twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հարաբերությունների վերածանրաբեռնում. ինչո՞ւ է Բաքուն առաջնահերթությունները ճշտում ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ: Մուսաբեկովն ու Շաֆիևը՝ Caliber.Az-կայքում

05 Մարտի 2025 14:45

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացման համակարգման գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Կվի-Յոպ Սոնի հետ։ Հանդիպման ընթացքում նա հայտարարել է Բաքվի՝ այդ կազմակերպության հետ համագործակցության ձևաչափի վերանայման մասին, և այն մասին, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի հետ հարաբերություններում իր առաջնահերթությունները շտկում է նոր իրողություններին համապատասխան։ Այս առումով ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ հետագա համագործակցությունը կիրականացվի նախագծային համագործակցության մեխանիզմով, ելնելով Ադրբեջանի ազգային առաջնահերթություններից։
 
Բայրամովը նշել է, որ երկիրը օգնություն ստացողից՝ համաշխարհային օրակարգին նպաստող երկրի վերափոխարկվելու կապակցությամբ, որպես առաջնահերթային ուղղություններ են մնում համագործակցությունը՝ ՄԱԿ-ի կարգավորման ծրագրի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և այլ պրոֆիլային կառույցների հետ: Հետագայում ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը կկառուցվի առավելապես նրանց կենտրոնակայանների միջոցով:
 
Ադրբեջանի նախագահը բազմիցս ընդգծել է ՄԱԿ-ում բարեփոխումների անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ Անվտանգության խորհրդի կառուցվածքը հնացած է և չի արտացոլում ժամանակակից իրողությունները, իսկ դրա կազմը պետք է ընդլայնվի՝ ավելի մեծ ներկայացուցչականության և աշխարհագրական հավասարակշռության համար։ Իլհամ Ալիևի կարծիքով, Չմիավորման շարժումը պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ռոտացիոն նախագահությամբ մշտական տեղ ստանա, իսկ Աֆրիկան՝ լրացուցիչ տեղեր։
 
Որպես ՄԱԿ-ի մեխանիզմների անարդյունավետության օրինակ, Ալիևը բերել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Նա հիշեցրել է, որ այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևեր իրականացվել են մի քանի օրվա ընթացքում, Հայաստանը  շուրջ 30 տարի անտեսում էր՝ Ադրբեջանի տարածքից իր զինված ուժերը անհապաղ դուրս բերելը պահանջող չորս բանաձևերը։
 
Սա նշանակում է արդյո՞ք քաղաքական մեսիջ Բաքվից, թե՞ ընդամենը ՄԱԿ-ի հետ համագործակցության ձեւաչափի տեխնիկական փոփոխություն է։ Այս հարցերի պատասխան տալու համար,  Caliber.Az-ի թղթակիցը խնդրել է ադրբեջանցի քաղաքական փորձագետներին:
 
Ինչպես նշում է Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, ՄԱԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը իսկապես փոխվում է։ Նախկինում, երբ երկիրը բախվում էր լուրջ մարտահրավերների հետ՝ մեկ միլիոն փախստականներ և ներքին տեղահանվածներ, ավերված տնտեսություն և սահմանափակ ռեսուրսներ՝ նա ուներ ՄԱԿ-ի մասնագիտացված ծրագրերի աջակցության կարիքը։ Այն ժամանակ կազմակերպությունը զգալի օգնություն է ցուցաբերել փախստականների հետ աշխատող կառույցների, ինչպես նաև Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (FAO), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջոցով՝ կարևոր դեր խաղալով երկրի վերակաանգնման գործում։
 
«Սակայն իրավիճակը փոխվել է։ Այսօր Ադրբեջանում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը կազմում է 5 միլիոն դոլարից պակաս: Նման պայմաններում գրասենյակների և վարչական կառույցների պահպանումը կորցնում է իր իմաստը։ Առավել ևս, Ադրբեջանն ինքն  է հիմա միջազգային օգնություն  ցուցաբերում, ընդ որում դրա ծավալը 5-10 անգամ գերազանցում է երկրում ՄԱԿ-ի օգնությանը։
 
Հետևաբար որոշվել է փոխել ՄԱԿ-ի հետ համագործակցության ձևաչափը. ոչ թե մասնագիտացված գերատեսչությունների մշտական ներկայացուցչությունների, այլ Ադրբեջանին հետաքրքրող կոնկրետ ծրագրերի միջոցով։ Նման ծրագրերում երկիրը պատրաստ է մասնակցել ինչպես ֆինանսական, այնպես  էլ դիվանագիտական առումներով։ Եթե շահագրգռվածություն չլինի՝ մասնակցություն նույնպես թի լինի։
 
Սա ՄԱԿ-ի նկատմամբ անվստահության հարց չէ, այլ Ադրբեջանի պետության հասունության և փոխգործակցության նոր ձևաչափի ցուցանիշ։ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները ՄԱԿ-ի հետ, հնարավոր է, նույնիսկ ավելի խորը մակարդակով, բայց արդեն այլ ուղղություններով։ Միևնույն ժամանակ, ավելի տրամաբանական է ՄԱԿ-ի ռեսուրսներն ուղղել այնտեղ, որտեղ դրանք իսկապես անհրաժեշտ են՝ Աֆրիկայի, Ասիայի և այլ տարածաշրջանների աջակցության կարիք ունեցող երկրներ»,- ընդգծել է Ռ. Մուսաբեկովը:
 
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) խորհրդի նախագահ, քաղաքագետ Ֆարիդ Շաֆիևի կարծիքով, Ադրբեջանը միջազգային հանրությանը ազդանշան է տալիս, որ նա՝ այլ կատեգորիայի պետություն է, որը օգնություն ստացողից անցել է նրա դոնորի կարգավիճակի։
 
«Հիմա մեր համագործակցությունը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի ՄԱԿ-ի սահմանափակ, կոնկրետ նախագծերի վրա՝ ժամանակային և ֆինանսական հստակ շրջանակներով», - նշել է նա։
 
Ֆ. Շաֆիեւի խոսքով, Ադրբեջանը ՄԱԿ-ի հետ ընդհանուր առմամբ խնդիրներ չունի, թեեւ առանձին կազուսներ պատահում են։ 
 
«Օրինակ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը վերջերս կոչ է արել «արդար» դատավարություն անցկացնել ղարաբաղյան խունտայի նախկին առաջնորդների նկատմամբ, որոնց դատավարությունը տեղի է ունենում Բաքվում։ Սա բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար։ Սակայն ՄԱԿ-ի հետ համագործակցության ձեւաչափը վերանայելու որոշումը կայացվել է դեռ այս հայտարարությունից առաջ։ Ուստի, չեմ կարծում, որ դա պետք է ընկալվի որպես քաղաքական մեսիջ՝ սա ավելի շուտ հարաբերությունների օպտիմալացում է։ Չնայած այն կազմակերպությունների ցանկում, որոնց գրասենյակները փակվելու են Ադրբեջանում, ներառված է նաև Միջազգային Կարմիր Խաչը, որը, ինչպես հայտնի է, մեր երկրի տարածքում անցկացրել է հայանպաստ գործունեություն»,- եզրափակել է Ֆ. Շաֆիևը։

Caliber.Az
Դիտումներ: 446

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Էջմիածնի ակտերը որպես հայ եկեղեցու եկվոր լինելու ապացույց «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

120
21 Նոյեմբերի 2025 21:06
2

Մահացել է «Երկաթե գեներալ» Սաֆոնովը

98
21 Նոյեմբերի 2025 14:50
3

Ազերեներժին՝ Եվրոպա էլեկտրաէներգիա մատակարարելու համար Նախչըվանում ենթակայանի կառուցման մասին

92
22 Նոյեմբերի 2025 14:37
4

Լևան Ժորժոլիանի. Վրաստանն օրինակելի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ

89
21 Նոյեմբերի 2025 13:18
5

Պետական ​​գործակալություն. Ադրբեջանի ազատագրված տարածքներում աշխատանքով ապահովվել է ավելի քան 7000 մարդ

76
22 Նոյեմբերի 2025 11:57
6

Ադրբեջանը գնում է նոր սերնդի իտալական ռադարներ

66
21 Նոյեմբերի 2025 12:02
7

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Հորովլու գյուղը դիմավորում են նոր բնակիչներին

60
21 Նոյեմբերի 2025 09:27
8

Բաքվում ընթանում է ՏՀԿ D-8 մեդիա ֆորումը

58
21 Նոյեմբերի 2025 12:31
9

Երևան այցելած ադրբեջանցի կին. ես շատ հայ ընկերներ ունեմ ՏԵՍԱՆՅՈՒԹ

58
21 Նոյեմբերի 2025 20:43
10

Զախարովա. Ռուսաստանի դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում բաց է

58
21 Նոյեմբերի 2025 09:51
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading