twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Զգույշ, երեխանե՜ր են Հայկական քարոզչության հերթական կեղծիքը

19 Հունվարի 2023 14:43

«Ադրբեջանցիները փորձել են վախեցնել Ղարաբաղ վերադարձող երեխաներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Հայկական ԶԼՄ-ները ակնթարթորեն վերցրել են լրագրային սուտը և ամենուր շրջանառում են իրենց էջերում։

Դե, իսկ եթե պարզաբանե՞լ: «Երեկ այսպես կոչված «էկոակտիվիստները», բայց իրականում Ադրբեջանի կառավարության գործակալները…»,- պնդում են հայկական լրատվամիջոցները։ Արդեն հետաքրքիր է։ Ձեզ մոտ որտեղի՞ց տեղեկատվություն, որ նրանք գործակալներ են: Բացարձակ մտահայեցողական եզրակացություն։

Շարունակում ենք կարդալ. «...կատարել են Գորիսից (Գորուս-Խմբ.) Ստեփանակերտ (Խանքենդի-Խմբ.) վերադարձած 19 երեխաներին վախեցնելու գործողություններ՝ ծածկած դեմքերով ներխուժելով երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ և դրսևորելով բացահայտ ցինիկ վարքագիծ»։

Մինչդեռ, մեր ունեցած տեղեկություններով, ադրբեջանցի մամուլի ներկայացուցիչը իսկապես մտել է երեխաների գտնվող ավտոբուսը և նկարահանել է։ Նշենք, որ նա պարզապես կատարել է իր մասնագիտական պարտքը, ինչպես դա կաներ ցանկացած լրագրող աշխարհի ցանկացած երկրում։ Ավելացնենք նաև մի կարևոր փաստ. մեքենան պատկանել է ռուս խաղաղապահներին, և ադրբեջանցի լրագրողը չէր կարող նրա մեջ «ներխուժել» առանց նրանց հետ նախնական պայմանավորվածության։ Կադրերում լավ երևում է, թե ինչպես է ՌԽՔ-ի ներկայացուցիչը բացում դուռը և տեսախցիկով մարդուն թույլ տալիս մտնել մեքենան։ Հայտնի չէ՝ լրագրողի նպատակը եղե՞լ է այս տեսանյութը տարածելը, թե՞ պատահական է հայտնվել համացանցում, բայց այսպես թե այնպես, այնտեղ այն կա։ Յուրաքանչյուր ցանկացող, որոնելով բրաուզերում, կարող է դիտել հայ երեխաների հետ ավտոբուսի կադրերը և համոզվել, որ ոչ մի վախեցնելու և ցինիկ պահվածքի այլ նշաններ ադրբեջանցի լրագրողը իրեն թույլ չի տվել։

Դրա հետ մեկտեղ, ինչպես համառորեն պնդում են հայկական լրատվամիջոցները, «ադրբեջանցիների սադրիչ գործողությունների պատճառով մեքենայում տեղի է ունեցել հրմշտոց, ինչի հետևանքով մեկ երեխա ուշաթափ է եղել»։

Եվ կրկին հորդորում ենք ծանոթանալ տեսանյութին, որպեսզի համոզվել, որ ոչ մի հրմշտոց չի եղել։ Հարկ է նշել նաև այն, որ հայկական մամուլում այս միջադեպի վերաբերյալ միասնական կարծիք չկա։ Ուրեմն, մեկ այլ պարբերական հրմշտոցի մասին չի գրում, սակայն շարունակում է՝ ներեցեք բառախաղի համար, առաջ մղել իբր գիտակցությունը կորցրած երեխայի թեման, մինչդեռ դա անում է այնպես անհեթեթ, որ տարակուսանք է առաջացնում։

«...Այնուհետև նրանք բացահայտ ապօրինաբար նկարահանեցին երեխաներին, իսկ հետո ցինիկաբար տարածեցին (բաց դեմքերով) ադրբեջանական մամուլում և սոցիալական ցանցերում։ Այս սադրիչ գործողությունների պատճառով երեխաներից մեկը նույնիսկ ուշաթափ է եղել»։

Ես իսկապես չէի ցանկանա կռիվ սարքել երեխաների հետ կապված ցանկացած առիթով, սակայն այս հատվածի բուն բովանդակությունը հակասական զգացմունքներ է առաջացնում. ակնհայտ է, որ ավելի մեծ ազդեցության համար գործը մատուցվել է այնպես, կարծես երեխաներից մեկը գիտակցությունը կորցրել է նկարահանված կադրերը մամուլում և սոցիալական ցացերում տարածվելուց հետո։

«Ռուս խաղաղապահների գործողությունների արդյունքում նրանց դուրս են բերել մեքենայից, մեքենան շարունակել է իր ճանապարհը»։

Ճշտենք. ոչ ոք ադրբեջանցի լրագրողին մեքենայից չի իջեցրել, մինչդեռ նա ավտոբուսում երկար մնալու ոչ մտադրություն, ոչ էլ հատուկ ցանկություն չի ունեցել։ Ինքստիքյան, նա ոչ մի հակաօրինական գործողությունների չի մտադրվել և չի կատարել։ Ինչպես արդեն ասվել է, լրագրողը մեքենա է մտել խաղաղապահների համաձայնությամբ։

«Այնուհետև, անցնելով ճանապարհի արգելափակված հատվածով, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավել են երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ».

Եվս մեկ կեղծիք։ Ադրբեջանցի բնապահպան ակտիվիստները երբեմն կարգախոսներ են վանկարկում ՌԽՔ-ի անցակետի ուղղությամբ։ Սա ակցիայի մի մասն է։ Եթե մեր գործողությունների կողմնորոշումը տարածության մեջ համընկել է երեխաների հետ մեքենայի շարժման ուղղության հետ, դա դեռ չի նշանակում, որ կոնկրետ այդ տրանսպորտն է եղել կարգախոսների հասցեատերը։

«Այս փաստը արձանագրել է Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը»,- գրել է Թաթոյանը։

Արձանագրե՞լ է: Ներկայացրեք։ Որտե՞ղ են երեխաներին վախեցնելու մասին վկայող ֆոտո և վիդեո փաստաթղթերը։

«Ես ինքս ուրախ եմ խաբվելուն»

Նկարագրված ֆեյքը առաջինը և հավանաբար վերջինը չէ հայկական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվության շարքում։ Կամ մենք ղարաբաղցի հայերի գազն ենք անջատում, կամ ինտերնետը։ Զրպարտության այս հոսքը կասեցնել գրեթե անհնար է։ Ինչ, սակայն, կարելի է սպասել մի հասարակությունից, որը գոռում է «շրջափակման» մասին, այն ժամանակ, երբ միայն ծույլը չի համոզվել նրանում, որ մարդասիրական բեռներով բոլոր մեքենաները, հավասարապես նաև շտապօգնության մեքենաները անարգել անցնում են, և Խանքենդիում սննդի և դեղորայքի պակաս միանշանակ չկա։

Սակայն ստի այս ֆաբրիկան իր հաճախորդներն ունի։ Այդ հաճախորդներին ոչինչ չես ապացուցի՝ առաջին հերթին այն պատճառով, որ նրանք իրենք են հանդիսանում այդ արտադրանքի պատվիրատուները: Խոսքը այդ ֆեյքերը իրենց հակաադրբեջանական և հակաթուրքական օրակարգի համար հեռագրող և հեռարձակող Արևմուտքի որոշ հայամետ ուժերի մասին է։ Մերթ պրերիայից մի մռայլ սենատոր ձայն է բարձրացնում ի պաշտպանություն «արցախի», մերթ Պրովանսից սիրունատես քաղաքապետը մատով սպառնում է Ադրբեջանին։ Ինչպես ասում են, մերթ փոկը կզանգի, մերթ եղջերուն։ Կարևոր է նշել, որ Ադրբեջանը իրեն թույլ չի տալիս ռեակտիվ գործել, ցավագին արձագանքել յուրաքանչյուր հարձակմանը։ Բուժել բոլորին՝ քեզ ավելի թանկ։ Մենք գործում ենք պրոակտիվ, ինքներս ստեղծելով օրակարգը և կառուցելով գործընկերային հարաբերություններ ուժի իրական կենտրոնների հետ՝ մեզ համար ապահովելով ամուր դիրք միջազգային ասպարեզում։ Իսկ մնացած բոլորին, դոկտոր Այբոլիտի պես, ստիպված ենք քաղաքավարի կերպով խնդրել ցած դնել լսափողը:

«Այս ամենը ծիծաղելի կլիներ…».

Եթե խորամուղ լինել, ապա հենց հայկական կողմն է թույլ տալիս ոչ էթիկական, անբարոյական, սրբապիղծ գործողություններ։ Արդյո՞ք սրբապղծություն չէ երեխաներին քարոզչական նպատակներով օգտագործելը` փոքր տարիքից նրանց վերածելով թուրքաֆոբիայի ստոր քաղաքականության և հարևանների հետ թշնամանքի պատանդների: Արդյո՞ք սրբապծություն չէ Լաչինի գործող ճանապարհը «կյանքի ճանապարհ» անվանելը, իսկ էկոակցիայի հետ կապված որոշ անհարմարությունները՝ «բլոկադա», այն ժամանակ, երբ դեռ ողջ են Լենինգրադի հին բնակիչները, որոնց համար բլոկադան՝ «անջատված ինտերնետը չէ», իսկ հանգամանքներն այնքան սարսափելի են, որ դրանց մասին անհնար է կարդալ առանց դողալու:

Օբյեկտիվորեն տրամադրված մարդկանց համար հայագիտպրոմի նվնվոցն արդեն անտանելի է դառնում։ Իսկ մենք դեռ պետք է ապրենք և ապրենք այս աղմուկի հետ, և, հետևաբար, պետք է դա ընկալել որպես բարքերի քարացածություն, որտեղ պետք է՝ պատասխանելով, իսկ որտեղ և արհամարելով։ Իսկ ահա հայ երեխաները իսկապես մեղք են։

Caliber.Az
Դիտումներ: 167

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Խաղաղության Նոբելյան մրցանակ ադրբեջանական ժողովրդի արյան վրա Սեւ հունվարը Թեյմուր Աթաեւի ուշադրության կենտրոնում

398
20 Հունվարի 2025 22:35
2

Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են

192
20 Հունվարի 2025 15:50
3

Իլհամ Ալիևը տեսանյութ է տարածել հունվարի 20-ի իրադարձությունների 35-ամյակի կապակցությամբ

180
20 Հունվարի 2025 17:22
4

Երեւան. երկու աթոռի վրա նստելու փորձ Արդյո՞ք կստացվի

173
21 Հունվարի 2025 14:18
5

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 35-րդ տարելիցը

167
20 Հունվարի 2025 09:19
6

Ալիևը շնորհավորել է Թրամփին

155
21 Հունվարի 2025 15:30
7

Հունվարի 20. Շուշայում հարգել են ողբերգության զոհերի հիշատակը

152
20 Հունվարի 2025 16:49
8

Մեհրիբան Ալիևան Հունվարի 20-ի ողբերգության հետ կապված կիսվել է հրապարակմամբ

148
20 Հունվարի 2025 10:49
9

Ի.Ալիևն այցելել է Շեհիդների ծառուղի և ծաղկեպսակ է դրել «Անմար կրակի» հուշահամալիրի մոտ

140
20 Հունվարի 2025 12:27
10

AZAL-ի ինքնաթիռի վթար. երբ ճշմարտությունը փոխարինվում է ցինիզմով Caliber.Az YouTube ալիքի տեսանյութը

121
21 Հունվարի 2025 09:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading