twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյան. շատ խոսք, քիչ գործ Երբ ինքնին սահմանադրությունն է դեմ խաղաղությանը

25 Հունվարի 2024 17:00

Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր սահմանադրության անհրաժեշտության մասին «տպավորիչ» հայտարարությունը լայն արձագանք է առաջացրել «քարերի երկրում»։ Հարևան հանրապետության փորձագիտական շրջանակները այս առումով առաջ են քաշել թեզ այն մասին, որ նոր սահմանադրությունը՝ Փաշինյանի ինքնանպատակը չէ, դրա հետևում կանգնած է Հայաստանի իշխանությունների «հայ ժողովրդի ինքնությունն ու անկախությունը վերջնականապես ոչնչացնելու» մտադրությունը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է այն մասին, որ Հայաստանը նոր սահմանադրության կարիք ունի։

«Հայաստանի Հանրապետությանը նոր սահմանադրության կարիք ունի։ Ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրության»,- ասել է նա։

Կարելի է ենթադրել, որ նոր սահմանադրության մասին Փաշինյան գաղափարի հետ կապված հայ փորձագետների «մտահոգությունը» պայմանավորված է նրանով, որ այն որոշակի լավատեսություն է ներշնչում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ։ Նրանց կարծիքով, նոր սահմանադրության մեջ ի թիվս այլ փոփոխությունների կարող է փոխվել այն նախաբանը, որն իր ներկայիս տեսքով պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

Նոր սահմանադրության գաղափարը Փաշինյանի կողմից հնչեցվել է դեռ 2021 թվականին, բայց այդպես էլ մնացել էր դեկլարատիվ հայտարարությունների մակարդակին, ինչը նույնպես զարմանալի չէ՝ հաշվի առնելով Փաշինյանին բնորոշ «ճոճանակային» քաղաքականությունը։ Ինչպես գիտեք, իշխանության գալուց ի վեր Փաշինյանը բազմիցս ցույց է տվել գործերի հետ խոսքերի անհամապատասխանություն՝ «նախանձելի» հաճախականությամբ փոխելով իր կարծիքը։ Կարելի է հիշել այն մասին, թե նա ինչպես պաթոսաբար հայտարարեց, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է և վերջակետ», Հայաստանի «իսկական սահմանները» անվանեց 1920 թվականի սահմանները, այնուհետև Հայաստանի տարածքը նշեց 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին հղումով, իսկ Գրանադայում և կոչ արեց, որ սահմանները սահմանազատվեն ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։

Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ միասին, բայց միևնույն ժամանակ շարունակում է ձգձգել խաղաղ պայմանագրի ստորագրումը` մեծախոսելով Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից գոյություն չունեցող պահանջների մասին։ Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հարցում հղում է անում Ալմաթիի հռչակագրին։

Այսպես ուրեմն, 2023 թվականի սեպտեմբերին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը 1991-1992 թթ. ստորագրել և վավերացրել է Ալմաթիի հռչակագիրը՝ դրանով իսկ Ղարաբաղը փաստորեն ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը նաև հիմնվել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցին, որում նա հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Ղարաբաղին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակ տրամադրելուն։ Այնուհետև հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանում Փաշինյանը հայտարարել է, որ Ալմաթիի 1991 թվականի հռչակագրից (որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը) հրաժարվելը նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից։

Այդ նույն միտքը ՀՀ վարչապետը հնչեցրել է նաև այս տարվա հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որի ժամանակ նա նշել է, որ Հայաստանը, Ալմաթիի 1991 թվականի հռչակագրի համաձայն՝ հավատարիմ է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը։

Հայ հասարակության մեջ չեն հանդարտվում վիճաբանություններն այն մասին, թե արդյոք Ալմաթիի հռչակագիրը կարգավորում է «ղարաբաղյան հարցը»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ քառակողմ հանդիպում։ Հանդիպման արդյունքներով հրապարակվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի 1991 թվականի հռչակագրին, որի միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Այս հայտարարությունից հետո ընդդիմությունը սկսեց Փաշինյանին մեղադրել «Ղարաբաղը հանձնելու» մեջ, քանի որ Ալմաթիի հռչակագիրը ենթադրում է ԱՊՀ երկրների տարածքների ճանաչում այն սահմաններում, որոնցում նրանք եղել են ԽՍՀՄ-ի ժամանակ։ Սակայն այստեղ կան թաքնված որոգայթներ։

Այսպես ուրեմն, դեռ անցյալ տարի «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի օգնական Լեւոն Զուրաբյանը բացահայտել է՝ Ալմաթիի հռչակագրի ընդունման ժամանակ Հայաստանի Գերագույն խորհրդի փոփոխությունների մասին մանրամասները։

Մեջբերենք քաղվացքներ այն փաստաթղթից, որտեղ քողարկված է՝ Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժան մաս չճանաչելու Հայաստանի մտադրությունը.

«Ալմաթիի հռչակագրի վավերացման ժամանակ (1992 թ. փետրվարի 18) Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է 10 վերապահում։ Համաձայն 10-րդ վերապահման՝ ԱՊՀ-ն միանալու համար բաց կլինի ոչ միայն նախկին խորհրդային հանրապետությունների, այլ նաև ԽՍՀՄ նախկին ինքնավարությունների համար, որոնք դեռ նախքան Խորհրդային Միության գոյության դադարեցման մասին հռչակագիրը (1991 թվականի դեկտեմբերի 26) անկախության հռչակման մասին համաժողովրդական հանրաքվեներ են անցկացրել։ 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀՄ-ի բոլոր երկրների համար» բառերից հետո լրացնել «այդ թվում նաև, նախկին ԽՍՀՄ-ի ինքնավար կազմավորումների համար, որոնք մինչև Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումը անկախության հռչակման մասին համաժողովրդական հանրաքվե են անցկացրել, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանությունների բարձրագույն գործադիր մարմինը ԱՊՀ-ին դիմել է նրա կազմում ընդունվելու խնդրանքով։

Հայաստանը 1992 թվականին վավերացրել է Ալմաթիի հռչակագիրը՝ հստակ և պարզորոշ տեղադրելով այն ուղղումը, որ Ղարաբաղը կարող է և պետք է ԱՊՀ-ին միանա որպես անկախ պետություն»,- ասել է Զուրաբյանը։

Նրա խոսքով, «կա այնպիսի տպավորություն, որ այն վերապահումները, որով Երևանը վավերացրել է 1991 թվականի հռչակագիրը՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների համար պարզապես գոյություն չունեն»։

«Դրանք լռության են մատնում, ասվում է միայն Ալմաթիի հռչակագրի տեքստի և տարածքային ամբողջականության մասին։ Իրավական տեսանկյունից Երևանը պետք է վերանայի Գերագույն խորհրդի վերապահումները, Փաշինյանը պարտավոր է փոփոխությունների նախագծով գնալ խորհրդարան»,- ընդգծել է Զուրաբյանը՝ հավելելով, որ «եթե նա դա չանի, ապա ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Ալմաթիի հռչակագրի հիման վրա լուծելու ոչ մի հիմքեր նա չի ունենա»։

Այսպիսով, ծագում է եզրակացություն այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը երկիրը մտցրել է իրավական փակուղու մեջ, որից երկիրը կարող է դուրս գալ, եթե Նիկոլ Փաշինյանը չեզոքացնի Հայաստանի Գերագույն խորհրդի այդ նույն վերապահումները։ Հակառակ դեպքում, Հայաստանի ապագա ղեկավարները կհամարեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու «հիմքեր ունեն», ինչը նշանակում է, որ «միացումային» քորը կարող է նորից սկսվել։ Սա, առաջին հերթին։

Երկրորդը՝ Հայաստանի վարչապետը պետք է նախաձեռնի նոր սահմանադրության ընդունման հանրաքվե և այնտեղից հանի Անկախության մասին հռչակագրի հղումը։ Սակայն, արդյոք Փաշինյանը ունի բավարար քաղաքական կամք, որպեսզի խոսքից գործի անցնի և վերջնականապես հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից՝ այս սկզբունքը ամրապնդելով խաղաղ պայմանագրի ընդառաջ իրական քայլերով, մեծ հարց է...

Caliber.Az
Դիտումներ: 191

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Արկադի Ղուկասյանը խոստովանել է, որ ադրբեջանցիներին ստիպել են լքել Խանքենդին

160
17 Ապրիլի 2025 18:48
2

Բոլիվուդը որպես Հայաստանի նոր հույս Երևանի հերթական արկածախնդրությունը

137
18 Ապրիլի 2025 14:53
3

Աշխարհը ճանաչելը ըստ Բալզակի և Թրամփի Ռամիզ Յունուսը՝ Caliber.Az-ի եթերում

123
17 Ապրիլի 2025 09:17
4

Հունգարիան չի խաղում ԵՄ-ի հայանպաստ կանոններով Երևանին ռազմական օգնությունը արգելափակվել է

122
18 Ապրիլի 2025 14:11
5

Երևանի ձախողված տեղաշարժերը Ասկերխանովը, Այսինն ու Գարիշվիլին՝ Caliber.Az-կայքում

120
17 Ապրիլի 2025 10:19
6

Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ադրբեջան. մեր տարածաշրջանում մենք ենք որոշում Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

104
16 Ապրիլի 2025 09:31
7

Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կգերազանցեն ութ միլիարդ մանաթը

102
16 Ապրիլի 2025 09:36
8

Հայաստանը խաղից դուրս վիճակի եզրին Միրզոյանն ու Փաշինյանը սրում են անիմաստության հռետորաբանությունը

92
16 Ապրիլի 2025 13:37
9

Հաղթահարել կախվածությունը Փաշինյանի նոր հայտարարությունների մասին

88
17 Ապրիլի 2025 13:19
10

Թբիլիսին հուսով է, որ շուտով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի

76
16 Ապրիլի 2025 15:41
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading