Օսկանյանի բերանաբացությունը Միխայլովն ու Սադադդինովը՝ Caliber.Az-կայքում
«Ցանկացած օբյեկտիվ չափանիշներով, պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երբևէ եղած ամենավատ բանակցողն է»։ Այս մասին օրերս Facebook սոցցանցում գրել է՝ Հայաստանի ԱԳՆ-ի նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։
«Նրա իշխանության գալու պահից անցած վեց տարիների ընթացքում յուրաքանչյուր դիվանագիտական կամ ռազմավարական դոսյեն, ինչին նա ձեռք է տվել՝ վերածվել է մոխրակույտի: Երբեմնի կենսուրախ Հայաստանը հիմա գտնվում է ամայացած վիճակում՝ Ղարաբաղը կորցրած է, պաշտպանունակությունը թուլացած է, դաշինքները խզված են, իսկ ժողովուրդը հիասթափված է: Բանակցություններում Փաշինյանի ձախողումները չեն հանդիսանում վերացական կամ տեսական՝ դրանք կոնկրետ են, խորապես զգացվող և իրական աշխարհում ունեն աղետալի հետևանքներ։
Նրա ղեկավարությամբ Հայաստանն ինքը իր վրա հարուցեց պատերազմը, չկարողացավ կանխել կամ կասեցնել այն և պարտվեց նվաստացուցիչ կերպով, հազարավոր զոհերով։ Հրադադարի մասին պայմանագիրը ստորագրվել է ճնշման տակ, և այնուամենայնիվ նույնիսկ դրանից հետո նա չկարողացավ ապահովել Հայաստանի համար ձեռնտու դրույթների իրագործումը։ Ամենավատն այն է, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը փաստորեն տվել էր Պրահայում, իսկ հետո ձեռքերը լվաց՝ ճանապարհ հարթելով համընդհանուր էթնիկ զտումների համար։
Այս դիսֆունկցիայի վերջին օրինակը դարձավ Փաշինյանի կողմից այսպես կոչված խաղաղ պայմանագրի վերջին երկու տարրերի ընդունումը՝ հիանալի հասկանալով, որ Ադրբեջանը չի սպառել իր պահանջները։ Փաստորեն, Բաքուն առաջ է քաշում պայմանների գնալով ավելի լայն ցանկ, ներառյալ Հայաստանի հարավով արտատարածքային միջանցքի ստեղծում, Լեռնային Ղարաբաղի մասին ցանկացած հիշատակումը բացառող սահմանադրական փոփոխություններ, և Մինսկի խմբի լուծարում, և սրանք դրանցից մի քանիսն են»,- մասնավորապես գրել է Վարդան Օսկանյանը:
Ինչպե՞ս կարելի է գնահատել Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարի այս հայտարարությունը, ով ինքը լինելով պաշտոնում ոչինչ չարեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մոտեցնելու համար, այլ միայն ընդօրինակեց բանակցային գործընթացը՝ պարզապես ձգձգելով ժամանակը։ Նա հիմա արդյո՞ք իրավունք ունի թեկուզ ինչ-որ պահանջներ ներկայացնել այն տխուր իրավիճակի արդյունքներին, որում Հայաստանը հայտնվել է այդ թվում նաև անձամբ նրա շնորհիվ։
Այս հաշվով իրենց կարծիքներով Caliber.Az-ի հետ կիսվել են տարածաշրջանի հարցերով փորձագետները։
Ռուսաստանցի քաղաքագետ, Հարավային Կովկասի երկրների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Միխայլովը հայտարարել է, որ այժմ Հայաստանում, իհարկե, բարձր քաղաքական տուրբուլենտություն է, բոլորը պայքարում են ընտրազանգվածի տարբեր հատվածների համար։
«Եվ Վարդան Օսկանյանը, ով մնացել է գործերից դուրս և անցել է ընդդիմադիր դաշտ, հիմա քննադատում է Նիկոլ Փաշինյանին։ Բայց նա ինչ էլ ասի, Հայաստանի քաղաքական գործիչ և ղեկավար լինելը՝ շատ ծանր բեռ է։ Փաշինյանը ստիպված է օբյեկտիվ հանգամանքների ճնշման տակ ոչ պոպուլյար որոշումներ կայացնել։
Համապատասխանաբար պետք է հասկանալ, որ Հայաստանի հետ այս կոնֆլիկտային իրավիճակում Ադրբեջանը լիովին իրավացի էր։ Հայաստանին առաջարկեցին ղարաբաղյան առճակատման լուծման տարբեր տարբերակներ, առաջարկեցին պայմաններ։ Իսկ այդ նույն Օսկանյանը ԱԳՆ-ի մակարդակով ոչինչ չարեց նրա համար, որպեսզի անցկացնել բանակցային գործընթացներ, քննարկել իրողությունները, այլ ոչ թե Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի ղեկավարության ֆանտազիաներ։ Եվ, համապատասխանաբար, դրա համար էլ Օսկանյանը հիմա իշխանության մեջ չէ։ Իսկ Փաշինյանը այնուամենայնիվ ստիպված է այս հանգամանքների ճնշման տակ մանևրել և ճիշտ որոշումներ կայացնել։ Փաշինյանին մեղադրել նրանում, որ Ադրբեջանը ճնշում է և շարունակելու է իրենը պահանջել, դե, դա անիմաստ է։
Բաքուն արդեն որոշակի երաշխիքներ ստացել է 2020 թվականի նոյեմբերին։ Եվ նա շարժվում է միայն այս նախնական պայմանավորվածությունների համաձայն, որոնց իրականացումը կհանգեցնի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Ղարաբաղը երբեք չի եղել Հայաստանի տարածք։ Հայաստանն ինքը չճանաչեց Ղարաբաղը, այդ թվում նաև Օսկանյանը, ով ԱԳՆ ղեկավարն էր։ Այնպես որ, այստեղ ԱԳՆ-ի նախկին ղեկավարը ընդիմախոսելու բան չունի»,- արձանագրում է հետազոտողը։
Եվ, համապատասխանաբար, ասում է, Փաշինյանը ամեն դեպքում ստիպված կլինի ստորագրել խաղաղ պայմանագիրը։
«Կամ կլինի առճակատում, որում Բաքուն կհասնի իր նպատակին: Եվ Զանգեզուրի միջանցքը բացելու պահանջն էլ արդար է: Սա ամենաթեթև պահանջն է, որին կարող է հասնել Բաքուն: Իսկ այսպես, մեծ հաշվով, ես չէի զարմանա և լիովին կհասկանայի, եթե այդ տարածքը, սկզբունքայնորեն, դառնար Ադրբեջանի մաս, այլ ոչ թե պարզապես միջանցք: Եվ հիմա, խոստացած բանակցությունների և խաղաղության վերջնական ստորագրման նախաշեմին Օսկանյանի նմանների կողմից այդպիսի ձայները կշատանան: Եվ Փաշինյանի հասցեին մեղադրանքնենը այն մասին, որ նա «հանձնել է Հայաստանը» նույնպես կշատանան։ Որովհետև ինքնին Հայաստանի ներսում կան չափից ավել ազգայնական, բացահայտ ֆաշիստական ուժեր, որոնք սպասում են ինչ-որ ռևանշի։
Իսկ ռևանշը անհնար է։ Ադրբեջանը պատրաստ է։ Եվ դարձյալ, Երևանի խելամիտ քաղաքական գործիչները հասկանում են, որ Հայաստանը՝ Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման դեպքում, կարող է կորցնել իր պետականությունը։ Եվ ես կարծում եմ, որ Բաքուն պատրաստ է ցանկացած հանգամանքի։ Իսկ Փաշինյանը, ամեն դեպքում ստիպված կլինի ստորագրել խաղաղ պայմանագիրը ու փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ, որտեղ չեն լինի՝ Ղարաբաղի և Հայաստանի, այսպես ասած, այլ անիրական ցանկությունների մասին հիշատակումներ։ Այժմ նրա համար գլխավորը գոնե այն տարածքային սահմաններում մնալն է, որտեղ այսօր նա գտնվում է։ Եվ եթե Փաշինյանը ստորագրի խաղաղ պայմանագիրը և սկսի զարգացնել հատկապես այդ տարածքները, բարիդրացիական հարաբերություններ հաստատի, ապա նա հայերի համար կդառնա մեծ ղեկավար։ Հատկապես Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո։ Այսինքն՝ նա կարող է վերջ տալ բազմամյա առճակատմանը եւ արդեն բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Եվ դա կլինի նրա սխրանքը, եթե նա գնա դրան: Սա նրա խաչն է, նա է ստանձնել հայ ժողովրդի համար պատասխանատվությունը, նա Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ, և հիմա, որպես խելամիտ քաղաքական գործիչ՝ պետք է այս իրավիճակը վերածի հայ ժողովրդի համար լավ կողմի։ Ստորագրելով Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը և դիմելով բոլոր պայմաններին, որոնք համաձայնեցվել էին դեռ 2020 թվականի նոյեմբերին։ Սրանք նախնական պայմաններ են, Բաքվին ավելորդ բաներ պետք չեն։
Հետևաբար ես կարծում եմ, որ Վարդան Օսկանյանի խոսքն ու դիրքորոշումը ոչինչ չի փոխում ներկայիս իրավիճակում։ Հայաստանը գտնվում է ծանր վիճակում։ Եվ նրա համար միակ ելքը՝ խաղաղ պայմանագիր կնքելն է։ Եվ այդ ժամանակ սահմանները կբացվեն, և առևտուր կլինի։ Եվ կվերականգնվեն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները, քանի որ Մոսկվան լիովին աջակցում է խաղաղ պայմանագրի իրականացմանը։
Իրավիճակը թեկուզ և զվարճալի չէ, բայց Հայաստանը այս իրավիճակում է հայտնվել ոչ առանց անձամբ Վարդան Օսկանյանի և նրա նմանների մասնակցությանը, և նրանցից ոմանք, ի դեպ, մինչև հիմա գտնվում են ղեկավարությունում։ Փաշինյանը, չնայած ամեն ինչին, ամբողջ աշխարհին հայտարարեց, որ պայմանագիրը այնուամենայնիվ կստորագրվի։ Սա, իհարկե, զայրացնում է որոշ ուժերի, բայց եթե Երևանը չգնա նման քայլի, ապա միջանցքներն էլ չեն լինի խաղաղ, այլ կվերադարձվեն, այսպես ասենք՝ ռազմական ճանապարհով։ Հայաստանը պարզապես այլ ելք չունի, քան բարեկամություն անել հարեւանների հետ և ստորագրել այն համաձայնագրերը, որոնք ձեռնատու են երկու կողմերին»,- վստահ է Միխայլովը։
Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Մուրադ Սադադդինովը սկզբի համար նշել է, որ Վարդան Օսկանյանը արտաքին գործերի նախարար է եղել Քոչարյանի օրոք։
«1998 թվականից մինչև 2008 թվականը, 10 տարվա ընթացքում, նա զբաղվել է Քոչարյանի արտաքին քաղաքականության իրականացմամբ։ Ով է Քոչարյանը և ինչով է նա զբաղվել Ադրբեջանի տարածքում, Ղարաբաղում, բոլորը գիտեն։ Այս իմաստով Օսկանյանը հանդիսսանում է Քոչարյանի համախոհը, և այդ թվում նաև այն ռազմական հանցագործությունների մասնակից, որոնք Քոչարյանը կատարել է Ադրբեջանի տարածքում։ Հետևաբար Փաշինյանի նկատմամբ նրա այսօրվա արտահայտությունները ծառայում են որոշակի նպատակների։
Առաջինը, Վարդան Օսկանյանը հանդիսանում է այն ուժերի խոսափողը, որոնց մենք անվանում ենք ռեւանշիստներ։ Սա ներառում է նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի շրջապատը։ Այդ ուժերը կառավարվում են արտաքին դերակատարների կողմից, նրանց խնդիրն կայանում է Փաշինյանի տապալման և իշխանությունը նորից զավթելու մեջ։ Դրա համար նրանք օգտագործում են բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև քարոզչական՝ Փաշինյանին մեղադրելով բոլոր մեղքերի մեջ։
Բայց այստեղ պետք է նշել մեկ շատ կարևոր փաստ։ Այսօր Օսկանյանը Փաշինյանին մեղադրում է այնպիսի գործողությունների մեջ, որոնք եղել են Քոչարյանի թիմի, իսկ նշանակում է, նաև հենց Օսկանյանի գործունեության անմիջական հետևանքը։ Չէ որ, այն ամենը, ինչ տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանն է գլխավորել Հայաստանը՝ հանդիսանում է այն հիմար, ագրեսիվ քաղաքականության հետևանքը, որն անցկացրել են Քոչարյանը և նրա նախարար Օսկանյանը։ Այսօր նա Փաշինյանին մեղադրում է նրանում, որ նա հանձնվել է ադրբեջանական բանակին։ Բայց բոլորի համար նույնիսկ այն ժամանակ պարզ էր, որ Ադրբեջանն ուժեղացնում է իր տնտեսությունը և ուժեղացնում է իր զինված ուժերը։ Եվ Ադրբեջանը չէր թաքցնում, որ մի հիանալի օր կվերադարձնի Ղարաբաղը՝ ելնելով միջազգային նորմերի ու օրենքների պահանջներից։ Այս ամենը շատ լավ գիտեր նաև Օսկանյանը։ Բայց չնայած դրան, նրանք իրավիճակը հասցրին նրան, ինչ տեղի ունեցավ։ Եվ այսօր, Փաշինյանին մեղադրելով տարբեր մեղքերի մեջ՝ նրանք ուղղակի իրենց մեղքը գցում են նրա ուսերին։ Սա միանշանակ է։
Երկրորդը, նրանք շատ են վախենում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը զարգանում է խաղաղ հունով, և, հնարավոր է, որ մոտ ժամանակում ստորագրվի խաղաղ պայմանագիր։ Սա հիմնավորապես չի համապատասխանում նրանց շահերին, քանի որ այս դեպքում նրանց ռեւանշիստական դոկտրինան նրանց հնարավորություն չի տա տապալել Փաշինյանին և գալ իշխանության։ Նրանք հասկանում են, որ վաղ թե ուշ, խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո, հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը այդ վայ քաղաքական գործիչներին կհարցնեն, թե նրանք ինչի են հասցրել Հայաստանի փոխհարաբերությունները տարածաշրջանում իր հարևանների հետ»,- համարում է տեսաբանը։
Բացի այդ էլ, նշել է նա, ինքը Օսկանյանը ներգրավված է եղել տարբեր կոռուպցիոն հանցագործությունների մեջ։
«Ժամանակին նա ստեղծել է իր անձնական հիմնադրամը, որը կոչվում է «Սիվիլիթաս», և զբաղվել է ամբողջ աշխարհում նվիրատվությունների հավաքմամբ։ Հնչել է փաստ, որ մոտ 2 միլիոն դոլարի նվիրատվությունը նա օգտագործել իր անձնական շահերի համար։ Այ այսպիսի փատերը, իհարկե, ի հայտ կգան, և նրանք ստիպված կլինեն պատասխան տալ։
Կարելի է ավելացնել նաև այն, որ հիմա Բաքվում ընթացող անջատողական առաջնորդների դատավարությունների ընթացքում վերջիններս շատ հոժարակամ պատմում, հետաքննությանը տեղեկություններ են տալիս այն հանցագործությունների մասին, որոնք դուրս են մնացել այս քրեական հետապնդումից։ Թերևս Օսկանյանը հասկանում է, որ վաղ թե ուշ կհայտարարվի իր հանցավոր արարքների մասին, որ արել է իր արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում։ Սա, իհարկե, անհանգստացնում է նրան։ Եվ այսպես, նա դարձավ հակաՓաշինյանի քարոզարշավի ակտիվ ավետաբերներից մեկը։
Փաշինյանին ուղղված մեղադրանքները, թե նա հետևում է Բաքվի օրինակին, իհարկե, անհիմն են. Փաստն այն է, որ Ադրբեջանի պահանջները բխում են միջազգային իրավունքից, ՄԱԿ-ի կանոնադրությունից, և Հայաստանը չի կարողանում դիմակայել դրանց, քանի որ դրանք քիչ թե շատ աջակցվում են միջազգային հանրության կողմից։ Ուստի Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի Ադրբեջանի առաջադրած պահանջներին։
Փաշինյանն այսօր ցաք ու ցրիվ է անում այն հանցագործությունները, որոնք տասնամյակներ շարունակ կատարել են Քոչարյանի և Սարգսյանի թիմերը, և դրանց թվում նաև ինքը՝ Օսկանյանը։ Օսկանյանի նմանների շահագռգռվածությունը կայանում է նրանում, որպեսզի Փաշինյանի վրա բարդել իրենց բոլոր նախկին մեղքերը, տապալել նրան, գալ իշխանության և դրանով իսկ ապահովել իրենց ապագան։ Որովհետև վաղ թե ուշ հայկական արդարադատությունը կամ հայ ժողովուրդը նրանց պատասխանատվության են ենթարկելու այն ամենի համար, ինչ արել են նրանք»,- ենթադրում է Սադադդինովը։