twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հարավային Կովկասի կայունությունը և ուժերի հավասարակշռությունը` Բաքվի առանցքային առաջնահերթություններ են Պուտինի այցի նախօրեին

17 Օգոստոսի 2024 13:27

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Բաքու, որը, Կրեմլի հաղորդագրությամբ կկայանա օգոստոսի 18-19-ը, փորձագիտական միջավայրում ամենաթեժ թեմաներից մեկն է։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Այցի արդյունքներով նախատեսվում է ընդունել Պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։

Այսպես, Վլադիմիր Պուտինի Բաքու առաջիկա այցի համատեքստում մենք մանրամասն կքննարկենք առանցքային ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը։ Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվելու՝ համաշխարհային աշխարհաքաղաքական կատակլիզմների ֆոնին մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Իրավական հարաբերությունները

Առաջին հերթին, հարկ է նշել, որ Ադրբեջանը՝ Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է, իսկ մեր երկրների միջև հարաբերությունների հիմքում՝ հավասարության և բարիդրացիության սկզբունքներ են։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 4-ին, իսկ համագործակցության իրավական հիմքն են կազմում ավելի քան 170 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերն ու համաձայնագրերը, այդ թվում նաև մոտ 50-ը՝ տնտեսության ոլորտում։ Դրանով հանդերձ, հիմնարար փաստաթղթերն են հանդիսանում՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության պայմանագիրը (1997թ. հուլիսի 3), Բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը (2008թ. հուլիսի 3), ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը (2022 թվականի փետրվարի 22-ին)։ Իրագործվում է համագործակցության և փոխգործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը՝ պետական սահմանով անցակետերի և դեպի դրանք տրանսպորտային մոտեցումների զարգացման նպատակով։ Կողմերը նաև՝ ՝ անդրսահմանային Սամուր գետի ռացիոնալ օգտագործման և պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր են կնքել (դրա օգտագործումը նախատեսելով 50-ը 50-ի սկզբունքով): Երկրների միջև գործում է առանց վիզայի ռեժիմ, առավել ևս, Մոսկվան և Բաքուն հաստատել են 2024–2026 թվականների զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզը, բացի այդ, 2023 թվականին Ադրբեջան ժամանած զբոսաշրջիկների թվով Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը։

Առևտուր և ներդրումներ

Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ Ռուսաստանը Իտալիայից և Թուրքիայից հետո երրորդ տեղն է զբաղեցնում հանրապետության առևտրային գործընկերների շարքում։ 2023 թվականի արդյունքներով երկու երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 17,5%-ով և հասել է 4,358 մլրդ դոլարի։ Ռուսաստանը Ադրբեջան է արտահանում պարենային ապրանքներ, գյուղատնտեսական հումք (ցորեն և այլ հացազգիներ), մեքենաներ, սև ու գունավոր մետաղներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, փայտանյութ, ցելյուլոզ և թղթե արտադրանք: Ռուսաստանի ադրբեջանական ներմուծման մեջ գերակշռում են հանքային հումքը, տեքստիլը, բամբակը և գյուղատնտեսական մթերքները։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,15%-ով, կազմելով 2,168 մլրդ դոլար։ Ինչ վերաբերվում է ներդրումային ոլորտում գործերի վիճակին, ապա այսօրվա դրությամբ Ադրբեջանում գրանցվել են Ռուսաստանի մասնակցությամբ ավելի քան 1,4 հազար ընկերություններ, որոնցից գրեթե 300-ը՝ 100 տոկոսանոց ռուսական կապիտալով, մնացածը՝ համատեղ ձեռնարկությունների ձևով։ Ռուսական խոշոր արտադրողների, ընկերությունների ու բանկերի միջև հանրապետությունում ներկայացված են՝ «Գազպրոմը», «Լուկօյլը», «ՎՏԲ բանկը», «Ավտովազը» և այլն։ Ինչպես նաև Ադրբեջանում իրականացվում են «Կամազ» և «Ուրալ» բեռնատարների արտադրության և հավաքման նախագծեր, շահագործման է հանձնվել «Գազել» մեքենաների հավաքման գործարանը։ Հանրապետության տնտեսությունում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը՝ 2023 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 8,7 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 1 մլրդ դոլար։ Արդյունքում Ադրբեջանի տնտեսության մեջ Ռուսաստանի Դաշնության ուղիղ ներդրումները կազմել են 295 մլն դոլար։

Նավթագազային համագործակցություն

Ինչպես հայտնի է, 1997 թվականից Ադրբեջանը տարանցիկ նավթ է արտահանում Ռուսաստանի Դաշնության տարածքով եվրոպական ուղղությամբ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով՝ Նովոռոսիյսկ նավահանգստից հետագա բեռնմամբ։ Նավթամուղի ռուսական մասի օպերատոր է հանդիսանում «Տրանսնեֆտ»-ը։ 2017 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) և «Տրանսնեֆտը»-ը 2018 թվականին 1,3–1,5 մլն տոննա մակարդակի վառելիքի արտահանման մասին պայմանագիր են կնքել։ 2019 թվականին նավթի փոխադրումը կազմել է մոտ 900 հազար տոննա, 2021 թվականին Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով նավթի մղումը կազմել է մոտ 1,1 միլիոն տոննա, 2022 թվականին՝ 0,6 միլիոն տոննա։ 2000–2006 թվականներին Ադրբեջանը Ռուսաստանից գնել է տարեկան մինչև 4,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Սակայն 2007 թվականին վառելիքի գների բարձրացման պատճառով ադրբեջանական կողմը ստիպված եղավ հրաժարվել հետագա ներմուծումից։ Նույն թվականին Ադրբեջանում սկսվեց արդյունաբերական գազի արդյունահանումը «Շահ Դենիզ» հանքավայրում՝ մինչև 1,3 տրիլիոն խորանարդ մետր պաշարներով, ինչը երկրին հնարավորություն տվեց բավարարել սեփական կարիքները և սկսել գազի արտահանումը Վրաստան, Թուրքիա, Հունաստան։ 2009 թվականի հունիսի 29-ին «Գազպրոմ»-ը և SOCAR-ը ստորագրել են ադրբեջանական բնական գազի առքուվաճառքի հիմնական պայմանների մասին համաձայնագիրը, իսկ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին՝ առքուվաճառքի մասին պայմանագիրը։ Ռուսաստան գազի մատակարարումները սկսվել են 2010 թվականի հունվարի 1-ից: 2015 թվականից դրանք դադարեցվել են հարավկովկասյան գազատարով դեպի Թուրքիա ադրբեջանական արտահանումների վերակողմնորոշվելու պատճառով։ 2022 թվականի նոյեմբերի 15-ից սկսվել են՝ գազի առքուվաճառքի նոր պայմանագրով ռուսական գազի մատակարարումները Ադրբեջան։ «Գազպրոմ էքսպորտ»-ի և «SOCAR»-ի կողմից ստորագրած փաստաթղթի համաձայն՝ «Գազպրոմ»-ը Ադրբեջանին մատակարարել է մինչև 1 մլրդ խոր. մետր գազ՝ մինչև 2023 թվականի մարտը։ Հարկ է նաև նշել, որ Մոսկվան և Բաքուն փոխգործակցում են «կանաչ էներգիայի» հարցերում։ Երկրները սկսել են իրականացնել «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքը, որտեղ Ադրբեջանից և Ռուսաստանից բացի մասնակցում է նաև Իրանը։ Եվ արդեն այս նախագծի վրա կոնկրետ աշխատանքներ են անցկացվում։

Բաքվի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղղված է եղել ուժի բոլոր կենտրոնների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Ռուսաստանի և այլնի հետ հարաբերությունների պահպանմանը։ Սրանում է կայանում մեր արտաքին քաղաքականության հիմնական էությունը։ Իզուր չէ, որ Ադրբեջանը 2011 թվականից հանդիսանում է Չմիավորման շարժման (ՉՇ) լիիրավ անդամ և զգալի ներդրում է կատարում նրա գործունեության մեջ։ Հիշեցնենք, որ 2019-2022 թվականներին ՉՇ-ում Ադրբեջանի նախագահությունը սկսվել է 2019 թվականի հոկտեմբերին Բաքվի գագաթնաժողովում։ Այնուհետև պետությունների միաձայն որոշմամբ մեր նախագահությունը երկարաձգվեց ևս մեկ տարով։ Կարևոր է նշել, որ իր նախագահության ժամանակահատվածում Ադրբեջանը առանձնահատուկ նշանակություն է տվել ՉՇ-ի ինստիտուցիոնալ զարգացմանը։ Հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ է 2021 թվականին ստեղծվել ՉՇ-ի խորհրդարանական ցանցը, 2022 թվականին՝ ՉՇ-ի երիտասարդական կազմակերպությունը, իսկ 2023 թվականին անդամ երկրները պաշտպանեցին ՉՇ-ի կանանց հարթակի ստեղծման գաղափարը։ Արդյունքում, ՉՇ-ում նախագահության ժամանակահատվածում (2019 – 2024 թթ.) զգալիորեն աճեց ոչ միայն Ադրբեջանի միջազգային հեղինակությունը, այլ նաև Շարժման քաղաքական կշիռը։

Հաշվի առնելով, որ ներկայումս աշխարհում լարված մթնոլորտ է տիրում Ուկրաինայում պատերազմի պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման ֆոնին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի պատճառով, Ադրբեջանին անհրաժեշտ է մշտական կապեր պահպանել միջազգային բոլոր դերակատարների հետ, որպեսզի տարածաշրջանը դարձնել անվտանգ տարբեր ցնցումներից։ Այս ուղղությամբ Բաքուն միշտ անցկացրել է ճկուն և մտածված արտաքին քաղաքականություն։ Որպես միջազգային հարաբերությունների կարգավորման գործում Ադրբեջանի անձնական ներդրումը հաստատող օրինակներից մեկը կարելի է անվանել այն, որ Բաքուն բազմիցս տրամադրել է իր հարթակը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև կարևոր հանդիպումներ անցկացնելու համար։ Նման բնույթի առաջին հանդիպումը կայացել է դեռ 2017 թվականի փետրվարին։ Այն ժամանակ ՌԴ-ի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հանդիպել է իր ամերիկացի գործընկերոջ՝ գեներալ Ջոզեֆ Դենֆորդի հետ։ Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Բաքվում կազմակերպվել է հանդիպում ՌԴ-ի Գլխավոր շտաբի պետի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Պյոտր Պավելի միջև։ Ավելի ուշ, 2018 թվականի ապրիլին, Գերասիմովը Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քորտիս Սկապարոտտիի հետ։ Այն, որ կողմերը կարևոր բանակցություններ վարելու համար նախապատվությունը տվել են հատկապես Բաքվի հարթակին,՝ Ադրբեջանի նկատմամբ վստահության շատ կարևոր ցուցանիշ է, ինչը բացատրվում է հետևյալ գործոններով։

Առաջինը, Ադրբեջանի տարածքում չկա օտարերկրյա պետությունների ռազմական ներկայություն։

Երկրորդը, Ադրբեջանը չի անդամակցում ՀԱՊԿ-ին և չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, ինչը նշանակում է, որ կրկին հաստատում է մեր երկրի չեզոքությունը։

Այս առումով, տեղին է առանձին նշել տարածաշրջանային և միջազգային ահաբեկչությանը հակազդելուն ուղղված Բաքվի ջանքերը։ Ադրբեջանի հիմնական նպատակն է՝ նվազագույնի հասցնել մեր տարածաշրջանում գլոբալ տերությունների առճակատման թեժ փուլ մտնելու ռիսկերը։ Հենց դրան է ուղղված եղել նախագահ Ալիևի քաղաքականությունը երկար տարիների ընթացքում։ Չէ-որ, ինչպես գիտեք, նույնիսկ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Արևմուտքում մեր չարակամների կողմից բազմիցս ձեռնարկվեցին տարածաշրջանը գլոբալ առճակատման մեջ ներքաշելու փորձեր։ Սակայն Ադրբեջանը ունի բոլորովին այլ քաղաքականություն, տարածաշրջանում էսկալացիան չի բխում մեր երկրի շահերից, համապատասխանաբար, Բաքուն բոլոր ջանքերը և քաղաքական ու դիվանագիտական ներուժը կներդնի՝ Հարավային Կովկասում լարվածության լիցքաթափման մեջ։ Մեր երկիրը կշարունակի ակտիվորեն փոխգործակցել այն բոլոր ուժային կենտրոնների հետ, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամն մեջ։ Մինչդեռ, հատուկ ընդծում ենք՝ այդ փոխգործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Caliber.Az
Դիտումներ: 178

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

172
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

105
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading