«Իսրայելի հայերը չգիտես ինչու իրենց երևակայում են անձեռնմխելի» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում.
Երուսաղեմի հայկական եկեղեցին վերջերս նորից հայտնվել է սկանդալի էպիկենտրոնում՝ Երուսաղեմի պատրիարքարանը Իսրայելի իշխանություններին մեղադրել է կրոնական կազմակերպությունից «անարդար, նպատակաուղղ.ված և կեղտոտ հարկեր» գանձելու մեջ։ «Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարերով Հայ Առաքելական Եկեղեցու թեմին պատկանող գույքը և այն աճուրդի հանել, որպեսզի հետագայում բռնագանձել 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքի պարտքերը»,- ասվում է պատրիարքարանի «X»-ում։ Դրանով հանդրեձ պատրիարքարանը պնդում է, որ որևէ պարտքի ապացույց չկա։
Արդյո՞ք իրավիճակն այնպես է, ինչպես դա ներկայացնում է հայկական պատրիարքարանը, թե՞ հայերը մեզ արդեն հայտնի սխեմայով նորից ճանճը փղի են վերածում։ Իրավիճակը պարզաբանալու համար Caliber.Az-ի թղթակիցը դիմել է իսրայելցի փորձագետներին։
Այսպես, իսրայելական «ITON.TV» (https://www.iton.tv/) հեռուստաալիքի քաղաքական տեսաբան Ալեքսանդր Գուր-Արիեն նշել է, որ առաջին հերթին կարևոր է հասկանալ, որ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը կապված է ոչ թե Երուսաղեմի կրոնական օբյեկտների, այլ տարբեր եկեղեցիներին պատկանող առևտրական անշարժ գույքի հետ։
«Այս հարցի պատմությունը սկսվում է 2003 թվականից, երբ ընդունվեց՝ կրոնական կառույցներին պատկանող կոմերցիոն անշարժ գույքի նկատմամբ մունիցիպալ հարկ սահմանելու մասին օրենքը: Մինչ այդ պահը, նույնիսկ այն գույքը, ինչպիսիք են եկեղեցիների հետ կապված հյուրանոցները, ռեստորանները և այլ առևտրային հաստատությունները, ազատված էին հարկադրումից: Սակայն ինչ-որ պահ ակնհայտ դարձավ, որ եթե առևտրային գործունեությունը եկամուտ է բերում, այն պետք է հարկվի, ինչպես ցանկացած այլ բիզնես կառույց։
Դրանով հանդերձ խոսքը ինքնին եկեղեցիների, վանքերի կամ պաշտամունքի վայրերի հարկման մասին չէ, նրանք առաջվա պես ազատված են այդ հարկից։ Սակայն առևտրային օբյեկտները, ինչպիսիք են հյուրանոցները, ուխտավորների տները, ռեստորանները և շահույթ ստանալու նպատակով օգտագործվող այլ անշարժ գույքը, պետք է մյուս ձեռնարկությունների հետ հավասար մունիցիպալ հարկ վճարեն, ինչը միանգամայն տրամաբանական է»,- ընդգծել է քաղաքագետը։
Խնդիրը, Ա.Գուր-Արիեի խոսքով, նրանում է, որ հայկական եկեղեցին երկար տարիների ընթացքում հրաժարվել է վճարել այդ հարկը, ինչի արդյունքում կուտակվել են հսկայական պարտքեր։
«Ինչ-որ պահ նրանք նույնիսկ գործադուլ հայտարարեցին. օրինակ, մի քանի տարի առաջ հայերը ի նշան բողոքի մի քանի օրով ուղղակի փակել էին Սուրբ գերեզմանի տաճարը։ Սակայն Երուսաղեմի քաղաքապետարանը շարունակում է պահանջել օրենքի կատարումը, ինչը հանգեցրել է էլ ավելի մեծ լարվածության։ Հիմա Հայ առաքելական եկեղեցին բանակցություններ է վարում պարտքի վերակազմավորման շուրջ: Նրանց ներկայացուցիչները չեն հերքում՝ հարկերի վճարման անհրաժեշտության ինքնին փաստը, այլ խնդրում են իրենց ազատել տարիների ընթացքում կուտակված տուգանքներից ու տույժերից։ Սակայն քաղաքապետարանը նշում է, որ նույնիսկ այս պահին եկեղեցին շարունակում է չվճարել հարկերը, ինչը բարդացնում է իրավիճակը։
Իրավական տեսանկյունից, եթե պարտքերը չեն վճարվում, գույքը կարող է կալանքի տակ դրվել։ Սա չի նշանակում բռնագրավում, պարզապես կոմերցիոն գույքի վրա կարող է կալանք դրվել, օրինակ՝ հյուրանոցը փակվի, քանի դեռ պարտքը չի մարվել։ Սա սովորական պրակտիկա է Իսրայելում. եթե քաղաքացին չի վճարում կայանման տուգանքը, նրա պարտքը տոկոսներով ավելանում է, և վերջնական հաշվով նրա մեքենան կարող է կալանքի տակ դրվել: Թեեւ, իհարկե, եթե պարտքի մարման գործընթացը չափազանց երկար տեւի, սեփականատերը կարող է կորցնել իր մեքենան։ Նույնը տեղի է ունենում կոմերցիոն անշարժ գույքի դեպքում»,- պարզաբանել է քաղաքագետը։
Քաղաքագետը նշում է, որ մի շարք աղմկահարույց ու կոնֆլիկտային միջադեպերը կապված են Երուսաղեմի հայկական թաղամասի հողատարածքի հետ։
«Մի քանի տարի առաջ Երուսաղեմի հայկական թաղամասում, Հին քաղաքի բերդի պարիսպների ներսում, սկանդալ բռնկվեց՝ ճեմարանի հարևանությամբ որպես ավտոկայանատեղի օգտագործվող տարածքի հետ կապված։ Ինչ-որ պահ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հայկական եկեղեցու ներկայացուցիչներին առաջարկել են այդ հողմասը վաճառել հյուրանոց կառուցելու համար։ Գործարքը կնքվել էր անաղմուկ և հավանության էր արժանացել Երուսաղեմի Հայոց պատրիարքի կողմից, բայց երբ այդ մասին հայտնի դարձավ հանրությանը՝ ծագեց սկանդալ։ Վաճառքին դեմ հանդես եկան ոչ միայն Երուսաղեմի, այլ նաեւ Էջմիածնի հայ համայնքի ներկայացուցիչները։ Սակայն գործարքի չեղարկումը դժվար է, քանի որ այն իրավաբանորեն ձևակերպված է բոլոր կանոնների համաձայն։ Առավել ևս, գործարքը կազմակերպելու համար խոշոր գումարներ ստացած միջնորդներն անհետացել են։ Արդյունքում իրավիճակը մտավ փակուղի. տարածքը գնած կապալառուները պնդում են շինարարության իրավունքը, իսկ հայկական եկեղեցին փորձում է չեղարկել գործարքը։
Ինչ-որ պահ կոնֆլիկտը անցավ ակտիվ փուլ՝ ի հայտ եկան վանդալիզմի դեպքեր, անհայտ մարդկանց կողմից վարձված անձինք փորձեցին գրավել տարածքը։ Սա հիշեցնում էր 90-ականների տեսարաններ։ Սկանդալն իր գագաթնակետին հասավ մոտավորապես 2019-2021 թվականներին, բայց այսօր էլ իրավիճակը մնում է մինչև վերջ չկարգավորված»,- նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով, հայկական եկեղեցու որոշ ներկայացուցիչները իրավիճակը ներկայացնում են այնպես, կարծես թե ցանկանում են նրանց ձեռքից խլել եկեղեցիներն ու վանքերը։ Փաստորեն, ոչ ոք ոտնձգություն չի անում կրոնական օբյեկտների նկատմամբ՝ խոսքը միայն առևտրային անշարժ գույքի մասին է, որը շահույթ է բերում:
«Մոտավորապես նույն պատմությունն է Յաֆֆա շրջանում. այնտեղ հայկական եկեղեցին՝ համերգների և միջոցառումների համար օգտագործվող հողամաս ունի։ Բայց եթե տոմսեր են վաճառվում, սա արդեն բիզնես է, այլ ոչ թե կրոնական գործունեություն: Հետևաբար, քաղաքապետարանը պահանջում է վճարել մունիցիպալ հարկ, ինչպես ցանկացած առևտրային օբյեկտի դեպքում: Սակայն եկեղեցու ներկայացուցիչները վիճարկում են դա։
Ըստ էության, մենք տեսնում ենք դասական մանիպուլյացիա. ստեղծվում է եկեղեցու հալածանքի պատկեր, թեև խոսքը սովորական հարկային պարտավորությունների մասին է։ Մունիցիպալային հարկը ծախսվում է քաղաքի բարեկարգման, փողոցների լուսավորության, այսինքն բոլոր բնակիչների կարիքների վրա։ Հետևաբար կրոնի քողի տակ հարկեր վճարելուց հրաժարվելը, մեղմ ասած, անկոռեկտ է»,- կարծում է Գուր-Արիեն։
Իսկ Համաշխարհային հրեական գործակալության՝ «Սոխնուտի» պատվավոր դեսպան, քաղաքագետ Ռոման Գուրևիչի կարծիքով, եթե Երուսաղեմում մունիցիպալ հարկը չվճարելու դեպքում, իշխանություններն իրավունք ունեն տուգանել խախտողներին, կալանք սահմանել և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները։ Եվ սա ընդհանուր ոչ մի բան չունի մարդկանց ազգության կամ կրոնի հետ։
«Ուղղակի իմաստը նրանում է, որ օրենքը պետք է նույն լինի բոլորի համար։ Իսկ փող տենչացող հայոց պատրիարքի կողմից Երուսաղեմում դատարկ տարածքի վաճառքի հայտնի սկանդալը նույնպես՝ հայ եկեղեցու ու սփյուռքի կողմից շրջանառվում է որպես հայերի նկատմամբ ճնշումների նոր փաստ։ Թեև ես կարծում եմ, որ եթե այդ պատրիարքի փոխարեն լիներ ինչ-որ արաբ կամ հրեա, այս դատական հայցում և բուն ընթացակարգում ոչինչ չէր փոխվի՝ պարզապես այն պատճառով, որ եթե դու այս պետության քաղաքացի ես, գործարք ես կնքել և փաստաթուղթ ստորագրել, այսպես թե այնպես պատասխանատու ես դրա համար: Բայց զգացողություն կա, որ հայ համայնքի ներկայացուցիչները չգիտես ինչու իրենց երևակայում են յուրահատուկ ու անձեռնամխելի, օրենքի պահանջներից վեր»,- նշել է փորձագետը։
Դրանով հանդերձ, մեր զրուցակցի խոսքով, հայկական թաղամասում շատ տարօրինակ բաներ են կատարվում։
«Օրինակ, վիճելի ավտոկայանատեղիում մի քանի ամիս առաջ շինարարական աղբի մի կույտի վրա հանկարծ հայտնվեց «արցախի դրոշը», որը, իմ կարծիքով, միանգամայն վրդովելի և անթուլատրելի է։ Բնականաբար, իշխանությունների կողմից ուղարկվել են տեսուչներ, որպեսզի մաքրել այդ այլանդակությունը... Զգացողություն է առաջանում, որ հայկական թաղամասում ինչ-որ մեկը չի ցանկանում ապրել հանգիստ և Իսրայելի պետության օրենքներով։
Այս բոլոր խաղերն ու սադրանքները՝ ընդամենը ուշադրություն գրավելու, հակամարտությունը ուռչացնելու, զուտ օրինական, մունիցիպալ կամ կոմերցիոն, ինչպես օրինակ վաճառված ավտոկայանատեղի, անշարժ գույքի շուրջ կոնֆլիկտը, էթնիկական հողի վրա հալածանքի կամ այլ բանի վերածելու փորձ են։ Հնացած մոտեցում է. «մերոնց ծեծում են, օգնեք մեզ»։ Բայց իրականում ոչ ոք ոչ ոքին չի «ծեծում» և ոչ ոք հայերին ձեռք չի տալիս։ Շատ աղմուկ ոչնչից և, իմ կարծիքով, նրանից, որ Իսրայելում հարգում են օրենքի գերակայությունը: Իսրայելում հարգում են յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր համայնքի իրավունքները։ Եվ մենք խնդրում և յուրաքանչյուրից պահանջում ենք պահպանել ու հարգել երկրի գործող օրենքները և գործել համապատասխան։ Սա չէ որ միանգամայն ակնհայտ պահ է»,- ամփոփել է Ռ. Գուրևիչը։