twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Արևմուտքը Հայաստանին օգտագործում է որպես սակարկության առարկա» Սերգեյ Բորովիկովը՝ Caliber.Az կայքում

05 Հունվարի 2023 11:26

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի առաջատար վերլուծաբան, ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Բորովիկովի հետ։

- Սերգեյ Եվգենիևիչ, Դուք ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի Անդրկասպյան գազային նախագծի իրականացման հեռանկարները։

- Անդրկասպյան գազային նախագծի իրականացմանը ես վերաբերվում եմ չափազանց թերահավատորեն։ Նախ, որովհետև այս պահին ոչ Թուրքմենստանի մոտ, ոչ էլ Ադրբեջանի մոտ չկան գազի ավելցուկային ծավալներ։ Որքան գիտեմ, Թուրքմենստանից Չինաստան գազատարները թերբեռնված են, ուստի դեռ պարզ չէ, թե որտեղից կարելի է լրացուցիչ ծավալների գազ վերցնել այս գազատարով, այն էլ կարճ ժամանակում։ Չէ որ սա պահանջում է վիթխարի ներդրումներ և ժամանակի ընթացքում ձգձգվելու է: Իսկ որքանով հասկանում եմ, Եվրամիությունը երկարաժամկետ հեռանկարում գազի գնումների ծավալների վերաբերյալ որևէ երաշխիքներ չի տալիս, առավել ևս, նա՝ հանածո վառելիքի աղբյուրից կախվածությունը նվազեցնելու և էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու ծրագիր ունի։ Համապատասխանաբար, հաշվի առնելով այն, որ Եվրամիության էներգատար արդյունաբերության մի մասը արդեն հիմա վերաբազավորվում է ԱՄՆ և Չինաստան, այնքան էլ պարզ չէ, թե այդ գազը արդյոք Եվրամիությանը պետք կլինի տասը տարի հետո, թեև նրանում անհրաժեշտ է ներդնել հիմա։ Իմ տեսանկյունից, շատ ավելի խոստումնալից կլիներ Թուրքմենստանով դեպի Չինաստան գազի հոսքի մի մասը վերակողմնորոշելու նախագիծը։ Չինաստանը հանդիսանում է աշխարհի ամենակայուն և աճող տնտեսությունը, հետևաբար ես համարում եմ, որ ձեր երկրի շահերից ավելի շատ կբխեր Ադրբեջանից գազի մատակարարումների դեպի արևելք դիֆերսիկացումը:

- Ինչպիսի՞ն էր, Ձեր կարծիքով, անցյալ տարին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ։

- Անցյալ տարին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով հագեցված էր ամենատարբեր իրադարձություններով, սակայն վերջնական կարգավորումը, ցավոք այդպես էլ տեղի չունեցավ։ Չեմ կարծում, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է մոտ, կամ միջնաժամկետ հեռանկարում։

- Այսինքն Դուք այս տարի ևս բացառո՞ւմ եք խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը։

- Այս տարի խաղաղության համաձայնագրի կնքման հավանականությունը զրոյական չէ, բայց, իմ պատկերացմամբ, ինչ- որ առաջընթաց ակնկալել դժվար է։ Սա կապված է առաջին հերթին աշխարհում տիրող ընդհանուր անկայուն ռազմաքաղաքական իրավիճակով։

- Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունների ֆոնին նրա իշխանությունները ակտիվորեն գնում են սպառազինության։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանում պատրաստվում են նոր պատերազմի՞։

- Ղարաբաղյան պարտված պատերազմից հետո Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունները հասկանալի են։ Կարծում եմ, որ ռազմական բախումը վաղ թե ուշ հնարավոր է, բայց դժվար թե ընթացիկ տարում։ Հայաստանին անհրաժեշտ էր զենք գնել պատերազմից առաջ, այլ ոչ թե դրանից հետո, երբ նա պարտվեց Ադրբեջանին։

- Ձեր կարծիքով, Հայաստանը դեռ երկա՞ր կշարունակի մանեւրել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։

- Քանի դեռ Հայաստանում իշխում է արեւմտամետ կառավարությունը՝ դեպի Արևմուտք հայացքը այնտեղ կշարունակվի։ Դա որքան կշարունակվի, դժվար է ասել, քանի որ այս պահին նկատվում է քաոսային իրավիճակ և դժվար է կանխատեսել քաղաքական կայունություն։ Խնդիրը նրանում է, որ Արեւմուտքը ֆիզիկապես քիչ բանով կարող է օգնել Հայաստանին, ի տարբերություն Ռուսաստանի, որն ունի նման հնարավորություն։ Առայժմ Արեւմուտքը փորձում է Հայաստանին քաղաքականապես մեկուսացնել տեղի ունեցողից՝ նրան օգտագործելով որպես սակարկության առարկա։ Հետեւաբար, Հայաստանի կողմից արևմտամետ կողմնորոշման պահպանվելու դեպքում նրա հետագա ճակատագիրն էլ կլինի չափազանց ողբալի և աննախանձելի։

- Ինչպիսի՞ն էր 2022 թվականը Ադրբեջանա-ռուսական հարաբերությունների համար։

-Անցյալ տարին ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար եղել է բավականին հակասական։ Մի կողմից նկատվում էր փոխադարձ առևտրափոխանակաման աճ՝ ծայրահեղ դեպքում ֆինանսական ցուցանիշներում, մյուս կողմից՝ Ադրբեջանը բավականին դժգոհություններ ունի ռուս խաղաղապահների և այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Հայաստանում։ Իսկ ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները այնուամենայնիվ ունեն զարգացման հուսալի հեռանկար։

- Եվ վերջում։ Ձեր գնահատմամբ՝ այս տարի կավարտվի արդյո՞ք ուկրաինական ճգնաժամը։

- Ուկրաինական ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, այս տարի չի ավարտվի։ Առավել հավանական է, որ այն կձգձգվի և դեռ անորոշ ժամանակ կշարունակվի։

Caliber.Az
Դիտումներ: 127

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

231
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

198
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

149
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

76
10 Մայիսի 2025 11:18
5

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

73
10 Մայիսի 2025 09:36
6

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

71
10 Մայիսի 2025 13:29
7

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

67
10 Մայիսի 2025 10:45
8

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հեյդար Ալիևի 102-ամյակի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

67
10 Մայիսի 2025 10:43
9

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն «Anadolu Ankası - 2025» զորավարժություններին

66
10 Մայիսի 2025 10:27
10

Ալիևը մասնակցել է Շուշայում չորրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը

65
10 Մայիսի 2025 09:35
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading