twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Եվրոպան չի հավատացել Մակրոնին Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

10 Մարտի 2025 17:59

Որպես «Եվրոպայի պաշտպանի» դերում հանդես գալ փորձած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ամպագոռգոռ, պաթոսով հայտարարությունները, ինչպես և ակնկալվում էր՝ բլեֆ էին։ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների մեծ մասը, պարզապես չէին հավատում նրանում, որ Ֆրանսիան, եթե գործը հասնի պատերազմի, կպաշտպանի իրենց՝ օգտագործելով իր միջուկային զենքը։
 
Իսկ ինչպե՞ս են վերլուծաբաններն ու փորձագետները գնահատում Մակրոնի  նախաձեռնությունը և իրեն, որպես Եվրոպայի առաջնորդ հռչակելու նրա հերթական անհաջող փորձերը։ Caliber.Az-ի թղթակիցն այս հարցով դիմել է արտասահմանյան քաղաքագետներին:
 
Այսպիսով, իսրայելցի քաղաքագետ և հրապարակախոս, Իսրայելի լրագրողների միության միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոստիսլավ Գոլցմանը վստահ է, որ Մակրոնը Թրամփի խոսքերն ընկալել է ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես անսպասելի հնարավորություն։ Եվ դա, նրա կարծիքով, զարմանալի չէ՝ հաշվի առնելով երկրի ներսում Մակրոնի աղետալիորեն ցածր վարկանիշը։
 
«Ըստ էության, Թրամփի գաղափարը նոր բան չէ. եթե ուզում եք, որպեսզի ձեզ պաշտպանեն՝ վճարեք։ ԱՄՆ-ը արդեն գրեթե մեկ դար ապահովում է Եվրոպայի անվտանգությունը՝ նախ Երկրորդ համաշխարհային պատերազմում, այնուհետև Մարշալի պլանի շրջանակներում, իսկ ավելի ուշ՝ ՆԱՏՕ-ի միջոցով: Այո, եվրոպական երկրներն ունեն իրենց բանակները, ոմանք նույնիսկ միջուկային զենք ունեն, բայց հատկապես ամերիկյան զորքերի ներկայությունն էր, որ երաշխավորում էր կայունությունը խորհրդային, ապա ռուսական սպառնալիքների դեմ:
 
Թրամփը Եվրոպային առաջարկել է մտածել. կա՛մ վճարել անվտանգության համար, կա՛մ ապավինել սեփական ուժերին։ Շատ եվրոպացի առաջնորդներ դա ցավագին են ընդունել, բայց Մակրոնը դրանում տեսել է հնարավորություն: Նա հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է իր վրա վերցնել առաջնորդությունը, Եվրոպաին պաշտպանել իր «միջուկային հովանու ներքո» և դառնալ անվտանգության նոր երաշխավոր։ Սակայն իրականությունը շատ ավելի բարդ է։ Եթե Ֆրանսիան այս հարցում իրոք կարողանար փոխարինել ԱՄՆ-ին, ապա ստիպված չէր լինի Վլադիմիր Զելենսկուն համոզել, որ Եվրոպան կարող է դառնալ հուսալի երաշխավոր Ուկրաինայի համար։
 
Փաստորեն, Զելենսկին ինքն է հաստատել, որ առանց ԱՄՆ-ի չի կարող լինել խաղաղ կարգավորում։ Նա նորից դիմել է Վաշինգտոնին՝ հայտարարելով, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել Ամերիկայի նախագահի «ղեկավարության ներքո»։ Եվ սա հնչում է բավականին երկիմաստ, հատկապես ինքնիշխանության տեսակետից։
 
 Մակրոնի բամբասանքները վերջնական հաշվով ավելի շատ խոսում են նրա ուռճացված էգոյի, քան ուժերի հարաբերակցության իրական փոփոխության մասին: Եթե Ֆրանսիան իսկապես կարողանար դառնալ եվրոպական անվտանգության երաշխավոր, ապա ստիպված չէր լինի պատերազմող երկրի նախագահին մղել նման հայտարարությունների։ Բայց գեղեցիկ հանդես գալը և տպավորություն թողնելը՝ նրա մոտ ստացվում է։ Սակայն այս անգամ այն իսկական խեղկատակության և կլոունադայի տեսք ուներ՝ բոլորի համար հասկանալի էր, որ Մակրոնի ելույթների հետևում թաքնված է իրական գործերում կատարյալ անօգնականությունը»,- նշել է Ռ. Գոլցմանը։
 
Իսկ ղազախստանցի քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Շարիպ Իշմուհամեդովի կարծիքով, Մակրոնի, ազգային հեռուստատեսությամբ վերջին ելույթը, որտեղ նա Ռուսաստանին  մեղադրում էր միջուկային զենքի կիրառումն ընդլայնելու մտադրության մեջ և Ֆրանսիայի, որպես ԵՄ-ի միակ միջուկային տերության անունից Եվրոպային անվտանգության երաշխիքներ էր առաջարկում, բազմաթիվ արձագանքներ առաջացրեց։ Ոմանք դրանում հույս տեսան, որ նա վերջապես կստանձնի Եվրոպայում առաջնորդությունը, կդառնա քաղաքական և ռազմական ղեկավար, բարեփոխումների նոր գաղափարախոս: Սակայն իրականությունն այնպիսին է, որ Մակրոնն այն անձնավորությունը չէ, ում կարելի է վստահել այս հարցերում։
 
«Նա պոպուլիստ քաղաքական գործչի վառ օրինակն է, ով անում է ամպագոռգոռ հայտարարություններ, որպեսզի ուշադրություն գրավել ու Եվրոպայի անվտանգության լուրջ մարտահրավերների ֆոնին մեդիա էֆեկտ ստանալ: Բայց նրա խոսքերը հաճախ տարբերվում են իր գործերից: Առավել ևս, նրա հռետորաբանությունը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ ավելի շուտ խճճում է իրավիճակը և խանգարում նրանց, ովքեր իսկապես պետք է դժվար որոշումներ կայացնեն՝ Ուկրաինայի նախագահին, ուկրաինական ժողովրդին, ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջնորդներին:
 
Նայեք նրա քաղաքական պատմությանը։ Նա իշխանության եկավ որպես սոցիալիստ՝ խոստանալով աշխատողների և ֆրանսիական ընկերությունների իրավունքների պաշտպանություն, բայց փոխարենը թույլ տվեց արևելյան Եվրոպայի ընկերությունների կողմից մրցակցության աճ և ձախողեց կենսաթոշակային բարեփոխումները՝ վտանգի տակ դնելով Ֆրանսիայի աշխատանքային իրավունքները: 2022-ի լայնածավալ պատերազմից առաջ նրա դիվանագիտական ռազմավարությունը  նույնպես արդյունք չտվեց՝ Մակրոնը հույս ուներ, որ Պուտինի հետ իր անձնական շփումները կօգնեն կանխել հակամարտությունը, ողջ Եվրոպաին ստիպեց հավատալ այս կեղծիքին, բայց սա պատրանք էր։ Եվ հիմա մենք տեսնում ենք նույն իրավիճակի կրկնությունը»,- նշել է քաղաքագետը։
 
Նրա խոսքով,  Մակրոնի Աֆրիկայում քաղաքականությունը նույնպես ձախողվեց։ Պոպուլիստական մոտեցումները հանգեցրին նրան, որ ֆրանսիական զորքերը և բիզնեսը ստիպված եղան լքել մի շարք երկրներ, ինչը սպառնալիքի տակ դրեց տարածաշրջանում Ֆրանսիայի բազմամյա ներդրումները:
 
«Եվս մեկ օրինակը նրա միջամտությունն է Հարավային Կովկասի իրավիճակին՝ նա Ադրբեջանին հայտարարեց «ագրեսոր» Հայաստանի հետ հակամարտությունում։ Խաղաղ կարգավորմանը նպաստելու փոխարեն Մակրոնը միայն ավելացրեց կողմերի միջև անվստահությունը և դժվարացրեց բանակցային գործընթացը։
 
Ելնելով դրանից՝ չի կարելի ակնկալել, որ նրա ներկայիս հայտարարությունները Ուկրաինայի պատերազմի կամ Եվրոպայի անվտանգության մասին՝ իրական արդյունքների կհանգեցնեն։ Ֆրանսիան չի կարողանա  եվրոպական պաշտպանության հարցերում փոխարինել ԱՄՆ-ին, իսկ Ուկրաինան ռիսկ է անում դառնալ Մակրոնի ամպագոռգոռ, բայց դատարկ խոսքերի պատանդ։ Այս պահին ես չեմ կարող ոչ մի օրինակ բերել, երբ նրա խոսքերը համապատասխանել են իրական արդյունքներին»,- ամփոփել է Ի. Մուհամեդովը։

Caliber.Az
Դիտումներ: 323

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին

311
28 Հունիսի 2025 09:03
2

Արա-սուտը չի ավարտվում. նոր ժամանակ «Հին աշխարհի հիստերիկները»

188
28 Հունիսի 2025 13:08
3

Հատուկ սադրանքների դեսպան Ո՞ր ուժերի համար է աշխատում Մեհդի Սոբհանին։

175
28 Հունիսի 2025 13:00
4

Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիության քաղաքականությունը

172
30 Հունիսի 2025 11:37
5

Հաջիզադեն կոշտ է պատասխանել Սոբհանիի հայտարարություններին՝ կապված ԱԱՀ-ի հետ

158
28 Հունիսի 2025 13:11
6

Հայաստանը և Արևմուտքի երկակի բարոյականությունը Փաշինյանը ամեն ինչ կարելի՞ է։

147
28 Հունիսի 2025 11:24
7

Ֆիդանը ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի նշանակությունը

119
28 Հունիսի 2025 11:09
8

Ադրբեջանում չեղարկվել են ռուսական մշակութային միջոցառումները

111
30 Հունիսի 2025 09:50
9

Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա

106
30 Հունիսի 2025 09:54
10

Ադրբեջանի ռուսական համայնքը դատապարտել է Եկատերինբուրգում ուժայինների գործողությունները

99
30 Հունիսի 2025 09:43
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading