twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը ստիպված կլինի համաչափել իր շահերը առկա հնարավորությունների հետ» Նիկոլոզ Վաշակիձեն՝ Caliber.Az կայքում

26 Հունվարի 2022 12:39

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Վրաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեի հետ։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի արտաքին քաղաքական ուղղին այսօրվա դրությամբ։ Վրացական դիվանագիտության ո՞ր դրական և բացասական կողմերը կարող եք նշել։

—Կա պաշտոնական ուղի, որի հիմնական վեկտորն է հանդիսանում եվրոպական և եվրոատլանտյան կառույցներում ինտեգրվելը։ Այն երկար տարիներ մնում է անփոփոխ, դեռ Շևարդնաձեի ժամանակներից։ Մյուս հիմնական ուղղությունները հանդիսանում, կամ պետք է հանդիսանան տարածքների դեօկուպացիաի ապահովումը, տարածաշրջանային և գլոբալ համագործակցության զարգացումը, միջազգային ասպարեզում Վրաստանի տնտեսական և մյուս շահերի առաջմղումը և այլն։

Թե որքան հաջողությամբ է իրականացվում վերոհիշյալ ուղին, հանդիսանում է հույժ կարևոր հարց։ Իմ կարծիքով, այս իմաստով մենք այժմ շատ խնդիրներ ունենք, և դրանք կապված են, առաջին հերթին երկրի ներկայիս ղեկավարության մոտ համապատասխան քաղաքական կամքի բացակայության հետ։

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանան. չնայած այժմ ես գտնվում եմ ներկայիս իշխանության ընդդիմանության մեջ, այնուամենայնիվ հանդիսանում եմ պրոֆեսիոնալ դիվանագետ և իմ երկրի դիվանագիտության դրական ու բացասական կողմերի, այսինքն հատկապես նման հարցադրմամբ, բաց ձևաչափով քննարկումից զերծ եմ մնում։

—Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծման նկատմամբ։

—Ամեն ինչից երևում էր, որ Ադրբեջանը երկար և քրտնաջան աշխատել է այդ լուծման ռազմական և քաղաքական նախապատրաստման վրա։ Ըստ երևույթին, հաջողությամբ էլ է ընտրվել կարդինալ գործողությունների հարմար պահը։ Արդյունքը ակնհայտ է։

Չնայած այս հաղթանակը ունի նաև իր բարդությունները։ Առաջինը, ինչպես թվում է ինձ, այն ամբողջական չէ, և ըստ երևույթին ուրիշ կերպ չէր կարող լինել։ Երկրորդը, ստեղծված նոր կոնֆիգուրացիայում Ադրբեջանի ղեկավարությունը պետք է, և ստիպված է դիմել տարբեր ուժերի հսկայական կենտրոնների միջև բարդ մանևրների։ Այսպիսին է կյանքը։ Նա, որպես կանոն, հեշտ լուծում չի առաջարկում։

—Ձեր կարծիքով, Բաքուն և Երևանը ապագայում կկարողանան արդյո՞ք հաշտվել։

—Իմ կարծիքով, խաղաղությունը Բաքվի և Երևանի միջև ոչ միայն հնարավոր, այլ նաև անհրաժեշտ է, և դրանում արտաքին դերակատարներից Վրաստանը բոլորից ավել շատ է շահարգռված։ Մեր հարևանների միջև հակամարտությունը արդեն երեք տասնամյակ թունավորում է տարածաշրջանում քաղաքական և տնտեսական մթնոլորտը։ Դառն է գիտակցել, թե որքան հնարավորություններ են բաց թողնվել այս ժամանակի ընթացքում։ Հակամարտությունը, ըստ էության, թույլ չտվեց զարգացնել մեր երկրների միջև տարածաշրջանային եռակողմ համագործակցությունը։ Հարավային Կովկասը այսօրվա դրությամբ կարող էր լինել բոլոր առումներով բարգավաճող տարածաշրջան։

