Ամենակենդանի դիակ Քոչարյանի նոր երեւույթը
Փետրվարի 17-ին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է՝ մամուլի ասուլիսի միջոցով նորից ամպագոռգոռ հայտարարել իր մասին։ Հարցերն ու պատասխանները վերաբերվել են ինչպես Հայաստանի ոչ վաղ անցյալին, այնպես էլ նրա ապագային։ Պետք է ենթադրել, որ լրագրողների հետ խոսելու որոշմանը նրան դրդել է՝ հաջորդ տարի մոտեցող խորհրդարանական ընտրություններում պայքարելու անհրաժեշտությունը, որոնց նախաշեմին շատ կարևոր է մնալ ջրի երեսին, հայտարարել իր մասին, չկորչել մեդիա ռադարներից։
Այս ձգտումները դրդող գործոններից են դարձել՝ անցյալ դարի 1990-ականների վերջում տարածքների փոխանակման շուրջ բանակցությունների և Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձի մասին՝ «Ազատություն» ռադիոկայանի վերջին նյութը:
Վերջինից էլ և կսկսենք։ Քոչարյանը արտահայտվել է այն ոգով, որ Թրամփի իշխանության գալը՝ արտաքին քաղաքականություն վարելու նոր հնարավորություններ է բացում Հայաստանի առջև: Դրանով հանդերձ, նա Մյունխենի համաժողովում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը անվանել է հիանալի, միանալով նրա Եվրոպային քննադատությանը և, համապատասխանաբար՝ քննադատելով՝ Հայաստանի իշխող կուսակցոության եվրոինտեգրման ձգտումները։ Որպես Հայաստանի համար վառ հեռանկարներ բացահայտող առանցքային ուղերձ՝ Քոչարյանը նշել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանը «Մեծ ությակ» (G8) ձևաչափին վերադարձնելու առաջարկը։ Քոչարյանը հույս ունի այս փաստը օգտագործել որպես ուժեղ հաղթաթուղթ իր ռուսամետ օրակարգում։ Օգտվելով այն հանգամանքից, որ Փաշինյանը իր քաղաքական ապագան և Հայաստանի ապագան կապել է գլոբալ ազատական օրակարգի հետ, որը Թրամփի գալու հետ փլուզման սպառնալիքի տակ է՝ Քոչարյանը փորձում է ընտրողների աչքում իրեն դիրքավորել որպես թարմ միտումների կրող, քիչ է մնում նոր բախտ տնօրինողներից մեկը։ Դե կամ էլ առնվազն քայլում է ժամանակի հետ։
Խնդիրն նրանում է, որ ի տարբերություն Թրամփի, որին ԱՄՆ-ում տարբեր ձևով են վերաբերվում, բայց համենայնդեպս ոչ արհամարհանքով, և որին ամերիկացիների մեծամասնությունը ընտրել է որպես իր նախագահ, Քոչարյանի նկատմամբ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը խիստ զզվանք է զգում։ Ուստի Թրամփի ալիքին ամրանալու փորձը, ինձ թվում է, ձախողման է դատապարտված նույնիսկ այն պայմանի դեպքում, որ վերջինս իրոք նպատակաուղղված կոմպլեմենտար քաղաքականություն կանցկացնի Ռուսաստանի նկատմամբ։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարցի առնչությամբ առավել շոշափելի առաջարկներին, ապա Քոչարյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ամեն գնով պահել՝ դա պատճառաբանելով նրանով, որ «ակտիվորեն
փոփոխվող աշխարհում ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ տեղի կունենա»։
Եվ այստեղ էլ նա ինչ-որ չափով չափազանցում է։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, բայց դրա գոյությունը չէր բացառում լուծման ռազմական տարբերակը, որից Բաքուն ի վերջո և օգտվեց՝ հոգնելով երկար տարիների անիմաստ դատարկախոսությունից։ Հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի դե յուրե գոյությունը ոչ մի բանի վրա չի ազդում։ Սակայն, Մինսկի խումբը լուծարելու Երեւանի մերժումը խորհրդանշական տեսանկյունից խոսում է՝ պատմության այս էջը փակելու նրա դժկամության մասին։ Այլ կերպ ասած՝ Մինսկի խմբի դե յուրե գոյությունը պահպանում է հակամարտությունը միայն Հայաստանի աչքերում և այլևս ոչ մեկի։ Սակայն, թվում է, Երևանում երկար և թյուրիմացաբար ենթադրել են, թե քանի որ Բաքուն մի քանի անգամ բարձրաձայնել է այդ պայմանը, նշանակում է, որ այն նրա համար ներկայացնում է կենսական շահ և հանդիսանում է սակարկության առարկա։ Երեւանում պետք է հասկանան, իսկ ընդհանրապես Փաշինյանը դա արդեն հասկացել է, որ Մինսկի խմբի լուծարումը՝ ընդամենը Բաքվի վստահությունը շահելու հարց է, եւ ուրիշ ոչ մի քաղաքական գործառույթ չի կատարում։
Բացի Մինսկի խմբի պահպանումից, նախկին նախագահը նաև՝ Զանգեզուրի միջանցքի հարցը որպես սակարկության առարկա օգտագործելու հնարավորության ՝ հույս ունի ՝ հայերի Ղարաբաղ վերադարձի համար։ Նա հիշեցրել է, որ Բաքվի կողմից պահանջվող ճանապարհի մասին կետը՝ ընդամենը Եռակողմ հայտարարության կետ է։ «Եթե նրանք պատրաստ են ամբողջությամբ իրականացնել հայտարարությունը, կնստենք և կքննարկենք այն։ Սա հարցը բանակցային սեղան վերադարձնելու միակ հնարավորությունն է»,- պարծենկոտ հայտարարել է Քոչարյանը։ Եվ այստեղ էլ սովորական օդի ցնցում է։ Բաքուն ժամանակին արել է բարի կամքի դրսևորում, միջանցքի հարցը հանելով բանակցային օրակարգից։ Այն վերադարձնելով օրակարգ՝ Երեւանը միայն ինքնաբերաբար կխստացնի իրեն առաջադրված պահանջները։ Եվ իհարկե, Բաքուն այս հարցը երբեք չի դիտարկի՝ ինքնակամ հեռացած հայերի Ղարաբաղ վերադարձի փոխանակման համատեքստում։
Ինչ վերաբերում է անցյալին, ապա Հայաստանի երկրորդ նախագահը երկար-բարակ խոսել է 90-ականների վերջին - 2000-ականների սկզբին Ղարաբաղը Մեղրիի հետ հնարավոր փոխանակման բանակցությունների մասին։ Նրա հայտնության էությունը կայանում էր նրանում, որ, համաձայնվելով քննարկել այդ թեման, նա իբր նպատակ է հետապնդել բանակցային գործընթացը շեղել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության գերիշխող սկզբունքից։
Եվ իհարկե, ինչպես սովորաբար, ղարաբաղյան կլանի պարագլուխը Փաշինյանին մեղադրել է «արցախի» կորուստի մեջ, ընդ որում այս «դավաճանական քաղաքականությունը» բաժանել է երկու ժամանակահատվածի՝ 2018-ից մինչև 2020 թվականը և 2020 թվականի վերջից մինչև 2023 թվականը։
Նա հայտարարել է, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը անտեսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ընդունելի առաջարկները», ըստ էության՝ բանակցային գործընթացը տանելով փակուղի։ Նա հայտարարեց, որ «Արցախը՝ Հայաստան է, և վերջակետ», և դա եղել է պատերազմի կոչ»,- հավելել է Քոչարյանը։ Այստեղ նա իրավացի է միայն ֆորմալ առումով՝ Փաշինյանի տխուր և խայտառակ հայտնի հայտարարությունը իսկապես արագացրեց պատերազմի մոտեցումը, բայց չի եղել դրա հիմնական պատճառը։ Այս պատերազմը պայմանավորված էր ոչ միայն Փաշինյանի գործողություններով, այլ ողջ գրեթե երեսուն տարվա օկուպացիայի տրամաբանությամբ։ Քոչարյանը ղարաբաղյան կլանի կողմից բանակցությունների պլանաչափ ձգձգումը ներկայացնում է որպես յուրօրինակ համադարման, մինչդեռ հենց այդ քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց հարցի արմատական լուծմանը՝ ռազմական ճանապարհով Ղարաբաղի ազատագրմանը և «կարգավիճակի» մասին դիսկուրսի վերացմանը։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Ղարաբաղի «հանձնման» երկրորդ փուլը դարձավ «կոպիտ սխալը, որը թույլ տվեցին Պրահայում (2022թ. հոկտեմբեր – խմբ.), երբ Փաշինյանը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Ու նորից պոպուլիզմ ու դեմագոգիա։ Փաշինյանն իր բարի կամքով չի ստորագրել Պրահայի պայմանագիրը, նրան ստիպել է դա անել Բաքվի արդյունավետ քաղաքականությունը։
Եվ իհարկե, ինչպես արդեն երևաց Թրամփի դեպքում, Քոչարյանի բոլոր թեզերում լեյտմոտիվը Ռուսաստանի թեման էր՝ այսինքն Հայաստանի բոլոր վերջին դժբախտությունների և, առաջին հերթին ռազմական պարտությունների պատճառը Ռուսաստանի հետ խզումն է, իսկ նոր աշխարհում վերածննդի համար անհրաժեշտ է վերականգնել նրա հետ ռազմավարական հարաբերությունները։ Այսպես, օրինակ, նա նորից Փաշինյանին մեղադրել է դեռ 2020 թվականի պատերազմից առաջ ՀԱՊԿ-ի նկատմամբ գրգռիչ քաղաքականության մեջ, իսկ արդեն վերը նշված Պրահայի պայմանագիրը կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանը այն ժամանակ ձախողումներ ուներ Ուկրաինայում, և Փաշինյանը որոշեց, որ նա պարտվում է։
Մի երկու խոսքով, Քոչարյանը՝ իր, որպես կենդանի քաղաքական գործիչի մասին նորից հայտարարելու փորձ է արել։ Արդյո՞ք Մոսկվան դրանում աջակցում է նրան՝ մեծ հարց է, քանի որ նրան իրականում ավելի ձեռնտու է ստիպել գոնե որոշակի ժողովրդականություն վայելող Փաշինյանին աշխատել իր օգտին, քան խաղադրույք կատարել՝ հայ ժողովրդի կողմից ատելի ղարաբաղցիների պարագլուխի վրա։ Ի դեպ, Քոչարյանն ինքը, իհարկե, կասկածում է իրադարձությունների նման զարգացման հավանականության մեջ։ «Հայ-ռուսական հարաբերությունների հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը շուտով կփոխվի, և նա, կարծես ոչինչ չի եղել կզանգահարի Պուտինին և կխոսի հայ-ռուսական բարեկամության մասին»,- փաստորեն ինքն իրեն դատավճիռ է կայացրել նախկին նախագահը, հոգու խորքում հույս ունենալով, որ նման շրջադարձը, եթե դա տեղի ունենա, Փաշինյանից կշրջի արևմտամետ ընտրազանգվածի մեծ մասին։
Այն բանից հետո, երբ թուլակամ Բագրատի հետ արկածախնդրությունը ձախողվեց՝ Քոչարյանը, ըստ ամենայնի, որոշել է բացահայտ պայքարել՝ հաշվարկելով, որ հայ հասարակության կողմից իր հանդեպ ամբողջ անբարյացակամությամբ հանդերձ, ինքը միակն է Ղարաբաղի ողջ կլանում, ով գոնե որոշ խելք ու եռանդ ունի։ Հիմա Քոչարյանը փնտրում է ցանկացած էմոցիոնալ ձգան՝ լինի դա Մինսկի խումբը, Զանգեզուրի միջանցքը, թե նույնիսկ Վանսի ելույթը, որպեսզի դրանք օգտագործելով պոպուլիստական նպատակներով, դուրս լողա քաղաքական պայքարի երեսը։ Սակայն այս բոլոր միջոցները դժվար թե կարողանան հասցնել նրան, որպեսզի հայ ընտրողների աչքում բարելավեն նրանց հիշողության մեջ, որպես մաֆիոզի, չար և դաժան, ամբողջովին գավառական թագավորի հավերժ մնացած կերպարի տգեղ դիմանկարը։