twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մակրոնից մինչև AFP Ֆրանսիան հակաադրբեջանական տենդի մեջ

29 Դեկտեմբերի 2023 16:38

Արեւմուտքում Ադրբեջանի դեմ լայնածավալ տեղեկատվական արշավը շարունակվում է։ Դժվար է նույնիսկ հաշվարկել, թե տարբեր աստիճանի համբավի ու պատկառելի ինչ թվով արևմտյան ԶԼՄ-ներ չվարանեցին միանալ հայկական քարոզչությունը ազդարարող ջոկատին: Բոլորովին դեն նետելով օբյեկտիվ լրագրության սկզբունքները՝ այս ջոկատի «մարտիկները» աշխատում են Ադրբեջանին նսեմացնելու հստակ սահմանված հանձնարարությամբ։

Դա արվում է հայերի վշտերի մասին պատմությունների միջոցով, ովքեր երեք տասնամյակ ապօրինի ապրել են մեր երկրի օկուպացված տարածքներում։ Տեղ է գտել՝ ընթերցողի կողմից Հայաստանի ու հայերի նկատմամբ կարեկցանքի ժլատ արցունք դուրս բերելու փորձ։ Ինչն ինքնին հանդիսանում է՝ մեղքը հանցագործի վրայից հանցագործության զոհի վրա տեղափոխելու դասական օրինակ: Դրանով էլ, մինչդեռ, մեր հողերի օկուպացիայի բոլոր տարիների ընթացքում զբաղվել են նաև Արևմուտքի շատ քաղաքական գործիչներ: Եվ զարմանալի ոչինչ չկա նրանում, որ մենք նորից Ֆրանսիային տեսնում ենք հակաադրբեջանական արշավի գլխին՝ այս անգամ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տեղեկատվական։ Ֆրանս պրես գործակալությունը կամ AFP-ն, ինչպես նրան կարճ անվանում են, որոշել է աջակցել ֆրանսիացի քաղաքական գործիչների սադրիչ գործողություններին՝ սկսած Հինգերորդ Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնից մինչև ֆրանսիական տարբեր քաղաքների քաղաքապետերի, որոնք այժմ հանդես են գալիս հակաադրբեջանական կոչերով։

AFP-ի հոդվածի վերնագիրն արդեն ինքնին հանդիսանում է սադրանք։ «Ղարաբաղի հայերը չեն հավատում Ադրբեջանի հետ խաղաղությանը»,- այսպես է կոչվում նյութը, որը հրապարակվել է աշխարհի ամենահին լրատվական գործակալության կայքում։ Վերնագրի սադրիչ բնույթը կայանում է նրանում, որ ակնարկ անգամ չկա, որ հայերը անօրինական են ապրել Ղարաբաղում։ Ի դեպ, այս պարզաբանումը չկա նաև բուն հոդվածում։ Չնայած հայերը Ադրբեջանի տարածքում ապրել են ձեռքին ունենալով հայկական անձնագրեր։ Այսինքն՝ մի երկրի, որը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20%-ը, որն անտեսել է միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որտեղ հստակ նշված է մեր պետության տարածքներից հայկական բոլոր անօրինական զինված ուժերի դուրսբերման պահանջը։ Եթե AFP-ն հիշեցներ այդ մասին, ապա ընթերցողի մոտ կձևավորվեր ավելի օբյեկտիվ պատկերացում տեղի ունեցածի մասին: Բայց ֆրանսիական լրատվամիջոցները գնացել են փաստերը շահարկելու ճանապարհով:

«Նախքան հարձակվող ադրբեջանական զորքերից Հայաստան փախչելը, Սուրեն Մարտիրոսյանը վերջին անգամ հայացք է նետել Լեռնային Ղարաբաղում իր պտղատու այգու վրա, և այդ ժամանակից ի վեր այս անցողիկ տեսիլքը հետապնդում է նրան»,- գրում է AFP-ն։ Համաձայնվեք, անտեղյակ ֆրանսիացի ընթերցողը այս տողերից կարող է եզրակացնել, որ ադրբեջանական բանակը ոչ թե իր հողերն է ազատագրել, այլ վտարել է «խեղճ» հայերին։

Այո, հատկապես այդպես: Հոդվածը պատմում է այն հայերի մասին, ովքեր «փախել են Ղարաբաղից այն բանից հետո, երբ Ադրբեջանը սեպտեմբերի կայծակնային հարձակման ընթացքում վերադարձրել է վիճելի տարածաշրջանը»: Վիճելի՞ տարածաշրջան։ Սուտ և անհեթեթություն։ Ողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Այսօր Ադրբեջանի դրոշը ծածանվում է Խանքենդիի և ամբողջ Ղարաբաղի տարածաշրջանի վրա, իսկ ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարները հետաքննության տակ են։

Առավել ևս, կարծես թե վաղեմի ու փառավոր ավանդույթներով հեղինակավոր լրատվամիջոցը ինչ-որ կերպ «մոռացել է» այն մասին, որ և Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով ճանաչել է մեր երկրի՝ ներառյալ Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը։ Այնպես որ, «վիճելի տարածքների» մասին տողերը սուտ են և սադրանք։ Այդպիսին է, այնուամենայնիվ, հանդիսանում ամբողջ հոդվածը։ Ահա, օրինակ, դրանից ևս մեկ հատված. «Սուրենը ռուս խաղաղապահներին և Հայաստանի կառավարությանն է մեղադրել անջատված հանրապետության անկման մեջ։ «Մեր բանակը քաջաբար մարտնչեց՝ պաշտպանելով մեր հայրենիքը, հենց Ռուսաստանն ու Հայաստանի իշխանությունն են պարտվել Ղարաբաղում»։

Էլ ում են մեղադրելու հերթական սուրենները, աշոտները, գուրգենները՝ դժվար չէ կռահել։ Ում ուզենաս, բացի ինքը իրենից՝ ուրիշ պետության տարածքում ապօրինի ապրողներից: Բայց այն, որ AFP-ն տիրաժավորում է այդ հայերի ելույթները՝ դա արդեն այլ հարց է: Ինչպես նաև այն, որ AFP-ն փորձում է հերոսակացնել հայկական օկուպացիոն բանակը և հայկական ավազակախմբերը։ Այս ամենը՝ մեր երկրի դեմ լայնածավալ տեղեկատվական արշավի մի մասն է: Այն բխում է Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականությունից։

Բայց, հասկանալով այս ամենը, մենք չենք կարող չարձանագրել նաև մեր կարծիքը ֆրանսիական լրագրության վերաբերյալ։ Այո, ֆրանսիական ԶԼՄ-ներում հրապարակումները կրում են բացահայտ միակողմանի, կողմնակալ, հայանպաստ բնույթ: Այդ նույն AFP-ում չկան հոդվածներ Հայաստանից ավելի քան երեսուն տարի առաջ վտարված ադրբեջանցիների մասին։ Իսկ չէ-որ նրանք նույնպես երազում են վերադառնալ իրենց նախնիների հողը, տեսնել այն տները, որտեղ նախկինում ապրել են։ Եվ նրանց՝ նշում եմ, Հայաստանում ոչ ոք անվտանգության և բոլոր իրավունքների պահապանման երաշխիքներ չի տվել։ Մինչդեռ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս երաշխավորել է բոլոր հայերին, ովքեր պատրաստ են մեր երկրի Ղարաբաղի տարածաշրջանում ապրել մեր պետության օրենքներով, հարգել նրանց բոլոր իրավունքները։ Բայց AFP-ն այս մասին նույնպես ոչինչ չի գրել:

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 207

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Շահրամանյանը և Կոն. կապիտուլյացիայից մինչև էժանագին ներկայացում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

130
16 Դեկտեմբերի 2025 09:34
2

Ռևանշիստների կեղծ թվաբանությունը Ո՞վ է հրահրում հայ հասարակությանը

121
16 Դեկտեմբերի 2025 11:51
3

Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Վարդանյանի համար Դատավարություն Բաքվի դատարանում

117
18 Դեկտեմբերի 2025 15:43
4

Կարեն Ավանեսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

107
16 Դեկտեմբերի 2025 09:40
5

Ադրբեջանը նավթամթերքի առաջին խմբաքանակն է առաքվել Հայաստան ԼՈՒՍԱՆԿԱՐ

106
18 Դեկտեմբերի 2025 15:46
6

Ադրբեջանի ցամաքային զորքերում՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվան նվիրված միջոցառումներ են անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

98
16 Դեկտեմբերի 2025 10:16
7

Տարանցիկ փոխադրում առանց ընդմիջումների. Ադրբեջանը պարզեցնում է լոգիստիկան Խազար Ախունդովի վերլուծությունը

97
16 Դեկտեմբերի 2025 15:09
8

«Քաղաքացիական պայմանագրի» փխրուն առաջնորդությունը. վարկանիշ կա, վստահություն չկա Փորձագիտական կարծիքները Caliber.Az կայքում

90
17 Դեկտեմբերի 2025 10:03
9

Ամրուլլաև. Ազատագրված տարածքներում գործում է մոտ 30 ուսումնական հաստատություն

84
16 Դեկտեմբերի 2025 10:32
10

Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատարը ստուգել է զորամասերի ծառայողական և մարտական ​​գործունեությունը

74
18 Դեկտեմբերի 2025 10:39
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading