twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մակրոնը ՄԱԿ-ում հերթական սադրանք է սարքել Ադրբեջանի դեմ Բայց Բաքուն ունի նաև բարեկամները

03 Նոյեմբերի 2023 19:15

Մակրոնյան Ֆրանսիան, ավելի լավ կիրառմանը արժանի համառությամբ շարունակում է առաջ քաշել՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադնելուն և միջազգային ասպարեզում նրան վարկաբեկելուն ուղղված տարբեր բնույթի նախաձեռնություններ։ Այսպես ուրեմն, դիվանագիտական աղբյուրներից Caliber.Az -ին հայտնի է դարձել, որ Փարիզը մտադրվել է մեր երկրի դեմ ձեռնարկել հերթական թշնամական քայլ՝ Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջ քաշել հակաադրբեջանական բանաձեւ: Ըստ մեր տվյալների՝ այդ բանաձեւի նախագիծն արդեն պատրաստ է։

Չնայած նրան, որ Ադրբեջանը մեկուկես ամիս առաջ հաջողությամբ ավարտել է տեղական հակաահաբեկչական միջոցառումները և վերականգնել է լիովին ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ՝ Ֆրանսիան այդպես էլ չի հաշտվել այս փաստի հետ և հրաժարվում է ընդունել ակնհայտ իրողությունները։ Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի նման վերաբերմունքը մեզ համար անակնկալ չէ, ընդհակառակը, մենք արդեն ընտելացել ենք, որ Փարիզը վաղուց բացահայտ կանգնել է՝ մեր երկրի տարածքը տասնամյակներ շարունակ օկուպացրած և ոչ միայն իր մոտ, այլ նաև մեր հողում էթնիկական զտումներ անցկացրած Հայաստանի կողմը։ Բավական է հիշել, թերեւս, այն փաստը, որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ֆրանսիան դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաադրբեջանական բանաձեւի հեղինակներից մեկը, որն այդպես էլ չընդունվեց։

Բաքվի վրա ճնշում գործադրելու իր փորձերից Փարիզը չի հրաժարվել նաև Ադրբեջանի հաղթանակից հետո։ 2022 թվականի սեպտեմբերին, հայ-ադրբեջանական պայմանական սահմանին սրացումից հետո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում Երևանի դիմումի հիման վրա ընդգրկվեց՝ «ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակը» վերնագրով կետը։ Ցանկացած խելամիտ մարդուն հասկանալի է, որ այդ դիմումի հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում որևէ կետի ընդգրկումը չէր կարող տեղի ունենալ առանց Ֆրանսիայի աջակցության։ Այն ժամանակ «քույրերը» ցանկանում էին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ փաստաթուղթ ընդունել։ Բայց այդ փորձը նույնպես ձախողվեց։

Երբ ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող Ղարաբաղի տնտեսական շրջանում հանքավայրերի անօրինական շահագործումից վրդովված ադրբեջանցի բնապահպան ակտիվիստները անցյալ տարվա դեկտեմբերին սկսեցին իրենց բողոքը՝ Ֆրանսիան և Հայաստանը՝ Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցին։ Քննարկումներից անմիջապես հետո Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և այդ ժամանակ այդ կառույցում նախագահող՝ պատրաստեց երեսապաշտ և լիովին հայանպաստ տեքստ, որտեղ Լաչին-Խանքենդի ճանապարհին իրավիճակը ներկայացվում էր որպես «մարդասիրական աղետ»։

Այդ ժամանակ Ֆրանսիան օգտագործեց իր բոլոր ռեսուրսները, բայց այդ հայանպաստ տեքստը այդպես էլ չընդունեցին։ Փարիզի ձախողման պատճառը դարձավ ինչպես ադրբեջանական դիվանագետների հաջող աշխատանքը, այնպես էլ այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, համաշխարհային հանրությունը տեսան Ֆրանսիայի կողմնակալությունը, երեսապաշտությունը և բացահայտ թշնամանքը:

Բայց սա էլ դաս չդարձավ ֆրանսիական խայտառակված դիվանագիտության համար։ Այս տարվա օգոստոսի 11-ին Հայաստանը, Ֆրանսիայի ակտիվ աջակցությամբ, ՄԱԿ-ին դիմել էր՝«բռնի շրջափակման հետևանքով Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման» հետ կապված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու խնդրանքով։ Օգոստոսի 16-ին, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, չնայած Փարիզի և Երևանի բոլոր ջանքերին, ավարտվեց նրանց համար անարդյունք։ Քննարկումներից հետո ոչ մի փաստաթուղթ չընդունվեց։ Այդ ժամանակ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը, պատմելով Հայաստանի կողմից իրականացվող՝միջազգային հանրության կարծիքով շահարկելուն և նրան մոլորեցնելուն ուղղված ապատեղեկատվական արշավի մասին, ջարդուփշուր արեց Երևանի և նրան աջակցող Փարիզի բոլոր փաստարկները։

Այն բանից հետո, երբ Ադրբեջանը հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում վերականգնեց Ղարաբաղի նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը, սեպտեմբերի 21-ին Հայաստանի ու Ֆրանսիայի կողմից գումարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Ընդգծենք այն փաստը, որ Ադրբեջանի, իր տարածքում անցկացրած ահակաահաբեկչական միջոցառումների առնչությամբ այդ նիստը հրավիրելու Երևանի և Փարիզի նախաձեռնությունը հակասում էր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և, առաջին հերթին՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին։ Չնայած այն դիրքորոշմանը, որը նիստին գրավել էին Ֆրանսիայի և ԵՄ-ն, կրոնական և էթնիկական ատելության հիման վրա Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ խտրականության ենթարկելու նրանց փորձերին, Բաքվի և նրան աջակցող բարեկամ պետությունների ջանքերով այդ նիստն էլ Երևանի և Փարիզի համար ավարտվեց անարդյունք։

Եվ ահա հիմա իրեն ժամանակակից խաչակիր պատկերացնող Մակրոնը ձեռնարկում է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հերթական փորձ։ Համարձակվում եմ կանխատեսել, որ դա էլ կավարտվի Ֆրանսիայի համար լիակատար ֆիասկոյով։ Երկրները, որոնց հետ Ադրբեջանը բարեկամություն է ձեռք բերել ադրբեջանական դիվանագիտության հեռատես և վճռական քաղաքականության արդյունքում, կան նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. ԱՄԷ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան, Ալբանիան, Ֆրանսիայի բազմամյա ազդեցության տակից ուժային ճանապարհով դուրս գալ որոշած Չմիավորման շարժման ակտիվ անդամ Գանան և Գաբոնը։ Այս երկրները դեմ են հանդես գալիս ֆրանսիական կողմնակալ բանաձևի նախագծին, որտեղ իսպառ բացակայում է ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների մասին հիշատակումը: Անվտանգության խորհրդի այս անդամներին զայրացրել է Փարիզի միակողմանի հայանպաստ մոտեցումը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ո՞վ է դեմ լինելու Ադրբեջանին։ Կարելի է ենթադրել, որ Ֆրանսիայի այս խաղի հետեւում կանգնած է ԱՄՆ-ը, որի դեսպանը մինչ օրս չի նեղվել այցելել ազատագրված Շուշա։ Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի «կամակատարի» դերով հանդես է գալիս մեր երկրի դեմ բազմիցս կեղծ հարձակումներով հանդես եկած Մալթան։ Իբր չեզոք Շվեցարիան նույնպես ներգրավված է այս հակաադրբեջանական գործընթացում։

Սակայն Գազայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ին հետևող արեւմտյան դաշինքը կորցրել է իր նախկին ազդեցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Աշխարհը հոգնել է երկակի ստանդարտներից և հավաքական Արևմուտքի կողմնակալ մոտեցումներից։ Եվ դա վստահություն է ներշնչում, որ Ադրբեջանի դեմ հերթական կեղտոտ խաղերն իրենց նախաձեռնողների համար կավարտվեն անհաջողությամբ։

Հարկ է նաև նշել, որ պատճառներից մեկը, թե ինչու է Ֆրանսիան փորձում հասնել հակաադրբեջանական բանաձեւի ընդունմանը՝ դա նրա մտահոգությունն է նեոգաղութատիրության դեմ պայքարում Բաքվի անզիջում դիրքորոշման պատճառով։ Հիշեցնենք, որ անցյալ ամիս Բաքվում անցկացվել է «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» համաժողովը, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, 14 երկրների, ինչպես նաև Ֆրանսիայից գաղութորեն կախված անդրծովյան տարածքների, ինչպես նաև Կորսիկայի ներկայացուցիչներ։

Արևմտյան երկրները իրենց ժամանակին վարում էին գաղութատիրության քաղաքականություն, սակայն ի տարբերություն Ֆրանսիայի, նրանցից ոմանք, մասնավորապես Գերմանիան և Նիդեռլանդները, իրենց մեջ համարձակություն գտան խոստովանել դա և ներողություն խնդրել իրենց նախկին գաղութներից։ Այսպես, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ամոթալի է անվանել իր երկրի գործողությունները Տանզանիայում գաղութատիրության ժամանակաշրջանում։ «Ես կցանկանայի ներողություն խնդրել այն բանի համար, ինչ գերմանացիներն արել են այստեղ, ձեր նախնիների հետ - ասել է նա Տանզանիայում: - Այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, - մեր ընդհանուր պատմությունն է, ձեր նախնիների պատմությունը և մեր նախնիների պատմությունը Գերմանիայում»:

Բեռլինը նույնպես ԱԳՆ ղեկավարի շուրթերով պաշտոնապես ներողություն խնդրեց 20-րդ դարի սկզբին Գերմանիայի կայզերական գաղութային զորքերի կողմից ժամանակակից Նամիբիայի տարածքում հերերո և նամա ցեղերի ներկայացուցիչների ջարդերի համար։

Իսկ Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը պաշտոնական ներողություն է խնդրել ստրկության մեջ իր երկրի ունեցած դերի համար: Միապետի համապատասխան ներողությունը հնչել է Նիդեռլանդների նախկին գաղութներում ստրկության վերացման տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ։

«Այսօր ես կանգնած եմ այստեղ ձեր առջև։ Որպես ձեր թագավոր և կառավարության անդամ, ես անձամբ ներողություն եմ խնդրում։ Այս խոսքերի ծանրությունը զգացվում է իմ սրտում և հոգում», - ասել է թագավորը:

Հարավային Կովկասի հեռավոր տարածաշրջանին միջամտելու փոխարեն Ֆրանսիան պետք է մտածի այն մասին, որպեսզի փորձի շտկել պատմական անարդարությունը և որպես առաջին քայլ ներողություն խնդրի իր նախկին գաղութների ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունների համար։

Ի՞սկ Անվտանգության խորհրդը։ Դե, Անվտանգության խորհուրդը ինչ։ Կհավաքվեն, կքննարկեն և կցրվեն։ Մենք դրան արդեն սովոր ենք։

Caliber.Az
Դիտումներ: 309

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

151
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

126
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

101
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

96
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

96
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

79
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

75
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

71
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

70
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

68
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading