twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Օհանյանի հարձակումը՝ ռեւանշիզմ եսասիրական դրդումներով Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

17 Մարտի 2025 14:14

Այս օրօրերին հերթական ռևնշիստական հայտարարությամբ է աչքի ընկել՝ այսօր Հայաստանում փաստորեն ընդդիմադիր ճամբարը ղեկավարող ղարաբաղյան կլանի ներկայացուցիչը։
 
«Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության ճիշտ լուծումը գտնելու ուղղությամբ բանակցությունները պետք է շարունակվեն, և այդ բանակցություններում Հայաստանի ձայնը պետք է հնչի»,- «News.am»-ին հայտարարել է՝ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
 
«Առաջին հերթին, դրանք Ղարաբաղի ճակատագրի շուրջ բանակցություններ են, որտեղ անհրաժեշտ է հաշվի առնել երեք հանգամանք։ Առաջինը, հակամարտությունն ավարտված չէ, Ղարաբաղի ժողովրդի բռնի արտաքսման հետ Ադրբեջանի հանցավոր գործողություններով իրականացվել է ցեղասպանություն, և Ադրբեջանը պետք է պատասխան տա դրա համար։ Երկրորդը, «արցախի հանրապետության» կառույցները պետք է գործեն, կառավարման ողջ համակարգը պետք է աշխատի, և դա պետք է լինի Հայաստանում։ Ղարաբաղի ճակատագրի շուրջ բանակցություններին այլընտրանք չկա, իսկ բանակցությունների ձեւաչափը՝ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացներն իրականացվեն։ Բանակցությունները, հասկանալի է՝ հեշտ չեն, մարդիկ կարծում են, որ Ղարաբաղի ճակատագիրը որոշված է։ Իհարկե, այդ ամենը դժվար է վերականգնել, բայց հապաղելը նման է հանցագործության,- ասել է Օհանյանը։
 
Այս հայտարարության ինքնին փաստը հստակ մատնանշում է այն, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ճամբարը Ղարաբաղի հարցը ամենևին էլ չի համարում վերջնականապես կարգավորված։ Ի՞նչ մասին է դա վկայում: Արդո՞ք այն մասին չէ, որ այդ ուժերի իշխանության  վերադառնալու դեպքում, Հայաստանը նորից կվերադառնա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջատիրության քաղաքականությանը։ Միթե՞ Օհանյանը և նրա թիկունքում կանգնած Սարգսյանը, Քոչարյանը և մյուսները բոլորովին չեն հասկանում, որ դա առաջին հերթին նեղություններ ու դժբախտություններ է խոստանում բուն Հայաստանի համար։ Եվ, ինքստինքյան, ոչ մի կերպ չի նպաստում հարավկովկասյան տարածաշրջանի կայունությանը։
 
Այդ մասին Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով փոխանակվել են հայտնի քաղաքական փորձագետները։
 
Քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դիվանագետ Տատյանա Պոլոսկովան (ՌԴ) առաջին հերթին նշել է, որ պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի խորհրդարանի ներկայիս պատգամավոր Սեյրան Օհանյանը քաղաքական գործունեության մեծ փորձ ունի հետխորհրդային Հայաստանում։
 
«Նրա հայտարարությունների ողջ արտասովորությամբ հանդերձ, ես կարծում եմ, որ այդ արտահայտությունների հետևում ինչ որ այլ բան կա։ Նա, ինչպես գիտեմ, ի տարբերություն շատ հայ գեներալների, որոնց չի կարելի առանց խղճալու նայել, կադրային զինվորական է, ով մասնագիտացված կրթություն է ստացել դեռևս խորհրդային տարիներին՝ իսկ սա շատ բանի մասին է ասում։
 
Օհանյանը հիանալի հասկանում է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի և Ադրբեջանի մարտունակության մակարդակի հաշվառմամբ՝ Ղարաբաղի տարածք հայկական բանակի ներխուժումը կմարվի մի քանի օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում։ Այդ գործողությունները ոչ մի միջազգային գործունյա աջակցություն նույնպես չեն ստանա։ Առավել ևս, այս դեպքում Հայաստանը ռիսկ է անում զրկվել նաև ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում իրեն նվիրած տարածքներից։ Օհանյանն ու նրա նմանները արդյո՞ք մտածում են Հայաստանի ու նրա դես ու դեն ցրված ժողովրդի մասին։ Ոչ։ Կարծես թե, խաղն այլ բանում է»,- ենթադրում է քաղաքագիտության դոկտորը։
 
Բանը նրանում է, որ Փաշինյանին տապալելու նպատակով Հայաստանում ինչ որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ քաշքշոցների մասին խոսակցությունները արդեն մի քանի ամիս շրջանառվում են  Մոսկվայում, ասել է նա։
 
«Եվ ես նրանց չվստահելու հիմնավորում չունեմ։ Ինձ նույնիսկ հրավիրել են Երեւանում կայանալիք ամփոփիչ ասուլիսին։ Երևան  կարելի է և մեկնել, եթե ապահովեն անվտանգությունը, իսկ ահա,  արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մեջ ես այնքան էլ վստահ չեմ։ Իսկ Օհանյանի հայտարարությունները ցավալիորեն նման ե,՝  զինվորականների լեզվով ասած՝ քաղաքական ակտիվ գործողությունների մեկնարկից առաջ հրետակոծությունների։
 
Վերջին ամիսներին Երեւանից Մոսկվա շատ հետաքրքիր տեղեկություններ են գալիս։ Ես նույնիսկ կասեի՝ նշանային: Օրինակ, այն մասին, որ Փաշինյանը Էրդողանի ազդեցության գործակալն է և գրեթե ժամեր շարունակ հեռախոսով հրահանգներ է ստանում նրանից։ Փորձ է արվում ցանկացած առիթ օգտագործել հակաթուրքական տրամադրություններ հրահրելու համար։ Այդ թվում նաև ջարդերը Սիրիայի ափամերձ քաղաքներում։ Ես երկու տարի գործուղումներ եմ անցկացրել Սիրիայում և կոնկրետ Լաթաքիայում։ Էթնիկ և կրոնական ցեղասպանության որևէ նշան, որն իբր իրականացրել են թուրքամետ ուժերը՝ ես չեմ տեսնում։ Ասադի ժամանակաշրջանում ալավիները նրա վարչակարգի հիմքն էին։ Նրանք էին, փաստորեն  ղեկավարում և՛ բանակը, և՛ ոստիկանությունը, և՛ պետական անվտանգությունը։ Եվ, բնականաբար, նախապատվություններ ունեին Միջերկրական ծովի ափին արդյունաբերական և հանգստի օբյեկտների վերաբաշխման հարցում։ Եվ, եկեք ճիշտն ասենք՝  վայրագություններ են գործել դիմադրության ճնշման ժամանակ, և հատկապես բանտերում։ Այս ամենը հանրային տիրույթում է: Ես ոչ մեկին չեմ արդարացնում, բայց մենք գործ ունենք Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետ։ Այլ ոչ թե ցեղասպանության հետ։ Եվ պարզ էր, որ տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու դեպքում իրավիճակը հենց այսպիսին կլինի»,- դասավորել  է մասնագետը։
 
Նրա կարծիքով, երևանյան քարոզիչները, ռուսական լոբբիի աջակցությամբ, իսկ այն ոչ մի տեղ չի անհետացել, օգտագործում է ցանկացած պատրվակ, որպեսզի Բաքվին և Անկարային ներկայացնեն անճոռնի կերպարանքով։
 
«Այս տեղեկատվական ֆոնը նույնպես պատահական չէ։ Այո, Երեւանի քաղաքական ու ռազմական շրջանակներում կան ռեւանշիստներ, որոնց հարկավոր է պատերազմ։ Բայց ոչ հանուն Հայաստանի և, մանավանդ Ղարաբաղի։ Պատերազմը՝ փող է, պատերազմը՝ զենքի մատակարարումներ է, որը կարելի է վերավաճառել այդ նույն աֆրիկյան երկրներին (ինչպես դա արդեն արվել է իր ժամանակ): Պատերազմը՝ մարդասիրական մատակարարումներ են, որոնցով Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանում իրենց համար հարստություն դիզեցին այժմ ողջ-առողջ որոշ հայ օլիգարխներ։ Էլ իչո՞վ  կարող ես Հայաստանում փող աշխատել։ Տնտեսության զարգացմամբ ոչ ոք չի զբաղվում։
 
Իմ անձնական կարծիքով՝ ժամանակակից Հայաստանը դառնում է թունավոր պետություն։ Փաշինյանը՝ իրոք,  թույլ և անհուսալի է որպես քաղաքական գործիչ։ Եվ հենց այս հանգամանքից են օգտվում ռեւանշիստական շրջանակները։ Բայց ամենևին ոչ ի շահ Հայաստանի ժողովրդի։ Այլ զուտ իրենց շահադիտական շահերի պատճառով»,- համոզված է դիվանագետը։
 
Միջազգային հարցերով փորձագետ, «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն իր հերթին հայտարարել է, որ, նախ, հատկապես այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, երբեք չեն վերադառնա իշխանության քանի որ նրանք հայ հասարակության առջև այնքան են իրենց վարկաբեկել, որ դժվար թե երբևէ կարողանան որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնել։
 
«Չնայած այս դեպքում ոչինչ բացարձակապես բացառել չի կարելի։ Միևնույն ժամանակ, շահարկելով անցյալի նմանատիպ թեմաները, նրանք փորձում են արդարացնել իրենց նախկին գործունեությունը և ամրապնդել իրենց դիրքերը Հայաստանի քաղաքական սպեկտրում։
 
Մենք գիտենք, որ այսօր հայ հասարակության մեջ ընդհանուր առմամբ  կան պացիֆիստական տրամադրություններ։ Սա հանդիսանում է՝ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձությունների արդյբւնքը, որոնք ցույց տվեցին, որ Հայաստանը չի կարող ռազմական ձևով ազդել տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
 
Սակայն հասարակության մի մասը դեռ փայփայում է ռեւանշիստական գաղափարները։ Եվ ահա, որպեսզի «արդարացնել նրանց հույսերը», Օհանյանը ու նրա նմանները արտահայտում են այդպիսի խելահեղ մտքեր։ Իհարկե, պատմության գնացքը անհնար է վերադարձնել։ Ինչպես նաև շուռ տալ պատմական գործընթացների զարգացումը: Բայց այս մարդիկ առաջին հերթին մտածում են իրենց շահերի մասին, և նրանց հարկավոր է պարզապես իրականացնել այն հասարակական կամ քաղաքական պատվերը, որը դեռևս տեղի է ունենում և ձևավորվում է ինչպես հայ հասարակության, այնպես  էլ արտաքին դերակատարների կողմից։ Հիմնականում Սփյուռքի և Հայ եկեղեցու կողմից։ Ահա մոտավորապես այն, ինչ թաքնված է պատգամավոր Օհանյանի և նրա համախոհների հռետորաբանության հետևում»,- համարում է փորձագետը։
 
Մյուս կողմից, նշում է նա, մենք պետք է հասկանանք, որ «Ղարաբաղի խեղճ դժբախտ ժողովրդի» մասին այս ամբողջ խոսակցությունները խորտակվում են իրականությունից։
 
«Իսկ նա այնպիսին է, որ մարդիկ, ովքեր խոսում են Ղարաբաղի հենց այս հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին, իրենց ողջ գիտակցական գործունեության ընթացքում թաքնվել են նրանց թիկունքում։ Դրանով հանդերձ լավ փող են աշխատել։ Ո՛չ Օհանյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ էլ նրանց մերձավորները նեղության մեջ չեն։ Ի դեպ, այսպես կոչված անջատողական շարժման հիմնադիր հայրերը, ինչպիսիք են Բալայանը և նրա նմանները, նույնպես ընդհանրապես նեղության մեջ չեն։ Նրանց ընտանիքներն ամենևին էլ սոված չեն։ Չքավորության մեջ են հենց հասարակ մարդիկ, ովքեր խաբվեցին այս անջատականների և ղարաբաղյան կլանի պարագլուխների կողմից։
 
Մարդիկ էլ հիմար չեն, նրանք հասկանում են, թե ինչ է թաքնված Օհանյանի կոչերի հետևում։ Պատերազմը, հակամարտությունը՝ դա բնական միջավայր են նրա նմանների համար։ Դրա շնորհիվ նրանք ապրեցին, զարգացան, օգուտ քաղեցին սեփական ժողովրդի դժբախտություններից։ Նրանք այդ հակամարտության փաստացի շարունակությունը ուզում են նրա համար, որպեսզի արդարացնել իրենց թշվառ գոյությունը։ Ահա այն ամենը, ինչ թաքնված է այդ մարդկանց խոսքերի և նրանց գործողությունների հետևում», - եզրափակում է Վելիզադեն:

Caliber.Az
Դիտումներ: 168

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հիքմեթ Հաջիև. Բաքվի XII գլոբալ ֆորումը հաստատվել է՝ որպես գլոբալ խնդիրների քննարկման միջազգային հարթակ

256
16 Մարտի 2025 23:01
2

Ռևանշը որպես ռազմավարություն. Հայաստանը քողարկում է նոր ագրեսիայի նախապատրաստությունը Բոչարովն ու Ամիրժանովը՝ Caliber.Az-կայքում

193
14 Մարտի 2025 17:45
3

Հայաստանի ԶՈՒ-երը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը

173
16 Մարտի 2025 21:11
4

Օհանյանի հարձակումը՝ ռեւանշիզմ եսասիրական դրդումներով Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

165
17 Մարտի 2025 14:14
5

Մադրիդը ողջունում է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը

158
14 Մարտի 2025 14:17
6

Ղուկասյան. Ինքնահռչակ ռեժիմի «բյուջեն» ձևավորվում էր Հայաստանի հաշվին

155
14 Մարտի 2025 09:30
7

Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, բայց կա պայման

140
14 Մարտի 2025 09:06
8

Հարությունյանը խոսել է Գյանջայի հրթիռակոծության մասին

137
15 Մարտի 2025 10:18
9

Բաքուն Երեւանից ակնկալում է գործողություններ, այլ ոչ թե հայտարարություններ Հայաստանի հանդեպ վստահություն չկա

128
14 Մարտի 2025 18:27
10

Հուշող հարցեր և անհրաժեշտ պատասխաններ «GALLUP»-ը՝ ընդդե՞մ Փաշինյանի

125
14 Մարտի 2025 18:33
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading