twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Անկյուն քշված Փաշինյանը ամեն ինչ արագ ստորագրում է» Մամեդովն ու Պետրովը` Caliber.Az-կայքում

10 Փետրվարի 2025 17:45

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել է երկկողմ հարաբերությունները սկսել «մաքուր էջից»։ Գեղեցիկ է հնչում, թեև հայտնի հայ պոպուլիզմի հոտ է գալիս՝ մենք ինչ է, դրան սովոր չե՞նք։ Այսպես, Վաշինգտոնում «Atlantic Council»-ում ելույթի ժամանակ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը Բաքվին է ներկայացրել առաջարկություն՝ խաղաղ պայմանագրի նախագծի մնացած երկու կետերի վերաբերյալ։ Դրանցից մեկը վերաբերում է սահմանին երրորդ ուժերի տեղակայման արգելքին. այստեղ Բաքուն ցանկանում է լիովին արգելք, Երևանը առաջարկում է այն սահմանափակել միայն սահմանազատված տարածքներով։ Երկրորդ հարցը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված բոլոր հայցերի հետ կանչումն է։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է դրան, բայց այն պայմանով, որ այդ թեմաները չեն բարձարցվի նաև երկկողմ բանակցություններում։ Նա նաև ընդգծել է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են խաղաղ պայմանագրի առանցքային դրույթները, ներառյալ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը խորհրդային ժամանակաշրջանի քարտեզների հիման վրա։ Նրա խոսքով, «խաղաղ պայմանագիրը մոտ է ստորագրման, մնում է միայն քաղաքական կամք դրսևորել»։
 
Բաքուն քաղաքական կամքի հետ կապված երբեք խնդիր չի ունեցել, բայց սկզբի համար լավ կլիներ պարզել՝ ինչում կարելի է վստահել Հայաստանի վարչապետին և ինչում հաստատ չարժե։ Այս հարցերով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է ադրբեջանցի և ռուսաստանցի քաղաքագետներին։
 
Ինչպես համարում է Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը՝ Փաշինյանի առաջարկում ակնհայտորեն երևում է նախկին պայմանավորվածությունները զրոյացնելու և դրանք վերափոխելու փորձ։
 
«Մենք տեսնում ենք նրա հստակ ցուցադրումը, որ Հայաստանը ձգտում է՝ մի կողմից դուրս գալ՝ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունների եռակողմ ձևաչափից։ Բայց եթե այդ ձգտումները կան՝ անհրաժեշտ են նաև գործողություններ: Առնվազն՝ դուրս գալ հաղորդակցությունների ապաշրջափակման միջկառավարական հանձնաժողովի եռակողմ ձեւաչափից։ Սակայն Փաշինյանը նման ակնհայտ փորձեր առայժմ չի ձեռնարկել»,- նկատել է քաղաքագետը։
 
Նրա կարծիքով, մի կողմից, եթե մոտենալ բառացիորեն, «մաքուր էջ»-ը ենթադրում է հարաբերությունների երկկողմ ձևաչափ, բայց, մյուս կողմից, ԵՄ-ի առաքելությունը առաջվա պես գտնվում է պայմանական սահմանին։
 
«Եթե սկսենք «մաքուր էջից», ապա այս նոր ձևաչափով Ադրբեջանի զարգացումներն ու սպասումները պետք է արտացոլվեն Փաշինյանի մոտ, նրա առաջարկներում, որպեսզի Բաքվում դա լսեն և ի գիտություն ընդունեն։ Այո, իհարկե, Հայաստանի վարչապետի նոր հայտարարության մեջ կան պոպուլիզմի նոտաներ, բայց պետք է նաև նշել, որ հիմա Փաշինյանը այնուամենայնիվ դրսևորում է որոշակի դինամիկա՝ վերանայում է իր նախկին դիրքորոշումները, իսկ որոշ կետերի շուրջ նույնիսկ ռացիոնալ մոտեցում է ցուցաբերում; մասնավորապես, նա չի հերքում Ադրբեջանի ակնկալիքները, նա, այսպես ասենք, ձգտում է դրանք վերափոխել ինչ որ այլ բանի»,- ընդգծել է քաղաքագետը։
 
Նրա խոսքով, Բաքուն տեսնում է այդ առաջընթացը, բայց դա բավարար չէ ադրբեջանական կողմին։ Առաջին հերթին այն պատճառով, որ Փաշինյանի դիրքորոշման մեջ ամբողջական հստակություն չկա։
 
«Եթե ավելի հստակություն լիներ, այդ ժամանակ կլիներ նաև Բաքվի պատասխան դիրքորոշումը։ Իսկ այս պահին Ադրբեջանի դիրքորոշումը նախագահի կողմից հայտարարվել է 2025 թվականի սկզբին, և կարծում եմ՝ սա մեր վերջին արտահայտված ակնկալիքներն են, մենք այլևս չեն պատրաստվում դրանցում ինչ որ բան փոխել՝ գնդակը Հայաստանի դաշտում է»,- եզրափակել է Ֆ. Մամեդովը։
 
Միևնույն ժամանակ, ինչպես համարում է «Վեստնիկ Կավկազա» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Պետրովը՝ Նիկոլ Փաշինյանին ոչ մի դեպքում չի կարելի վստահել, որովհետև նա այսօր կարող է ասել մի բան, իսկ վաղը՝ ուրիշ բան։
 
«Հայաստանի դեպքում առայժմ ընդհանրապես իմաստ չունի խոսել որևէ վստահության մասին։ Պետք է միայն հավատալ այն իրական գործողություններին, որոնք Երևանը կատարում է տեղում, իրական փոփոխություններին։ Դրանով հանդերձ մենք կարող ենք փորձել պարզաբանել, թե Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի ասածներից որոնք են նման ճշմարտությանը։
 
Ես, օրինակ, հնարավոր եմ համարում, որ Փաշինյանը բավականին անկեղծ է Բաքվին ամեն ինչ «մաքուր էջից» սկսելու իր առաջարկի մեջ։ Որովհետև նրա դրդապատճառները միանգամայն հասկանալի են՝ առաջին հերթին փաշինյանական Երևանը նպատակադրված է արևմտյան կառույցներին՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրվելուն։ Դրա համար նրան ձեռնտու է բարելավել հարաբերությունները Անկարայի հետ, որպեսզի ստանա Թուրքիայի հետ բաց սահման  և դրա միջոցով ավելի կարճ ճանապարհով ապրանքներ ներմուծի Եվրամիություն, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը ստանալու համար, երբ բարձրանա Հայաստանը ՆԱՏՕ-ում ընդգրկվելու հարցը։ Բայց կապեր հաստատելու համար Անկարան խստորեն պայման է դնում՝ նորմալացնել հարաբերությունները Բաքվի հետ։ Այնպես որ, Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու շարժառիթ ունի, բայց այն ավելի շուտ կապված է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ հայ-թուրքական հարաբերությունների ակնկալիքներով։
 
Փաշինյանի համար ի՞նչ է նշանակում «մաքուր էջից սկսելու» առաջարկը։ Կարծում եմ, որ դա «ըստ Փաշինյանի» նշանակում է մոռանալ հայ-ադրբեջանական հակամարտության ողջ արյունոտ ու ցավալի պատմությունը։ Բայց ամեն ինչ «մաքուր էջից» սկսելու առաջարկելը՝ դա նույնն է, ինչ Բաքվին առաջարկել մոռանալու բոլոր կորուստների մասին. և՛ մարդկային, և՛ ենթակառուցվածքային, և պատմամշակութային, որոնք Ադրբեջանը կրել է հայկական օկուպացիայի և հայկական ազգայնականության մեղքով։ Սա նշանակում է նաև առաջարկել, որ մի կողմ թողնել Արևմտյան ադրբեջանի համայնքի հայրենիք վերադառնալու հարցը։ Այստեղից բխում է, որ Ադրբեջանը պետք է փակի՝ Ղարաբաղում ու Արեւելյան Զանգեզուրում քաղաքների, գյուղերի, պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար Հայաստանից փոխհատուցում ստանալու թեման։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը մի տեսակ Բաքվին առաջարկում է ձևացնել, թե անցյալում ոչինչ չի եղել, և որ ներկաիս Հայաստանը որևէ պատասխանատվություն չի կրում նրա համար, ինչ հայերը կատարել են 1980-2000-ականներին։ Բնականաբար, Բաքվի համար դա միանգամայն անընդունելի է, և նա Նիկոլ Փաշինյանին վստահելու պատճառներ չունի, մանավանդ, որ նա ինքն էլ իր իշխանության շուրջ յոթ տարիների ընթացքում բավականին շատ բան է արել, որպեսզի դրսևորի իր հակաադրբեջանական տրամադրվածությունը»,- նշել է քաղաքագետը։
 
Այսինքն, Ա.Պետրովի կարծիքով, այն ամենը, ինչ արել է Փաշինյանը, ուղղված է եղել բացառապես իր սեփական շահերին հասնելուն, իսկ այն, ինչ հանդիսանում է հարևանների հետ հարաբերությունների հաստատման հարց՝ նա գերադասում է անտեսել։
 
«Այս իմաստով ես հաճախ եմ որպես օրինակ բերում այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներսում ունի միանգամայն կոնկրետ քաղաքական թշնամիներ. Քոչարյանի և Սարգսյանի ղարաբաղյան կլանը։ Բայց չնայած նրան, որ վարչապետը կուզենար ազատվել այդ կլանից, նա նույնիսկ չի կակազում՝ Քոչարյանի և Սարգսյանի գլխավորությամբ պատերազմական հանցագործների այս կլանի ղեկավարությանը Բաքու արտահանձնելու հեռանկարի մասին։ Թեև սա կլիներ միանգամայն տրամաբանական քաղաքական գործարք, որը, կարծում եմ, շատ լավ կաշխատեր ժամանակակից փաշինյանական Երևանի հետ  Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վրա, որը նա շատ է ուզում առանձնացնել նախկին Երևանից։ Հետաքրքիր է, որ այս համատեքստում Փաշինյանը հիմա մշակում է «իսկական Հայաստանի» հայեցակարգը, որը պետք է հրաժարվի անցյալի պատմական պատրանքներից՝ միայն մեկ «բայց»-ով՝ այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ նա այնուամենայնիվ չի ձեռնարկում»,- ընդգծել է քաղաքագետը։
 
Նրա կարծիքով, եթե խոսել կոնկրետ այն կետերի մասին, որոնք Հայաստանը առաջարկում է ընդունել, նրանք մատնանշում են այդ նույն միտքը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները Փաշինյանի համար իսկապես առաջնահերթություն չեն, բայց առաջնահերթություն է ինչ-որ տեղ եվրաատլանտյան կառույցներին  ինտեգրվելը, քանի որ Բաքվի համար անընդունելի է սահմանին երրորդ ուժերի տեղակայումը։
 
«Բոլորը հասկանում են, որ սահմանազատումը շատ երկար է տևելու, և Հայաստանը, ցանկության դեպքում, կարող է հետաձգել գործընթացը այն հատվածներում, որտեղ նա շահագրգռված է արևմտյան անվտանգության ուժերին անժամկետ պահելու մեջ։ Համապատասխանաբար, պարզ է, որ եթե ընդունենք հայկական տեսակետը 16-րդ կետի վերաբերյալ, ապա խնդիրը չի վերանա, այն պարզապես կմնա կախված վիճակում։
 
Ինչ վերաբերում է փոխադարձ պահանջները հետ կանչելու մասին 17-րդ կետին, ապա «մաքուր էջի» մասին Փաշինյանի գաղափարը շատ առարկայական է, քանի որ ենթադրում է, որ Բաքուն Հայաստանին ներում է նրա բոլոր հանցագործությունները, որոնց համար նախկինում հնարավոր չէր նրան պատասխանատվության ենթարկել։ Բնականաբար, սա նույնպես անընդունելի է Բաքվի համար, և առայժմ այս երկու կետերի շուրջ փոխզիջումներ, ավաղ, չեն նկատվում։
 
Տրամաբանորեն, ողջամիտ կլիներ համաձայնվել Հայաստանի սահմանին արտաքին ուժերի բացակայության մասին կետին։ Ի վերջո, միանգամայն հասկանալի է, Ադրբեջանի կողմից էսկալացիայի նույնիսկ ակնարկների բացակայությամբ հանդերձ սահմանին իրավիճակի դիտարկման ոչ մի անհրաժեշտություն չկա։ Եվ բոլոր դերակատարները հիանալի հասկանում են, որ եվրոպական դիտորդական առաքելությունը զբաղվում է կասկածելի գործերով։
 
Ամփոփելով, կուզենաի ևս մեկ անգամ նշել, որ չպետք է վստահել Փաշինյանին, այլ ավելի խելամիտ է ձգտելել նրան անկյուն քշել. հենց այնպիսի իրավիճակում, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նա ամեն ինչ արագ ստորագրում է, գործում է տրամաբանորեն և ադեկվատ՝ թերևս, որքան էլ տարօրինակ լինի՝ սա ամենաօպտիմալ տարբերակն է հարաբերություններ կարգավորոելու համար»,- ամփոփել է Ա. Պետրովը։

 

Caliber.Az
Դիտումներ: 68

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հիասթափություն Վաշինգտոնում. Փաշինյանը հեռացավ ձեռնունայն Խարտիայի մասին ոչ ոք չհիշեց

179
08 Փետրվարի 2025 11:54
2

Հիքմեթ Հաջիևն ընդունել է Ադրբեջանում Պակիստանի դեսպանին

121
08 Փետրվարի 2025 00:12
3

Հանդուրժողականություն հայկական ոճով. ավերված մզկիթներ և վանդալիզմ սինագոգում Շմուլևիչը և Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

115
10 Փետրվարի 2025 18:40
4

Կայսերական ամբարտավանության գինը. Մոսկվան շանտաժի է ենթարկում Բաքվին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

112
10 Փետրվարի 2025 10:05
5

Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին

96
10 Փետրվարի 2025 09:27
6

Մովսումով. Ադրբեջանը արտաքին օգնությունից կախված երկրից վերածվել է այն տրամադրող երկրի

91
10 Փետրվարի 2025 14:26
7

Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի. նոր փաստեր Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

91
10 Փետրվարի 2025 15:31
8

Թերասաց ճշմարտություն Լիտվինովի հարցազրույցի վերլուծությունը

84
08 Փետրվարի 2025 09:01
9

Իլհամ Ալիևը Բաքվում մասնակցել է նոր զբոսայգու բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

84
08 Փետրվարի 2025 00:29
10

Կայացել է՝ Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հերթական դատավարությունը

71
08 Փետրվարի 2025 11:36
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading