Սենատոր Մենենդեսի անամոթ սուտը Փողը հոտ չունի՞
Ամերիկայի Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը ներկայացրել է՝ «Հայաստանի և «արցախի» հայերի դեմ ագրեսիայի և ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար» Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև Բաքու ռազմական տեխնիկայի արտահանումը դադարեցնելը նախատեսող օրենսդրական փոփոխությունների նախագիծը։ Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական խորհուրդը (ACA)։
Այն հարցում, որ հայկական լոբբիստ Մենենդեսը փորձում է նոր արշավ ծավալել Ադրբեջանի դեմ, զարմանալի ոչինչ չկա։ Նրա համար, ի թիվս այլ բաների, դա նաեւ, այսպես ասած, «ընտանիքի պատիվն է»։ Ամեն ինչ շատ պարզ է. Սենատի կոմիտեի նախագահի կինը՝ ազգությամբ հայ Նադին Արսլանյանն է։ Այնպես որ, շատ առումներով դա կապված է նաև այն բանի հետ, որ Մենենդեսը իր ուժերի ներածին չափով արգելափակում է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը։
Տեղին կլինի նշել նաև, որ անցյալ տարվա վերջին ԱՄՆ-ի Դաշնային դատախազությունը հետաքննություն է անցկացրել, որպեսզի պարզի, թե արդյոք Նադին Արսլանյանը որպես կաշառք նվերներ և այլ «բարերարություններ» է ընդունել որոշ անձանցից։ Սա այն բանի համար, որ 2015 թվականին ինքը Մենենդեսն ակնաբույժ Սալոմոն Մելգենի հետ հարաբերությունների պատճառով մեղադրվել է կոռուպցիայի մեջ։ Դատախազությունը այդ ժամանակ պնդել է, որ նա իր նախընտրական արշավի համար նվիրատվությունների անվան տակ ստացել է մոտ 1 մլն դոլար և բազմաթիվ արժեքավոր նվերներ։ Հետաքննությունը պարզել է, որ Մելգենի և Մենենդեսի պետական բժշկական ապահովագրության հետ կապված խարդախության պատճառով հարկատուները խաբվել են առնվազն 9 միլիոն դոլարով։
Սենատորին մեղադրել են Դոմինիկյան Հանրապետության համար նավահանգստային սարքավորումների մատակարարման հարցում՝ բժիշկ Մելգենի շահերը հանցավոր կերպով առաջ մղելու մեջ։ Ամերիկյան ԶԼՄ-ների աղբյուրները պնդում էին, որ Մենենդեսը փորձել է հասնել ամերիկյան սահմանին սարքավորումների անվճար ստուգմանը։ Այո, նա իրեն մեղավոր չի ճանաչել, և 2018 թվականին նրան առաջադրված մեղադրանքը հանվել է։ Բայց այստեղ, ինչպես գդալների և նստվածքի մասին հայտնի անկեկդոտում է: Ամեն դեպքում, կոռուպցիայի մեջ մեղադրվող ամերիկացի սենատորը Ադրբեջանին մեղադրողի դերում, ամենաքիչը անհեթեթություն է։
Անհեթեթ են նաեւ սենատորի մեղադրանքները։ Նա խոսում է Հայաստանի և ոչ մեկի կողմից չճանաչված «արցախի» դեմ «ենթադրյալ ռազմական հանցագործությունների» մասին։ Իրավագիտության մեջ նման հասկացություն գոյություն չունի։ Հանցագործություն կամ եղել է, կամ չի եղել։ «Ենթադրյալ հանցագործությունները», դրանք մի տեսակ «բեկորային կուսության» կամ «մասնակի հղիության» նման բաներ են։ Ընդհանրապես անձնական ֆանտազիայի բնագավառից, որպես փաստ ներկայացվող ինչ-որ մի բան։ Ես նույնպես կարող եմ երևակայել, որ սենատոր Մենենդեսը՝ բաոբաբի ծառ է: Բայց արդյոք նա կվերածվի բաոբաբի միայն այն պատճառով, որ ես այդպես եմ հնարել: Ակնհայտ է, որ ոչ:
Առաջ ենք գնում։ Մենենդեսը Ադրբեջանի վրա անվերջ հարձակումներով անվիճելիորեն հաստատելով իր ներգրավվածությունը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի հետ, օգտագործում է «արցախ» անվանումը, որը չի եղել, չկա և իրականում չի լինի։ Աշխարհի ոչ մի պետություն, ներառյալ ԱՄՆ-ը, որևէ «արցախ» չի ճանաչել։ Ընդհակառակը, ԱՄՆ-ը միշտ ընդգծել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հարգանքն ու ճանաչումը։
Այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ ղարաբաղյան տնտեսական շրջանը ճանաչելու մասին՝ Մենենդեսի ելույթներն ավելի քան անհեթեթ ու անիմաստ տեսք ունեն։ Ստացվում է, որ ամերիկացի սենատորն իրեն ավելի շատ հայ է համարում, քա՞ն Հայաստանի վարչապետը։ Միանշանակ, այո, որքան էլ այս ամենը կողքից անհեթեթ չթվա։
Անհեթեթ են նաև Մենենդեսի պնդումները «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը արգելափակելու» մասին։ Կրկին ամեն ինչ հորինված է ու կեղծարար։ Որտեղի՞ց են, օրինակ, մեր օրերին հայտնվել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը: Ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ այս անունը հորինել է հայերին հաճոյանալու համար, բայց, փառք Աստծո, ամեն ինչ վերադարձել է իր բնականոն հունին, և հիմա աշխարհը գիտի Ղարաբաղի և Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի մասին։ Եվ այս շրջանում ապօրինի, ունենալով Հայաստանի քաղաքացիների անձնագրեր՝ ապրում են էթնիկ հայեր։ Իսկ տես ողջ աշխարհի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքներում ադրբեջանցիներ չկան։ Բայց սենատոր Մենենդեսը համառորեն չի ցանկանում տեսնել ծառերի հետևում անտառը: Ինչով հերթական անգամ ապացուցում է, որ նման կողմնակալությունը առատաձեռնորեն վճարվում է:
Մինչդեռ ուզում եմ հիշեցնել Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եզրակացությունը. «Ես նաև նշել եմ Աղդամի միջով հավասարաչափ մարդասիրական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը»։ Այսպես ուրեմն, այդ ղարաբաղցի հայերն են հանդես եկել այս գաղափարի իրականացման դեմ՝ նրանք շրջափակում են Աղդամ-Ասկերան ճանապարհը։ Եվ այս փաստը մատնանշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշայի «Նոր լրատվամիջոցները 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» Գլոբալ մեդիա ֆորումում։
Մեր պետության ղեկավարը ընդգծել է նաև, որ մինչ այնտեղ սահմանային անցակետի տեղադրելը՝ Խանքենդի-Լաչին ճանապարհը եղել է միջանցիկ բակ, որով Հայաստանը տեղափոխում էր 2021 թվականին արտադրված ականներ։ «Մենք այդ ականները գտել ենք և հրավիրեցինք ռուսական խաղաղապահ քանակակազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչներին, նրանց ցույց տվեցինք այդ ականները։ Մենք հարցրեցինք. «Ինչպե՞ս են այդ ականները հայտնվել Ղարաբաղում։ Ո՞վ է դրանք բերել, ո՞վ է ստուգել։ Չէ որ դա անհնար է, որ պատերազմում հաղթելուց հետո, մենք մեր տարածքում զոհվենք միայն այն պատճառով, որ Հայաստանը շարունակում է ահաբեկչությունը»,- արդարացիորեն նշել է Ադրբեջանի նախագահը։
Սենատոր Մենենդեսը դրան պատասխանելու պարզապես ոչինչ չունի։ Մինչդեռ ոչ միայն դրան։ Բանը նրանում է, որ Միջազգային դատարանի որոշման մեջ հստակ գրված է, որ հայկական կողմը նույնիսկ չի կարողացել ապացուցել, որ Ադրբեջանը դադարեցնում է մեր երկրի Ղարաբաղի տնտեսական շրջանում բնակվող էթնիկ հայերի գազամատակարարումը։ Բացի այդ, Միջազգային դատարանի որոշման մեջ չի օգտագործվել «շրջափակում» բառը։ Դա չկա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ։ Այս փաստաթղթերից ոչ մեկում ոչինչ չի ասվում տեղաշարժի ազատության մասին այն հասկացողությամբ, ինչպիսին փորձում են դրան տալ ոմանք Հայաստանում և ղարաբաղյան անջատողականները։ Տրվելով պարզունակ մանիպուլյացիաներին՝ նրանք ակնհայտորեն նկատի ունեն ազատ տեղաշարժ մի պետությունից մյուսը։ Այսինքն՝ Հայաստանից Ադրբեջան։ Բայց դա անհնար է։ Դա միջազգային իրավական անմտություն է։
Դժվար թե Մենենդեսը դա չգիտի և տեղյակ չէ, որ նրանից հետո, երբ Ադրբեջանը տեղադրել է «Լաչին» սահմանային անցակետը՝ հայկական կողմը կրկին դիմել է միջազգային դատական ատյաններ՝ պահանջելով մեր կողմի գործողությունները ճանաչել անօրինական։ Բայց Միջազգային դատարանը կրկին մերժել է այդ պահանջը։ Ինչը միանգամայն արդարացի է, քանի որ իր սահմանի վրա սահմանային անցակետ տեղադրելը՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է։
Էլ չասած արդեն այն մասին, որ ցանկացած պետության համար իրավաբանորեն արդարացված է այն անձանց ազատ տեղաշարժը, ովքեր օրինական կերպով են գտնվում Ադրբեջանի տարածքում։ Եվ դա ամենևին էլ այն չէ, ինչը կարելի է վերագրել Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում ապօրինի բնակվող հայերին։ Ղարաբաղում նրանց ներկայիս ժամանակավոր գտնվելը՝ բացառապես մեր պետության բարի կամքի դրսևորումն է։ Սակայն նրանց, նշում եմ, արվել է կոնկրետ առաջարկ՝ կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը և ապրել մեր երկրի օրենքներով, կամ մեկնել Հայաստան, որի անձնագիրը նրանք կրում են գրպանում։ Երրորդը տրված չէ և չի կարող լինել։ Ինչքան էլ մեր երկրի հասցեին՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի և հայկական կողմի կողմնակալ այլ քաղաքական գործիչների կողմից հնչեցվեն կեղծիքներ ու անհեթեթություններ։
Աքպեր Հասանով