Ինչու՞ հայերը նախըտրելիներ՝ Պեկրեսը և Զեմուրը նրբատախտակների նման թռան Փարիզի վրայով Մաքսիմ Գաուինը՝ Ֆրանսիայում ըտրությունների մասին
Caliber.Az-ի հարցազրույցը՝ ֆրանսիացի պատմաբան, Եվրասիայի հետազոտական կենտրոնի արտահաստիքային աշխատակից Մաքսիմ Գաուինի հետ։
—Նախօրեին, ապրիլի 10-ին Ֆրանսիայում կայացել են նախագահական ընտրությունների առաջին տուրը, որի առաջնորդներ դարձան գործող նախագահ Մակրոնը և ուլտրաաջ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը։ Այս արդյունքները դարձան արդյո՞ք անակնկալ Ձեզ համար։
—Ամենևին։ Բոլոր հարցումները այդպիսի արդյունք էին կանխագուշակում։ 2019 թվականի Եվրոպական ընտրությունների (նկատի ունի Եվրախորհրդարանի ընտրությունները-խմբ.) ցույց տվեցին, որ ավանդական «աջերը» և «ձախերը» չեն կարողանա տեսանելի ապագայում կրկնել 2012 թվականի հաջողությունը։
—Ինչո՞վ են Մակրոնը և Լե Պենը գրավում ֆրանսիացի ընտրողներին։
—Էմանուել Մակրոնը ունի իրենց բնավորությամբ երեք տեսակի բացառապես տարբեր ընտրողներ։ Առաջինը՝ դրանք Սոցիալիստական կուսակցության նախկին աշխատակիցներ են, ովքեր համարում են, որ ներկա ժամանակ Մակրոնից լավ ոչ ոք չկա, և ովքեր ուզում են խուսափել ուլտրաաջերի հաղթանակից։ Նրանց գրավում են կառավարության սոցիալական միջոցները, այնպիսիները, ինչպես սոցիալական ապահովության բարելավումը, հարաբերական վերահսկողությունը արժեզրկման վրա, գործազրկության մակարդակի նվազեցումը և այն, որ Մակրոնը ձգտում է խորացնել եվրոպական միասնությունը։
Երկրորդ կատեգորիան բաղկացած է աջակենտրոնայինների նախկին կողմնակիցներից։ Նրանք նույնպես համարում են, որ Մակրոնից լավ ոչ ոք չկա։ Մասնավորապես, նրանք համարում են, որ Վալերի Պեկրեսը լրջորեն չի վերաբերվում տնտեսությանը և չափից ավելի է կախված կուսակցության աջ թևից, հատկապես նրանում, ինչ վերաբերվում է ներգաղթին։ Ընտրողների այդ տեսակը գոհ է տնտեսական իրավիճակից (իրականում, մենք փրկվեցինք համավարակի ժամանակ ամենավատից, իսկ սնանկացման մակարդակը մնացել է ցացր) և համարում է, որ գործող կառավարությունը գտել է արդարացի հավասարակշռություն ներգաղթի և կրոնի հարցերում. ոչ չափազանց խիստ, բայց նաև ոչ չափազանց մեղմ։
Վերջին՝ երրորդ կատեգորիան ներառում է կենտրոնամետները և այն մարդիկ, ովքեր մերժում են տեղաշարժերը «դեպի ձախ» և «աջ»: Սա ընտրողների ամենամակրոնամետ հատվածն է, սակայն դժվար է գնահատել նրա մասնաբաժինը ընտրազանգվածում։
Մարին Լը Պենը մեծ օգուտ քաղեց նրանից, որ խորհրդարանում նիստավարող «աջերը» (բացառությամբ նրանց, ովքեր միացան Մակրոնի հետ) չկարողացան հասկանալ, թե ինչ էր հասկանում բրիտանական Պահպանողական կուսակցությունը 1970-ականներից ի վեր, այսինքն՝ գրավել ընտրողներին արմատական ելույթներով:
—Ձեզ հետ այս տարվա փետրվարին մեր անցյալ զրույցի ընթացքում Դուք կանխագուշակեցիք, որ Պեկրեսը և Զեմուրը երկրորդ տուր չեն անցնի։ Ձեր կանխատեսումը արդարացվեց։ Ֆրանսիայի հանրությունը ինչու՞ չքվեարկեց նրանց օգտին։
—Այո, դա այդպես է։ Տիկին Պեկրեսի մոտ ամեն ինչ ավելի վատ ստացվեց, քան Լե Պենի մոտ, նույնիսկ արմատական ելույթների մասով։ Նրա նախընտրական քարոզարշավն այս առումով գագաթնակետային էր, ինչպես դեմագոգիայի, այնպես էլ հակաարդյունավետության տեսակետից։
Կարող եմ նաև հավելել, որ Պեկրեսին անհաջողության մատնեցին ելույթների ժամանակ նրա հռետորական ունակությունները, ինչը խոստովանել են անգամ կողմնակիցների մի մասը։
Ինչ վերաբերում է Էրիկ Զումերին, ապա նա չափազանց արմատական էր ազգային նույնականության հարցերում (Փաստորեն օգնելով Մարին Լե Պենին «չափավոր« երևալ նրա հետ համեմատությամբ), նա այնպես էլ չկարողացավ ներկայացնել իրական տնտեսական ծրագիրը և թանկ վճարեց Վլադիմիր Պուտինի հանդեպ իր հիացմունքի համար։
—Կարելի է ասել արդյո՞ք, որ Ֆրանսիայի հայ հասարակության վրա նրանց հույսերը չարդարացան։
—Իհարկե։ Ընտրողները, ովքեր իրենց ձայնը տալիս են հայկական էթնիկական շահերի համապատասխան՝ Ֆրանսիայում չնչին են։ Բայց նույնիսկ ընտրողների այդ ոչ մեծ թիվը միատարր չէ։
—Ինչպիսի՞ն են երկրորդ տուրի վերաբերյալ ձեր կանխագուշակումները։
—Մակրոնը հավանաբար կհաղթի։ Բայց առայժմ շուտ է ասել, կհաղթի նա արդյոք այդ նույն ճեղքվածքով, ինչպես 2017 թվականին, երբ ընտրաթերթիկների 100%-ի հաշվարկով Մակրոնը հավաքելով ընտրողների ձայների 66,10%-ը՝ հաղթանակ տարավ, իսկ Լե Պենը 33,90% արդյունքով գրավեց երկրորդ տեղը։