twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Այժմ ամեն ինչ կախված է Ուկրաինայում պատերազմի ելքից...» Caliber.Az-ը՝ Թբիլիսիսիից

06 Հունիսի 2022 11:11

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Վրաստանի կրթության և գիտության նախկին նախարար (Մ. Սաակաշվիլիի կառավարման ժամանակ), Կովկասի խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտի ղեկավար Գիյա Նոդիայի հետ։

—Ձեր գնահատականը Թբիլիսիի ներկայիս արտաքին քաղաքական ուղուն։ Այն տարբերվում է արդյո՞ք այն կառավարության գծից, որում Դուք կայացել եք։

—Ես ներկայիս ուղին կանվանեի ինչ որ չափով անհասկանալի, անհետևողական և նույնիսկ երկիմաստ։ Մի կողմից, Վրաստանը պահպանում է իր արևմտամետ քաղաքականությունը՝ մենք ներկայացրել ենք ԵՄ ընդունվելու հայտ, աջակցել են Ուկրաինային պատերազմում։ Իսկ մյուս կողմից՝ երկրում խոսում են, որ Արևմուտքը ուզում է մեզ ներքաշել պատերազմի մեջ, տարածում են անհթեթ տեսություններ, ինչի համար էլ Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչումն է կայանում Վրաստանի քաղաքականությունը։

—Այնուամենայնիվ ի՞նչ է ձեռնարկվում Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար։

—Ոչինչ չի ձեռնարկվում... Դժվար է ինչ որ գործողություններ ձեռնարկել, որորվհետև մեր տարածքները օկուպացված են Ռուսաստանի կողմից։ Դրանք վերադարձնելու ցանկացած փորձեր կհանգեն Մոսկվայի հետ պատերազմի, ինչը չի աջակցվում ոչ կառավարության, ոչ ընդդիմության կողմից։

—Ձեր կարծիքով, Վրաստանին այնուամենայնիվ հարկավո՞ր է ընդունվել ՆԱՏՕ։

—Այս հարցը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Արևմտյան դիտորդները դժգոհ են, թե ինչպես են մեզ մոտ պահպանվում ժողովրդավարության սկզբունքները, ասում են, որ Վրաստանը շարժվում է ավտորիտար ուղղությամբ, այստեղ գործում են հակաարևմտյան խմբավորումներ։

Մեր կառավարությունը նախ ստորագրեց «Շառլ Միշելի համաձայնագիրը», իսկ հետ դուրս գալով նրանից, այն նետեց աղբարկղ։

Վրաստանի անկախ հեռուստաալիքի գլխավոր խմբագրի ձերբակալությունը և վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թբիլիսին իսկապես գնալով մոտենում է ավտորիտար ռեժիմին։

—Հարավային Օսիայում սառեցվել է Ռուսաստանի Դաշնության հետ միավորվելու «հանրաքվեն»։ Մոսկվան այդպես է փորձում ճնշում գործադրե՞լ Թբիլիսիի վրա։

—Չի բացառվում։ Սա լիովին կարող է լինել ճնշման գործիքներից մեկը։ Բացի այդ, Վրաստանն ի վիճակի չէ դիմադրի Ռուսաստանին, ինչպես դա անում է Ուկրաինան։

—Վրաստանը դեռ որքա՞ն պետք է սպասի ԵՄ-ին լիարժեք անդամակցությանը։

— Այս փուլում, ինչպես երևում է, անդամակցությունը անհնար է։ Այժմ մենք սպասում ենք մեր հայտագրին ԵՄ-ի պատասխանը, բայց կարծում եմ, որ դրական պատասխան ստանալու քիչ շանսեր ունենք։ Բայց եթե մեզ ընդունեն, դա կլինի պատմական շրջադարձ, ինչը մեզ զգալի հեռանկարներ կտա։

—Ձեր գնահատակա՞նը Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափին։

—Դա վստահելի ձևաչափ է, որն 30 տարվա ընթացքում հաստատել է իր կարևորությունը։ Այն ձեռնտու է բոլոր երեք երկրների համար։

—Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումների արդյունքները։

—Կարծում եմ, որ շատ դժվար կլինի հասնել ինչ-որ համաձայնության, որովհետև կողմերի համար հեշտ չէ զիջումների գնալ միմյանց։ Առավել ևս, որ Փաշինյանի դեմ ընդդիմադիր ելույթներն ակտիվանում են։ Ադրբեջանը նույնպես զիջումների գնալու մոտիվացիա չունի, ուստի, կրկնում եմ, շատ դժվար է լինելու։

Ինքստինքյան երկու առաջնորդների հանդիպումները, իհարկե, շատ կարևոր են։ Նրանց պետք է ողջունել, դրանք ցույց են տալիս պետությունների ղեկավարների՝ կապ հաստատելու ձգտումներ։ 2020 թվականի պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ Արևմուտքը որևէ ազդեցություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Այս ոլորտը մենաշնորհել է Ռուսաստանը, հնարավոր է, Թուրքիայի հետ միասին։ Իսկ բրյուսելյան հանդիպումները այսօրվա դրությամբ ևս մեկ անգամ ապացուցում են, որ Եվրոպան հանդիսանում է Ռուսաստանի համար կարեւոր խաղացող։

—Այսինքն, ստացվում է, որ Բրյուսելն ունի Բաքվի և Երևանի հաշտեցմանը նպաստելու ավելի մե՞ծ շանսեր։

—Շատ դժվար է գտնել երկու երկրների հաշտեցման բանաձեւ։ Չեմ կարծում, որ Բրյուսելը կարող է նրանց պարտադրել խաղաղությանը, ուստի չեմ ուզում ուռճացնել Արևմուտքի դերը։ Ըստ երևույթի, երկրները մինչև վերջնական հաշտության հասնելը՝կլուծեն այլ հարցեր։ Այս առումով Բրյուսելը կարող է ազդել հարաբերությունների վիճակի վրա։

—Բայց այնուամենայնիվ կլինի արդյո՞ք այդ հաշտությունը։

—Դրա համար անհրաժեշտ է քաղաքական որոշում։ Հակադրություն միշտ էլ լինելու է, ինչպես միշտ լինելու են նաև այն ուռճացնող ուժեր։ Քանի դեռ չկա վերջնական քաղաքական որոշումը՝ չարժե սպասել հաշտեցմանը։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանա-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը։

—Ընդհանուր առմամբ լավ է, սակայն դրանք կարելի է և պետք է խորացնել։ Սա կապված չէ կոնկրետ երկրների հետ, պարզապես Վրաստանի արտաքին քաղաքականությունը ընդհանրապես շատ դանդաղաշարժ է, և դա զգացվում է շատ պետությունների հետ հարաբերություններում։

—Մեր երկրների վրա կազդի արդյո՞ք Ուկրաինայի պատերազմը։

—Միանշանակ կազդի: Եթե Ռուսաստանը հաղթի, ապա դա կամրապնդի նրա հատուկ դիրքերը տարածաշրջանում։ Իսկ ահա պարտությունը կթուլացնի նրա ազդեցությունը և կուժեղացնի Արևմուտքը։

—Ինչպիսի՞ն եք տեսնում մեր տարածաշրջանի ապագան։

— Իհարկե դժվար է ինչ-որ բան կանխատեսել, հիմա ամեն ինչ կախված է Ուկրաինայում պատերազմի ելքից...

Caliber.Az
Դիտումներ: 395

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խաղաղության Նոբելյան մրցանակ ադրբեջանական ժողովրդի արյան վրա Սեւ հունվարը Թեյմուր Աթաեւի ուշադրության կենտրոնում

408
20 Հունվարի 2025 22:35
2

Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են

200
20 Հունվարի 2025 15:50
3

Իլհամ Ալիևը տեսանյութ է տարածել հունվարի 20-ի իրադարձությունների 35-ամյակի կապակցությամբ

188
20 Հունվարի 2025 17:22
4

Երեւան. երկու աթոռի վրա նստելու փորձ Արդյո՞ք կստացվի

183
21 Հունվարի 2025 14:18
5

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 35-րդ տարելիցը

175
20 Հունվարի 2025 09:19
6

Ալիևը շնորհավորել է Թրամփին

161
21 Հունվարի 2025 15:30
7

Հունվարի 20. Շուշայում հարգել են ողբերգության զոհերի հիշատակը

157
20 Հունվարի 2025 16:49
8

Մեհրիբան Ալիևան Հունվարի 20-ի ողբերգության հետ կապված կիսվել է հրապարակմամբ

155
20 Հունվարի 2025 10:49
9

Ի.Ալիևն այցելել է Շեհիդների ծառուղի և ծաղկեպսակ է դրել «Անմար կրակի» հուշահամալիրի մոտ

141
20 Հունվարի 2025 12:27
10

AZAL-ի ինքնաթիռի վթար. երբ ճշմարտությունը փոխարինվում է ցինիզմով Caliber.Az YouTube ալիքի տեսանյութը

130
21 Հունվարի 2025 09:51
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading