twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հայկական սփյուռքը ընդդեմ խաղաղության Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

19 Մարտի 2025 11:03

ԱՄՆ-ի ազդեցիկ հայերին, չգիտես ինչու, դուր չի եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավոր մոտեցման մասին լուրը։ Դրա վկայություն են դարձել՝ իրենց վերահսկողության տակ գտնվող սփյուռքային երկու կազմակերպությունների գործնականորեն միաժամանակյա հայտարարությունները։
 
Այսպես, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) «ի պատասխան Հայաստանին պարտադրված Ադրբեջանի միակողմանի համաձայնագրի մասին հաղորդագրությունների՝ իրական խաղաղության կոչ է անում»։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայ դատի բյուրոյի կենտրոնական գրասենյակի հայտարարության մեջ։
 
«Ամերիկայի Հայ Դատի կոմիտեն ձգտում է՝ իրական խաղաղության՝ հայ ժողովրդի իրավունքները հարգող և հայերի արցախ վերադարձն ապահովող արդար և հարատև խաղաղության, այլ ոչ թե ատրճանակի փողի տակ Երևանին պարտադրված Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջումով կեղծ «խաղաղության»», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը։
 
Ղամբարյանը մեջբերում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը. «Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա երկու երկրների համար՝ տասնամյակների հակամարտության էջը՝ նախագահ Թրամփի էլ ավելի խաղաղ աշխարհի մասին տեսլականին համապատասխան շրջելու հնարավորություն է: Հիմա եկել է՝ խաղաղությանը իր հավատարմությունը դրսևորելու, պայմանագիրը ստորագրելու ու  վավերացնելու և Հարավային Կովկասի ժողովուրդների բարգավաճման նոր դարաշրջան հռչակելու ժամանակը»։
 
Եվ նա եզրակացնում է, որ «այդ հայտարարությունը վաղաժամ էր՝ հաշվի առնելով արդար և տեւական խաղաղության ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտները»։
 
Երկրորդ քայլն արել են Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը։ Նրանք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նամակ են հղել, որում նրան կոչ են արել «ակտիվ քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալներին ազատ արձակելու համար, ինչը նաև կապահովեր իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
 
Այսպես, տեղի ունեցողի բացասական գնահատական ամերիկահայ մի կազմակերպությունից և նույն սփյուռքի մեկ այլ կառույցից Թրամփին ուղղված բողոքական կոչեր։ Արդյո՞ք արտերկրի հարուստ համայնքի նման արմատական դիրքորոշումն ընդունակ է ազդել Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ճանապարհով գնալու ունակության վրա: Այս ճնշման տակ Փաշինյանի թիմը ադդյո՞ք անձնատուր չի լինի։ Եվ ինչո՞ւ ընդհանրապես ամերիկահայերին դուր չեկավ՝ հարեւանների հետ երկար սպասված խաղաղ պայմանագիր կնքելու հնարավորության մասին լուրը։
 
Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են հայտնի փորձագետները:
 
Կովկասի, իսլամական աշխարհի և Մերձավոր Արևելքի հարցերով մասնագետ, Արևելյան գործընկերության ինստիտուտի (Երուսաղեմ) ղեկավար Աբրահամ Շմուլևիչը նշել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքը բավականին հարուստ է։
 
«Նրանք պաշտոններ ունեն տարբեր տեսակի բիզնեսներում։ Նրանք լավ կազմակերպված են և որոշակի ազդեցություն ունեն ԱՄՆ կառավարության, Կոնգրեսի վրա և այլն։ Նրանք կենտրոնացած ապրում են այնպիսի նահանգներում, ինչպես   Կալիֆոռնիան։ Սա նույնպես կարևոր է ազդեցության համար։ Որոշակի զգացմունքային փոքրամասնության, մեկ սփյուռքի ներկայացուցիչների կենտրոնացումը կոնկրետ այս նահանգում կարող է ազդել նրա քաղաքականության վրա։ Իսկ Կալիֆոռնիան, ինչպես գիտեք, ամերիկյան առանցքային նահանգներից մեկն է, և նախկինում այնտեղի հայերը որոշակի քաղաքական ձեռքբերումների են հասել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պայքարում։
 
Մյուս կողմից, սա բավականին արմատական համայնք է։ Այն, սկզբունքորեն, նույնիսկ ավելի արմատական է, քան ինքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եվ դարձյալ դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ի հայերի զգալի մասը՝ 1915 թվականի իրադարձություններից հետո Թուրքիայից փախստականների ժառանգներ են։ Նրանք իրենց համարում են «էթնիկ զտումների» ենթարկված և վրեժխնդրության ցանկություն ունեն։ Բացի այդ, մենք հիշում ենք, որ ամերիկահայ համայնքը հաճախ ավելի արմատական դիրքորոշումներ էր ընդունում, քան, կրկնում եմ, նույնիսկ Հայաստանը։ Ամերիկահայերն աջակցել են ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչներին, ակտիվորեն մասնակցել են Առաջին ղարաբաղյան պատերազմին, այնտեղ եղել են կամավորներ ԱՄՆ-ից։ Այսինքն՝ նրանք ավելի արմատական են և աջակցում են Թուրքիայի և, համապատասխանաբար, Ադրբեջանի նկատմամբ անհաշտ կազմակերպություններին։ Բացի այդ էլ, նրանք հեռու են Հայաստանից և հետևաբար կարծում են, որ պատրաստ են մինչև վերջին հայը պայքարել իրենց նպատակներին հասնելու համար։ Նրանց վրա, ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի, այդ նույն Փաշինյանի և այլ քաղաքական գործիչների, դրված չէ քաղաքական պատասխանատվություն իրենց քայլերի հետևանքների համար»,- հայտարարել է ինստիտուտի ղեկավարը։
 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ իրենց տնտեսական և ռազմական վիճակը բավականին անմխիթար է, և նրանք չեն կարող դիմակայել Թուրքիային և Ադրբեջանին ուղիղ ռազմական բախման  հարցում։
 
«Նրանք համոզվեցին դրանում։ Հայաստանի իշխանությունները այնուամենայնիվ ապրում են իրական աշխարհում և հասկանում են, որ այն իրավիճակից, որում նրանք հայտնվել են՝ դուրս գալու միակ ելքը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների որոշակի նորմալացումն է։ Եվ, դարձյալ, Հայաստանի իշխանությունները հասկացել են, և հայ հասարակության զգալի մասը նույնպես, որ Ռուսաստանի հետ իրենց հույսերն իզուր դուրս եկան։ Իսկ ամերիկահայերը չեն ապրում նման իրականության մեջ, հետևաբար շարունակում են գերի մնալ առասպելին այն մասին, որ պետք է պայքարեն մինչև վերջին հայը՝ դրանով հանդերձ մնալով Ամերիկայում և այնտեղից ցուցաբերելով ինչ-որ ֆինանսական և քաղաքական աջակցություն։
 
Բացի այդ, կա ևս մեկ ասպեկտ։ Հայ հասարակության մեջ կա բավականին հստակ տարանջատում արեւմտահայերի եւ արեւելահայերի։ Արեւմտյանները, նրանք, ովքեր ապրում էին Օսմանյան կայսրությունում, մինչեւ 1915 թվականին Թուրքիայի դեմ նրանց ապստամբությունը եղել է հայ հասարակության առաջատար ուժը: Եվ հիմա էլ ես արևմտահայերի հետ զրույցներում հանդիպել եմ այդ կարծիքին. նրանք համարում են, որ արևելահայերը և Հայաստանի Հանրապետության հայերը անարդարացիորեն են առաջատար դիրքեր զբաղեցնում հայկական աշխարհում։ Ըստ երևույթին, դրանով է բացատրվում նաև նրանց ընդդիմությունը այն քայլերին, որոնք իրագործում է Փաշինյանը»,- մանրամասնել է Շմուլևիչը։
 
Ինչպես իր հերթին նշել է քաղաքագետ, Արևմտյան Կասպյան համալսարանի պրոֆեսոր Ֆիքրեթ Սադըխովը, հայկական սփյուռքի ներկայացուցիչների տարբեր բնույթի անհեթեթությունները ու առասպելական հայտարարությունները միշտ եղել են իրենց հակաադրբեջանական գործունեության հիմնական առաջնահերթությունը։
 
«Նախկինում մեզ մեղադրում էին նրանում, որ մենք ճնշում ենք մեր տարածքում այսպես կոչված «արցախի հանրապետությունը» հռչակած հայ անջատողականների կամարտահայտության ազատությունը։ Իսկ այսօր Բաքվին մեղադրում են նրանում, որ նա իբր ձգտում է լարվածություն ստեղծել տարածաշրջանում, քանի որ դատում է ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին։
 
Հետաքրքիր է, ինչպե՞ս կվարվեին քաղաքակիրթ երկրները, եթե անջատողականությունը սկսեր գլուխ բարձրացնել Եվրոպայում կամ Ամերիկայում: Կարծում եմ, որ Իսպանիայում Կատալոնիայի օրինակը՝ դրա հստակ հաստատումն է, թե ինչպես են արևմտյան կառավարությունները վերաբերվում անջատողականությանը իրենց տարածքներում»,- հիշեցրել է պրոֆեսորը։
 
Հասկանալի է, որ Արևմուտքի հարուստ հայկական սփյուռքը շահագրգռված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերի ստորագրմամբ, ասում է նա։
 
«Եվ եթե նույնիսկ նրանք թեկուզ ինչ որ նվազագույն դրական վերաբերվունք ունեն դրա նկատմամբ, ապա դա կապված է միայն այն բանի հետ, որպեսզի պահպանել միայն Հայաստանի շահերը։
 
Իսկ ընդհանուր առմամբ, խաղաղ պայմանագիրը փաստորեն նրանց զրկում է նախկին ազդեցության լծակներից, որովհետև, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվի, ապա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կգա, և դա ձեռնատու չէ Ամերիկայի հայկական հարուստ շրջանակներին։ Այդ դեպքում նրանք ինչպե՞ս կարող են ազդել տարածաշրջանի վրա, Հայաստանի վրա, այն ուժերի վրա, որոնց վրա հենվում են: Հետևաբար հասկանալի են այս հայտարարությունները, այս կուրսը, որը նրանք բռնել են, և նրանց կոչը Վաշինգտոնի պաշտոնյաներին:
 
Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների պաշտոնական շրջանակները շատ լուրջ կարձագանքեն այս ողջ դատարկախոսությանը։ Ուստի նրանց ճիգերը հավանաբար ապարդյուն կլինեն։ Տարածաշրջանում նորից լարվածության օջախ ստեղծելու ձգտումըները խոսում է այն մասին, որ, ըստ երևույթին, դիրքերի և ազդեցության կորուստը շատ ուժեղ ազդեցություն ունի՝ նրանց կողմից նման որոշումների ընդունման և իրենց դիրքորոշման դրսևորման վրա»,- եզրափակել է Սադըխովը։

Caliber.Az
Դիտումներ: 141

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հիքմեթ Հաջիև. Բաքվի XII գլոբալ ֆորումը հաստատվել է՝ որպես գլոբալ խնդիրների քննարկման միջազգային հարթակ

314
16 Մարտի 2025 23:01
2

Օհանյանի հարձակումը՝ ռեւանշիզմ եսասիրական դրդումներով Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

313
17 Մարտի 2025 14:14
3

Հայաստանի ԶՈՒ-երը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը

228
16 Մարտի 2025 21:11
4

Մնացականյան. բոլոր կադրային և ֆինանսական հարցերը լուծվում էին Հայաստանում

214
17 Մարտի 2025 17:24
5

Հայերը շարունակում են գնդակոծել Ադրբեջանի ԶՈւ դիրքերը

212
17 Մարտի 2025 15:33
6

Որպեսզի խաղաղություն տիրի, հայկական կողմը պետք է լուծի մի շարք հարցեր. ԱԱՀ

207
17 Մարտի 2025 18:26
7

Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ

182
18 Մարտի 2025 17:24
8

Ադրբեջանական բանակի դիրքերը կրկին գնդակոծվել են Հայաստանի ԶՈՒ-ի կողմից

151
18 Մարտի 2025 21:56
9

Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը կրկին հայտնվել են հայերի կրակի տակ

144
18 Մարտի 2025 09:37
10

Հայկական սփյուռքը ընդդեմ խաղաղության Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

141
19 Մարտի 2025 11:03
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading