«Խաղաղ պայմանագիրը ձեռնատու է և՛ Բաքվին, և՛ Երևանին» Caliber.Az-ը՝ Թբիլիսիից
Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի քաղաքագետ, «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցության վարչության անդամ Մամուկա Աչբայի հետ։
—Ինչպե՞ք եք գնահատում Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը։
—Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն գործընկերային, տնտեսական և քաղաքական սերտ հարաբերություններ, ինչը դրական ազդեցություն է գործում մեր երկրների զարգացման վրա։ Ադրբեջանական էներգակիրների փոխադրումը, զբոսաշրջային ենթակառուցվածքների սերտ փոխկապակցությունը և շատ այլ բաներ դրականորեն են անդրադառնում երկու երկրների տնտեսությունների զարգացման վրա։
—Ինչպե՞ս եք գնահատում մեր տարածաշրջանում ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակը։
—Հարավային Կովկասը հանդիսանում է մի տարածաշրջան, որտեղ դարերի ընթացքում գոյատևել է երեք պետություն և նրանք պետք է ունենան քաղաքակիրթ աշխարհում ազատ համագոյատևելու հնարավուրություն։ Ուստի այդ երեք երկրների շահերի օգտին պետք է լինի Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը։ Եթե Ռուսաստանը չմիջամտեր Հարավային Կովկասի հարցերին, ապա կարելի էր շատ ավելի անցավալի լուծել բազմաթիվ հարցեր։
—Կիսվեք Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի վերջերս բրյուսելյան հանդիպման առնչությամբ Ձեր գնահատմամբ։
—Խաղաղ պայմանագրի մշակման համար բանակցությունների մեկնարկը, անկասկած, պետք է միայն ողջյունել։ Ինչպես նաև այն, որ այդ բանակցությունները այս փուլում անցկացվել են Եվրոպական Միության հովանու տակ։ Երկու կողմերի համար էլ գոյություն ունեն մարտահրավերներ, բայց անհրաժեշտ է նշել նաև այն փաստը, որ այս կոնկրետ իրավիճակում խաղաղ պայմանագրի ստորագրումը երկու երկրների շահերի օգտին է։ Այն կդառնա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գրավական։ Գլխավորը այն է, որպեսզի այդ պայմանագիրը պարունակի իրագործման այնպիսի մեխանիզմներ, որոնք երկու կողմերի համար լինեն հեշտ հասանելի։
—Հայաստանում այնուամենայնիվ չեն հանդարտվում ռևանշիստական տրամադրությունները։ Ինչպե՞ս եք դրանք բացատրում։
—Ռևանշիստական հայտարարությունները և գործողությունները ոչ մի լավ բանի չեն բերի։ Ադրբեջանը վերականգնեց պատմական արդարությունը։ Հիմա գլխավորը խաղաղություն հաստատելն ու խաղաղության պայմանագիր կնքելն է, ինչը շատ կարևոր է լինելու ոչ միայն Հայաստանի համար։ Սակայն եթե Ադրբեջանի ճնշումը Հայաստանի վրա գոնե մի փոքր մեղմվի, ապա դա որոշակի դրական արդյունքների կբերի և օգտակար կլինի երկու երկրների համար։
—Ի՞նչ եք կարծում, Վրաստանը առաջվա պես նպատակադրվա՞ծ է ՆԱՏՕ-ին անդմակցելուն։
—ՆԱՏՕ-ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այս փուլում Դաշինքին անդամակցելու Վրաստանի հեռանկարները անորոշ ժամանակով հետաձգվել են։ Շատ դժվար է դառնալ Դաշինքի անդամ, երբ երկրի մի մասը օկուպացվել է, ինչը ցույց տվեց նաև Ուկրաինայի օրինակը։ Բացի դրանից, կան ՆԱՏՕ-ի անդամ-երկրներ, որոնք դեմ են Դաշինքի ընդլայնմանը։
Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելը հարկավոր է ինքնապաշտպանության նպատակով, բայց հարկ է նշել այն փաստը, որ երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։
—Վերջին տարիների ընթացքում Վրաստանը մերձեցել է արդյո՞ք ԵՄ-ին
—Վրաստանում կառավարությունը և հասարակությունը միմյանցից անջատ են։ Կուլուարային, օլիգարխիկ 9-ամյա կառավարումը իր կնիքն է դրել երկրի վրա, ինչպես նաև տնտեսական առաջընթացի և դեպի Եվրամիություն ցանկության վրա։ Անհամատեղելի է, որպեսզի երկրի իշխանությունը բարձրաձայն հռչակի Եվրամիությանն անդամակցության հեռանկարը, և միևնույն ժամանակ երկիրն ունի իշխանության կողմից մենաշնորհված դատական համակարգ, ընտրական օրենսգիրք, սիստեմատիկաբար խախտվել են մարդու իրավունքները և այլն։ Այո, հասարակությունը պատրաստ է անել ամեն ինչ Եվրամիությանն անդամակցելու համար, սակայն գործող իշխանությունը խոչընդոտում է նրան միայն իշխանության պահպանմանն ուղղված իր գործողություններով։
—Ինչպես հայտնի է, Ուկրաինայի և Վրաստանի միջև հարաբերությունները սառել են։ Ինչպե՞ս եք գնահատում այդ իրավիճակը։
—Ուկրաինան հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը, հետևաբար նրա համար անընդունելի է դարձել միջազգային հակառուսական պատժամիջոցներին նրա չմիանալու, ինչպես նաև ռազմական կամավորների ուղարկումը խոչընդոտելու դիրքորշումը։ Եվ ընդհանրապես, Կիևի համար անընդունելի է դարձել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության դիրքորոշումը, ինչը դրսևորվում է Վրաստանի կառավարության երկակի խաղով։
Կառավարությունը ձգտում է Ռուսաստանին չգրգռելու քաղաքականության ճանապարհով ձեռնարկել ոչ թե երկրի բարեկեցությանը, այլ, ընդհակառակը՝ սեփական իշխանության պահպանմանը ու երկարաձգմանը ուղղված քայլեր։ Նրանք ձգտում են չգրգռել Կուլուարա-օլիգարխիկ կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի ռուս գործընկերներին։
Այն ժամանակ, երբ գրեթե ամբողջ աշխարհը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, Վրաստանից ոչ ոք չպահանջեց, որ նա առանձին մշակի ինչ որ նորերը, ընդհակառակը, ակնկալվում էր, որ Վրաստանը ընդամենը միանա արդեն հայտնի պատժամիջոցներին, ինչին կառավարությունը պատասխանեց չհիմնավորված մերժումով։ Հատկապես դրանով է պայմանավորված Վրաստանից Ուկրաինայի դեսպանի հետ կանչը։ Թեև պետք է նշել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար հերոսաբար պայքարում են հազարավոր վրացի կամավորներ, այդ թվում նաև «Վրացական լեգիոն»- ը։