Հետևաբար խնդիրը պետք է լուծվի և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության հարկավոր է հասնել բոլոր ուժերով։ Դրա համար բոլորը պետք է դրսևորեն իմաստություն, համբերություն և փոխզիջումներին պատրաստակամություն։ Հավանական է, Հայաստանը ստիպված կլինի իր շահերը համաչափել առկա օբյեկտիվ հնարավորությունների հետ, իսկ Ադրբեջանի կողմից անհրաժեշտ է խնդրի լուծման մեջ առաջ շարժվելու դեպքում հաշվի առնել այն, որ Հայաստանը պետք է պահպանի իր դեմքն ու արժանապատվությունը և իրավիճակի հանգուցալուծման մեջ ստանա իր օգուտն ու շարժառիթը։ Վրաստանը իր հերթին պետք է իր երկու հարևաններին առավելագույնս տրամադրի հարթակներ բոլոր ուղղություններով համագործակցելու համար։ Մենք բլորս պետք է հիշենք, որ կողմերից մեկի արժանապատվության և շահերի անողոք ոտնահարմամբ ձեռք բերված ոչ մի լուծում չի կարող լինել հուսալի և ամուր և ապագայում անպայման կտա իր չար ծիլերը։

Իմ կարծիքով, կարևոր է ապահովել տարածաշրջանում ինտենսիվ և արդյունավետ տնտեսական համագործակցություն։ Որքան հնարավոր է շատ համատեղ նախագծեր, այդ թվում նաև մյուս երկրների և միջազգային կառույցների մասնակցությամբ։ Դա մարդկանց կսովորեցնի համագործակցել, միասին աշխատել և պահպանել ձեռք բերված բարեկեցությունը։ Այն որ հայերը և ադրբեջանցիները կարող են և ի վիճակի են բարեկամություն անել և համագործակցել՝ մենք գիտենք ոչ այնքան հեռավոր անցյալից։

—Վրաստանի կողմից ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Ինչպիսի՞ հաջողություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ։

—Այդ ուղղությամբ աշխատանքի զգալի մասը անցկացվել է 2008-2012 թվականներին։ Մեր բարեկամների ու գործընկերների աջակցությամբ, վրացական դիվանագիտության ջանքերով, միջազգային ասպարեզում մեր տարածքների ռուսական օկուպացիան բոլոր առանցքային կազմակերպությունների կողմից վճռականորեն դատապարտվել է։ Բոլոր պետությունների կողմից, բացառությամբ ագրեսոր երկրի և մի քանի չկայացած պետությունների, ճանաչվել է մեր երկրի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և ձախողվել է գրավյալ տարածքները որպես անկախ պետություններ ճանաչելու ծրագրված գործընթացը։

Վրաստանի տարածքային ամբողջականության կարգավիճակի այս կայացած միջազգային իրավական և հուսալի ամրապնդված քաղաքական վիճակը ամուր հիմք է ստեղծում դրա գործնական վերականգնման համար, երբ դրա համար հասունանան համապատասխան պայմանները։ Դա անխուսափելիորեն տեղի կունենա տեսանելի ապագայում և, վստահ եմ, տեղի կունենա խաղաղ ճանապարհով։

—Վրաստանի քաղաքական իրավիճակի վրա ինչպե՞ս է ազդել անցյալ տարի Սաակաշվիլիի վերադարձը։

—Չնայած նրան, որ Միխաիլ Սաակաշվիլին՝ Վրաստանում հայտնվելուց դեռ երկար ժամանակ առաջ հայտարարել էր մինչև տեղական իշխանությունների ընտրություններին երկիր գալու իր որոշման մասին՝ նրա գալը շատերի համար անակնկալ դարձավ։ Այնուամենայնիվ հայտնի էր, որ երկրում հայտնվելու դեպքում նա պետք է կալանավորվի, քանզի նրա նկատմամբ արդեն գործում էր դատարանի հեռակա դատավճիռը։

Չնայած 2021 թվականի ընտրությունները ընդամենը տեղական էին, բայց դրանց քաղաքական մեծ նշանակություն էր տրվում, քանի որ հաշվի առնելով նախորդող իրադարձությունները, դրանք դիտարկվում էին իշխանություններին վստահության քվեի նման մի բան, և շատերը, ներառյալ անձամբ Սաակաշվիլին՝ դրանց հետ կապում էին կենտրոնական իշխանությունների վաղաժամկետ փոփոխության հնարավորությունը։

Պետք է ասել, որ ընտրությունների մոտեցման հետ միասին իշխանությունների վիճակը տագնապալի էր, «Վրացական երազանք»-ը վաղուց կորցրել է իր քաղաքական ժողովրդականությունը, և երկրի քաղաքացիները հաճույքով այն կփոխեին, եթե, կոպիտ ասած, լիներ ում հետ։ Բանը նրանում է, որ խայտաբղետ ընդդիմանությունը նույնպես մեծ ժողովրդականություն չի վայելում, իսկ Սաակաշվիլին ու նրա «Միասնական ազգային շարժումը» («ՄԱՇ») ունենալով որոշակի, քիչ թե շատ կայուն ընտրազանգված, այնուամենայնիվ արմատապես անընդունելի են Վրաստանի բնակչության մեծամասնության համար։

Նման իրավիճակում հաղթանակի իրական շանսեր ունի ընդդիմադիր ուժերի լայն կոալիցիան, որի իշխանության գալու դեպքում, այդ կոալիցիայի կազմում լինելով հանդերձ՝ «ՄԱՇ»-ը այնուամենայնիվ չի ունենա երկրում իշխանությանը լիովին տիրապետելու հնարավորություն։ Դա բավականին հստակ դրսևորվել է 2018 թվականին նախագահական ընտրություների ժամանակ։

Մյուսը, նույնպես իրական տարբերակը՝ մեկ կամ երկու այլընտրանքային, հնարավոր կոալիցիոն, ընդդիմադիր կենտրոնների առկայությունն է, որոնք «Ազգային շարժման» հետ միասին կկարողանային հավաքել ձայների տպավորիչ մեծամասնությունը և արդեն ընտրություններից հետո նրանց հետ ստեղծելով կոալիցիա՝ «Վրացական երազանք»-ին ուղարկել ընդդիմություն։

Նման դասավորության հնարավորությունը ընդհանուր առմամբ ուրվագծվել էր 2021 թվականի ընտրությունների պահին, սակայն Սաակաշվիլիի անսպասելի հայտնվելը խճճեց խաղաքարտերը։ Նրա գալը բերեց ընտրազանգվածի կտրուկ բևեռացման, և դա, բնական է, խաղաց «Վրացական երազանք»-ի օգտին։ Գործեց իմ կողմից հիշատակված՝ բնակչության մեծամասնության համար Սաակաշվիլիի և «ՄԱՇ»-ի ռադիկալ անընդունելիության գործոնը։ Ներկայիս իշխանությունների դեմ տրամադրված ընտրողների ոչ քիչ մասը՝ «կամ-կամ» իրավիճակի դեպքում, երբ այլընտրանք հանդիսացավ միայն Սաակաշվիլին և «ՄԱՇ»-ը՝ այնուամենայնիվ նախընտրեցին քվեարկել «Երազանքի» օգտին։

—Վրաստանում ինչպիսի՞ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան 2021 թվականին։

—Անցյալ տարին առատ էր քաղաքական իդրադարձություններով և հույսերով։ Չտրվելով մանրամասնություններին, առանձնացնեմ գլխավոր արդյունքը՝ Վրաստանը ստացավ բոլորին ձանձրացրած իշխանության ամրապնդումը, չնայած նրան, որ նրա փոխարինման նախադրյալները առկա էին։ Որքանով է ամուր այդ ամրապնդումը, ցույց կտա ժամանակը։

—Ինչպե՞ս եք գնահատում կովկասյան տարածաշրջանի ներկայիս իրավիճակը։ Ինչպիսի՞ն են նրա ապագայի հեռանկարները։

—Կովկասյան տարածաշրջանը ավանդաբար հանդիսանում է հակադիր շահերի հատման վայր։ Գործերի նման դասավորությունը իր մեջ պարունակում է անընդմեջ անկայության և նույնիսկ պատերազմի սպառնալիք։ Միևնույն ժամանակ դա կարելի է դիտարկել նաև, որպես լուրջ օգուտներ քաղելու հնարավորություն, եթե հաջողվի այդ հակասությունները ճիշտ հավասարակշռել և առճակատման ասպարեզի փոխարեն տարածաշրջանը դարձնել համագործակցության համար հարթակ։ Թե այս երկու ճանապարհներից որով կգնա Կովկասը, շատ բանով կախված է նրանից, թե մենք, հարավկովկասյան երկրներս որքանով կկարողանանք ապահովել պետականության քաղաքական և տնտեսական կայունությունը, գտնել ընդհանուր լեզու, միմյանց միջև փոխհարաբերություններ և տարածաշրջանային ու մյուս դերակատարների հետ անցկացնել իմաստուն քաղաքականություն։

Caliber.Az
Դիտումներ: 575

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

233
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

202
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

151
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

80
10 Մայիսի 2025 11:18
5

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

78
13 Մայիսի 2025 10:12
6

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

77
13 Մայիսի 2025 09:50
7

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

75
10 Մայիսի 2025 09:36
8

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

73
10 Մայիսի 2025 13:29
9

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

73
12 Մայիսի 2025 12:48
10

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

71
10 Մայիսի 2025 10:45
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading