twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին. երբ միայն ցանկությունը բավարար չէ Պրիտչինը և Մաիսայան՝ Caliber.Az-կայքում

26 Մարտի 2025 22:06

Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը՝ երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացել եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի կողմից։ Հարցն ընդգրկված է նաեւ Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։ Միևնույն ժամանակ հայ քաղաքական գործիչները գնալով ավելի վստահ են խոսում եվրաինտեգրման մասին, կարծես թե ԵՄ-ին անդամակցելը՝ վճռված գործ է։
 
Երևում է, որ Երևանում լրջորեն հավատացել են Բրյուսելի խոստումներին՝ նախընտրելով ուշադրություն չդարձնել Կիևի և Թբիլիսիի փորձին, որոնք անցել են եվրաինտեգրման շատ ավելի բարդ ճանապարհ, բայց մինչև հիմա մնում են ԵՄ-ից դուրս։
 
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևանը ակտիվորեն ամրապնդում է Եվրամիության հետ կապերը անվտանգության ոլորտում։ Նա նաև հիշեցրել է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ​​հանձնաժողովի երկու նիստերի մասին, որոնք տեղի են ունեցել համապատասխան երկխոսության շրջանակներում։
 
Այս ֆոնին տրամաբանական հարց է ծագում. որքանո՞վ են իրատեսական՝ ԵՄ-ին արագ ինտեգրվելու Հայաստանի ակնկալիքները։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում չի հանգի արդյո՞ք Բրյուսելի կողմից հերթական քաղաքական խաղի՝ մի խաղ, որում Երեւանին խոստանում են «ոսկու սարեր», բայց իրական հեռանկարները մնում են շատ մշուշոտ:
 
Caliber.Az-ի թղթակիցը՝ իրավիճակը մեկնաբանելու համար դիմել է ռուս և վրացի փորձագետներին։
 
Պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ ՄՏՄՀԻ-ի (Մոսկվա) Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը համարում է, որ Հայաստանի հետ դեպքը՝ այն օրինակն է, թե ինչպես է Երևանը փորձում ցանկալին ներկայացնել որպես իրականություն:
 
«Ոչ մի հիմք չկա ենթադրել, որ Հայաստանը թեկուզ միջնաժամկետ հեռանկարում ի վիճակի է դառնալ ԵՄ-ի անդամ: Վրաստանի օրինակը ակնառու ցույց է տալիս հայկական երազանքների էությունը. երկիրը գտնվում է միանման աշխարհագրական դիրքում, նույն տարածաշրջանում, բայց դրանով հանդերձ ունի լուրջ աշխարհաքաղաքական առավելություններ՝ առաջին հերթին ելք դեպի Սև ծով և համապատասխանաբար, անմիջական կապ ԵՄ-ի երկրներ՝ Բուլղարիայի և Ռումինիայի հետ։ Վրաստանը զանգվածային բարեփոխումներ սկսեց դեռ 2003 թվականին՝ օրենսդրությունը հարմարեցնելով ԵՄ-ի չափանիշներին։ Սակայն, նույնիսկ դա նրան չապահովեց Մոլդովայի և Ուկրաինայի հետ հավասար թեկնածուի կարգավիճակ՝ էլ չասած ԵՄ-ին անդամակցելու մասին:
 
Հայաստանը չունի ո՛չ բարեփոխումների նման փորձ, ո՛չ էլ աշխարհագրական առավելություններ, ինչը այդ ուղղությամբ նրա հեռանկարները դարձնում է չափազանց կասկածելի։ Ավելի շուտ խոսքը Արևմուտքի ուղղությամբ երկրի ռազմավարական վեկտորի նշանակման քաղաքական ժեստի մասին է: Նույնիսկ Փաշինյանի ամենալավատես կողմնակիցները, ինչպես ինձ թվում է, գիտակցում են այս կուրսի թույլ իրատեսությունը։ Այն ավելի շուտ կրում է ցուցադրական բնույթ, ինչպես արտաքին քաղաքական, այնպես  էլ ներքաղաքական ասպարեզում։ Բայց դրա գործնական իրականացման ցածր հավանականության մասին նախընտրում են բարձրաձայն չխոսել»,- ընդգծել է Ստանիսլավ Պրիտչինը։
 
Պրոֆեսոր, ռազմական և քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան համարում է, որ առաջին հայացքից Հայաստանը իսկապես լավ նախնական տվյալներ ունի՝ ԵՄ-ում ինտեգրացիոն գործընթաց սկսելու համար։ Սակայն հարցն այն մասին, թե երկիրը ինչպես կկարողանա մինչև վերջ անցնի այդ ճանապարհը, և իրականում կդառնա արդյոք Եվրամիության անդամ, մնում է բաց։ Նրա խոսքով, այս գործընթացը կարող է ձգձգվել ոչ թե մի քանի տարի, այլ տասնամյակներ։
 
«Վրաստանը այս ճանապարհով գնացել է ավելի քան 20 տարի՝ սկսած 1999 թվականից, երբ պաշտոնապես հայտարարեց՝  դեպի Արևմուտք իր արտաքին քաղաքական կողմնորոշման մասին, ներառյալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը: Բայց, ցավոք, այդ շարժումը մտել է փակուղի։ Չի բացառվում, որ արդյունքում Հայաստանը այդպես էլ չկարողանա դառնալ ԵՄ-ի անդամ, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի հետ։
 
ԵՄ-ի հետ համագործակցության դեպքում մենք տեսնում ենք, որ ամեն ինչ զարգանում է. մարդը ենթադրում  է, իսկ Աստվածը տնօրինում է սկզբունքով։ Այդ իսկ պատճառով հիմա խոսել,  օրինակ, մինչև 2030 թվականը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամագրվելու անխուսափելիության մասին՝ նույնիսկ Եվրամիության հայտարարված բացությունը ընդլայնման հաշվառմամբ՝ անհնար է։ Արդեն հիմա պարզ է, որ Երեւանը չի տեղավորվի ենթադրվող ժամկետներում։ Յուրաքանչյուր երկրի համար այս ճանապարհը բարդ է, անկանխատեսելի ելքով բազմամյա կոմբիինացիա է, այլ ոչ թե երաշխավորված և արագ արդյունքով կախարդական հեռանկար, ինչպես դա թվում է  շատերին Հայաստանում»,- ասել է Վախթանգ Մաիսայան։

 

Caliber.Az
Դիտումներ: 351

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հայաստանը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև Մեծ խաղ՝ խոշոր խաղադրույքներ

159
04 Դեկտեմբերի 2025 15:26
2

Յաշար Սարըն՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովման մասին

123
05 Դեկտեմբերի 2025 18:24
3

«Մեծ վերադարձ». Հորովլու գյուղ է վերադառնում 18 ընտանիք

123
05 Դեկտեմբերի 2025 15:55
4

Երևանը տրամադրել է արխիվները Նավթալինի հոտ կառավարության գրասենյակից

115
04 Դեկտեմբերի 2025 10:41
5

Բրյուսելը՝ Մոնթե Մելքոնյանի ստվերի տակ ԵՄ-ն աջակցո՞ւմ է ահաբեկիչների հերոսականացմանը

113
06 Դեկտեմբերի 2025 15:53
6

Էջմիածինը՝ ցարական Ռուսաստանի քաղաքական խաղում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

100
05 Դեկտեմբերի 2025 17:38
7

«Բաքուն Բրյուսելից սպասում է գործողություններ, այլ ոչ թե գեղեցիկ խոսքեր» Փորձագետները՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԵՄ-ի նոր նախաձեռնության մասին

91
06 Դեկտեմբերի 2025 10:58
8

Ջեյհուն Ջալիլով. Զանգեզուրի միջանցքը որոշում է տարածաշրջանի ապագա տնտեսական լանդշաֆտը

90
04 Դեկտեմբերի 2025 11:04
9

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ ընթերցվել են տուժողների ցուցմունքները

76
06 Դեկտեմբերի 2025 08:50
10

Թոմ Բարաք. Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ միջանցքը հեռանկարներ է բացում տարածաշրջանի համար

66
06 Դեկտեմբերի 2025 10:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading