twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ղարաբաղում անհրաժեշտ է նաև հայերի բարոյավարքային տեսանկյունով «զինաթափումը» Մուսաբեկովը, Գոլցմանը և Գերդինը՝ Caliber.Az կայքում

25 Սեպտեմբերի 2023 12:16

Երկխոսության և ադրբեջանական հասարակության մեջ հայ բնակչության վերաինտեգրման գործընթացը մեկնարկել է, և դատելով տարածաշրջանից ստացվող հաղորդագրություններից՝ այն ընթանում է արագ տեմպերով։ Ինչպե՞ս են այդ գործընթացը տեսնում Ադրբեջանում և արտասահմանում։ Նման հարցով Caliber.Az-ը դիմել է հայրենական և օտարերկրյա փորձագետներին:

Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, կան հարցեր, որոնք մեր կողմից լուծվել են անդառնալիորեն, և սա կարևոր է։

«Ադրբեջանը ռեկորդային կարճ ժամանակում, գործնականորեն մեկ օրվաընթացքում, իրականացրել է հակաահաբեկչական միջոցառումներ՝ ջախջախելով Ղարաբաղում Հայաստանի ԶՈՒ-ի խմբավորումը, որը կապիտուլյացիայի ենթարկվեց և պարտավորվեց կատարել մեր պահանջները։ Այսինքն՝ դադարեցնել դիմադրությունը, վայր դնել զենքերը, և ցրվել տները։

Երկրորդ կարևոր պահն է՝ այդ տարածքում իրավակարգի պահպանումը։ Կարևոր է Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) հետ միասին ապահովել տեղերում իրավակարգը և հասարակական անվտանգությունը: Եվլախում հանդիպման ժամանակ ղարաբաղցի հայերի ներկայացուցիչները խնդրել էին վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի հրատապ մատակարարումներ, ինչը օպերատիվ կերպով կատարվել է։ Հաջորդը, կոմունալ ենթակառուցվածքը պետք է միացվի ադրբեջանական ցանցերին։ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներին փոխանցվել է տարածքի և բնակչության՝ Ադրբեջանի իրավական, տնտեսական, ֆինանսական և հարկային տիրույթ վերաինտեգրման ադրբեջանական պլանը։ Առջևում այդ պլանի իրականացման քննարկումներ են, ղարաբաղցի հայերից այն անձանց որոշումը, ովքեր պատրաստ են՝ միասնական, բազմազգ Ղարաբաղում խաղաղության, անվտանգության և զարգացման վերականգնման գործում ադրբեջանական իշխանությունների հետ կառուցողական գործընկերությանը և համագործակցությանը»,- ասել է Ռ. Մուսաբեկովը:

Ինչպես կարծում է իսրայելցի լրագրող և հրապարակախոս, Իսրայելի Ժուռնալիստների միության միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռոստիսլավ Գոլցմանը, «հպատակագրման մի քանի փուլերով ընթացակարգը հայտնի է եղել դեռ բիբլիական ժամանակներից»։

«Այստեղ կարևորը այն է, իհարկե, որպեսի դա ընթանա միանգամայն կամավոր։ Եվ Ղարաբաղի այն բնակիչները, ովքեր արդեն ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն, պետք է ունենան Հայաստան հանգիստ վերադառնալու հնարավորություն։ Ինչպես նաև, եթե նրանք Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք են, բայց ցանկանում են Հայաստան վերադառնալ կամ տեղափոխվել իրենց ունեցվածքով՝ թող վերադառնան։ Բայց այս առումով երևում է, որ խնդիրներ չկան, Ադրբեջանը նպատակադրված է հայ բնակչության հետ հնարավորինս թափանցիկ փոխգործակցության և նրանց ներկայացնում է ընտրության լիակատար ազատություն, առանց որևէ սահմանափակումների։

Ինչ վերաբերում է՝ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել և Ղարաբաղում մնալ ցանկացող հայազգի անձանց, իմ կարծիքով նրանց ինքնաբերաբար քաղաքացիություն ներկայացնելը՝ ոչ ամենալավ մոտեցում է։ Այստեղ մենք կրկին վերադառնում ենք մեր նախահայրերին, ովքեր վաղուց մշակել են փուլային հպատակագրման գործընթացը։ Օրինակ, Իսրայելում հպատակագրման գործընթացը տևում է տարիներ. սկզբում մարդը մնում է ժամանակավոր կացության վիզայով, հինգ տարի հետո ստանում է մշտական բնակության կարգավիճակ, ինչը նրան տալիս է բազմաթիվ իրավունքներ, օրինակ՝ պարտադիր բժշկական ապահովագրություն, բացառությամբ քաղաքական՝ ընտրելու և ընտրվելու իրավունքներ և, իհարկե, որևէ մշակութային-ազգային ինքնավարության պահանջով ոչ մի ազգային իրավունք, այդ մասին խոսք անգամ չի կարող լինել»,- նշել է փորձագետը։

Եվ, ուրեմն, նատուրալիզացիայի այս փուլային գործընթացից հետո, նշում է Ռ.Գոլցմանը, մարդն արդեն ինքն է որոշում՝ ստանալ այդ երկրի քաղաքացիություն, թե ոչ, կամ իր երեխաներն իրենք են իրենց համար այդ որոշումը կայացնում։

«Սակայն, կրկին, սա իսրայելական համակարգի մոտեցումն է, իսկ Ադրբեջանը Ղարաբաղի հայերի համար կարող է ունենալ այս ընթացակարգի իր տեսլականը։ Այստեղ գլխավորը, նորից եմ կրկնում, իմ կարծիքով, այս հարցի բացարձակապես կամավոր լուծումն է. բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ՝ կարող են հեռանալ, իսկ, տեսեք, նրանք, ովքեր կորոշեն մնալ և ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն, ապրել այս երկրում, պետք է արդեն անվերապահորեն պահապանեն այս պետության բոլոր օրենքները, ընդունել իշխանությունը առանց ինչ-որ առարկությունների և ինչ-որ ազգային ինքնորոշման պահանջների՝ այդ մասին պետք է մոռանալ մեկընդմիշտ»,- ասել է Վ. Գոլցմանը։

Ռուսաստանցի քաղաքագետ Վլադիսլավ Գերդինի կարծիքով, շատ կարևոր է՝ վերաինտեգրման գործընթացում ներգրավված բնակչության առանձնահատկությունների լիարժեք ըմբռնմամբ մոտեցումը։

«Իմ կարծիքով, Ադրբեջան ընտրել է առավելագույնս ճիշտ մարտավարություն, որը մշակվել է Ղարաբաղում հայկական մտածելակերպի էության հասկացողության երկար տարիների փորձի վրա, որտեղ տարածաշրջանի խաղաղ բնակչության մեջ դեռ կան այնպիսիք, ովքեր չեն ցանկանում ընդունել ադրբեջանական իշխանությունը, զայրույթ են թափում նրա վրա, բայց կարող են ժամանակավորապես մնալ Ղարաբաղում այն հաշվարկով, որ ամեն ինչ կփոխվի, առնվազն մինչև այն ժամանակ, քանի դեռ չի առաջանա ադրբեջանական անձնագիր ստանալու կոնկրետ անհրաժեշտություն։ Գլխավորը, ինչպես ինձ է թվում, նման տարրերի զինաթափման անհրաժեշտ գործընթացի հետ մեկտեղ, ապահովել հայ բնակչության նման ներկայացուցիչների «զինաթափումը» բարոյավարքային առումով, որպեսզի, տեսնելով Ադրբեջանի իշխանությունների գործողությունները՝ նրանք թողնեն դիմադրության բոլոր մտքերը, տեսնեն, լավ իմաստով, այդ նույն «երկաթե բռունցքը»։ Խոսքը, իհարկե, ուժային միջոցների մասին չէ, որոնք, անշուշտ, անհրաժեշտ են իսկական հանցագործներին կալանավորելու համար, այլ այն մի շարք միջոցառումների մասին է, որոնք կսկսեն գործել և կիրառվել վերաինտեգրման ընթացքում։ Անջատողական ջոկատներից այն անձանց համար, ովքեր երկար տարիներ ապրել են Ղարաբաղում գործնական անիշխանության վիճակում, որտեղ իշխում էր ռազմական-հանցագործ խունտան՝ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները կարող են լինել նույնիսկ շատ հատկանշական և նշանային: Եվ երբ նման մարդիկ, օրինակ, կտեսնեն, որ Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի բնակիչների հետ իր վերաբերմունքում որքան խիստ է, այնքան էլ և՛ հետևողական է, և՛ մարդասեր, և հստակ լուծում է երկար տարիների ընթացքում կուտակված սոցիալական կարգի խնդիրները՝ մտածելով և մտահոգվելով Ղարաբաղի հայերի մասին՝ կարող է գալ ճշմարտության պահը՝ այդպիսի մարդիկ իսկապես կարող են անցյալում թողնել իրենց բոլոր վատ մտադրությունները և որոշել խաղաղ ապրել և աշխատել ղարաբաղյան հողում ադրբեջանցիների և այլ ազգերի ներկայացուցիչների հետ կողք կողքի: Այստեղ անհնարին ոչինչ չկա, պատմության մեջ նման օրինակներ շատ են եղել»,- եզրափակել է ռուսաստանցի քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 427

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

237
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

206
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

201
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

163
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

151
06 Մայիսի 2025 09:43
6

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

136
06 Մայիսի 2025 09:22
7

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

135
08 Մայիսի 2025 08:59
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

134
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

69
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

66
06 Մայիսի 2025 22:30
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading