twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ռեւանշիզմի իսկական ռազմավարությունը» Ժավորոնկովն ու Շաֆիևը՝ Caliber.Az-կայքում

19 Փետրվարի 2025 12:40

Նախօրեին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ «Այժմ մենք գործ ունենք ակտիվորեն փոփոխվող աշխարհի հետ: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ տեղի կունենա, բայց ուղղությունը մոտավորապես պարզ է։ Այս ֆոնին ձեռնարկել քայլեր, որոնք բանակցային գործընթացում կհանգեցնեն անդառնալի կորուստների՝ իդիոտիզմ է։ Ցանկացած գնով պետք է պահպանել Մինսկի խումբը (ՄԽ)։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմա լուծարվի, ապա չափազանց դժվար կլինի ձևավորել նման նոր միջազգային ձեւաչափ։ Ի՞նչով է ՄԽ-ն խանգարում այսօրվա իրավիճակում։ Այն կա, այն գոյություն ունի՝ սա բանակցային ձևաչափ է, ուրեմն թող մնա։ Եթե ստեղծվի այլ աշխատանքային ձևաչափ, ապա միայն դրանից հետո լուծարեք»,- հայտարարում է Քոչարյանը։
 
Այսինքն՝ Ղարաբաղում անջատողականության հրահրմանը մասնակցած, ինքնահռչակ «լղհ»-ի ապօրինի «նախագահ» և Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի այս տարածաշրջանի օկուպացիան խրախուսած անձը՝ հիմա կոչ է անում պահպանել այն միջազգային ձևաչափի լիազորությունները, որը կոչված էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Սակայն, ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ի վիճակի չեղավ ավարտին հասցնել այս խնդիրը, եւ արդյունքում Ադրբեջանը այլ կերպ վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն անմիջապես հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին, քանի որ այն այլեւս ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն չունի՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։
 
Աստիճանաբար դա հասկացավ նաև Հայաստանի ղեկավարությունը։ Արդեն անցած տարի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պաշտոնապես խոստովանեց, որ իմաստ չի տեսնում այս ձևաչափի հետագա գոյության մեջ, քանի որ մնում է միայն խաղաղ պայմանագիր կնքելը, իսկ այս հարցի շուրջ առարկայական բանակցությունները անցկացվում են միայն Բաքվի և Երևանի միջև՝ անմիջականորեն և առանց միջնորդների։
 
Ուրեմն այդ ինչի՞ց են դժգոհ Քոչարյանն ու նրա թիկունքում կանգնած ուժերը։ Սա չի հանդիսանում արդյո՞ք՝ ամեն կերպ Ադրբեջանի և Հայաստանի վրա արտաքին ազդեցության հնարավորությունը պահպանելու, և արդեն լուծված ղարաբաղյան հարցը որպես «չկարգավորված» կախելու փորձ։ Հատկապես ի՞նչ նպատակների կարող է հասնել Քոչարյանը այս դեպքում։
 
Այս  հարցերի շուրջ Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով կիսվել են հայտնի տեսաբանները:
 
Ինչպես հայտարարել է ռուս փորձագետ, «Ժողովրդավարական ընտրություն» քաղաքական կուսակցության համանախագահ, «Լիբերալ առաքելություն» հիմնադրամի (Մոսկվա) խորհրդի անդամ Սերգեյ Ժավորոնկովը՝ նրան թվում է, որ Քոչարյանի խոսքերը դատարկաբանություն են։
 
«ԽՍՀՄ-ում կար մի ասացվածք. եթե Եվտուշենկոն դեմ է կոլտնտեսություններին, ապա ես կողմ եմ։ Սա վերագրվում էր մեկ այլ բանաստեղծի՝ Բրոդսկուն։ Այդպես էլ Քոչարյնն է։ Նա չէ որ ընդդիմությունում է, և նրա համար դժվար է ասել. «Կեցցե, Փաշինյանը ամեն ինչ ճիշտ է ասում»։ Հայաստանի ողջ ընդդիմությունը շահարկում է այն թեման, թե իբր Փաշինյանն է հանձնել Ղարաբաղը։ Ինչին նա իրավացիորեն պատասխանում է՝ ասելով, դուք ինչ է, առաջարկում եք վերսկսե՞լ պատերազմը։ Դե այդ դեպքում ասեք ձեր հաղթանակի ծրագիրը։ Ընդդիմությունը ի պատասխան արտահայտում է «այլ կերպ պետք է լիներ»-ի նման ամպագոռգոռ ընդհանրական բառեր, բայց հատկապես ինչ ձևով՝ չի ճշտում»,- հիշեցրել է քաղաքագետը։
 
Սակայն, նա նշել է, որ Փաշինյանը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի, այնպես որ Քոչարյանը ինչ ուզենա կարող է ասել, դա ազդեցություն չունի իրավիճակի վրա։
 
«Ես հնարավոր եմ համարում, որ նա կցանկանար իրեն Պուտինին վաճառել՝ որպես ձգձգվող պայմանագրի պայմաններում յուրատեսակ բանակցողի, օգտվելով հին լավ հարաբերություններից։ Բայց Պուտինը պետք է հասկանա, որ Քոչարյանը, ում Ադրբեջանում որակում են որպես ահաբեկիչ՝ հազիվ թե հավանական բանակցող լինի»,- ընդգծել է Ժավորոնկովը։
 
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի տնօրեն, դիվանագետ Ֆարիդ Շաֆիևը (Բաքու) իր հերթին ասել է, որ Փաշինյանը ժամանակին մասամբ նույնպես հետևել է այդ մարտավարությանը, ավելի ճիշտ՝ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանման անհրաժեշտության ռազմավարությանը, բայց հետո աստիճանաբար սկսել է հեռանալ դրանից։
 
«Փաստն այն է, որ Հայաստանի քաղաքական միջավայրում, ընդ որում ինչպես ընդդիմադիր, այնպես  էլ իշխող թիմում, եղել է և կա գաղափար, որ, իբր, այո, մենք պարտվեցինք պատերազմում, բայց նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղից հայերի կամավոր հեռանալուց հետո, պետք է Հայաստանի սահմանադրության մեջ ֆորմալ առումով պահպանել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ հավակնությունների նախաբանը։ Եվ նույնն էլ Մինսկի խմբի դեպքում, եթե նույնիսկ այն կա միայն թղթի վրա, բայց ոչինչ, թող գոնե այս տեսքով մնա։ Իսկ դա արվում է 5, 10 կամ 15 տարի հետո նորից այս հարցին վերադառնալու նպատակով։
 
Այսինքն՝ նրանց ընկալմամբ՝ սրանք իրավական հիմքեր են։ Մի տեսակ՝ քանի որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, դա նշանակում է, որ հակամարտությունը (գոնե ԵԱՀԿ-ի շրջանակներում) չի լուծվել։ Եվ, ինչպես արդեն ասացի, նույնն էլ նրանց սահմանադրության մեջ Ղարաբաղի հաշվով»,- ասել է դիվանագետը։
 
Պարզապես Փաշինյանը հասկացել է, որ բանակցությունների շրջանակներում մենք չենք ստորագրի ոչ մի խաղաղ պայմանագիր, եթե այս հարցերը չկարգավորվեն, նշել է նա։
 
«Հայտնի է, որ Մինսկի խմբի լուծարման մասին դրույթը արդեն ներառվել է խաղաղ պայմանագրի նախագծում։ Պայմանագրի նախագծում Հայաստանի սահմանադրությունը չի հիշատակվում, բայց օրակարգում է մնում մեր հիմնարար պահանջներից մեկը՝ նրանում փոփոխություն մտցնելու մասին՝ նկատի ունենալով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը։
 
Հետևաբար այն, ինչ ասում է Քոչարյանը՝ «պահուստներ» թողնելու ցանկություն է, որպեսզի հնարավորության դեպքում վերադառնալ ապօրինի պահանջներին։ Ռեւանշիզմի իսկական ռազմավարություն»,- եզրափակել է Շաֆիեւը։

Caliber.Az
Դիտումներ: 189

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

203
24 Ապրիլի 2025 14:48
2

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

155
24 Ապրիլի 2025 09:21
3

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

146
24 Ապրիլի 2025 18:06
4

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

135
24 Ապրիլի 2025 09:36
5

Մուսաևը՝ Գուտերեշին. Հայաստանում ռասիստներին և ռազմական հանցագործներին պատվում են որպես հերոսների

125
24 Ապրիլի 2025 14:22
6

Իլհամ Ալիևի այցը Չինաստան և Երևանի դռան հերթական թակոց Caliber.Az-ի YouTube-ալիքի տեսանյութը

112
26 Ապրիլի 2025 10:11
7

ԱՀ ԱԳՆ. Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի հայցը Վարդանյանի գործով

108
26 Ապրիլի 2025 19:53
8

Բաքվի դատարանը և հայկական դատական մեքենան դիմակազերծում են Երևանը Հայաստանի իշխանության երկերեսանիությունը

103
25 Ապրիլի 2025 18:42
9

Տոկաև Ղազախստանը անկեղծ զգացմունքներ է տածում Ադրբեջանի հանդեպ

80
24 Ապրիլի 2025 17:53
10

Փաստեր «հայոց ցեղասպանության» դեմ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

68
24 Ապրիլի 2025 16:21
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading