Մակրոնը` Եվրոպայի ավելորդ բեռ. ԵՄ-ն խրվում է քաղաքական լճացման մեջ Կորնյեչենկոն և Այթմատովը՝ Caliber.Az-կայքում
Արեւմուտքում քաղաքական իրավիճակը շարունակում է մնալ մրրկային վիճակում։ Թրամփի թիմի Սպիտակ տուն գալը նկատելիորեն փոխել է քաղաքական խաղի վեկտորը։ Այն ժամանակ, երբ Վաշինգտոնում փորձում են վերադառնալ գաղափարախոսություններով չսահմանափակված իրական քաղաքականության, Եվրոպայում նկատվում է քաղաքական մտքի լճացում, հատկապես Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ-ի ռազմավարության մեջ:
Վերլուծաբանների կարծիքով, ԵՄ-ն ապակողմնորոշված է, բայց դրանով հանդերձ փորձում է սեփական ուժերով լրացնել՝ Բայդենի թիմի հեռանալուց հետո տարածաշրջանում գոյացած վակումը։ Եվրասիական ուղղության նկատմամբ Թրամփի թիմի մոտեցումները առայժմ միայն ձևավորվում են, և դրանց մասին կարելի է դատել միայն առանձին դրվագներով։ Այնուամենայնիվ, Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի և Բրյուսելի մոտեցումների տարբերությունն ակնհայտ է և հարցեր է առաջացնում Արևմուտքի քաղաքականության կանխատեսելիության և կառուցողականության տեսակետից։
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Այն կվերափոխվի արդյո՞ք մոտ ապագայում և ի՞նչ ուղղությամբ։
Բելառուսիացի փորձագետ-միջազգայնագետ Սվետլանա Կորնյեչենկոյի կարծիքով, քաղաքական ռազմավարությունների մշակման հարցում ԵՄ-ի դեգրադացիան ակնհայտ է։ ԵՄ-ի գործողություններում նկատվում է Բայդենի վարչակազմի մնացորդային ազդեցությունը և աշխարհաքաղաքական իրականությունից անջատված հնացած շաբլոնները:
«Իլհամ Ալիևը շատ հստակորեն է սահմանել ներկայիս եվրոպական քաղաքական գործիչների սնանկությունը, ովքեր, մեծ հաշվով, Բայդենի վարչակազմի հեռանալուց հետո նմանվում են առանց մայր կատվի մնացած ձագերին։ Նրանք պարզապես չեն հասկանում, թե հետո ինչ պետք է անել։
Այս ամենը զվարճալի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Տխուր է, առաջին հերթին այն պատճառով, որ ԵՄ-ն ԱՄՆ-ում ղեկավարության փոփոխության դեպքում չունի պլան «Բ», որը կպահանջեր մոտեցումների և առաջնահերթությունների վերանայում։ Ոչինչ մտածված չէ։
Այդ իսկ պատճառով Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վերջին ելույթը աչքի է ընկել պոպուլիզմով և վերլուծությունների բացակայությամբ։ Տեղ-տեղ նույնիսկ անհեթեթ տեսք ուներ։
Առանձնակի հարցեր է առաջացնում Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ Բրյուսելի դիրքորոշումը, որտեղ քաղաքական մոտեցումը փոխարինում է տնտեսական իրողություններին։
Այս ամենի մեջ նկատվում է բացառապես Բայդենի թիմի գաղափարախոսությունը, որի հետ ԵՄ-ի ղեկավարությունը հայտնվեց նույն ալիքի վրա։ Այս գաղափարախոսության մեջ ամեն ինչ կար, բացի ողջախոհությունից։
Հայկական օրակարգը Հարավային Կովկասի տնտեսական ճանապարհային քարտեզի հետ կապելու Բրյուսելի փորձը ասում է՝ սեփական զարգացման կենսունակ մոդելներ կառուցելու ԵՄ-ի անկարողության մասին՝ ամեն ինչ հիմնվում է գաղափարախոսության վրա։ Այն ունի խղճուկ ու անօգնական տեսք»,- նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով, հատկապես ակնհայտ է Հարավային Կովկասում իրավիճակի գնահատման հնացած մոդելը, որտեղ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում ԵՄ-ի իրական գործընկերներ՝ Ադրբեջանն ու Վրաստանը մնացել են ֆոկուսից դուրս։ Փոխարենը շեշտը դրվում է իր անզիջողականության և ուռճացված հավակնությունների պատճառով մեկուսացման մեջ գտնվող Հայաստանի վրա։
«Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ԵՄ-ի մոտեցումները կվերանայվեն՝ Գերմանիայում նոր կանցլերի ընտրությունից և իրավիճակը սթափ գնահատելուն ու Թրամփի թիմի հետ ընդհանուր լեզու գտնելուն ունակ քաղաքական գործիչների հայտնվելուց հետո։
Առայժմ Եվրոպայում նման քաղաքական գործիչներ չեն երևում։ Բրյուսելը արել են միայն մեկ պարտադրված եզրակացություն՝ ԱՄՆ-ի նոր տնտեսական քաղաքականության ֆոնին ԵՄ-ն պետք է մշակի փոխգործակցության սեփական ռազմավարությունը Չինաստանի հետ։
Սակայն դա ինչպես անել, որ երկրների հետ պայմանավորվել և ինչ մեխանիզմներ կիրառել՝ Բրյուսելում չափազանց աղոտ պատկերացում ունեն։
Եվրոպայում միակ ողջախոհ դերակատար է մնում Հունգարիան: Իրական առաջնահերթությունները լավ հասկացող վարչապետ Վիկտոր Օրբանը ռազմավարական գործընկերներ է տեսնում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Հետևաբար ԵՄ-ի քաղաքական հասունության առումով ես Գերմանիայում ընտրություններից հետո առանձնակի փոփոխություններ չեմ ակնկալում։
Ամենայն հավանականությամբ, հենց Օրբանն է դառնալու եվրոպական նոր քաղաքականության առանցքը և կապող օղակը Վաշինգտոնի և Բրյուսելի միջև»,- ասել է Ս. Կորնյեչենկոն։
Ղազախստանցի քաղաքագետ և տնտեսագետ Աթբեկ Այթմատովը համարում է, որ Կենտրոնական Ասիայի երկրները ողջունում են ԵՄ-ի նոր նախաձեռնությունները, որոնք կարծես թե գործընկերային հարաբերություններ հաստատելու, այլ ոչ թե առաջվա պես իրենց կամքը պարտադրելու փորձ են։
«ԵՄ-ի քաղաքականության մեջ իմպերիալիստական վարվելակերպը նվազել է: Բայց, մյուս կողմից, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ Միջին միջանցքի զարգացման շրջանակներում համագործակցության Բրյուսելի տեսլականը տհաս տեսք ունի: Նկատվում են «բաժանիր և տիրիր» ռազմավարության տարրեր, որոնց հետ ԵՄ-ն միաձուլվել է: Ակնհայտ է, որ ԵՄ-ն չունի այդ հարցերում սեփական փորձ, ու աշխրհաքաղաքական իրողությունների գիտակցումը չափազանց դանդաղ են գալիս.
Զգացողություն կա, որ նոր տեսլականի քաղաքականությունը այնուամենայնիվ կձևավորվի՝ Վաշինգտոնի, Չինաստանի ղեկավարներների, Կենտրոնական Ասիայի երկրների և Հարավային Կովկասի քաղաքական գործիչների նոր պլեադայի ազդեցության ներքո։
Մենք տեսնում ենք, որ Բաքուն, որպես Իսրաելի գործընկեր և առաջատար էներգետիկ և տարանցիկ դերակատար գնահատող Դոնալդ Թրամփը արդեն փորձում է փոխգործակցություն կառուցել Ադրբեջանի հետ։
Իմ կարծիքով, Արևմուտքի և Հարավային Կովկասի փոխազդեցության մեջ կլինեն տարբեր մոտեցումներով երկու ուժեր։ Դա Թրամփի թիմի կանխամտածված, արդյունավետ քաղաքականությունն է և ԵՄ-ի ավելի թունավոր գիծը, որը, ամենայն հավանականությամբ, նախքան վերաբեռնման անհրաժեշտությունը գիտակցելը՝ մի ամբողջ շարք սխալներ թույլ կտա:
Ակնհայտ է, որ փոփոխությունների վեկտորը դնելու է Վաշինգտոնը, իսկ Բրյուսելը ցավագին և աստիճանաբար վերանայելու է իր քաղաքական և տնտեսական ժառանգությունը։
Հատկանշական է, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության երանգն այսօր սահմանում է Փարիզը և անձամբ Մակրոնը՝ մեր ժամանակների ձախողված քաղաքական գործիչը:
Հենց նա է ձևակերպում սխալ ռազմավարությունը՝ ԵՄ-ին ուղղորդելով Երևանի հետ համագործակցության, ինչը անշահավետ է և քաղաքականապես սխալ։
Մակրոնի քաղաքական ասպարեզից հեռանալը զգալիորեն կբարձրացնի ԵՄ-ի արդյունավետությունը։ Մակրոնը՝ քար է խորտակվող Եվրոպայի վզին»,- ամփոփել է Ա. Այթմատովը։