41
7

Կեղծավորությունով և սադրանքներով ֆրանսիական մենյու Կեղծիքի նոր փուլ Փարիզի քաղաքականության մեջ

134
15 Ապրիլի 2025 13:25
8

Բինալի Յըլդըրըմ. Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում խթան դարձավ ամբողջ թուրքական աշխարհի համար

130
14 Ապրիլի 2025 10:50
9

Անկարան երախտապարտ է Բաքվին՝ Թել Ավիվի հետ երկխոսության համար

128
14 Ապրիլի 2025 10:08
10

Ջալիլաբադում ճանապարհների կառուցման համար հատկացվել է 1,5 մլն մանաթ Նախագահի կարգադրություն

123
14 Ապրիլի 2025 13:48
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading