twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում

Վերլուծություն
A+
A-

Փախուստ երկխոսությունից Փաշինյանի փոքրոգիությունը

19 Հունիսի 2024 17:21

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում տեղի է ունեցել հետաքրքիր իրադարձություն։ Եթե ավելի ճշգրիտ լինել, ապա այդ իրադարձությունը տեղի չի ունեցել, ինչը, սակայն, ինքնին հետաքրքիր է։ Փաստն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է այսօր Օքսֆորդում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի շրջանակում երկկողմ ձևաչափով հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նման հանդիպումը անցկացնելու առաջարկով հանդես էր եկել միջոցառումն ընդունող Մեծ Բրիտանիան։

Ահա ինչպես է դա մեկնաբանել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը. «Առաջարկվել էր, որպեսզի այն անցկացվի Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև հանդիպման ձևաչափով։ Այսպես, Մյունխենի անվտանգության համաժողովին հանդիպման սկզբում մասնակցել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որից հետո հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ ձևաչափով։ Մեծ Բրիտանիան առաջարկել է հանդիպումը անցկացնել նույն ձևաչափով։ Սակայն հայկական կողմը հրաժարվել է դրանից»։

Եթե հիշենք այն հույսերը, որոնք հայկական իսթեբլիշմենթը կապել էր Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպման հետ, որտեղ պետքարտուղար Բլինկենը դեմառդեմներին միայնակ չթողեց, ապա ի հայտ է գալիս մի օրինաչափություն՝ Երևանը ձգտում է հեռանալ անցյալ տարեվերջից կազմավորված երկկողմ բանակցությունների պրակտիկայից և գործընթացը հետ վերադարձնել՝ այսինքն հանդիպել միայի արևմտյան գործընկերների ներկայությամբ։

Մինչ նախապատրաստվում էր այս նյութը, մեկ այլ ուշագրավ լուր ստացվեց, ավելի ճիշտ, երկու՝ լոնդոնյան դեմարշի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Անյա Բադալյանի հայտարարությունների տեսքով։ Առաջինում ասվում է հետևյալը. «Հայկական կողմը առաջարկել է անցկացնել երկկողմ հանդիպում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է այդ առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է։ Հայկական կողմը նույնպես նորից վերահաստատում է իր առաջարկը՝ ակտիվացնել բանակցությունները բարձր և բարձրագույն մակարդակով և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղ պայմանագրի ստորագրմանը»։

Մենք նույնիսկ չհասցրինք շունչ քաշել նման լկտիությունից, ստացվեց երկրորդ հայտարարությունը. «Վարչապետ Փաշինյանը ոչ միայն չի հրաժարվել, այլև պատրաստ է հենց հիմա երկկողմ հանդիպում անցկացնել Ալիևի հետ։ Մինչդեռ հենց Ալիեւն է հրաժարվել երկկողմ հանդիպումից եւ հայտարարել է, որ ադրբեջանական կողմը իբր պատրաստ է անցկացնել եռակողմ հանդիպում Մեծ Բրիտանիայի վարչապետի մասնակցությամբ»։

Այսինքն, Փաշինյանը գործը ներկայացնում է այնպիսի ձևով, կարծես Ալիևը ցանկանում է հանդիպում անցկացնել Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայությամբ, իսկ ինքը՝ իբր, հավատարիմ է երկկողմ ձևաչափին։

Դե, ակնհայտ է, որ նման դեմարշից հետո հաստատ պետք չէ սպասել որևէ հանդիպման, այն պարզ պատճառով, որ Լոնդոնն այլևս չի առաջարկի դա, իսկ Բաքուն, ելնելով Լոնդոնի հանդեպ հարգանքից, նույնպես չի համաձայնի հանդիպմանը առանց հրավիրող կողմի ներածական գործողությունների։

Հավանաբար, այս համատեքստում ամենակարևոր հարցը այսպես է հնչում. ու՞մ դրդումով է Երևանը հրաժարվել Բրիտանյայում անմիջական երկողմ բանակցություններից։ Անմիջապես միտքդ են գալիս, իհարկե ֆրանսիացիները։ Փարիզը հանդիսանում է հենց գագաթնաժողովի գաղափարական ոգեշնչողը։ Եվ, լիովին հավանական է, որ հենց Մակրոնն ու նրա թիմն են Փաշինյանին համոզել խափանել հանդիպումը, որի վրա նրանք չեն կարողանա որևէ ազդեցություն ունենալ։ Սակայն արդյո՞ք միայն ֆրանսիացիներն են: Արդյո՞ք բավարար է եղել Մակրոնի «կաղ բադի» աջակցությունը, որպեսզի այդպիսի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նկատմամբ: Եվ այստեղ անհրաժեշտ է նորից հիշել Վաշինգտոնում ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որն ամերիկյան կողմը փորձում է ներկայացնել գրեթե բեկումնային։ «Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն երկու կողմերից կպահանջի անել բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ: Եվ այդ իսկ պատճառով մենք պատրաստվում ենք շարունակել նրանց կոչ անել՝ լուծել այս վերջնական տարաձայնությունները և հասնել համաձայնության», - վերջերս նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Իսկ երեկ, ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան հարցազրույց է տվել հայկական մի հրատարակությանը, որում, ի թիվս այլ բաների, հայտարարել է հետևյալը. «ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և ավելի քան 100 000 տեղահանվածների հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամով: ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքներն ու անվտանգությունը, և հնարավորինս շուտ ապահովել անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանները, որպեսզի ցանկացողները կարողանան վերադառնալ իրենց տներ»։

Դժվար չէ եզրակացնել, որ ամերիկացիները փորձում են խաղաղ պայմանագրի տեքստում մտցնել «Ղարաբաղի հայերի իրավունքների» մասին հորինված կետ։

Հաշվի առնելով Վաշինգտոնի վերոնշյալ ակտիվությունը՝ կարելի է ենթադրել, որ Նահանգները խրախուսել են Փաշինյանի՝ բրիտանացիների նկատմամբ այդքան անբարեխիղճ պահվածքը։ Չի բացառվում, որ դրան զուգահեռ Վաշինգտոնը բրիտանական լեյբորիստներին տալիս է ազդանշան այն մասին, թե «ով է տանտերը», այլ կերպ ասած՝ ով է կառավարում անգլո-սաքսոնական աշխարհում։

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը իր Տելեգրամ-ալիքում գրել է. «Մի բան պարզ է, ինչպես նշել է Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելուց Փաշինյանի հրաժարվելը Բաքվում գնահատում են որպես շեղում խաղաղ օրակարգից... և դա անհարգալից վերաբերմունք է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի նկատմամբ, իսկ բրիտանացիները վերջերս շատ բան են արել Հայաստանի ուղղությամբ...»։

Իրոք, Հիքմեթ Հաջիևը, ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր հայտարարության շարունակության մեջ նշել է. «Հայաստանի հրաժարվելը մենք գնահատում ենք որպես երկխոսությունից և խաղաղ օրակարգի խթանումից հեռանալու նրա մտադրության դրսեւորում։ Հայաստանը տարբեր հարթակներում խոսում է խաղաղության մասին, բայց միևնույն ժամանակ հրաժարվում է հանդիպումից, որը ծառայում է խաղաղ օրակարգի խթանմանը, ինչը տարակուսանք է առաջացնում։ Եվ միջազգային հանրությունը պետք է գնահատի այն, որ Հայաստանը երկխոսության հնարավորությունն օգտագործելու փոխարեն հրաժարվում է դրանից։ Մենք մեր կողմից բարձր ենք գնահատում Մեծ Բրիտանիայի խաղաղության նման նախաձեռնությունը»։

Ակնհայտ է, որ Հայաստանը կրկին խաղաղ գործընթացը, ինչպես նաև Միացյալ Թագավորոթյան պես կարևոր գործընկերոջ հետ հարաբերությունները զոհաբերել է իր հովանավորների կարճաժամկետ շահերին։ Երևանի և նրա հովանավորների համար կարևոր էր խորհրդանշականորեն վերացնել երկկողմ բանակցությունների ցանկացած հնարավորությունը և խարխլել այս ձևաչափը հենց իրավիճակի սկանդալով։ Նրանք որոշեցին սպանել այս պրակտիկան, որպեսզի Բաքուն ստիպված լինի համաձայնվել վերակենդանացնել բանակցությունների հին ձևաչափը՝ միջնորդների ներկայությամբ։ Սա, Երևանի կուրատորների կարծիքով, հնարավորություն կտա ճնշում գործադրել Բաքվի վրա։ Չէ որ բանակցությունների այս ձևաչափից հրաժարվելը կմեկնաբանվի որպես ապակառուցողական դիրքորոշում, իսկ մասնակցությունը, թեկուզ պասիվ, որպես «Երևանի կամքի» ընդունում։

Այս մարտավարության հաջողության վերաբերյալ լուրջ կասկածներ կան։ Չմոռանանք, որ բաշխման տակ է ընկել Լոնդոնը։ Իսկ Լոնդոնը նման վիրավորանքները չի մոռանում։ Նրան ի՞նչ կնստի, օրինակ, ցուցադրաբար կրկին հրավիրի կողմերին իր մոտ, ցանկացած գագաթնաժողովներից դուրս։ Քանի՞ անգամ է հայկական կողմը արհամարելու այս հրավերը։ Այո, ի դեպ, ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ում իշխանության գան Վիլսոնի ծրագիրը իրականացնել չկարողացած դեմոկրատների պես հայերի հանդեպ մեղքի բարդույթներով չկապված հանրապետականները։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ադրբեջանական դիվանագիտության մոտ կգտնվի խաղի անբարենպաստ կանորնները իրեն պարտադրել թույլ չտալու հազար ու մի միջոց։

Այս իրավիճակում պարտվելու վտանգի տակ է միայն Հայաստանը։ Ցավալի է, բայց Հայաստանի ղեկավարները, ինչպես բազմիցս իրենց պատմության ընթացքում, նորից սպասարկում են իրենց հովանավորների ակնթարթային ցանկություններին, բացարձակապես հոգ չտանելով ոչ միայն իրենց միջազգային իմիջի, այլ նաև տարածաշրջանում իրենց ճակատագրի մասին: Եվ նման քաղաքականության դեպքում նրան միայն մեկ ճակատագիր է նախապատրստվել՝ լինել ծնկաչոք ողորմություն խնդրող հավերժ վտարանդի:

Caliber.Az
Դիտումներ: 208

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

165
23 Դեկտեմբերի 2024 17:26
2

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

163
23 Դեկտեմբերի 2024 15:59
3

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

95
24 Դեկտեմբերի 2024 18:35
4

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

90
25 Դեկտեմբերի 2024 19:02
5

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

79
23 Դեկտեմբերի 2024 17:03
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

75
24 Դեկտեմբերի 2024 11:09
7

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

67
23 Դեկտեմբերի 2024 12:45
8

Պուտինը զանգահարել է Ալիևին

66
24 Դեկտեմբերի 2024 13:48
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

62
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

61
23 Դեկտեմբերի 2024 14:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading