Մալըբեյլիից մինչև Աղդաբան Հայերի հանցագործությունների ցուցակը
30 տարի առաջ, 1992 թվականի ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը՝ Հայաստանի զինված ուժերը կատարեցին՝ խաղաղ ադրբեջանական բնակչության իր դաժանությամբ հրեշավոր զանգվածային սպանությունների հերթական ակտը։ Հայաստանի զորքերը լիովին այրեցին, հողի երեսից ջնջեցին Ադրբեջանի Քելբեջարի շրջանի Աղդաբան գյուղը, որտեղ կար 130 տուն։ Հրեշավոր խոշտանգումների ենթարկվեց գյուղի 779 բնակիչ, 67 մարդ, այդ թվում 90-100 տարեկան 8 ծերունի, 2 մանկահասակ երեխա դաժանորեն սպանվել են, 7 կին ողջ-ողջ այրվել է, 2 մարդ անհետ կորել է, տասնյակ մարդիկ ծանր վիրավորվել են։
Աղդաբանի ողբերգությունը՝ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքում իրագործված հանցագործությունների շարքում ահաբեկչության ակտ է։ Այդ տխրալի ցուցակում են՝ Շուշայի շրջանի Մալըբեյլի, Աշաղը Գուշչուլար և Յուխարը Գուշչուլար գյուղերը, Խոջավենդի շրջանի Գարադաղլը գյուղը, Խոջալու քաղաքը։ Հայ օկուպանտների ունեին մի նպատակ՝ «միացում» նախագծի շրջանակներում Ղարաբաղի ադրբեջանական բնակչության կոտորած։
Ռազմավարորեն կարևոր Քելբեջարի շրջանի օկուպացիան սկսվեց շրջկենտրոնից դեպի հարավ-արևմուտք գտնվող Աղդաբան գյուղի վրա հարձակմամբ։ 1993 թվականի փետրվարի սկզբին շրջանը գործնականորեն շրջափակվել էր հայկական զորքերի կողմից։ Իրավիճակը խորացնում էր այն փաստը, որ Ադրբեջանի Քելբեաջարի բարձր լեռնային շրջանը սահմանակցում է Հայաստանին, ինչը ծայրահեղ դժվարացրել էր պաշտպանությունը։ Սակայն Քելբեջարի վրա հարձակման մեջ իր տխրալի դեր են խաղացել նաև մյուս գործոնները։
Ահա, թե ինչպես է ադրբեջանցի ռազմական պատմաբան Մամեդ Վելիմամեդովը նկարագրում շրջանի պաշտպանությունը և տապալումը. «1993 թվականի մարտի սկզբին թիվ 701 ՄՀԲր-ի (մոտոհրաձգային բրիգադա) հրամանատար Ազիզաղա Գանիզադեն (այժմ Ադրբեջանի ռազմական թանգարանի պետ) ուղղաթիռով ժամանեց Բաքու և պաշտպանության նախարար Դադաշ Ռզաևին զեկուցեց, որ հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել Քելբեջարի շրջանի պաշտպանության համար։Դրանով հանդերձ նա հայտնեց, որ Քելբեջարը այժմ արդեն գործնականորեն տանուլ է տրվել։ Այդ իրավիճակից միակ ելքը՝ Լաչինի շրջանից թիվ 701 ՄՀԲր-ի դուր բերման և Քելբեջարի շրջան տեղափոխելու մասին հրամանն է։ Ի պատասխան, պաշտպանության նախարարը բրիգադի հրամանատարին հրամայել է խուճապի չմատնվել, որ հայկական զորքերը միջազգային սկանդալի առաջացման պատճառով, երբեք ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս գտնվող Քելբեջարի վրա չեն հարձակվի։
Քելբեջարի շրջանի զավթումը՝ Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Էլչիբեյի կողմից թույլ տված հաշվեսխալ է, ով չէր հավատում, որ հայերը ռիսկ կանեն զավթել այդ շրջանը։ Ուստի պաշտպանության նախարարության կողմից շրջանի պաշտպանության ուղղությամբ սխալ որոշում էր ընդունվել։ Այս ամենի հետևանքով, հակառակորդի կողմից շրջանի զավթումը կանխորոշված էր։
Ղարաբաղի կողմից հարձակվող հայկական խմբավորումների ընդհանուր հրամանատարությունը իրականացնում էր Մոնթե Մելքոնյանը։ Հայաստանի կողմից հարձակվող հայկական խմբավորումների ընդհանուր հրամանատարությունը իրականացնում էր գեներալ-լեյտենանտ Գուրգեն Դալիբալթյանը։ Իր հուշագրություններում Ռոբերտ Քոչարյանը հիշատակում է. «Մեզ համար Ադրբեջանի այդ բարձր լեռնային շրջանը, իր աշխարհագրական դիրքի պատճառով ուներ բացառիկ կարևոր նշանակություն։ Հյուսիսից հարելով Լաչինի շրջանին, նա խրված էր Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Մեր զորքերը Մարդակերտի շրջանում հայտնվեցին խոցելի իրավիճակի մեջ, քանի որ կարող էին նրանց վրա հարձակվել ոչ միայն հյուսիսից և արևելքից, այլ նաև արևմուտքից՝ Քելբեջարի կողմից։ Քելբեջարի շրջանի վրա վերահսկողությունը մեզ թույլ կտար բոլոր ուժերը կենտրոնացնել արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով։ Հյուսում Ադրբեջանի հարևան շրջանից Քելբեջարը բաժանում էր բարձր լեռնաշղթա։ Օմարի լեռնանցքի միջոցով 3200 մետրից ավել բարձրության վրա անցնում էր միայն մեկ ճանապարհ, և, այն պահեու համար, մեզանից մեծ ուժեր և միջոցներ չէին պահանջվի։ Դրանով հանդերձ ճակատային գիծը կրճատվում էր բազմապատիկ անգամ։ Ընդհանրապես, Քելբեջարի շրջանի գրավումը մեզ համար դարձավ ռազմական անհրաժեշտություն, առանց որի հաջողությունը Մարդակերտի ուղղությամբ կլիներ կարճատև։ Շուշայից հետո պատերազմի ընթացքում ամենանշանակալից այս գործողությունը իրականացնելու համար մենք, ինչպես վերջերս Մարդակերտում, կենտրոնացրինք բոլոր պաշտպանական շրջաններից գրոհային ստորաբաժանումները և մեր հիմնական հարվածային ուժը՝ ՑՈՐ ջոկատը։ Գործողության ղեկավարումը վստահվել է Մոնթե Մելքոնյանին»։
Ավարտելով հարվածային խմբերի վերախմբավորումը և ձևավորումը՝ 1993 թվականի մարտի 26-ին, ժամը 9։00-ից, ուժեղ հրետանային նախապատրաստությունից հետո, հակառակորդը տանկերի, հետևակի մարտական մեքենաների և հինգ մարտական ուղղաթիռների կրակային աջակցությամբ անցավ օդից հարձակման։ Հակառակորդի հարձակման սկզբի պահին Քելբեջարի շրջանում գտնվում էր միայն 130 հոգով 1-ին ՄՀԲր-ն, և 6 ՄՀԲր անունով կամավորներ։
1993 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի նախագահ Էլչիբեյի կողմից՝ «Քելբեջարի շրջանի բնակչության տարհանման մասին» կարգադրություն էր արվել։ Մինչ այդ, տրակտորներով մաքրվել էին Օմարի բարձրավանդակի լեռնանցքի ձյունապատ ճանապարհները։ Բնակչության տարհանման սկզբից բոլոր ճանապարհային հաղորդակցությունների, ռազմավարական կարևոր ճամփաբաժաններում տարհանվողների տրանսպորտային միջոցներից խցանումներ էին առաջացել։ Դա բարդացրեց պաշտպանվող ստորաբաժանումների մանյովրը և խոչընդոտեց պաշտպանության համար նախատեսված ուժերի ցամաքային տեղափոխմանը: 1993 թվականի մարտի 28-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Քելբեջարի շրջանի մեծ թվով բնակիչների տարհանումն իրականացվել է բանակի և քաղաքացիական ավիացիայի տրանսպորտային ուղղաթիռներով։ Մինչ 701-րդ մոտոհրաձգային բրիգադը, գնդապետ Ազիզաղա Գանիզադեի հրամանատարությամբ, ծանր պաշտպանական մարտեր էր մղում Քելբեջարի շրջանում, ուղղաթիռները անդադար տարհանում էին բնակիչներին։ Չնայած նրան, որ Մի-8 տրանսպորտային ուղղաթիռը կարող է տեղափոխել առավելագույնը 24 մարդ, երբեմն մեկ ուղղաթիռով տարհանվել է մինչև 70 մարդ։ Որպեսզի կարողանան ավելի շատ մարդկանց տանել, ուղղաթիռները լիցքավորվում էին նվազագույն վառելիքով։ Ընդհանուր առմամբ, տարածքի բնակիչների տարհանման գործողությանը մասնակցել է 13-14 Մի-8 ուղղաթիռ։ Ամենադժվար գործողության ընթացքում տրանսպորտային ուղղաթիռներով շրջանի դժվարամատչելի շրջաններից տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ։ Գործողության յոթ օրվա ընթացքում ուղղաթիռի անձնակազմից յուրաքանչյուրի թռիչքի ժամանակը կազմել է 70-ից մինչև 100 ժամ։ Թռիչքները իրականացվել են եղանակային բարդ պայմաններում, իսկ ապրիլի 1-ից՝ հակառակորդի անմիջական կրակի տակ։
Քելբեջարի շրջանի բնակչության հիմնական մասը դուրս է եկել բարձր լեռնանցքով, որը կարողացել էին մաքրել։ Շրջանից մի քանի տասնյակ հազար բնակիչների ելքը խցանում էր առաջացրել առանց այդ էր ցածր թողունակությամբ լեռնանցքներում, ինչը նույնպես թույլ չտվեց այն օգտագործել օգնական ուժերի տեղափոխման համար։
1993 թվականի մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, շրջանում իրավիճակը դարձավ տագնապալից։ Հայաստանից դեպի պետական սահմանի Աշաղը-Շորջա-Քելբեջար և Զոդ-Դեմիրչիդամ ուղղությամբ առաջ շարժվեցին Հայաստանի զինված ուժերը, որոնք ելման դիրքեր գրավեցին պետական սահմանի մոտ։ Հրետանային պատրաստությունից հետո նրանք զրահատեխնիկայի և կենդանի ուժի կիրառմամբ դուրս մղեցին ադրբեջանական սահմանապահ ջոկատներին և դիրքեր գրավեցին պետական սահմանին։
1993 թվականի մարտի 31-ին խախտելով պետական սահմանը՝ Հայաստաի ԶՈւ-ն Վարդենիսի (Բասարկեչար) կողմից անցան հարձակման։ Ապրիլի 1-ին հակառակորդի 6-րդ խմբավորումը գրավեց պետական սահմանի բոլոր կարևոր կետերը և անցավ մարտավարական կարևոր բարձունքների գրավման համար հարձակման։
Քելբեջարում պաշտպանության ճակատ գոյություն չուներ, կային միայն կարևոր ճանապարհային հանգույցներում դիմադրության օջախներ, որտեղ ադրբեջանցի մարտիկները կենաց-մահու կռվում էին, քանի որ նրանց թիկունքում շրջանից հեռանում էին կանայք, երեխաներն ու ծերերը։ Ուժերի բացակայության պայմաններում հնարավոր չէր շրջանը պահել օկուպացիայից։ 1993 թվականի ապրիլի 4-ին Քելբեջարի շրջանն ամբողջությամբ օկուպացված էր Հայաստանի կողմից։
Հայկական օկուպացիայից հետո Քելբեջարի շրջանից չէին տարհանվել Բաշլըբել գյուղի 72 կանայք ու երեխաները, որոնք երկար ժամանակ թաքնվել են մի քանի քարանձավներում։ 2 ամիս հետո նրանք կարողացան գնալ յուրաինների մոտ։ Նրանցից ավելի քան 25-ը հակառակորդի կողմից հայտնաբերվել և գնդակահարվել էին անմիջապես քարանձավում։
Քելբեջարի շրջանի գրավումը դարձավ Առաջին ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ շրջադարձային պահ։ Այն ունեցավ կարևոր ռազմաքաղաքական հետևանքներ։ Զավթումը ցույց տվեց, որ հակառակորդը սկսել է Լեռնային Ղարաբաղի տարածքներից դուրս գտնվող Ադրբեջանի տարածքների օկուպացիան
Ադրբեջանական բանակի սպաներն ու զինվորները, անհավասար մարտեր մղելով թվով բազմակի ավել թշնամու հետ, կենաց-մահու կռիվ էին տալիս, փրկելով մարտական գոտուց տարհանվող կանանց, երեխաներին և ծերերին։ Նրանք սխրանք են կատարել։ Նրանք իրենց կյանքի գնով փրկել են ավելի քան 50 հազար բնակչության կյանքը։ Այս մարտերում 10 օրվա ընթացքում զոհվեցին մի քանի հարյուր ադրբեջանցի զինվորներ։ Նրանց մեծ մասը հավերժ մնաց Քելբեջարի շրջանի լեռներում։ Հավերժ փառք նրանց:
27 տարի Ղարաբաղի շրջանը, Քելբեջարը և Ադրբեջանի 6 այլ շրջանները գտնվում էին Հայաստանի ԶՈւ-ի օկուպացիայի տակ։ Սակայն Ադրբեջանում չհաշտվեցին օկուպացիայի հետ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ի պատասխան հայկական կողմի հերթական զինված սադրանքի, Ադրբեջանը ձեռնարկեց հակահարձակողական գործողություն, որն ավարտվեց նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայով։ Ստորագրված եռակողմ հայտարարությանը համաձայն՝ Հայաստանի զինված կազմավորումները պետք է լքեին Քելբեջարի (նոյեմբերի 25-ը), Լաչինի (դեկտեմբերի 1-ը) և Աղդամի (նոյեմբերի 20-ը) շրջանները։
Այստեղ հարկ է հատուկ նշել, որ այս շրջաններն ազատագրվել են առանց արյունահեղության, առանց շեհիդների։ Անկասկած, եթե 2020 թվականին ռազմական գործողություններն ավելի երկար տևեին, ադրբեջանական բանակը կազատագրեր և՛ Քելբեջարը, և՛Աղդամը, և՛ Լաչինը։ Բայց ի՞նչ գնով: Բարդ ռելևֆով տեղանքը, Քելբեջարի և Լաչինի խստաշունչ կլիման, ինչպես նաև ձմռան մոտենալը մեծապես բարդացնում էին այդ շրջանները ազատագրելու Ադրբեջանի ԶՈւ-ի խնդիրը, մենք կարող էինք մեծ կորուստներ ունենալ և շատ ժամանակ կպահանջվեր։ Այդ իսկ պատճառով այս հարցում անհրաժեշտ է ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի իմաստությունը, ով ժամանակին արեց ամեն ինչ՝ ժամանակին հրամայեց ազատագրել մեր հողերը և ժամանակին դադարեցրեց մեր ժողովրդի համար հաղթական պատերազմը։
Ցավոք, չնայած ղարաբաղյան հակամարտության ավարտին, Աղդաբան գյուղի նախկին բնակիչները դեռ չեն կարողանում վերադառնալ և ապրել հայրենի գյուղում, քանի որ այն գործնականում ավերվել է օկուպանտների կողմից։ Անկասկած, Ադրբեջանը կվերականգնի ողջ Ղարաբաղը, այդ թվում նաև այդ գյուղը, և շուտով կգա այն օրը, երբ աղդաբանցիները կվերադառնան իրենց հարազատ օջախներ։