«Հայաստանը ստիպված կլինի փոխել սահմանադրությունը» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում
Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին և հայտարարել է, որ հանրապետությանը հարկավոր է նոր սահմանադրություն։ «Նոր սահմանադրության ընդունումը կարևոր նշանակություն ունի, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ լիգիտիմության լուրջ պակաս ունեն։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն է հանդիսանում՝ պետականազուրկ ազգի մնացորդային գործառնությունից անցումը պետականորեն կրթված ժողովրդի գործառնությանը»,- հայտարարել է նա տեղական հեռուստաալիքներով։ Փաշինյանի խոսքով, կարևոր է նոր սահմանադրությունը ընդունել հատկապես համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով։
Ավելի վաղ Փաշինյանը արդեն հայտարարել էր, որ քաղաքական նպատակ է դրել ընդունել երկրի նոր հիմնական օրենք, որը «օրգանապես կապված կլինի Հայաստանի քաղաքացիների հետ»։ Ընդդիմությունը դրանով հանդերձ նրան մեղադրում է այն բանում, որ նա կատարում է՝ Հայաստանի սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումները բացառելու Ադրբեջանի պահանջը։ Այդ փաստաթղթում նշվում է Ղարաբաղի տարածաշրջանը, և ինչպես գիտեք, խոսքով Փաշինյանը արդեն բազմիցս հայտարարել է, որ այն անվերապահորեն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։
Այս համատեքստում Հայաստանի սահմանադրության թարմացման հարցը անշուշտ կարևոր է։ Առաջին հերթին՝ Ադրբեջանի համար, երկրորդը, բուն Հայաստանի անվտանգության համար, և, երրորդը՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրման հեռանկարի համար։ Եվ, իհարկե, այստեղ մի շարք հարցեր են ծագում։ Օրինակ, այժմ Հայաստանում կան արդյո՞ք բարենպաստ քաղաքական պայմաններ՝ սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին համաժողովրդական հանրաքվե անցկացնելու համար։ Նման ընթացակարգը ինչպե՞ս կանդրադառնա այդ երկրում քաղաքական լարվածության մակարդակի վրա։ Կարելի է արդյո՞ք վստահ լինել նրանում, որ հայ ընտրողների մեծամասնությունը կքվեարկի Ղարաբաղի նկատմամբ իրենց հավակնություններից հրաժարվելու օգտին։ Իսկ ի՞նչ կասեք ռեւանշիստական տրամադրված ընդդիմության հաշվով։ Ինչպե՞ս կարձագանքի հայկական սփյուռքը, ինչպես նաև Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերող պետությունները։
Այս հաշվով Caliber.Az-ի հետ իրենց կարծիներով են կիսվել ռուս փորձագետները:
Քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայության գիտությունների թեկնածու, դիվանագետ Տատյանա Պոլոսկովան (ՌԴ) հայտարարել է, որ իրոք, Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հանրաքվե անցկացնելու իր ծրագրերը։
«Խոսքը գնում է այն մասին, որպեսզի համաժողովրդական քվեարկության դնել նոր սահմանադրության նախագիծը։ Իսկ իրականում էլ, Փաշինյանը հիանալի հասկանում է, որ լայնածավալ ռեւանշիստական քարոզչության պայմաններում, այդ թվում նաև հայկական պաշտոնական լրատվամիջոցներում, ամենևին էլ փաստ չէ, որ բնակչության մեծ մասը կողմ է քվեարկելու՝ սահմանադրության նոր տարբերակում Ղարաբաղի վերաբերյալ փոփոխությունների ընդունմանը։
Ի՞նչ է կատարվում։ Փաշինյանը ուզում է Ադրբեջանին և Թուրքիային ցույց տալ, որ նա իբր թե ուրախ կլիներ ճանաչել Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելիությունը, բայց ժողովուրդը դեմ է։ Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմից հետո բոլոր տարիներին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ոչինչ չի արել, որպեսզի հասարակության մեջ նվազեցնի ռեւանշիստական տրամադրությունների աստիճանը։
Սակայն ես լրատվամիջոցներում տեսել եմ նաև այլ գնահատականներ, որ հարեւան երկրների հետ խաղաղ գոյակցությանը տրամադրված Հայաստանի ժողովուրդը, ամենայն հավանականությամբ կաջակցի՝ Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելուն։ Ես չեմ տեսել այս հարցի վերաբերյալ սոցհարցումների կամ հասարակական կարծիքի չափումների տվյալներ։ Ուստի համարում եմ, որ դժվար է կանխատեսել հանրաքվեի ելքը։
Իսկ առայժմ ընդդիմությունը սովորականի պես Փաշինյանին մեղադրում է նրանում, որ նա «գնում է Թուրքիայի և Ադրբեջանի ցուցումով» և մտադիր է սահմանադրության նոր տարբերակի տեքստից հանել Անկախության հռչակագիրը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի Անկախության Հռչակագրում հիշատակվում է «Լեռնային Ղարաբաղի» մասին, ինչպես նաև երկրի սահմանադրության մեջ կան «Ղարաբաղի հետ վերամիավորման» մասին հղումներ։ Փաշինյանն էլ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Բայց Հայաստանի գործող սահմանադրության դեպքում նույնիսկ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղ պայմանագիրը կլինի անօրինական, քանի որ այն կհակասի երկրի Հիմնական օրենքին։ Եվ կարող է հեշտությամբ չեղարկվել նախարարների նոր կաբինետի իշխանության գալու հետ։ Սա Փաշինյանը նույնպես հասկանում է։ Բայց մյուս կողմն էլ է դա հասկանում»,- ասում է դիվանագետը։
Նրա կարծիքով, այժմ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Փաշինյանը բացի այդ հանրաքվեին դիմելուց ուրիշ ելք չունի։
«Հակառակ դեպքում, Ղարաբաղը ադրբեջանական ճանաչելու մասին նրա բոլոր խոսքերը կլինեն դատարկ խոսակցություններ։ Իսկ նա հիմա այն քաղաքական վիճակում չէ, որպեսզի գնա նման քայլի։ Սա փակուղային իրավիճակ է։ Եթե հանրաքվեն այնուամենայնիվ կայանա, և ժողովուրդը քվեարկի սահմանադրության նոր խմբագրության օգտին, սա կլինի միայն գործընթացի սկիզբը։
Հայտնի չէ, թե նման ելքին ինչպես կարձագանքեն Հայաստանի խորհրդարանը, ընդդիմադիր կուսակցությունները: Առայժմ ընդդիմությունը ակտիվորեն աշխատում է 2025 թվականի ամռանը արտահերթ ընտրություններ նախաձեռնելու վրա, այդ թվում նաև Մոսկվայում, քաղաքական աջակցող խմբերի հետ, և ոչ միայն սփյուռքում։ Եվ արդեն հրավիրում են ռուս փորձագետներին ու լրագրողներին։ Հետաքրքիր է, իսկ ինքը Փաշինյանը գիտի՞ այդ մասին։
Այսօրվա դրությամբ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը պահանջել են Ադրբեջանի ներկայացուցիչները։
Հայ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ Փաշինյանը՝ սահմանադրությունը փոխելու պահանջով «Հայաստանը վերածում է ագրեսոր պետության, իսկ մեզ՝ ագրեսիվ ժողովրդի։ Իսկ վերջում նա բնավ պատրաստվում է մեր ժողովրդին վերածել արհեստականորեն ստեղծված ցեղի»։ Ճիշտ է, այստեղ և վերածել հարկավոր չէ։ Ազգը ստեղծվել է ոչ այնքան վաղուց և իսկապես արհեստականորեն։ Բայց դա չի նշանակում, որ նա չունի գոյության իրավունք։ Բայց միայն խաղաղության մեջ, և առանց իրեն պատսպարած հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների։
Իսկ հետո ի՞նչ: Սահմանադրությունը միևնույն է ստիպված կլինեք փոխել։ Եվ Ադրբեջանին օկուպացված տարածքների վերադարձը՝ իրականություն է։ Իրականության դեմ չես առնի։ Իսկ արդեն ինչպես Փաշինյանը Հայաստանի հետ միասին դուրս կգան այս իրավիճակից՝ դա արդեն նրա խնդիրն է։ Եվ նա ստիպված կլինի լուծել դա։ Ընդ որում ծայրահեղ սեղմ ժամկետում»,- վստահ է Պոլոսկովան։
Ռուսաստանցի փորձագետ, Հարավային Կովկասի երկրների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Միխայլովը իր հերթին նշել է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք շահագրգռված չեն սահմանադրության փոփոխությամբ։
«Եվ այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել ղարաբաղցի հայերի մեծ թիվը։ Նրանք հաստատ չեն քվեարկի, կամ դեմ են լինելու։ Եվ մենք պետք է հաշվի առնենք այսօրվա միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները և, որքան էլ տարօրինակ լինի, Դոնալդ Թրամփի իշխանության գալը։ Հայաստանը հիմա կողմնորոշվում է դեպի Արևմուտք, իսկ եթե Ռուսաստանը սկսի դրական մերձեցում ԱՄՆ-ի հետ, ապա Եվրամիությունը այլևս չի կարողանա սադրանքները կատարել Ադրբեջանի դեմ՝ աջակցելով Հայաստանին։ Եվ այստեղ արդեն կարելի է հույս դնել այն բանի վրա, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կճանաչի իրականությունը և կողմ կքվեարկի սահմանադրության փոփոխություններին։
Բայց Հայաստանում քաղաքական լարվածությունը չի վերանա, այնտեղ կա բարձր տուրբուլենտություն՝ բավականին լուրջ։ Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը, նույնիսկ այդ ֆոնին կարող է ստանալ քաղաքացիական առճակատում։ Այս իրավիճակն էլ պետք է հաշվի առնել։
Ադրբեջանի համար այս համատեքստում վատ չի լինի։ Նրանք այնտեղ ոնց ուզում են թող իրար հայոյեն, Ադրբեջանը արդեն վերադարձրել է իր տարածքները։ Իսկ կլինի արդյոք խաղաղ պայմանագիր, թե չի լինի՝ սա արդեն այդքան էլ կարևոր չէ։ Այդ պայմանագիրը, իհարկե, կարևոր է տարածաշրջանում կայունության համար։ Եվ եթե Հայաստանը գնա պետականության ամրապնդման ճանապարհով, ապա կկնքի այդ պայմանագիրը և փոփոխություններ ատարիի սահմանադրության մեջ։
Իսկ եթե քաղաքական լարվածություն տիրի և, այսպես ասած՝ անկայունություն մտցնի, ապա ոչ ոք Հայաստանի հետ հաշվի չի նստի»,- կարծում է կենտրոնի տնօրենը։
Ընդ որում, ասում է նա, Եվրամիությունը զբաղված է լինելու սեփական գործերով, այժմ իրենք բավականաչափ խնդիրներ ունեն։
«Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, միանգամայն հավանական է, մոտ ապագայում շատ ավելի քիչ ուշադրություն կդարձնեն Հարավային Կովկասին՝ հաշվի առնելով Թրամփի թիմի շահերը՝ հիմնականում Մերձավոր Արևելքում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Այսինքն, հայ ընտրողների մի մասը քվեարկելու են Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու օգտին, բայց ռեւանշիզմը չի վերանա և կլինի։
Իսկ Ռուսաստանում հայկական սփյուռքի կարծիքն այս առումով հաշվի չի առնվի, ես այդպես եմ կարծում։ Միակ բանն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հայկական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կֆինանսավորի բողոքի տրամադրությունները։
Այսինքն, Ռուսաստանի Դաշնությունում սփյուռքի առնչությամբ, կարծում եմ, Մոսկվան կգտնի կոնսենսուս, որպեսզի ոչ ոք չխառնվի Հայաստանում սահմանադրության փոփոխության գործընթացներին։ Բայց չկա նրա երաշխիքը, որ ամերիկյան և ֆրանսիական սփյուռքը կդադարի ազդել Երևանում իրավիճակի վրա։
Թեև դարձյալ արժե հաշվի առնել Թրամփի թիմի կարծիքն այս իրավիճակի վերաբերյալ։ Եթե այն տարբերվի ԱՄՆ-ի հայկական սփյուռքի կարծիքից, ապա Թրամփը նույնպես (հնարավոր է, և Ռուսաստանի հետ համաձայնությամբ) կկարողանա կարգավորել այս իրավիճակը, որպեսզի Հայաստանում ճիշտ որոշում կայացվի սահմանադրությունը փոխելու համար»,- եզրափակում է Միխայլովը։