twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Փաշինյանը զբաղվում է պոպուլիզմով և ձգձգում է ժամանակը» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

04 Մարտի 2025 14:01

Վերջին օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա ընթացքի մասին։ Դրանով հանդերձ, փորձագետները այնպիսի զգացում ունեն, որ նա փորձում է արդարացնել՝ խաղաղ պայմանագրի հետ կապված վիճահարույց հարցերի լուծման գործընթացում հերթական լճացումը։ Այսպես, Փաշինյանը հայտարարել է, որ կողմերը համաձայնեցրել են խաղաղ պայմանագրի 17 կետերից 15-ը, բայց  տարաձայնություններ են մնում երկու առանցքային հարցերի շուրջ, ներառյալ սահմանին եվրոպացի դիտորդների առկայությունը։ Դրանով հանդրեձ նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է՝ Ադրբեջանի հետ փոխադարձ հիմունքներով երկաթուղային հաղորդակցության լրացուցիչ պարզեցումներին։ Նույն սկզբունքով Փաշինյանը դիտարկում է նաև Հայաստանի տարածքով դեպի Նախչըվան ճանապարհի բացումը` այն հավասարեցնելով Իրանի տարածքով այլընտրանքային ուղիներին։
 
Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը կրկին դիմում է պոպուլիստական հայտարարությունների։ Օրինաչափ հարց է ծագում. ինչո՞ւ հատկապես հիմա է նա ակտիվացրել այդ հռետորաբանությունը և ի՞նչ նպատակներ է հետապնդում։ Այս հարցին  Caliber.Az-ի թղթակիցը խնդրել է պատասխանել օտարերկրյա քաղաքագետներին:
 
Քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռավշան Նազարովը նշում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը մնում է բարդ և լարված։
 
«Ընդդիմադիր ուժերը հանրային դժգոհությունը ակտիվորեն օգտագործում են  կառավարությանը պարբերաբար քննադատելու համար՝ ստեղծելով լրացուցիչ ճնշում Փաշինյանի վրա։ Այս պայմաններում նա ստիպված է հավասարակշռություն պահպանել հասարակության ակնկալիքների և Ադրբեջանի հետ մշտական երկխոսություն պահպանելու անհրաժեշտության միջև։ Քաղաքական անկայունությունը և աճող դժգոհությունը բարդացնում են նրա «խաղաղ նախաձեռնությունների» առաջընթացը՝ միաժամանակ պահանջելով ներքին աջակցության ուժեղացում։ Սա Փաշինյանին ստիպում է նուրբ հավասարակշռություն փնտրել՝ երկխոսության ձգտումների և հայ հասարակության տարբեր շերտերի տրամադրությունները հաշվի առնելու անհրաժեշտության միջև։
 
Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվի առնի մեկ ասպեկտ՝  հակամարտության խաղաղ կարգավորման կարևորության մասին իր բնակչությանը իրազեկելու անհրաժեշտությունը։ Շատ հայեր շարունակում են մտահոգված լինել, որ փոխզիջումը կարող է սպառնալիքի տակ դնել նրանց անվտանգությունն ու ազգային շահերը: Հետևաբար, Հայաստանի կառավարությունը պետք է ակտիվորեն աշխատի հասարակական կոնսենսուս ստեղծելու ուղղությամբ՝ ցույց տալով, թե ինչպես են խաղաղ նախաձեռնությունները նպաստում տարածաշրջանում կայունությանը և կյանքի բարելավմանը: Փաշինյանի համար կարևոր է հետևողականորեն բարձրացնել քաղաքացիների իրազեկությունը փոխզիջումների և խաղաղ համակեցության առավելությունների մասին։ Հարատև խաղաղությունը պահանջում է ժամանակ, համբերություն և երկու կողմերի բարի կամք»,- համարում է քաղաքագետը։
 
Ռուս քաղաքագետ Դմիտրի Գրադովը կարծում է, որ Փաշինյանին հիմա անհրաժեշտ է բարենպաստ ֆոն ստեղծել հայ հասարակության շրջանում՝ «իրական Հայաստանի» նախագծի և համաժողովրդական հանրաքվեի շրջանակներում սահմանադրությունը փոխելու նարատիվը խթանելու համար, որպեսզի հետագայում այդ գործընթացները հանգեցնեն նրա իշխանության ամրապնդմանը և, հնարավոր է, նրա վարչապետության ժամկետի երկարացմանը։
 
«Փաշինյանի հիմնական նպատակը, անկախ իր հայտարարություններից՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Նա ձգտում է ցանկացած հնարավոր սցենարի դեպքում երաշխավորել՝ իշխանությանը իր հետագա մնալը: Իսկ սցենարները կարող են անկանխատեսելի լինել նույնիսկ ինքնին Փաշինյանի համար՝ չէ որ հայ հասարակության մի մասն ակտիվորեն դիմադրում է Երևանի նոր արևմտյան կուրսին և նույնիսկ այն համարում է հակաժողովրդական։
 
Փաշինյանը Բաքվի հետ երկխոսության տեսիլք է ստեղծում՝ փորձելով լուծել միանգամից երկու խնդիր։ Առաջինը, մոլորեցնել արտաքին դերակատարներին՝ ցույց տալով, իբր Երևանը ակտիվորեն աշխատում է խաղաղ նախաձեռնությունների վրա և առաջ է քաշում հանդիպակաց առաջարկություններ։ Երկրորդը, ապատեղեկացնել հայ հասարակությանը՝ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ կոնսենսուս փնտրելու պատրանք ստեղծելով։ Սակայն ակնհայտ է, որ նրա թիմը իրական ջանքեր չի գործադրում Բաքվի հետ փոխըմբռնման հասնելու համար։
 
Խաղաղ պայմանագրի տխրահռչակ «երկու վիճելի կետերը» վաղուց վերածվել են Փաշինյանի բանակցային անճկունության, եթե չասել՝ նրա համառության խորհրդանիշի։ Նույնն էլ վերաբերում է նաև նրա կողմից նորից բարձրացված Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի թեմային։ Ի՞նչ իմաստ ունի վերադառնալ այդ հարցին, եթե դրա իրականացման համար իրական քայլեր չկան, իսկ բոլոր հայտարարությունները մնում են ընդամենը բառախաղ։ Երևանը պատրաստ չէ համաձայնվել Բաքվի առաջարկներին՝ նախընտրելով բարձրաձայնել սեփական պայմանները։
 
Այլ կերպ ասած՝ մենք նկատում ենք դասական պոպուլիզմ, որի նպատակն է ձգձգել ժամանակը, ստեղծել ակտիվության տեսք և նախաձեռնությունների բացակայության համար Բաքվի կողմից մեղադրանքների դեպքում արդարացում գտնել»,- ամփոփել է Դ. Գրադովը։
 

Caliber.Az
Դիտումներ: 401

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջան. Արդարության հաղթանակ Ուրբիցիդից մինչև վերածնունդ

146
26 Դեկտեմբերի 2025 16:22
2

Հարավային Կովկասը բացում է ճանապարհներ, մինչդեռ 907-րդ ուղղումը արգելապատնեշներ է դնում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

126
27 Դեկտեմբերի 2025 11:32
3

ՄՀՎԿ. Հայաստանում ընտրությունները հետաքրքրում են Ադրբեջանին

100
26 Դեկտեմբերի 2025 15:53
4

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի և Ի.Ալիևի Վաշինգտոն այցի մասին

83
26 Դեկտեմբերի 2025 22:17
5

Ի.Ալիև. Սպորտի զարգացումը Ադրբեջանում պետական ​​քաղաքականություն է

81
26 Դեկտեմբերի 2025 16:39
6

AZAL-ի ինքնաթիռը խոցվել է. Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և ICAO-ի համատեղ եզրակացությունը

71
26 Դեկտեմբերի 2025 13:14
7

Ադեմ Մուհամմեդ Մահմուդ. Եթովպիան հետաքրքրված է ադրբեջանական ապրանքների ներմուծմամբ

65
26 Դեկտեմբերի 2025 10:13
8

Ադրբեջանի դեսպանատունը Պերուում բարեգործական միջոցառում է կազմակերպել

63
26 Դեկտեմբերի 2025 11:57
9

Ալիևը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության ներքին զորքերի մասին» օրենքը

62
26 Դեկտեմբերի 2025 10:45
10

Բակո Սահակյանը իր հակափաստարկներն է ներկայացրել մեղադրող կողմի հայտարարությունների առնչությամբ

60
26 Դեկտեմբերի 2025 09:34
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading