twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Նոր զենքը չի օգնի Հայաստանին» Գոլիգորսկին ու Լևինը՝ Caliber.Az-կայքում

08 Փետրվարի 2024 17:51

Գնդակը Հայաստանի դաշտում է, բայց առայժմ դժվար է ասել, թե ինչպես կգործի Փաշինյանը՝ մոտավորապես այսպես կարելի է բնութագրել Բաքվի և Երևանի երկխոսության մեջ ծագած իրավիճակը։ Հետագա ամեն ինչը մեծապես կապված է Հայաստանի վարչապետի անկանխատեսելի պահվածքի հետ, ով խոստումներ բաժանելու վարպետ է, բայց դրանք չկատարելու ավելի մեծ վարպետ է: Այնպես էլ այս անգամ է՝ Փաշինյանը ինքն է հանձն առել փոխել սահմանադրությունը, որպեսզի, իր հավաստիացումներով, Ադրբեջանի հետ խաղաղությունը դարձնի իրական և տևական, և չսահել դեպի պատերազմ։

Բայց արդյո՞ք Փաշինյանը բավարար քաղաքական կամք կունենա իր խոստումը կատարելու համար։ Թե՞ մենք նորից բախվում ենք Հայաստանի վարչապետի՝ բանակցությունների գործընթացը հնարավորոինս ձգձգելու հերթական խաղի հետ։ Առավել ևս, Հայաստանում պահպանվող ռեւանշիստական տրամադրությունների և երրորդ ուժերի՝ առաջին հերթին Ֆրանսիայի և Հնդկաստանի կողմից այս երկրի ռազմականացման, ինչպես նաև Արևմուտքի կողմից տարածաշրջանը հայերի ձեռքով ցնցելու փորձերի ֆոնին։ Այս հացերին՝ Caliber.Az-ի խմբագիրությունը խնդրել է պատասխանել օտարերկրյա փորձագետներին։

Ինչպես համարում է Բրիտանացի լրագրող, նախկին ԽՍՀՄ-ի տարածաշրջանում հեռարձակվող BBC-ի Համաշխարհային ծառայության նախկին գլխավոր խմբագիր, քաղաքական փորձագետ Յուրի Գոլիգորսկիի կարծիքով, երկու պետությունները գործնականում «դատապարտված են» խաղաղության։ Այդ ճանապարհից հրաժարվելը նշանակում է՝ միմյանց դատապարտել անվերջ պատերազմների և խեղված ճակատագրերի:

«Այս հակամարտությունը ողբերգություն է ոչ միայն երկու ժողովուրդների համար, այլ նաև խնդիր է ձեր հարևաններից շատերի համար։ Ձեր տարածաշրջանը ամենահարուստ տնտեսական և աշխարհառազմավարական ներուժ ունի: Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան «ուղեղներ»։ Ադրբեջանցիներն ու հայերը բազմիցս ապացուցել են դա աշխարհի տարբեր ծայրերում։ Ժամանակն է դա ապացուցել նաև տանը: Ես դիմագետ չեմ, բայց նայելով Փաշինյանի և Ալիևի հանդիպումներին՝ ակամա հանգում եմ այն մտքին, որ երկու առաջնորդներն էլ հասկանում են պատերազմի անհեռանկարությունը և գիտակցում են խաղաղության հնարավոր օգուտները։ Նրանց յուրաքանչյուր նման հանդիպումը ինձ մոտ ամրապնդում է իմ զգացմունքների ճշտությունը։ Հակառակ դեպքում նրանք պարզապես չէին հանդիպի։

Խոսելով կոնկրետ Փաշինյանի մասին, ինչպես ինձ թվում է, այսօր նա՝ գործնականում Հայաստանի վերջին ղեկավարներից միակն է, ով կարող է բանակցությունները տանել դեպի իրական խաղաղության։ Բայց նրա առջև դրված են բազմաթիվ խնդիրներ, և դրանք իրենց սահմանափակումներն են դնում Փաշինյանի գործողությունների վրա։ Կցանկանայի հուսալ, որ նա գլուխ կհանի այս առաքելությունից»,- նշել է Յու. Գոլիգորսկին:

Իսկ Իսրայելցի ռազմական վերլուծաբան Յիգալ Լևինի կարծիքով, այսօրվա դրությամբ խաղի կանոնները այսպիսին են՝ ցանկացած պետություն պետք է ունենա ուժեղ բանակ, եթե չի ուզում լինել այս կամ այն գործընթացների պասիվ մասնակից։ Հետևաբար Հայաստանի ցանկությունները բացատրելի են՝ Երեւանում ուզում են ունենալ սեփական մկաններ ու բռունցքներ։

«Բայց ինչ վերաբերում է Ֆրանսիայից և Հնդկաստանից զենքի մատակարարման վերաբերյալ Հայաստանի վերջին ռազմական պայմանագրերին, ապա այստեղ, ինչպես ինձ է թվում, պատճառը նրանում չէ, որ Հայաստանը, մասնավորապես Փաշինյանը, փնտրում է պատերազմ կամ խաղաղություն։ Սրանք ռուսական ազդեցության տակից դուրս գալու և Արևմուտքի հովանավորության տակ անցնելու Երևանի զգուշավոր փորձերն են։ Չէ որ բանը նրանում է, որ պաշտպանական պայմանագրերը կնքվում են տարիներ առաջ, և հաուբիցները կամ տանկերը՝ դրանք այն ապրանքը չեն, որ այսօր կարելի է բանջարեղենի պես գնել մեկ շուկայում, իսկ վաղը, որպեսզի ավելի լավը գնես՝ գնալ մեկ այլ շուկա։ Պաշտպանական համագործակցությունը բարդ համագործակցություն է, դա փոխգործակցության մի ամբողջ ցանց է։ Հայաստանում հասկանում են դա։ Այնտեղ նաև հասկանում են, որ Ռուսաստանը այս պահին այն ռազմական գործընկերը չէ, որը կարող է բավարարել Հայաստանի բոլոր քմահաճույքները»,- նշել է Լևինը։

Հայաստանը, ինչպես նա է համարում, նախանձով է հետևում Ադրբեջանի և Իսրայելի միջև բազմամյա ռազմական համագործակցությանը և, ինչպես հաճախ է պատահում պարտվողի հետ՝ փորձում է հաղթողից որդեգրել նրա վարքագծի որոշ նրբությունները: Այդ թվում նաև նպատակադրվածությունը այն բանի վրա, որ Հայաստանին բացի Ռուսաստանից անհրաժեշտ են երկարաժամկետ դաշինքներ և պայմանագրեր։

«Սակայն, ինչպես ինձ է թվում, Փաշինյանը հիմա փորձում է զինվել և փոխհատուցել սպառազինության այն պակասը, որն երկրում առաջացել է 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, բայց խոսքը այդ զենքով կռվելու մասին չէ։ Հայաստանում, ինչպես ինձ է թվում, լավ են հասկանում, որ դրա ուժն ու հնարավորությունները չունեն՝ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ մյուս օրը։ Հետևաբար Հայաստանի և Փաշինյանի համար այժմ պարզապես այլ ելք չկա, բացի Ադրբեջանի հետ բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը դիմելուն։ Այստեղ ուրիշ այլընտրանքներ չկան և դժվար թե կանխատեսվեն»,- եզրափակել է Ի. Լևինը:

Caliber.Az
Դիտումներ: 343

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան

278
15 Սեպտեմբերի 2025 14:09
2

Քելբեջարում 33 տարվա ընթացքում առաջին անգամ հնչել է դպրոցական զանգը

268
15 Սեպտեմբերի 2025 13:44
3

SOCAR-ը՝ Խանքենդիի գազիֆիկացման մասին

263
15 Սեպտեմբերի 2025 16:15
4

Լաչինի մի քանի դպրոցներ նշել են Գիտելիքի օրը

262
15 Սեպտեմբերի 2025 17:12
5

Ադրբեջանը «Զապադ-2025» զորավարժությունների դիտորդ երկրների շարքում է

260
15 Սեպտեմբերի 2025 12:39
6

Խանքենդիում զինված Ավանեսյանը ահաբեկչական հարձակում է պատրաստել Օգտագործելով ինքնաձիգ և նռնակներ / Մանրամասներ

249
15 Սեպտեմբերի 2025 09:29
7

Նախկին հարկադիր վերաբնակ. Մենք կբարեկարգենք մեր Քելբեջարը

248
15 Սեպտեմբերի 2025 14:07
8

Այս տարի Սոս գյուղում կվերականգնվի 75 տուն

244
15 Սեպտեմբերի 2025 17:52
9

Ի.Ալիև. Վերջին հինգ տարիների պատմությունը՝ Հաղթանակի պատմությունն է

241
15 Սեպտեմբերի 2025 10:13
10

Զաքիր Հասանովն ընդունել է Սելջուկ Բայրաքթարօղլուին

237
15 Սեպտեմբերի 2025 17:34
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading