twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Eagle Partner 2024» զորավարժություններ. նշանառության տակ են Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը Մանրամասներ և նշանակությունը

28 Օգոստոսի 2024 18:01

2024 թվականի հուլիսի 15-ից 24-ը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացված հայ-ամերիկյան «Eagle Partner 2024» զորավարժությունները լուրջ հարցեր է առաջացնում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության համատեքստում։ Այդ զորավարժությունների պաշտոնապես հայտարարված նպատակները, ինչպիսիք են միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու հայկական ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը, մեղմ ասած, կասկածելի տեսք ունեն դրանցում ամերիկյան ռազմական տեխնիկայի մասնակցության ֆոնին։ Այս նյութում (սյուժեում՝ տեսանյութի համար) մենք կդիտարկենք զորավարժությունների որոշ ասպեկտներ՝ հենվելով բաց աղբյուրների տվյալների վրա:
 
Զրահատեխնիկայի տեղափոխում. մանրամասներ և նշանակություն
 
«Զվարթնոց» օդանավակայանում (Երևան) ֆիքսվել է «C-17 Globemaster III» ռազմատրանսպորտային ինքնաթիռից ամերիկյան «M1296 Stryker Dragoon (ICV-D)» մարտական մեքենայի բեռնաթափում։ Հասարակայնության հետ կապերի 22-րդ շարժական ջոկատի կապիտան Վիրա Միլլերի կողմից արված լուսանկարը ցույց են տվել զորավարժությունների նախապատրաստման ժամանակ: Ավելի ուշ նույն մեքենան նկատել են հայկական Արմավիրի զորավարժարանում։
 
Հարկ է նշել, որ «M1296 Stryker Dragoon-ը (ICV-D)»-ը՝ հետևակի տեղափոխման և կրակային աջակցություն ապահովելու համար նախատեսված ժամանակակից մարտական մեքենա է: Այն հագեցած է 30 մմ տրամաչափի «Mark 44» ավտոմատ թնդանոթով, որը թույլ է տալիս արդյունավետորեն խոցել թեթև զրահապատ թիրախները և հակառակորդի անձնակազմը։ Մեքենան կարող է համալրվել նաև «MK19» ավտոմատ նռնականետով և «M2 Browning» խոշոր տրամաչափի գնդացիրով։ Շնորհիվ 8x8/4 անիվային ձևաչափի և մինչև 97 կմ/ժ առավելագույն արագությանը՝ «Stryker»-ը ունի բարձր շարժունակություն և կարողանում է արագ տեղաշարժվել զգալի տարածության վրա, ինչը հատկապես կարևոր է Հարավային Կովկասի դժվարին տեղանքում։
 
Հետաքրքիր է, որ չնայած նման հզոր տեխնիկայի առկայությանը, համաշխարհային լրատվամիջոցների մեծ մասն անտեսել է այս փաստը, թեև «M1296 Stryker Dragoon»-ը ակնհայտորեն նախատեսված չէ խաղաղապահ գործողությունների համար, ինչի մասին հայտարարվել է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
 
Տեսանյութեր և հրապարակումներ. հայկական աղբյուրներ և մարտական առաջադրանքներ
 
«M1296 Stryker Dragoon (ICV-D)»-ի օգտագործման հետ կապված երկրորդ և երրորդ տեսողական նյութերը հրապարակվել են «ArmMilitary» Տելեգրամ ալիքում, հարթակում, որը սերտորեն կապված է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ։ Այս ալիքը հանդիսանում է հայկական բանակի գործողությունների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը և հաճախ է հրապարակում նյութեր, որոնք չեն հայտնվում պաշտոնական զեկույցներում։
 
Արմավիրի զորավարժարանում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են ամերիկյան հեծելազորային գնդի ստորաբաժանումները իջնում «Stryker» զրահափոխադրիչից, որին հաջորդում է գրոհային հրացաններից և ատրճանակ-գնդացիրներից մարտական կրակ: Հետաքրքիր է, որ 30 մմ տրամաչափի «Stryker» թնդանոթից կամ հակատանկային զինատեսակներից կրակոցներ չեն իրականացվել, ինչը կարող է պայմանավորված լինել զորավարժարանի սահմանափակ տեխնիկական հնարավորություններով։
 
Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել նրա վրա, որ «Eagle Partner 2024» զորավարժությունների ընթացքում ամերիկյան զորքերը մարտական գործողություններ են իրականացրել քաղաքային միջավայրում։ Այս ասպեկտ բացահայտ շեղվում է պաշտոնապես հայտարարված մանևրային ծրագրից, ինչը լրացուցիչ կասկածներ է առաջացնում այս զորավարժությունների իրական նպատակների առնչությամբ:
 
Հնարավոր սցենարներ և ԱՄՆ-ի ռազմավարական նպատակները
 
Հայաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի առկայությունը և անցկացված զորավարժությունների բնույթը մատնանշում են՝ Հարավային Կովկասում ավելի մեծ պլան իրականացնելու ԱՄՆ-ի ձգտումները։
 
Դիտարկենք հնարավոր սցենարները.
 
1. Ամրապնդում Հարավային Կովկասում Հայաստանի միջոցով: Հայաստանի տարածքում ամերիկյան ուժերի ներկայությունը  վկայում է: տարածաշրջանում իր ազդեցությունը ընդլայնելու համար այս երկիրը որպես ցատկահարթակ օգտագործելու ԱՄՆ-ի ձգտումների մասին։
 
2. Լարվածության էսկալացիա։ Հայաստան ամերիկյան ռազմական տեխնիկայի ներմուծումը Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես անմիջական սպառնալիք իր անվտանգությանը, հատկապես ադրբեջանա-հայկական անկայուն հարաբերությունների համատեքստում։ Օրինակի համար, Ադրբեջանի հետ պայմանական սահմանի ինչ-որ կետում իրավիճակի սրման դեպքում այդ մարտական մեքենաները կապահովեն հայկական բանակի անձնակազմի օպերատիվ տեղափոխումն այդ տարածք։
 
3. Հակազդեցություն Ռուսաստանին և Իրանին։ ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ավանդաբար դիտարկում է որպես Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը զսպելու կարևոր տարածաշրջան։ Հայաստանում ամերիկյան ուժերի ներկայությունը և մարտական գործողությունների մշակումը ներառող զորավարժությունների անցկացումը կարող է լինել՝ անհրաժեշտության դեպքում ամերիկյան ուժերի արագ տեղակայման համար պայմաններ ստեղծելու ծրագրի մի մասը։ Չի բացառվում, որ «M1296 Stryker Dragoon»-ը կարող է օգտագործվել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների գրավման սցենարում, ինչպիսիք են «Էրեբունի» ռազմական օդանավակայանը և Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազան։ Հաշվի առնելով «Stryker»-ի շարժունակությունը՝ մարտական մեքենան «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Գյումրիում ռազմակայան 126 կմ հեռավորությունը կարող էր հաղթահարել մոտ 2–2,5 ժամում։
 
Այսպիսով, «Eagle Partner 24» զորավարժությունները և այդ զորավարժություններին «M1296 Stryker Dragoon»-ի մասնակցությունը վկայում են՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության ԱՄՆ-ի ձգտումների, այլ ոչ թե խաղաղության մասին, որի մասին այդքան հաճախ խոսում են պաշտոնյաները: Այս զորավարժությունները հարկավոր  է դիտարկել ոչ թե որպես խաղաղապահ ուժերի պատրաստություն՝ ինչը հանդիսանում է ընդամենը քողարկում, այլ առաջին հերթին որպես տարածաշրջանում աշխարհաքաղաքական նպատակներին հասնելուն ուղղված ավելի լայն ռազմավարության տարր: Բաքվում ուշադիր հետեւում են այս բոլոր գործընթացներին, համապատասխան եզրակացություններ են անում և միջոցներ են ձեռնարկում։

Caliber.Az
Դիտումներ: 558

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Խաղաղության Նոբելյան մրցանակ ադրբեջանական ժողովրդի արյան վրա Սեւ հունվարը Թեյմուր Աթաեւի ուշադրության կենտրոնում

318
20 Հունվարի 2025 22:35
2

Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են

138
20 Հունվարի 2025 15:50
3

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 35-րդ տարելիցը

124
20 Հունվարի 2025 09:19
4

Իլհամ Ալիևը տեսանյութ է տարածել հունվարի 20-ի իրադարձությունների 35-ամյակի կապակցությամբ

114
20 Հունվարի 2025 17:22
5

Հունվարի 20. Շուշայում հարգել են ողբերգության զոհերի հիշատակը

112
20 Հունվարի 2025 16:49
6

Երեւան. երկու աթոռի վրա նստելու փորձ Արդյո՞ք կստացվի

110
21 Հունվարի 2025 14:18
7

Մեհրիբան Ալիևան Հունվարի 20-ի ողբերգության հետ կապված կիսվել է հրապարակմամբ

104
20 Հունվարի 2025 10:49
8

Ալիևը շնորհավորել է Թրամփին

102
21 Հունվարի 2025 15:30
9

Ի.Ալիևն այցելել է Շեհիդների ծառուղի և ծաղկեպսակ է դրել «Անմար կրակի» հուշահամալիրի մոտ

98
20 Հունվարի 2025 12:27
10

AZAL-ի ինքնաթիռի վթար. երբ ճշմարտությունը փոխարինվում է ցինիզմով Caliber.Az YouTube ալիքի տեսանյութը

78
21 Հունվարի 2025 09:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading