twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Ռևանշը որպես ռազմավարություն. Հայաստանը քողարկում է նոր ագրեսիայի նախապատրաստությունը Բոչարովն ու Ամիրժանովը՝ Caliber.Az-կայքում

14 Մարտի 2025 17:45

Օրերս Caliber.Az-ը ստացել է սպառիչ ապացույցներ և հաղորդել է այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի՝ զենք և ենթակառուցվածքներ նախապատրաստելով սահմանին հնարավոր ռազմաերթի համար։ Այս համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան և  Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների մասին նրա քննարկումները բացահայտ ֆարսի տեսք ունեն։ Միրզոյանի՝ Հայաստանի համար զենքի գլխավոր մատակարար՝ Հնդկաստան այցի պաշտոնական առիթը՝ ֆորմալ առումով կապված չէ նոր գնումների հետ, բայց ակնհայտորեն վկայում է Հայաստանի «չարիքի առանցքի» երկրների՝ Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ ռազմական գործընկերության կարգավիճակն ամրապնդելու Երևանի ցանկության մասին։
 
Արարատ Միրզոյանը հնդկական «Wion» պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Երևանը մեծ ուշադրություն է հատկացնում պաշտպանության ոլորտին և շահագրգռված է հնդկական զենք գնելու մեջ։ Նրա խոսքով, դա ուղղված չէ երրորդ երկրների շահերի դեմ և ոչ մի կերպ կապված չէ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների հետ։ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա պետք է ասեմ, որ մենք՝ նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը,  շատ մոտ ենք խաղաղ պայմանագրի նախագծի վերջնական մշակմանը»,- ասել է Միրզոյանը։ Նա նշել է, որ եթե հնարավոր լինի նախ ավարտին հասցնել համաձայնագրի մշակումը, իսկ այնուհետև այն ստորագրել, ապա այն կդառնա Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ամենաամուր հենասյուներից մեկը։ Սակայն, կարելի է արդյո՞ք հավատալ խաղաղության մասին այդքան շատ խոսող, բայց ըստ ամենայնի, պատերազմի պատրաստվող Հայաստանի նման բազմադեմ քաղաքականությանը։ Այս հարցով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է օտարերկրյա քաղաքագետներին:
 
Իսրայելցի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, «Aziznews.com» կայքի խմբագիր Յուրի Բոչարովը համարում է, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից և Ղարաբաղի վերջնական կորստից հետո, Հայաստանը անընդմեջ պատրաստվում է պատերազմի։ Երկրում տիրում են ռևանշիստական տրամադրություններ, և որ ամենակարևորն է՝ ակտիվ են Հարավային Կովկասը իրենց շահերին համապատասխան վերաձևել ցանկացող օտարերկրյա հովանավորները:
 
«Կարելի է նշել, որ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանը զգալիորեն փոխել է սպառազինության գնումների ռազմավարությունը՝ դիվերսիֆիկացնելով մատակարարումների աղբյուրներն ու ծավալները։ Եթե նախկինում Հայաստանի համար զենքի հիմնական մատակարարն էր Ռուսաստանը, ապա վերջին տարիներին երկիրը ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ։ Բնականաբար, այդ գնումները՝ պարբերաբար սադրիչ հայտարարությունների ֆոնին՝ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանի մոտ։ Պաշտոնական Բաքուն՝ Հայաստանի սրընթաց սպառազինումը դիտարկում է որպես ռեւանշիստական նկրտումների դրսեւորում, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջեւ խաղաղ գործընթացին»,- նշել է քաղաքագետը։
 
Նրա կարծիքով, հայ հասարակության մեջ կան ինչպես խուճապային, այնպես  էլ ռեւանշիստական տրամադրություններ, հատկապես որոշակի քաղաքական շրջանակների միջավայրում։ Այս տրամադրությունները, որոնք սնվում են Ֆրանսիայի կողմից, կարող են սրվել երկրին ժամանակակից սպառազինությունների մատակարարման աճի ֆոնին: Եվ այդ ժամանակ հարց կդրվի. ի՞նչ ճանապարհով է գնալու Հայաստանը, և ինչպե՞ս կվարվի Ադրբեջանը՝ հասկանալով, որ, թերևս, ստիպված է գործել առաջ անցնել, որպեսզի ցանկացած ռազմական սադրանքը հատի սաղմում։ 
 
«Հետևաբար Ադրբեջանը, ինչպես Հայաստանին մշտապես խաղաղության կոչ անելով, պետք է պատրաստ լինի ցանկացած պահի հետ մղել ցանկացած թշնամու ագրեսիան։ Հայաստանը, ավաղ, լուրջ մտահոգությունների նախադրյալներ է ստեղծում։  Այնպես որ, Միրզոյանի բոլոր «խաղաղ» հայտարարությունները՝ ակնհայտ բլեֆ են, հատկապես, եթե հաշվի առնել, թե որքան երկար ժամանակ է Երևանը խոսում խաղաղ պայմանագրի կետերի քննարկման մասին, բայց իրականում բանակցությունները սառել են մեռյալ կետում և ոչ մի առաջընթաց չեն արձանագրում,- ընդգծել է Յ. Բոչարովը։
 
Ղազախստանցի քաղաքագետ Օլժաս Ամիրժանովը համարում է, որ Հայաստանը ներկա ժամանակ ձգտում է ստանալ ազդեցիկ ուժերի աջակցությունը, և Հնդկաստան այցը՝ դրա ակնառու օրինակն է։
 
«Մի քանի տարի առաջ, գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն փորձեց ներգրավել ասիական տերություններից մեկին՝ Չինաստանին կամ Հարավային Կորեային, որպես Հայաստանի քաղաքական հովանավոր։ Բայց «բադ պեկինի ոճով» արտահայտությունը դարձել է նրա «չինական» քաղաքականության ֆիասկոն խորհրդանշող մեմ։ Այս երկրները հրաժարվեցին համագործակցությունից՝ գիտակցելով մեկուսացված երկրի հետ փոխգործակցության անհեռանակարայնությունը։ Արդյունքում Երևանը կարողացավ հարաբերություններ ստեղծել Հնդկաստանի հետ՝ խաղալով Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդման նկատմամբ Դելիի հակասական զգացմունքների վրա: Հնդկաստանը հենց այնպես իրեն չի ներկայացնում որպես Հայաստանի քաղաքական դաշնակից՝ նա հաջողությամբ վաճառում է Երևանին իր լավագույն, հաճախ չփորձարկված զենքերը: Հետևաբար Հնդկաստանում  Արարատ Միրզոյանի հայտարարությունները անշուշտ, կեղծավոր են և զուրկ են որևէ համոզիչ հռետորաբանությունից։
 
Միրզոյանը Հնդկաստան մեկնեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ աջակցել Հայաստանի ռեւանշիստական ծրագրերին՝ նրանք հիմա պարզապես Երևանի ժամանակը չունեն։ Այսպիսով, չնայած հավակնոտ մտահաղացումներին՝ սահմանին ցանկացած սադրանք Հայաստանի համար կվերածվի կործանարար ձախողման՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով: Բացի այդ էլ, համաշխարհային հայկական լոբբին հիմա դժվար ժամանակներ է ապրում. աշխարհը կենտրոնացված է Ուկրաինայի և այլ հրատապ միջազգային խնդիրների վրա»,- ամփոփել է Օլժաս Ամիրժանովը:

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Մեծ վերադարձ». ևս 20 ընտանիք տեղափոխվում է Հասանրիզ

263
11 Ապրիլի 2025 14:05
2

ԱԳՆ. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

196
12 Ապրիլի 2025 11:53
3

Մելիքսեթ Փաշայանը դատարանում պատմել է, թե ինչպես են Ղարաբաղում ականներ տեղադրել ԼՈՒՍԱՆԿԱՐ

164
11 Ապրիլի 2025 09:23
4

Հայկական սադրանք սահմանին. Ադրբեջանի ԶՈւ դիրքերը գնդակոծվել են

156
11 Ապրիլի 2025 09:39
5

Շարունակվում են սադրանքները սահմանին. հայերը շարունակում են գնդակոծել ադրբեջանական դիրքերը

127
12 Ապրիլի 2025 10:21
6

Վկան դատարանում պատմել է Խանքենդիում 1988 թվականի իրադարձությունների մասին

120
12 Ապրիլի 2025 09:34
7

Ինչպե՞ս վաճառել միջազգային իրավունքը մի պարկ փողի դիմաց։ Ամերիկացի կոնգրեսականների «ապարդյուն ջանքերը»

97
11 Ապրիլի 2025 16:30
8

Բոչորիշվիլի. Վրաստանը կարևոր նախագիծ է իրականացնում Ադրբեջանի հետ

95
11 Ապրիլի 2025 11:18
9

Ֆիլիպ Էկոզյանցը՝ Կովկասյան Ալբանիայի պատմության ուսումնասիրության մասին

90
11 Ապրիլի 2025 09:31
10

Էրսին Թաթարը այցով կժամանի Ադրբեջան

85
11 Ապրիլի 2025 16:51
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading