twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մեծահասակների զրույց. Բաքուն և Անկարան զգուշացրել են Փաշինյանին Հայկական պոպուլիզմի ժամանակը անցել է

11 Օգոստոսի 2022 16:29

Հայաստանին լուրջ նախազգուշացում են անում։ Ընդ որում, ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան, և Մոսկվան էլ գրեթե միաձայն են։ Բոլորը հոգնել են և ուզում են կոնկրետություն։ Բոլորն ունեն ընդհանուր պլաններ, որոնց Փաշինյանը փորձում է խանգարել։

Երևանը հասել է արարքների սրբապղծության իր նոր գագաթնակետին։ Որոնք նույնիսկ հարկ եղան շտկել «Հատուցում» գործողության ջանքերով։ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է նրանում, որ նա տարբեր պատրվակներով արգելափակում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։ Բայրամովը սակայն հավելել է, որ չի բացառում որոշակի կոնսենսուսի հնարավորությունը։

«Մենք նկատում ենք, որ մեր դիրքորոշումները որոշակիորեն համընկնում են, բայց եթե լիներ անկեղծ մտադրություն (Հայաստանի մոտ), ապա այս հարցը վաղուց լուծված կլիներ։ Այստեղ չկան բաց հարցեր ու մեծ խնդիրներ, ուստի մենք դա ընկալում ենք, որպես արհեստական արգելափակում։ Միևնույն ժամանակ, աշխատանքը, որ Ադրբեջանը անցկացնում է իր տարածքում, վկայում է մեր մտադրությունների լրջության մասին»,- հայտնել է Բայրամովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը թույլ չի տա իր ինքնիշխան տարածքում ապօրինի հայկական զինված խմբավորումների առկայությունը և Հայաստանից ակնկալում է կոնկրետ գործողություններ։

Քիչ առաջ իր դիրքորոշումն էր արտահայտնել նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, ով նույնպես Հայաստանին զգուշացրել էր հակամարտությունը նորից բոցավառելու փորձի անթույլատրելիության մասին։

«Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք Հայաստանին, որպեսզի նա չմասնակցի նոր սադրանքներին»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը։

Իսկ հետո Չավուշօղլուն պարզաբանել է, որ խոսքը միայն հետկոնֆլիկտային շրջանի եւ բացառապես տարածաշրջանում խաղաղություն ապահովելու հնարավորության մասին է։ «Այսօր մենք խոսում ենք տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին, ոչ թե օկուպացված հողերի, տեղահանված անձանց և հակամարտության մասին»,- ասել է նա։

Հայաստանի հետ կապված իրավիճակի մասին իր հայտարարություններում ոչ պակաս միանշանակ էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Վերջին ժամանակներում նա բազմիցս մատնանշել է իր երկրի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հետպատերազմյան հակասությունների և նրանց միջև երկխոսության առնչությամբ, ընդգծելով Անկարայի լարված ուշադրությունը այդ գործընթացի նկատմամբ։

«Կարևոր է, որպեսզի Հայաստանը, որքան կարելի է արագ կատարի եռակողմ հայտարարության շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները», - հայտարարել է Թուրքիայի ղեկավարը՝ Սոչիում ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում։

Թուրքական քաղաքականության ամենաբարձր օղակի՝ Էրդողանի և Չավուշօղլուի Երևանի հետ ակտիվ քննարկման մտնելը և նրանց հայտարարությունների հստակ թեզերը խոսում են միայն մեկ բանի մասին. Հայաստանի հետ կապված իրավիճակի հարցով ամեն ինչ վաղուց քննարկվել են և արվել են եզրակացություններ, և թուրք պաշտոնյաները Երևանին են դիմում նաև Մոսկվայի անունից։ Ավելի քան հավանական է, որ Պուտինը և Էրդողանը Ղարաբաղի հարցում իրենց դիրքորոշումները ճշտել և համաձայնեցրել են Սոչիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։ Բացառությամբ, ըստ երևույթին Ուկրաինայում «Բայրաքթարների» հավաքման գործարանի կառուցման և Իդլիբի շուրջ սառեցված կարգավորման մեջ վիճելի թեմաները ներկա պահին Պուտինի և Էրդողանի մոտ ներկա պահին չեն նկատվում:

Փաստորեն, տարաձայնությունները Մոսկվային էլ պետք չեն, և նրա բոլոր վերջին հայտարարությունները, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրադարձությունների տրամաբանությունը ցույց են տալիս, որ և՛Ռուսաստանը, և՛Թուրքիան, և՛ Ադրբեջանը կիսում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթների արագ իրականացման կարևորոթյան վերաբերյալ միասնական տեսակետը։ Այստեղ յուրաքանչյուրն ունի իր շահերը, և, հետևաբար, փաստաթղթի կետերի առավելագույն ցավազուրկ իրականացումը բոլորին ձեռնատու է։ Դրա վկայությունն է դարձել նաև Ղարաբաղում Ադրբեջանի վերջին «Հատուցում» գործողության նկատմամբ վերաբերմունքը՝ Կրեմլը գործնականում ինքնամեկուսացվեց այդ առնչությամբ որևէ մանրամասն հռետորաբանությունից, իսկ Երևանը սկսեց լկտիաբար Մոսկվային ձանձրացնել իր վրդովմունքով, որ ռուս խաղաղապահները գրեթե անտարբեր նայել են տեղի ունեցածին։ Նրանց հրամանատարությունը գործել է բավականին իմաստուն՝ որոշելով չմիջամտել Ադրբեջանի գործողությանը, որը եղել է պատասխան՝ ադրբեջանցի զինվորի սպանությանը։ Որովհետև հասկանալի է՝ Ադրբեջանի ԶՈւ-երը գործում են իրենց հողի վրա։ Նրանք հայկական կողմին հստակ հասկացրին, որ նրա պոպուլիզմի ժամանակն անցել է։

Ադրբեջանական բանակի օպերացիայի ավարտին, որպեսզի մարել Երեւանի պահանջները՝ անձամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Փաշինյանի հետ։ Եվ, կարծես թե, զգացրել և բացատրել է։ Իսկ ամեն ինչ առավելագույն չափով պարզ է. Մոսկվայի համար Զանգեզուրի միջանցքի գործարկումը հարկավոր և կարևոր է, որպես երթուղի, որը կարող է որոշակիորեն օգնել արտահանման-ներմուծման հարցի լուծմանը այն իրավիճակում, երբ պատժամիջոցների պատճառով ապրանքների տեղափոխումը այլ տարանցիկ ճանապարհներով առավելագույն չափով սահմանափակ են։

Զանգեզուրի գործարկման վրա է տրամադրված նաև Էրդողանը՝ դա Թուրքիայի համար հետաքրքիր է, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով: Այդ թվում նաև, որպես ազդանշան, որ Թուրքիան կարող է ավելի սերտ և վստահելի երկխոսության անցնել Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Չի լինի Զանգեզուրը, չեն լինի նաև հարաբերություններ, այդ մասին, ի դեպ մի քանի շաբաթ առաջ միանգամայն աներկբա հայտարարել է Չավուշօղլուն։

Այսպիսով, այժմ գործնականում տարածաշրջանի բոլոր երեք հիմնական դերակատարները բաց ուղերձներ են հղում Փաշինյանին։ Ինչպես կարելի է այստեղ չասել, որ նրանց չլսելու համար պետք է լինել անհեռատես քաղաքական գործիչ։ Կամ նսեմացնել նրանց նշանակությունը: Որովհետեւ այժմ Երևանի ճիշտ որոշումից է կախված Հայաստանի ճակատագիրը։ Եվ սրանք բարձր խոսքեր չեն, այլ իրականություն է։ Փաշինյանին պարզապես պետք է նորից չստի և բանակցությունների երևույթ չխաղա, այլապես Ադրբեջանը կրկին ստիպված կլինի Երևանի հավակնությունները զսպելու համար դիմել ուժային գործոնին։ Փաշինյանը չպետք է գործի նաև արտաքին որևէ խաղացողի, օրինակ Վաշինգտոնի թելադրանքով, որը նույնպես կարծես թե կողմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ երկխոսությանը, բայց մի խորամանկ վերապահությամբ՝ եթե գործընթացում առաջադար դերը խաղա ԱՄՆ-ը։ Իսկ Բաքվի, Անկարայի և Մոսկվայի դիրքերում լիովին անդորը Վաշինգտոնին որոշակիորեն հետաքրքիր չէ՝ չկա ճեղքվածք, որպեսզի խցկվել և անցկացնել իր խաղը։

Ճակատագրականության պահի, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի գործարկման առնչությամբ նախօրեին միանգամայն հստակ արտահայտվել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջ. Բայրամովը՝ Անկարայում թուրք լրագրողների հետ զրույցի ժամանակ նշելով, որ Ադրբեջանը Իրանի հետ համաձայնագրի համաձայն սկսել է Արազ գետի վրայով նախատեսված կամուրջներից առաջինի շինարարությունը։ Դրանով հանդերձ Ադրբեջանի մոտ հայտնվում է Նախչըվանի հետ Իրանի միջոցով շփվելու այլընտրանք, այսինքն՝ շրջանցելով Հայաստանը։

«Հայաստանն ուզի, թե չուզի՝ դա իրականացվելու է։ Սա Հայաստանի համար տարածաշրջանային զարգացման ծրագրերից հեռու չմնալու շանս է։ Նա ինքն է որոշում կայացնելու։ Եթե Երևանը ճիշտ որոշում չկայացնի, ապա ամենամեծ վնասը կհասցնի իրեն»,- հավելել է Բայրամովը։ Ասվել է առավելագույն չափով պարզ։

Այս իմաստով Փաշինյանը կարող է նույնիսկ որոշակի «փառքի րոպե» զգալ։ Այժմ առաջարկություններով նրան են դիմում և՛Անկարան, և՛Բաքուն, և՛ Մոսկվան էլ չասած ԵՄ-ի մասին։ Իսկ Էրդողանը նույնիսկ իր հեռախոսազրույցը Փաշինյանի հետ անվանել է «կառուցողական»։ Թուրքիայի նախագահի կարծիքով, եթե Հայաստանը ճիշտ ընկալի այն, ինչ կատարվում է և արձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին, ապա տարածաշրջանը կարճ ժամանակում կհասնի կայունության։

Այդուամենայնիվ, չնայած և առանց հատուկ վերջնագրերի, բոլոր կողմերի խոսքերում նկատվում է ակնհայտ, վաղուց կուտակված գրգռվածություն և, որպես կանոն, պոտենցիալ հնարավոր պայմաններ նախազգուշացնող «եթե» շախկապը։ Տվյալ դեպքում նշանակող. եթե Հայաստանը չհասկանա և խելքի չգա: Այսինքն, որ Երեւանի համար բոլոր զգուշացումները՝ վերջինն են, այնուհետև հերթական դիսկոնեկտի ու հիմարախաղերի դեպքում ոչ ոք արդեն զիջում չի տա։

Caliber.Az
Դիտումներ: 494

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

183
04 Հունիսի 2025 12:16
2

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

145
03 Հունիսի 2025 09:19
3

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

119
03 Հունիսի 2025 09:22
4

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

112
05 Հունիսի 2025 13:30
5

Երևանը հովանավորության տակ է, Թբիլիսին՝ ցասումի. Եվրամիության երկակի չափանիշները Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

97
03 Հունիսի 2025 16:23
6

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

93
05 Հունիսի 2025 09:17
7

Ադրբեջան-Ուզբեկստան. եղբայրական հարաբերությունների հեռանկարները բազմակողմանի են Թեյմուր Աթաևի ակնարկը

83
03 Հունիսի 2025 17:58
8

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

66
04 Հունիսի 2025 18:29
9

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

66
04 Հունիսի 2025 16:51
10

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

62
05 Հունիսի 2025 13:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading